«Նիկոլ Փաշինյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
չNo edit summary
Տող 31. Տող 31.
Աշոտ Փաշինյան<br>
Աշոտ Փաշինյան<br>
Շուշան Փաշինյան
Շուշան Փաշինյան
| ստորագրություն = Nikol Pashinyan signature.png
| ստորագրություն = Signature of Nikol Pashinyan.svg
| Վիքիպահեստ =
| Վիքիպահեստ =
}}
}}

17:43, 12 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Նիկոլ Փաշինյան
Դրոշ
Դրոշ
(16-րդ) Հայաստանի Հանրապետության վարչապետ
Դրոշ
Դրոշ
 հունվարի 14, 2019[1]
Նախորդող Կարեն Կարապետյան[2]
Դրոշ
Դրոշ
ՀՀ վարչապետ
մայիսի 8, 2018 - հոկտեմբերի 16, 2018[3]
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
դեկտեմբերի 12, 2016 - մայիսի 8, 2018
Նախորդող Պաշտոնակատար չկա
«Ելք» դաշինք խմբակցության նախագահ
 
Կուսակցություն՝ «Իմ քայլը» դաշինք
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1995)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, գրող և ակտիվիստ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 1, 1975(1975-06-01)[4][5] (48 տարեկան)
Ծննդավայր Իջևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին Աննա Հակոբյան
 
Կայք՝ primeminister.am
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պիուս IX-ի շքանշան

Նիկոլ Վովայի Փաշինյան (հունիսի 1, 1975(1975-06-01)[4][5], Իջևան, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ՀՀ գործող վարչապետ[6], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[7]։ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարը, ում պաշտոնավարման շրջանում Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր ստորագրել՝ Ադրբեջանին զիջելով մոտ 9,5 հազար կմ2 տարածք[8][9]։

1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականիմայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունել է ընդդիմադիր կեցվածք, նախաձեռնել և մասնակցել բազմաթիվ համաժողովրդական ընդվզումների։ 2008 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես»-ի նախաձեռնությամբ Երևանում սկսվում են բողոքի ցույցեր ընդդեմ նորընտիր իշխանությունների և քվեարկության ընթացքում նկատված խախտումների։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվում է 10[10] և վիրավորվում մոտ 300 մարդ։ Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ։ 2008 թվականի մարտի 2-ից անցնում է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվում է: 2011 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։

Ազատություն վերադառնալուն պես Փաշինյանը շարունակում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ընտրացուցակով ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Օրենսդիր մարմնում հատկապես աչքի է ընկնում գործող կարգերի և իշխանությունների դեմ ուղղված քննադատական ելույթներով, ինչպես նաև լիբերալ և արմատական դիրքորոշմամբ։ 2015 թվականի մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է լինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրմանը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր»-ը կոալիցիոն պայմանագիր է կնքում «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ՝ ստեղծելով «Ելք» դաշինքը։ Վերջինս էլ ստանձնում է նորաստեղծ քաղաքական ուժի ղեկը՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի հետ մեկտեղ։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց [11] է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ[12]։

Կենսագրություն

Վաղ տարիների կյանք, ընտանիք և կրթություն

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում[13]։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ)[14] գյուղից։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում[14]։ 1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին[14]։ Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին[15]։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով[16][17]։

Ուսանողական տարիների իմ ամենավառ հիշողությունն այն է, երբ առաջին անգամ մտա համալսարանի շենք` իմ գործերը հանձնելու: Քանի որ ծնվել և մեծացել էի Իջևանում, ինձ համար ամենավառ տպավորությունն այդ միջավայրն էր` այդ շենքը, բարձր, մեծ դռները, պատուհանները, այն մարդիկ, ուսանողները, որոնց համար համալսարանում գտնվելը շատ սովորական, առօրյա բան էր: Այդ տպավորությունն ինչ-որ իմաստով նախ վախեցնում է, հետո՝ ուղղակի մարում: Վախեցնում է` արդյո՞ք քեզ կհաջողվի այնպիսի միջավայրում հայտնվել, որ այնտեղ մտնելը քեզ համար ևս սովորական լինի: Առաջին տպավորությունն այդ խնդրի կոնկրետությունն է եղել. ես խնդիր ունեի հայտնվել այդ միջավայրում, և ես ուրախ եմ, որ այդ խնդիրը լուծել եմ, իսկ հաջորդ տպավորությունը շատ արագ հիասթափությունն էր:
- Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի քննադատական կեցվածքը ձևավորվել է դեռևս համալսարանական տարիներից։ Իր իսկ հավաստմամբ նա չի կարողացել անարձագանք թողնել իր աչքի առաջ տեղի ունեցող ապօրինություններն ու խարդախությունները։ Երևանի պետական համալսարանում ուսանելու հինգերորդ տարում Նիկոլ Փաշինյանը քննադատական հոդված է գրում ԵՊՀ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ ծավալած գործունեության վերաբերյալ: Արդյունքում 1995 թվականին ընդունված կառավարական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվում է Երևանի պետական համալսարանից[15][18][19]։

Շուտով տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը համալսարանի պրոռեկտորներից մեկի հետ։ Նիկոլ Փաշինյանն իր անձնական կայքում գրել է այն մասին, որ այդ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ներկայացված հանգամանքներն են (ցածր առաջադիմություն, բացակայություններ), այլ քննադատական հոդվածը[20]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ փաստարկ հանդիսացող ստուգման գրքույկը իրադարձությունների ընթացքում չի գտնվել, իսկ որոշ ժամանակ անց գտնվելուց հետո վերստին ապացուցել է Նիկոլ Փաշինյանի բացարձակ առաջադիմության մասին։ ԵՊՀ տնօրինությունը ուսանող Նիկոլին առաջարկել է վերականգնման դիմում գրել, որը, սակայն, մերժվել է ապագա երկրի ղեկավարի կողմից[20]։

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Սոչիում, մայիսի 14 2018:

Աշխատանքային գործունեություն

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում[21]: Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994-1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:

Հայկական ժամանակ

1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շարունակությունը: Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների հետևանքով:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմադիր քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին ու մարտահրավերներին, իրականացրել է հետաքննություններ ՀՀ իշխանության ներկայացուցիչների քաղաքական գործունեության մասին, բարձրաձայնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, ինչի հետևանքով բազմիցս ենթարկվել է հարձակումների: Այդպիսի դեպքերից է 2004 թվականի նոյեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակումը, երբ ժամը 20:40-ին պայթեցվել է «Հայկական ժամանակ» օրաթերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման ետևում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի կարողացել հայտնաբերել հարձակման հեղինակներին:

Մինչև 2008 թվականին Երևանում տեղի ունեցած մարտի 1-ի իրադարձությունները թերթի գործող գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2008-ից 2011 թվականներին նրան ժամանակավորապես փոխարինել է Աննա Հակոբյանը։ 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։

Քաղաքական գործունեություն

Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը, Ֆրանսիայի հրապարակ, Ապրիլի 13, 2018

1998 թվական - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը:

2007 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ

Նիկոլ Փաշինյանը քաղաքական թատերաբեմ առաջին անգամ մուտք է գործել 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա ղեկավարում էր «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» դաշինքը: Այս կուսակցությւոնները համապատասխանաբար ղեկավարում էին Պետրոս Մակեյանը և Միքայել Հայրապետյանը: Այս դշաինքի հիմնական նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իմպիչմենտ էր, բայց նաև վարչապետ Սերժ Սարգսյանի և օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հեռացումն էր իշխանությունից: Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրենց առաջին հանրահավաքին մասնակցում էր մոտ 1,000 հոգի: Հանրահավաքների ժամանակ Փաշինյանը հանդես է եկել «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը» կարգախոսով:

2007 թվականի մայիսի 9-ին՝ ընտրություններից 3 օր առաջ, Իմպիչմենտ դաշինքը Հանրապետություն և Նոր Ժամանակներ կուսակցությունների հետ քայլերթ կազմակերպեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք պահանջելու Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակում, քանի որ իրենց կարծիքով նա քաղբանտարկյալ է: Այն բերեց ցախումների, որտեղ ոստիկանները մաակներով ծեծեցն ցուցարարներին: Նրանք օգտագործեցին նաև արցունքաբեր գազ ամբոխը ցրելու համար: Իմպիչմենտ դաշինքը ստացավ 17,475 ձայն, կամ ձայների 1.28%-ը, իսկ դաշինքների համար անցողիկ շեմը 7%-ն էր:

2008 թվականի ՀՀ նախագահի ընտրություններ

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում։

Ձերբակալում և դատավարություն

2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից[22]։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում[23]։

2010 թվականի ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրություններ

Քանի որ Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն՝ 2009 թվականի հոկտեմբերի 6-ին զրկվել են մանդատից[24], 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցան ԱԺ մեծամասնական ընտրություններ, որին մասնակցեց նաև ձերբակալության մեջ գտնվոց Նիկոլ Փաշինյանը` հավաքելով 4650 ձայն` զբվաղեցնելով երկրորդ տեղը[25]: Պատգամավոր ընտրվեց ԱՄԿ անդամ Արա Սիմոնյանը:

2012 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններ

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ Նա նաև առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում` մրցակցելով Սամվել Ալեքսանյանի դեմ, սակայն պարտվում է Ալեքսանյանին` ստանալով 9,437 ձայն, իսկ Սամվել Ալեքսանյանը ստանում է 19,808 ձայն: 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2015 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ առաջին վարչության անդամ` ստանալով 205 ձայն[26]

2016 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ երկրորդ վարչության անդամ` ստանալով 138 ձայն:[27]:

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ երրորդ վարչության անդամ[7][28][29][30][31][32]:

Թավշյա հեղափոխություն

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում, ապրիլի 19

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության[33]: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից[34]։

Նիկոլ Փաշինյանի վարչապետություն

Վարչապետ դառնալու գործընթաց

2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով ընտրվեց Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ: Նրան Ազգային ժողովում սատարում էին Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախօրոք հայտարարած 10 ձայնով:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Նրա հրաժարականից հետո հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որին առաջադրվել էր միայն Նիկոլ Փաշինյանը և չընտրվեց` ստանալով ընդամենը 1 կողմ ձայն:

Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց[35]: Ըստ Հայաստանի սահմանադրությամբ, եթե վարչապետի երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհդարանական ընտրություններ: Այդ իսկ պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանկան ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70% և 88 մանդատ: ՀՀ Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ[36]:

Վարչապետ Փաշինյանի մասնակցությունը տարբեր ընտրություններին

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո ավագանին չընտրեց որևէ թեկնածու որպես քաղաքապետ: Եվ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընրություններ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Առաքելություն կուսակցության հետ ձևավորեց «Իմ քայլը» դաշինքը, և Հայկ Մարությանը առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու: Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն աջակցեց ամբողջ քարոզարշավի ընթացքում, և մասնակցեց հանրահավաքներին: Վերջին հանրահավաքին նա նշեց, որ ընրտելով «Իմ քայլը» դաշինքին ժողովուրդը քվեարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին[37]: Ընտրությունների 81% ձայն հավաքելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհդարանը պետք է հնարավորինս շուտ ցրվի և տեղի ունենա արտահերթ խոհրդարանական ընտրություններ[38]:

2018 թվականի հոկտեմբեր 21-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

2018 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի ժամանակ տեղի ունեցան 4 խոշոր քաղաքների` Արմավիրի, Վաղարշապատի, Կապանի և Հրազդանի քաղաքապետի ընտրություններ: Բոլոր քաղաքներում առաջադրվեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ: Բացառությամբ Հրազդան քաղաքի մնացած երեք քաղաքներում կուսակցությունը պաշտպանեց կուսակցական թեկնածուներին: Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը այցելեց Արմավիր քաղաք Դավիթ Խուդաթյանի քարոզարշավին,[39], իսկ հոկտմեբերի 18-ին մասնակցեց Դիանա Գասպարյանի քարոզարշավին Էջմիածին քաղաքում Փաշինյանն էջմիածինցիների կոչ արեց ընտրել նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետին : Քարոզարշաբի վերջին օրը` հոկտեմբերի 19-ին Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սյունիքի մարզ, իսկ երեկոյան մասնակցեց Կապանի հրապարակում քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի քարոզարշավին[40]: Բացառությամբ Կապան քաղաքի, մնացած երեք քաղաներում քաղաքապետ ընտրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները: Կապան քաղաքում կուսակցության պարտությունը Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես հեղափոխության հաղթանակ[41]

Աժ արտահերթ ընտրություններ 2018

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Այս ողջ ընթացքում ես և կառավարության անդամները շարունակելու ենք իրականացնել մեր լիազորությունները: Ես շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի լիազորը: Շատերը մտավախություն ունեն՝ իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի:

Ժողովրդի կամքի առաջ չի կարող կանգնել ոչ մի ուժ: Ինչքան էլ հակասություններ ունենանք ԱԺ մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք հակազգային հակապետական որևէ քայլերի կդիմեն: Մեր ժողովուրդն ու պետությունը կարմիր գիծ են թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի համար, նրանք այդ կարմիր գիծը երբեք չեն անցնի»[42] (կրճատ)։

Նրա հրաժարականից հետո հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետւ ընտրություններ, որին առաջադրվել էր միայն Նիկոլ Փաշինյանը և չընտրվեց` ստանալով ընդամենը 1 կողմ ձայն: Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց[35]: Ըստ Հայաստանի սահմանադրությամբ, եթե վարչապետի երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհդարանական ընտրություններ: Այդ իսկ պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանկան ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70% և 88 մանդատ: ՀՀ Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ[36]:

Սահմանադրական հանրաքվե 2020

2020 թվականի փետրվարի 6-ի Ազգային ժողովի որոշմամբ նշանակվեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախկին դատավորների լիազորությունների դադարեցում: Նիկոլ Փաշինյանը այս առիթով գրել է բանաստեղծություն[43], որի բառերով հետագայում Հայկ Ստվերը երգ ձայնագրեց[44]:

Ստեղծագործական գործունեություն

Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է քաղաքական ուղղվածությամբ մի շարք ստեղծագործությունների, այդ թվում՝ «Ձոն գարնանամուտի» հեղինակ։

Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ընդհատակում գտնվելու ժամանակ ստեղծել է «Երկրի հակառակ կողմը» վեպը՝ շուրջերկրյա ճամփորդության մասին, որը հրապարակվել է 2018 թվականի ամռանը:

Բանտից համաներմամբ ազատ արձակվելուց հետո՝ խոստովանել է, որ ինքը ընդհատակում գտնվելու ամբողջ ժամանակ եղել է Հայաստանում, և իր այդ ստեղծագործությունը հանդիսանում է հորինովի պատմություն:

Նա նաև գրել է «Չար տնակի հեքիաթը» ստեղծագործությունը[45]: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ (հարցակոխ#8) նշել է, որ իր կյանքի անձնական նպատակը քաղաքական գործունեությունը բարեհաջող ավարտելն և ստեղծագործական աշխատանքով զբաղվելն է:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին (ծնված 2015 թվականի օգոստոսի 17-ին):

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Կառավարությունից հերքում են, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել», արխիվացված:
  3. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց». Վերցված է 2018-10-17-ին.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-01-14-ին.
  7. 7,0 7,1 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. «Azerbaijan and Armenia agree full ceasefire in Nagorno-Karabakh».
  9. «Armenia, Azerbaijan and Russia sign Nagorno-Karabakh peace deal».
  10. «Մարտի 1-ի 10-ը զոհերը | Epress.am». Epress.am. 2014-03-01. Վերցված է 2018-05-26-ին.
  11. «Նիկոլ Փաշինյանի ծավալուն հարցազրույցը РБК հեռուստաալիքին | Mamul.info». Mamul.info. 2018-04-26. Վերցված է 2018-04-26-ին.
  12. «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2018-05-09-ին.
  13. «Հայաստանի Հանրապետության ազգային ժողով, parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018-05-11-ին.
  14. 14,0 14,1 14,2 «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունը». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2018-05-11-ին.
  15. 15,0 15,1 «Նիկոլ Փաշինյան կենսագրություն». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2018-05-11-ին.
  16. «Գրում է Նիկոլի համակուրսեցին․ Գայանե Փայտյանը». hraparak.am. Վերցված է 2018-05-11-ին.
  17. «Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները. գրում եմ, որպես նրա համակուրսեցի. Գայանե Փայտյան - WNews.am». WNews.am (ամերիկյան անգլերեն). 2018-04-27. Վերցված է 2018-05-11-ին.
  18. Sputnik. «Նիկոլ Փաշինյանի էջը թարմացվել է. ԱԺ–ն շտկումներ է արել պատգամավորի կենսագրությունում». armeniasputnik.am. Վերցված է 2018-05-11-ին.
  19. Mediamax. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական շարժումը ՝ բոլոր լրատվամիջոցների թոփ թեմա». Maxmonitor.am. Վերցված է 2018-05-11-ին.
  20. 20,0 20,1 «Նիկոլ Փաշինյան. «Գուցե իմ ամբողջ կյանքը խենթություն է»». mediamax.am. Վերցված է 2018-05-11-ին.
  21. http://www.nikolpashinyan.com/?page_id=23
  22. «ՆԻԿՈԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ». Armtimes.com. Վերցված է 2018-04-21-ին.
  23. «asekose.am - Երբ ասեկոսեն դառնում է հավաստի». asekose.am. Վերցված է 2018-04-21-ին.
  24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
  25. ԱԺ մեծամասնական ընտրություններ
  26. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել
  27. Ընտրվեց ՔՊ կուսակցության վարչության նոր կազմը (տեսանյութ)
  28. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  29. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  30. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  31. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  32. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․
  33. Sputnik. «Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով». armeniasputnik.am. Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին. Վերցված է 2018-04-24-ին.
  34. Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
  35. 35,0 35,1 Նիկոլ Փաշինյանը չընտրվեց․ ԱԺ-ն կցրվի, դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ ընտրություն
  36. 36,0 36,1 Վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը եկել է Ազգային ժողով
  37. Փաշինյան․ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քվեարկում եք ԱԺ արտահերթ ընտրությունների օգտին»
  38. «Պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Փաշինյան
  39. Փաշինյանը մասնակցում է Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի քարոզարշավին
  40. «Սյունիքը Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի»․ Փաշինյան
  41. Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտված թեկնածուների մասին
  42. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
  43. «Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել». news.am. Վերցված է 2020-03-04-ին.
  44. ՄԱՄՈՒԼ.am. «Երգի պրեմիերա. Հայկ Ստվեր՝ «Ասում եմ այո» (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2020-03-04-ին.
  45. «Չար տնակի հեքիաթը. Նիկոլ Փաշինյանը երեխաների համար իր գրած հեքիաթն է կարդում».

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նիկոլ Փաշինյան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Փաշինյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Փաշինյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլ Փաշինյան» հոդվածին։