«Գաճաճ մոլորակ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 136. | Տող 136. | ||
* [[Մեզոմոլորակ]]ներ |
* [[Մեզոմոլորակ]]ներ |
||
* [[Արեգակնային համակարգի փոքր մարմին]]ներ |
* [[Արեգակնային համակարգի փոքր մարմին]]ներ |
||
* [[Տրանսնեպտունային |
* [[Տրանսնեպտունային մարմիններ]] |
||
== Ծանոթություններ == |
== Ծանոթություններ == |
08:31, 18 Հունիսի 2012-ի տարբերակ
Գաճաճ կամ թզուկ մոլորակներ, համաձայն Միջազգային աստղագիտական միության, — դա երկնային մարմին է, որը՝
- պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով;
- ունի բավարար զանգված, որպեսզի ձգողության ուծերի ազդեցության տակ պահպանվի հիդրոստատիկ հավասարակշռությունը և ունենա կլորին մոտ ձև;
- չի հանդիսանում մոլորակի արբանյակ[1][2].
- չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից);
«Գաճաճ մոլորակ» անվանումը ընդունվել է 2006 թվականին Արեգակի շուրջ պտտվող մարմինների դասակարգման շրջանակներում: Մարմինները, որոնք բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես մոլորակներ, իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության — որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ: Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև: Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից:
Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝ Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ պատկանում են այս խմբին: Գիտնականների գնահատականներով, կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ այս գոտուց դուրս:
Գաճաճ մոլորակների ցանկը
ՄԱՄ-ը պաշտոնապես անվանեց երեք մարմին որոնք անմիջապես ստացան գաճաճ մոլորակի դասակարգում — Սերեսը, Էրիսը և Պլուտոնը[3]: Ավելի ուշ գաճաճ մոլորակներ են անվանվել ևս երկու մարմին: «Գաճաճ մոլորակ» անվանումը պետք է տարբերել «փոքր մոլորակ» անվանումից, որով անվանում են նաև աստերոիդները:
Անվանումը | Սերես | Պլուտոն | Հոմեա | Մակեմակե | Էրիս |
---|---|---|---|---|---|
Համարը ըստ ՓՄԿ-ի | 1 | 134340 | 136108 | 136472 | 136199 |
Արեգակնային համակարգի մասը | Աստերոիդների գոտի | Կոյպերի գոտի | Կոյպերի գոտի | Կոյպերի գոտի | Ցրված սկավառակ |
Տրամագիծը (կմ) | 975×909 | 2306±20 | 1960×1518×996 | 1500×1420 | 2340 |
Զանգվածը (կգ) նույն Երկրի համեմատ |
9,5 x 1020 0,00016 |
1,305 x 1022 0,0022 |
4,2 x 1021 0,0007 |
~1,67 x 1022 0,0028 | |
Միջին հասարակածային ծառավիղը* Նույնը կիլոմետրերով |
0,0738 471 |
0,180 1148,07 |
~750 |
0,19 ~1300 | |
Ծավալը* | 0,0032 | 0,053 | 0,013 | 0,013 | 0,068 |
Խտությունը (տ/մ³) | 2,08 | 2,0 | 2,5 | ||
Ազատ անկման արագացումը հասարակածում (մ/վ²) | 0,27 | 0,60 | ~0,68 | ||
Առաջին տիեզերական արագությունը (կմ/վ) | 0,51 | 1,2 | |||
Պտույտի պարբերությունը (օր) (նույնը սիդերիկ օրերով) |
0,3781 | −6,38718 (հակադարձ) | |||
Ուղեծրի շառավիղը* (ա. մ.) մեծ կիսաառանցքը* նույնը կիլոմետրերով |
2,5—2,9 2,766 413 715 000 |
29,66—49,30 39,48168677 5 906 376 200 |
37,77—97,56 67,6681 10 210 000 000 | ||
Սիդերիկ պտույտի պարբերությունը* (տարի) | 4,599 | 248,09 | 557 | ||
Միջին ուղեծրային արագությունը (կմ/վ) | 17,882 | 4,666 | 3,437 | ||
Ուղեծրի էքսցենտրիսիտետը | 0,080 | 0,24880766 | 0,44177 | ||
Ուղեծրի թեքումը | 10,587° | 17,14175° | 44,187° | ||
Հասարակածի հարթության թեքվածությունը ուղեծրի հարթության նկատմամբ | 4° | 119,61° | |||
Մակերևույթի միջին ջերմաստիճանը (Կ) | 167 | 40 | 30 | ||
Հայտնի արբանյակների քանակը | 0 | 4 | 2 | 0 | 1 |
Հայտնաբերման ամսաթիվը | հունվարի 1 1801 | փետրվարի 18 1930 | մարտի 7 2003 | մարտի 31 2005 | հոկտեմբերի 21 2003 |
* Արժեքը Երկրի հետ համեմատված:
Այլ թեկնածուներ
Բացի վերը նշվածները, կան մի քանի մարմիններ, որոնք հավանաբար կարող են դասակարգվել որպես գաճաճ մոլորակներ: Ստորև բերված աղուսյակում նշված են այն մարմինները, որոնց տրամագիծը մեծ է կամ հավանաբար մեծ են 750 կիլոմետրից՝
Անվանումը | Դասակարգը | Տրամագիծը | Զանգվածը |
---|---|---|---|
Օրկ | Պլուտոիդ | 840—1880 կմ | 6,2—7,0 x 1020 կգ |
Սեդնա | Ցրված սկավառակի մարմին | 1180—1800 կմ | 1,7—6,1 x 1021 կգ |
Կվավար | Քյուբիվանո | 989—1346? կմ | 1,0—2,6 x 1021 կգ |
2002 TC302 | Ցրված սկավառակի մարմին | ~1200 կմ | անհայտ է |
Վարունա | Քյուբիվանո | ~936 կմ | ~5,9 x 1020 կգ |
2002 UX25 | Քյուբիվանո | ~910 կմ | ~7,9 x 1020 կգ |
2002 TX300 | Քյուբիվանո | <900 կմ | անհայտ է |
Իքսիոն | Պլուտոիդ | <822 կմ | անհայտ է |
Տես նաև
- Հսկա մոլորակներ
- Երկրային խմբի մոլորակներ
- Մեզոմոլորակներ
- Արեգակնային համակարգի փոքր մարմիններ
- Տրանսնեպտունային մարմիններ
Ծանոթություններ
- ↑ «IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes». International Astronomical Union. 2006. Վերցված է 2008-09-27-ին.
- ↑ «Dwarf Planets». NASA. Վերցված է 2008-09-27-ին.
- ↑ «IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes».
Հղումներ
|