«Իթան Հոուք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 77. Տող 77.
* [[1989]]։ [[Մեռած պոետների հասարակություն]] / ''Dead Poets Society''
* [[1989]]։ [[Մեռած պոետների հասարակություն]] / ''Dead Poets Society''
* [[1989]]։ [[Հայրը]]/ ''Dad''
* [[1989]]։ [[Հայրը]]/ ''Dad''
* [[1991]]։ [[Սպիտակ ժանիք (ֆիլմ, 1991)|Սպիտակ ժանիք]] / ''White Fang''
* [[1991]]։ [[Սպիտակ Ժանիք (ֆիլմ, 1991)|Սպիտակ ժանիք]] / ''White Fang''
* [[1991]]։ [[Առեղծվածային հանդիպում]] / ''Mystery Date''
* [[1991]]։ [[Առեղծվածային հանդիպում]] / ''Mystery Date''
* [[1992]]։ [[Գիշերային քուն]]/ ''A Midnight Clear''
* [[1992]]։ [[Գիշերային քուն]]/ ''A Midnight Clear''

15:31, 7 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Իթան Հոուք
անգլ.՝ Ethan Hawke
Իթան Հոուքը 2009 թվականի Վենետիկի կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էնոյեմբերի 6, 1970 (53 տարեկան)
ԾննդավայրՕսթին, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Hun School of Princeton?, Օսթինի տեխասյան համալսարան և West Windsor-Plainsboro High School South?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, սցենարիստ, նովելագիր
Ակտիվ շրջան1985–ներկա
Ծնողներհայր՝ Ջեյմս Սթիվեն Հոք[1], մայր՝ Լեսլի Քերոլ Գրին[1]
Ամուսին(ներ)Ռայանա Հոուք
Երեխա(ներ)4
Պարգևներ և մրցանակներ

Իթան Գրին Հոուք (անգլ.՝ Ethan Green Hawke, ծնվ. 6 նոյեմբերի 1970, Օսթին, Տեխաս), ամերիկյան դերասան, սցենարիստ և գրող, «Օսկարի» (2002, 2005, 2014, 2015), «Ոսկե գլոբուսի» (2015) և BAFTA-ի հավակնորդ (2015)։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների թե՛ սցենարային աշխատանքների, թե՛ դերասանական գործունեության համար, մասնավորապես՝ «Մարզական օր» (2002) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։

Կենսագրություն

Իթանի ծնողները ամուսնալուծվել են նրա ծնունդից որոշ ժամանակ անց։ Մոր նոր ամուսնությունից հետո Իթանի ընտանիքը տեղափոխվել է Պրինսթոն։

Իթանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկի առաջ 14 տարեկան հասակում գիտաֆանտաստիկ «Հետազոտողները» ֆիլմում։ Իսկական դերասանական բեկումը սպասում էր նրան 1989 թվականին «Մեռյալ բանաստեղծների միությունը» ֆիլմում, որին հաջորդեցին բազում կինոաշխատանքներ։ 2001 թվականին նրա դերը «Մարզական օր» ֆիլմում արժանացավ «Օսկարի» անվանակարգի երկրորդ պլանի դերի համար։ 2004 թվականին Հոուքը իր համահեղինակների հետ միասին առաջադրվեց «Օսկարի» «Մայրամուտից առաջ» ֆիլմի սցենարի համար։ «Չելսի Ուոլս» ֆիլմում, որ ցուցադրվեց 2001 թվականին Կաննի կինոփառատոնի ժամանակ, և իր «Ամենաշոգ նահանգը» վեպի էկրանավորման ժամանակ Իթան Հոուքը հանդես եկավ ռեժիսորի դերում։

Պրինսթոնում Հոուքը ուսումնասիրել է դերասանական վարպետություն հանրահայտ Մաքքարթերի թատրոնում, այցելել է Բրիտանական թատերական ասոցիացիայի դերասանական դասերի Անգլիայում և Պիտսբուրգի Քարնեգի Մելոուն համալսարանը։ Նա հանդիսանում է «Malaparte» դերասանական խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։

Գրականության մեջ Հոուքն առաջին անգամ հանդես է եկել 1996 թվականին «Ամենաշոգ նահանգը» վեպով, որ պատմում է երկու երիտասարդ ինտելեկտուալների սիրային պատմությունը Նյու Յորքում 90-ական թվականներին։ Նրա երկրորդ վեպը՝ «Մոխրե միջավայրը» հրատարակվեց 2003 թվականին։

«Պատանեկություն» ֆիլմում հոգատար հոր կերպարի համար Հոուքն արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին, «Ոսկե գլոբուսին», BAFTA-ի և «Օսկարի»։

«Գատակա» ֆիլմում Իթան Հոուքը ծանոթացել է Ումա Թուրմանի հետ[2][3], որի հետ ամուսնացել է 1998 թվականի մայիսի 1-ին։ Նրանք ամուսնալուծվեցին 2005 թվականին։ Թուրմանն ու Հոուքն ունեն երկու երեխա. դուստրը՝ Մայա Ռեյը (ծնվ. 8 հուլիսի 1998 թվական) և որդին՝ Լևոն Ռոանը (ծնվ. 15 հունվարի 2002 թվական2008 թվականից Իթանն ամուսնացած է Ռայանա Հոուքի հետ[4][5], ով նախկինում աշխատում էր որպես Իթանի երեխաների դայակ։ Զույգն ունի երկու դուստր՝ Կլեմենտինան և Ինդիանան։

Ֆիլմագրություն

Դերասան

Ռեժիսոր

Սցենարիստ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Cheng, Kipp; Chang, Suna (մայիսի 15, 1998). «Monitor». Entertainment Weekly. Վերցված է մարտի 28, 2011-ին.
  3. Rohrer, Trish Deitch (June 2000). «The Great Dane». Los Angeles Magazine. 45 (6): 80. ISSN 1522-9149. Վերցված է հունիսի 17, 2013-ին.
  4. Vozick-Levinson, Simon (հուլիսի 18, 2008). «Monitor». Entertainment Weekly. Վերցված է փետրվարի 5, 2009-ին.
  5. Garratt, Sheryl (հոկտեմբերի 8, 2012). «Ethan Hawke interview». The Daily Telegraph. London. Վերցված է հոկտեմբերի 19, 2012-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իթան Հոուք հոդվածին