«Ուտիլիտարիզմ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. === Նորմատիվ քաղաքական տեսություն === Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լ... |
No edit summary |
||
Տող 4. | Տող 4. | ||
=== Ուտիլիտարիզմ === |
=== Ուտիլիտարիզմ === |
||
Ուտիլիտարիզմը առաջին հերթին կապված է [[Դեյվիդ Հյում]]ի, [[Երեմիա Բենտամ]]ի և [[Ջոն Ստյուարտ Միլլ]]ի անունների հետ: Որպես քաղաքական փիլիսոփայություն` այն ենթադրում է, որ առավել գերադասելի է քաղաքական-սոցիալական այնպիսի կազմակերպություն, որն առավելագույն օգուտ է բերում: |
Ուտիլիտարիզմը առաջին հերթին կապված է [[Դեյվիդ Հյում]]ի, [[Երեմիա Բենտամ]]ի և [[Ջոն Ստյուարտ Միլլ]]ի անունների հետ: Որպես քաղաքական փիլիսոփայություն` այն ենթադրում է, որ առավել գերադասելի է քաղաքական-սոցիալական այնպիսի կազմակերպություն, որն առավելագույն օգուտ է բերում: |
||
Ուտիլիտարիզմը քաղաքական և բարոյական փիլիսոփայություն է, որը մարդկային արարքների բարոյականության և չափորոշիչների հիմքը համարում է օգուտը: Ավելի լայն իմաստով, դա մի տեսություն է, որը ցանկացած քաղաքական հարցի լուծումը փորձում է գնահատել նրա հետևանքների տեսանկյունից: Այդ դեպքում օգուտը համարվում է միակ կամ հիմնարար արժեք: Հենց օգուտն է, որ իմաստավորում է մեր բոլոր գործողությունները, իսկ մնացածները ինստրումենտալ արժեք ունեն: Ուտիլիտարիստներին բնորոշ է մաքսիմալիզմի սկզբունքը, ուստի այդ տեսության հոսանքները հիմնականում տարբերվում են <<օգուտ>> հասկացության իմաստի ներկայացմամբ: |
Ուտիլիտարիզմը քաղաքական և բարոյական փիլիսոփայություն է, որը մարդկային արարքների բարոյականության և չափորոշիչների հիմքը համարում է օգուտը: Ավելի լայն իմաստով, դա մի տեսություն է, որը ցանկացած քաղաքական հարցի լուծումը փորձում է գնահատել նրա հետևանքների տեսանկյունից: Այդ դեպքում օգուտը համարվում է միակ կամ հիմնարար արժեք: Հենց օգուտն է, որ իմաստավորում է մեր բոլոր գործողությունները, իսկ մնացածները ինստրումենտալ արժեք ունեն: Ուտիլիտարիստներին բնորոշ է մաքսիմալիզմի սկզբունքը, ուստի այդ տեսության հոսանքները հիմնականում տարբերվում են <<օգուտ>> հասկացության իմաստի ներկայացմամբ: Նրանցում գերակայում են տեսական մտքի 3 դպրոցներ` |
||
# Դասական դպրոց: Հիմնադիրն է Բենտամը, որի համար բարձրագույն բարօրությունը հաճույք ստանալն է: Իսկ մնացածը երկրորդական են: |
|||
# Բարեկեցության ուտիլիտարիզմ: Կապված է ժամանակակից տնտեսական բարեկեցության հետ: Այս ուղղության ներկայացուցիչների կարծիքով առավելագույն պահանջ պետք է լինի ոչ թե հաճույքը, այլ ցանկությունների ու պահանջների բավարարման փաստացի ու կանխատեսելի նախասիրությունը: |
|||
# Իդեալական ուտիլիտարիզմ: Գտնում է, որ այլ իրերը նույնպես կարող են ունենալ բարձր արժեք: Օրինակ, Մուրը այդպիսի արժեքների թվին էր դասում անձնական հարաբերությունները և բարոյական կամ բարոյագիտական փորձը: |
|||
Ուտիլիտար ստուգման են ենթակա հիմնական 3 ասպարեզներ. |
|||
* Անհատական ընտրության և բարոյական ասպարեզը: Որոշելով, թե ինչն է ամենալավը կյանքում, ուտիլիտարիստը հաստատում է` այն, ինչն օգուտ է բերում: Սակայն այստեղ պարզորեն առանձնանում են 2 մոտեցում` էգոիստական (օգուտ ինձ համար) և ունիվերսալ (օգուտ բոլորի կամ մեծամասնության համար): Նրանց միջև հաճախ հակասություններ են առաջանում: |
|||
* Հրապարակային կամ սոցիալական քաղաքականության ձևավորման ասպարեզ: Այսինքն` հարկերի, շրջակա միջավայրի աղտոտման, պաշտպանության և նման այլ հարցերի մասին որոշումներ կայացնելը: Այս հարցերի շուրջ որոշումներ կայացնող մարդկանց խորհուրդ են տալիս առաջնորդվել ուտիլիտարիստական սկզբունքներով: Դժվարությունն այստեղ կայանում է նրանում, որ այդ որոշումները երբեմն կարող են հակասել ժողովրդավարության սկզբունքներին: |
|||
* Հնարավոր են սոցիալական կառույցների գնահատական ամբողջությամբ: Գնահատելով <<լավ կազմակերպված հասարակության>> մրցակցող տեսությունները ուտիլիտարիստը կաջակցի այն համակարգին, որը կբերի առավել մեծ օգուտ: |
|||
Գոյություն ունեն մաքսիմալ օգուտի կիրառման մի քանի միջոցներ. |
|||
# 1-ին միջոց- Դա հնարավորինս շատ մարդկանց համար առավելագույն երջանկության հասնելու օժանդակումն է: |
|||
# 2-րդ միջոց- Ամեն մարդ համարվում է մեկ մարդ և ոչ մեկը չպետք է լինի մեկից ավելի: Այն բավականությունը, որ ստանում է ազնվականը բոլորովին էլ կարևոր չէ հասարակ աշխատավորի երջանկությունից: |
|||
# 3-րդ միջոց- Վերաբերում է այն հարցը, թե հատկապես ինչպիսի երջանկություն է դիտարկվում: |
|||
Հավասարությունը ուտիլիտարիստական տեսանկյունից չի պահպանվում, այլ կա ազնվականի և աշխատավորի հավասարության իրավունք: Սակայն դա բավականություն ստանալու հավասար իրավունք է, այլ ոչ թե դրա բաժնեմասը: Օրինակ` որևէ հանրույթ ռազմական վտանգ է ներկայացնում իր հարևանի համար: Նա կարող է օգտագործել իր ուժը, որպեսզի ստանա էժան ռեսուրսներ: Դրանով նա կարող է ավելի երջանիկ հանրույթ լինել, քան հարևան հանրույթը: Ճիշտ որոշումը կլինի, եթե ավելի հարուստ հանրույթը իր ռեսուրսները ծախսի աղքատ հանրույթներին օգնելու ծրագրերի վրա: Այնպես, որ ռեսուրսները օգտագործվեն առավել օգտակարությամբ: Այսպիսով, քաղաքական ուտիլիտարիզմը ուղղված է ստեղծելու այնպիսի քաղաքական-հասարակական կառույց, որը կնպաստի օգուտի մաքսիմալիզացմանը: |
|||
20-րդ դարի 2-րդ կեսից մինչև օրս ուտիլիտարիզմի ներկայացուցիչները` Բենտամի ու Միլլի հաջորդները, շարունակում են բանավեճը: Առաջինի ավանդույթները ներկայացնող Ջ.Սմարթը շատ է քննարկում արդարության և հավասարության խնդիրները: Նորմալ պայմաններում անհրաժեշտ է պահպանել արդարությունը, իսկ լավ մտածված, կիրառվող բարոյական կանոնները չպետք է խախտվեն: Սակայն այնպես է ստացվում, որ մաքսիմալ օգուտ ստանալու համար երբեմն հարկ է լինում խախտել այդ կանոնները, սակայն համապատասխան հսկողության պայմաններում: Բայց շատ դժվար է կանխատեսել դրա հետևանքները, հատկապես երբ այն կատարվում է ճնշման տակ: Տպավորություն է ստեղծվում, որ ուտիլիտարիստական գործունեությունը ի վիճակի չէ պաշտպանել ուրիշ մարդկանց, քանի որ դրա համար չկան անհրաժեշտ բոլոր հնարավոր հետևանքների հստակ գնահատականը: Միլլի ավանդույթները շարունակող Ռ.Բրանդտը իր <<Բարօրություն և իրավունքի տեսություն>> գրքում պնդում է, որ ուտիլիտարիստները պետք է հանդես գան բարեկեցության մաքսիմալիզացիայի պաշտպանությամբ, որպես բարոյական համակարգ: Այդպիսի համակարգում կանոնները կհամապատասխանեն մարդու բնույթին և հաշվի կառնվի միջին մարդու ինտելեկտուալ պոտենցիալը, ինչպես նաև բացասական որակները` էգոիզմն ու իմպուլսիվությունը: Այսպիսով, Բրանդտը ենթադրում է, որ ուտիլիտարիզմի սկզբունքը պետք է բարոյական ուղեկցորդի դեր ծառայի որոշումներ ընդունելիս: Մեծ դժվարություններ են առաջանում, երբ ուտիլիտարիզմի ներկայացուցիչները փորձում են իրենց տեսությունը կիրառել իրականում: Եթե փորձենք հասարակությունը կառուցել նման սկզբունքով, ապա պետք է ունենանք մեծ ինֆորմացիա: Օրինակ` ինչն է դուր գալիս մարդկանց` սկսած կերակրատեսակներից, վերջացրած ինստիտուտներից: Դա այնքան բարդ է, որ իրենք էլ, որպես կանոն, սահմանափակվում են տարբեր տեսակների կառույցների ստեղծման հնարավոր հետևանքների մասին ընդհանուր բնույթի քննարկումներով: Արդյունքում ուտիլիտարիստների կողմից փե ազատ ձեռնարկատիրական կապիտալիզմը և թե սոցիալիզմը դրական են գնահատվում: Շատ տեսաբաններ բացատրում են դա նրանով, որ ուտիլիտարիստական ուսմունքը ամբողջությամբ ուժեղ թեքում ունի դեպի հավասարությունը: Այսպիսով քննարկումներն ու գիտական բանավեճերը ցույց են տալիս, որ բավարար հիմքեր կան կասկածելու ուտիլիտարիստական բարօրության և մաքսիմալ օգուտի սկզբունքների վրա, որը և դարձավ այդ տեսության լուրջ քննադատության պատճառը: Համարվում է, որ լիբերալ ժողովրդավարական հասարակաությունում ավելի բարձր է բավականություն ստանալու մակարդակը, քան այլ հասարակությունում: Սակայն խնդիրը նրանում է, որ ուտիլիտարիզմը ի վիճակի չէ իրականացնելու ու հիմնավորելու քաղաքական արժեքները: Այստեղից էլ առաջ է գալիս ժամանակակից լիբերալ տեսաբանների այդ հայացքներին դեմ դուրս գալը: |
19:34, 17 Հունիսի 2012-ի տարբերակ
Նորմատիվ քաղաքական տեսություն
Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լինի քաղաքական կյանքում: Նա իր արտահայտությունը գտնում է վերացական, բարոյական քննարկումներում, սակայն չի հրաժարվում նաև քննարկել քաղաքական ինստիտուտներն ու կոնկրետ քաղաքականությունը: Եթե փիլիսոփայական տեսանկյունից նորմատիվ քաղաքական տեսությունը ձևավորում և կառուցում է բարոյական կանոններ, ապա կիրառական իմաստով, նա խոսում է բարոյական դեղատոմսեր օգտագործելու հնարավորության մասին քաղաքական պրակտիկայում: Արմատական պոզիտիվիստների կողմից այս տեսությունը լուրջ քննադատության արժանացավ, քանի որ նրանք մերժում են բարոյականության մասին քննարկումների նշանակությունը քաղաքական կյանքում: Հասկանալի է, որ պոզիտիվիզմի վերելքի ժամանակ նորմատիվ քաղաքական տեսությանը գրեթե տեղ չէին տալիս, սակայն 1970-ականներից վերջինս իրական վերածնունդ ապրեց: Նորմատիվ քաղաքկան տեսությունը քաղաքական ինստիտուտների մասին մտորումների միջոց է` հատկապես այն ինստիտուտների, որոնք կապված են իշխանության հետ, ինչպես նաև` անհատների վերաբերմունքն է ինստիտուտների նկատմամբ: Նա զբաղվում է եղած քաղաքական կարգի կամ նրա այլընտրանքների օրինականացմամբ: 1970-ականներից հետո նորմատիվ քաղաքական տեսությունը բաժանվեց 2 հոսանքի: Մեկը գլխավորապես զբաղվում է կարգված արդարությամբ, ազատության ու արդարության փոխհարաբերությունների խնդիրներով: Մյուս հոսանքը գլխավորապես հետաքրքրվում է այնպիսի ինստիտուտի նպատակներով և գործունեությամբ, ինչպիսին է պետությունը: Այս հոսանքների ներկայացուցիչները հետևյալ հարցերն են ուսումնասիրում` ինչու մենք պետք է ենթարկվենք օրենքներին, որ դեպքերում է արդյոք օրինական քաղաքացիական անհնազանդությունը:
Ուտիլիտարիզմ
Ուտիլիտարիզմը առաջին հերթին կապված է Դեյվիդ Հյումի, Երեմիա Բենտամի և Ջոն Ստյուարտ Միլլի անունների հետ: Որպես քաղաքական փիլիսոփայություն` այն ենթադրում է, որ առավել գերադասելի է քաղաքական-սոցիալական այնպիսի կազմակերպություն, որն առավելագույն օգուտ է բերում: Ուտիլիտարիզմը քաղաքական և բարոյական փիլիսոփայություն է, որը մարդկային արարքների բարոյականության և չափորոշիչների հիմքը համարում է օգուտը: Ավելի լայն իմաստով, դա մի տեսություն է, որը ցանկացած քաղաքական հարցի լուծումը փորձում է գնահատել նրա հետևանքների տեսանկյունից: Այդ դեպքում օգուտը համարվում է միակ կամ հիմնարար արժեք: Հենց օգուտն է, որ իմաստավորում է մեր բոլոր գործողությունները, իսկ մնացածները ինստրումենտալ արժեք ունեն: Ուտիլիտարիստներին բնորոշ է մաքսիմալիզմի սկզբունքը, ուստի այդ տեսության հոսանքները հիմնականում տարբերվում են <<օգուտ>> հասկացության իմաստի ներկայացմամբ: Նրանցում գերակայում են տեսական մտքի 3 դպրոցներ`
- Դասական դպրոց: Հիմնադիրն է Բենտամը, որի համար բարձրագույն բարօրությունը հաճույք ստանալն է: Իսկ մնացածը երկրորդական են:
- Բարեկեցության ուտիլիտարիզմ: Կապված է ժամանակակից տնտեսական բարեկեցության հետ: Այս ուղղության ներկայացուցիչների կարծիքով առավելագույն պահանջ պետք է լինի ոչ թե հաճույքը, այլ ցանկությունների ու պահանջների բավարարման փաստացի ու կանխատեսելի նախասիրությունը:
- Իդեալական ուտիլիտարիզմ: Գտնում է, որ այլ իրերը նույնպես կարող են ունենալ բարձր արժեք: Օրինակ, Մուրը այդպիսի արժեքների թվին էր դասում անձնական հարաբերությունները և բարոյական կամ բարոյագիտական փորձը:
Ուտիլիտար ստուգման են ենթակա հիմնական 3 ասպարեզներ.
- Անհատական ընտրության և բարոյական ասպարեզը: Որոշելով, թե ինչն է ամենալավը կյանքում, ուտիլիտարիստը հաստատում է` այն, ինչն օգուտ է բերում: Սակայն այստեղ պարզորեն առանձնանում են 2 մոտեցում` էգոիստական (օգուտ ինձ համար) և ունիվերսալ (օգուտ բոլորի կամ մեծամասնության համար): Նրանց միջև հաճախ հակասություններ են առաջանում:
- Հրապարակային կամ սոցիալական քաղաքականության ձևավորման ասպարեզ: Այսինքն` հարկերի, շրջակա միջավայրի աղտոտման, պաշտպանության և նման այլ հարցերի մասին որոշումներ կայացնելը: Այս հարցերի շուրջ որոշումներ կայացնող մարդկանց խորհուրդ են տալիս առաջնորդվել ուտիլիտարիստական սկզբունքներով: Դժվարությունն այստեղ կայանում է նրանում, որ այդ որոշումները երբեմն կարող են հակասել ժողովրդավարության սկզբունքներին:
- Հնարավոր են սոցիալական կառույցների գնահատական ամբողջությամբ: Գնահատելով <<լավ կազմակերպված հասարակության>> մրցակցող տեսությունները ուտիլիտարիստը կաջակցի այն համակարգին, որը կբերի առավել մեծ օգուտ:
Գոյություն ունեն մաքսիմալ օգուտի կիրառման մի քանի միջոցներ.
- 1-ին միջոց- Դա հնարավորինս շատ մարդկանց համար առավելագույն երջանկության հասնելու օժանդակումն է:
- 2-րդ միջոց- Ամեն մարդ համարվում է մեկ մարդ և ոչ մեկը չպետք է լինի մեկից ավելի: Այն բավականությունը, որ ստանում է ազնվականը բոլորովին էլ կարևոր չէ հասարակ աշխատավորի երջանկությունից:
- 3-րդ միջոց- Վերաբերում է այն հարցը, թե հատկապես ինչպիսի երջանկություն է դիտարկվում:
Հավասարությունը ուտիլիտարիստական տեսանկյունից չի պահպանվում, այլ կա ազնվականի և աշխատավորի հավասարության իրավունք: Սակայն դա բավականություն ստանալու հավասար իրավունք է, այլ ոչ թե դրա բաժնեմասը: Օրինակ` որևէ հանրույթ ռազմական վտանգ է ներկայացնում իր հարևանի համար: Նա կարող է օգտագործել իր ուժը, որպեսզի ստանա էժան ռեսուրսներ: Դրանով նա կարող է ավելի երջանիկ հանրույթ լինել, քան հարևան հանրույթը: Ճիշտ որոշումը կլինի, եթե ավելի հարուստ հանրույթը իր ռեսուրսները ծախսի աղքատ հանրույթներին օգնելու ծրագրերի վրա: Այնպես, որ ռեսուրսները օգտագործվեն առավել օգտակարությամբ: Այսպիսով, քաղաքական ուտիլիտարիզմը ուղղված է ստեղծելու այնպիսի քաղաքական-հասարակական կառույց, որը կնպաստի օգուտի մաքսիմալիզացմանը: 20-րդ դարի 2-րդ կեսից մինչև օրս ուտիլիտարիզմի ներկայացուցիչները` Բենտամի ու Միլլի հաջորդները, շարունակում են բանավեճը: Առաջինի ավանդույթները ներկայացնող Ջ.Սմարթը շատ է քննարկում արդարության և հավասարության խնդիրները: Նորմալ պայմաններում անհրաժեշտ է պահպանել արդարությունը, իսկ լավ մտածված, կիրառվող բարոյական կանոնները չպետք է խախտվեն: Սակայն այնպես է ստացվում, որ մաքսիմալ օգուտ ստանալու համար երբեմն հարկ է լինում խախտել այդ կանոնները, սակայն համապատասխան հսկողության պայմաններում: Բայց շատ դժվար է կանխատեսել դրա հետևանքները, հատկապես երբ այն կատարվում է ճնշման տակ: Տպավորություն է ստեղծվում, որ ուտիլիտարիստական գործունեությունը ի վիճակի չէ պաշտպանել ուրիշ մարդկանց, քանի որ դրա համար չկան անհրաժեշտ բոլոր հնարավոր հետևանքների հստակ գնահատականը: Միլլի ավանդույթները շարունակող Ռ.Բրանդտը իր <<Բարօրություն և իրավունքի տեսություն>> գրքում պնդում է, որ ուտիլիտարիստները պետք է հանդես գան բարեկեցության մաքսիմալիզացիայի պաշտպանությամբ, որպես բարոյական համակարգ: Այդպիսի համակարգում կանոնները կհամապատասխանեն մարդու բնույթին և հաշվի կառնվի միջին մարդու ինտելեկտուալ պոտենցիալը, ինչպես նաև բացասական որակները` էգոիզմն ու իմպուլսիվությունը: Այսպիսով, Բրանդտը ենթադրում է, որ ուտիլիտարիզմի սկզբունքը պետք է բարոյական ուղեկցորդի դեր ծառայի որոշումներ ընդունելիս: Մեծ դժվարություններ են առաջանում, երբ ուտիլիտարիզմի ներկայացուցիչները փորձում են իրենց տեսությունը կիրառել իրականում: Եթե փորձենք հասարակությունը կառուցել նման սկզբունքով, ապա պետք է ունենանք մեծ ինֆորմացիա: Օրինակ` ինչն է դուր գալիս մարդկանց` սկսած կերակրատեսակներից, վերջացրած ինստիտուտներից: Դա այնքան բարդ է, որ իրենք էլ, որպես կանոն, սահմանափակվում են տարբեր տեսակների կառույցների ստեղծման հնարավոր հետևանքների մասին ընդհանուր բնույթի քննարկումներով: Արդյունքում ուտիլիտարիստների կողմից փե ազատ ձեռնարկատիրական կապիտալիզմը և թե սոցիալիզմը դրական են գնահատվում: Շատ տեսաբաններ բացատրում են դա նրանով, որ ուտիլիտարիստական ուսմունքը ամբողջությամբ ուժեղ թեքում ունի դեպի հավասարությունը: Այսպիսով քննարկումներն ու գիտական բանավեճերը ցույց են տալիս, որ բավարար հիմքեր կան կասկածելու ուտիլիտարիստական բարօրության և մաքսիմալ օգուտի սկզբունքների վրա, որը և դարձավ այդ տեսության լուրջ քննադատության պատճառը: Համարվում է, որ լիբերալ ժողովրդավարական հասարակաությունում ավելի բարձր է բավականություն ստանալու մակարդակը, քան այլ հասարակությունում: Սակայն խնդիրը նրանում է, որ ուտիլիտարիզմը ի վիճակի չէ իրականացնելու ու հիմնավորելու քաղաքական արժեքները: Այստեղից էլ առաջ է գալիս ժամանակակից լիբերալ տեսաբանների այդ հայացքներին դեմ դուրս գալը: