«Կլարա Ռումյանովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 388. Տող 388.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ|2}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

08:41, 30 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Կլարա Ռումյանովա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 8, 1929(1929-12-08)[1]
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 18, 2004(2004-09-18)[1] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան[1]
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDb։ID 0750179

Կլարա Միխայլովնա Ռումյանովա (ռուս.՝ Клара Михайловна Румянова, դեկտեմբերի 8, 1929(1929-12-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 18, 2004(2004-09-18)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային ռուս դերասանուհի, որն ունեցել է յուրահատուկ բարձր ձայն։ Առավել հայտնի է ավելի քան երեք հարյուր խորհրդային մուլտֆիլմերի կերպարների հնչյունավորմամբ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1979

Չնայած այն հանգամանքին, որ Կլարա Ռումյանովան եղել է դրամայի ժանրի դիպլոմավորված դերասանուհի, նա խիստ հազվադեպ է նկարահանվել գեղարվեստական կինոյում և արդյունքում ճանաչման է արժանացել որպես հնչյունավորման դերասանուհի, ինչպես նաև որպես երգչուհի։

Կենսագրություն

Կլարա Ռումյանովան ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 8-ին Լենինգրադում։ Տասներորդ դասարանում սովորելու ժամանակ Լյուբով Օռլովայի մասնակցությամբ ֆիլմի դիտումից հետո որոշել է դառնալ դերասանուհի։ 1947 թվականին Կլարա Ռումյանովան տեղափոխվել է Մոսկվա և առաջին փորձից ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի կուրսում[2]։ Ընդունելության քննությունների ժամանակ նրանից գողացել են իր ունեցած ամբողջ փողը, և նա մի քանի օր մնացել է սոված, իսկ վերջին փուլի ժամանակ ընդունող հանձնաժողովի առաջ կորցրել է գիտակցությունը։ Գերասիմովն այդ ժամանակ նրա համար գնել է շոկոլադ և թեյ հյուրասիրել։

Մանկության և պատանեկության տարիներին Կլարա Ռումյանովան ունեցել է բոլորովին այլ՝ շատ ցածր ձայն՝ ալտ։ Իր հայտնի մանկական ձայնով խոսելու ունակությունը ձեռք է բերել ուսանողական տարիներին՝ ծանր հիվանդությունից հետո։ Կլարա Ռումյանովան, ՎԳԻԿ-ի բոլոր ուսանողների նման, մեկնել է համերգների Մերձմոսկվայում և մի անգամ խիստ մրսել է՝ հետագայում հազիվ ապաքինվելով թոքերի կրուպոզային բորբոքումից։ Մեկ ամսից ավելի անցկացնելով հիվանդանոցում՝ Կլարա Ռումյանովան կորցրել է ձայնը։ ՎԳԻԿ-ում սովորելը շարունակելը հայտնվել է վտանգի տակ։ Սերգեյ Գերասիմովը նրան տարել է ֆոնիատրի մոտ, սակայն վերջինս չի կարողացել օգնել՝ պատճառաբանելով, որ Կլարա Ռումյանովան ունի խիստ հազվադեպ հանդիպող ձայնալարեր, և ինքը չի երաշխավորում, որ նա ապաքինվելուց հետո կկարողանա նորմալ զբաղվել վոկալով։ Կես տարի Գերասիմովը Կլարա Ռումյանովային արգելել է խոսել նույնիսկ շշնջալով, և նրանք հաղորդակցվել են գրությունների միջոցով։ Երբ ձայնը վերականգնվել է, պարզվել է, որ Կլարա Ռումյանովան կարող է խոսել շատ բարձր, գրեթե մանկական ձայնով, որով էլ հետագայում հայտնի է դարձել հանդիսատեսի շրջանում[3]։ 1953 թվականին Կլարա Ռումյանովան ավարտել է ՎԳԻԿ-ը և դարձել Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։

Կինոյում նկարահանվել Կլարա Ռումյանովան սկսել է ուսանողական տարիներին, նրա նորամուտը կիանոյում եղել է էպիզոդիկ դեր Սերգեյ Գերասիմովի «Գյուղական բժիշկ» (ռուս.՝ «Сельский врач») ֆիլմում։ Սակայն հետագայում Կլարա Ռումյանովան կատարել է միայն եկրորդական կամ էպիզոդիկ դերեր և ոչ մի անգամ չի մարմնավորել գլխավոր հերոսի։ Կինյում իր հայտնի դերերը կատարել է «Գյուղական բժիշկ» (Լենա), «Նրանք առաջինն էին» (ռուս.՝ «Они были первыми», Վարյա), «Չորսը» (ռուս.՝ «Четверо», բուժքույր), «Կյանքն սկզբից» (ռուս.՝ «Жизнь сначала», Զոյա), «Կիրակի» (ռուս.՝ «Воскресение», Բոգոդուխովսկայա), «Ժամանակ, առա՛ջ» (ռուս.՝ «Время, вперёд!», Լուշկա), «12 աթոռ» (ռուս.՝ «12 стульев», Ֆեոդորի հոր կինը) ֆիլմերում։ Աստիճանաբար նրան սկսել են ավելի քիչ հրավիրել խաղալու կինոյում, և նա գրեթե դադարել է նկարահանվել։ Ենթադրաբար դրա պատճառը եղել է կոնֆլիկտը Իվան Պիրևի հետ․ 1953 թվականին, երբ Պիրևը «Մոսֆիլմի» գլխավոր տնօրենն էր, նա Կլարա Ռումյանովային առաջարկել է գլխավոր դեր իր սցենարով նկարահանվող «Հավատարմության փորձություն» (ռուս.՝ «Испытание верности») ֆիլմում, սակայն դերասանուհին մերժել է՝ պատճառաբանելով, որ իրեն դուր չեն գալիս ոչ դերը, ոչ էլ սցենարը, և որ ֆիլմը, իր կարիքով, դատապարտված է անհաջողության։ Իր մահվանից մեկ տարի առաջ Իվան Պիրևը զանգահարել է Կլարա Ռումյանովային և ներողություն խնդրել իր արածի համար[4]։ Ըստ այլ տարբերակի՝ Պիրևը նրան հանդիպել է այգում։

Հնչյունավորման ժամանակ իր «մանկական» ձայնը Կլարա Ռումյանովան առաջին անգամ օգտագործել է «Գյուղական բժիշկ» ֆիլմում, որտեղ ըստ սյուժեի կատարել է ծննդկանի դեր։ Տեսարանի նախապատրաստման ժամանակ նորածնի դերը կատարող երեխան քնել է, և սկզբում նրան երկար ժամանակ չեն կարողացել արթնացնել, իսկ հետո էլ պարզվել է, որ նրան անհնար է ստիպել լացել։ Այդ ժամանակ Կլարա Ռումյանովան պատրաստակամություն է հայտնել հենց նկարահանման հրապարակում հնչյունավորել այդ տեսարանը։ Նա այնքան բնական է ներկայացրել երեխայի լացը, որ երեխան արթնացել է ու սկսել է լացել, բայց Սերգեյ Գերասիմովը ենթադրաբար ֆիլմում օգտագործել է հենց Կլարա Ռումյանովայի ձայնի ձայնագրությունը։ Դրանից հետո Կլարա Ռումյանովան «Մոսֆիլմում» հայտնի է դարձել որպես դերասանուհի, որը կարող է գոռալ ցանկացած մանկական ձայնով, ինչի շնորհիվ նա սկսել է կինոյում նկարահանվելուն զուգահեռ զբաղվել հնչյունավորմամբ՝ հիմնականում հնչյունավորելով երեխաների և կենդանիների ձագերի։ Այդ ժամանակ էլ նրան սկսել են հրավիրել «Սոյուզմուլտֆիլմ», սակայն Կլարա Ռումյանովան մերժել է՝ համարելով, որ իր դերասանական ներուժն ավելի բարձր է, քան մուլտֆիլմերի հնչյունավորումը։ Սակայն գեղարվեստական կինոյում հազվադեպ դերեր ստանալը նրան ի վերջո ստիպել է համաձայնել։ Մուլտիպլիկացիայում նրա նորամուտը եղել է «Կախարդական այգին» (ռուս.՝ «Чудесный сад», 1962) մուլտֆիլմը։ Աստիճանաբար Կլարա Ռումյանովան սկսել է ավելի ակտիվ համագործակցել «Սոյուզմուլտֆիլմի» հետ, և այն շրջանում, երբ նա արդեն բոլորովին չէր նկարահանվում կինոյում, մեծ ճանաչում է ձեռք բերել որպես հնչյունավորման դերասանուհի և սկսել է ձայնագրել ռադիոյի համար և ելույթ ունենալ էստրադայում՝ կատարելով մանկական երգեր ու ռոմանսներ։

Կլարա Ռումյանովան դարձել է միակ դերասանուհին Խորհրդային Միությունում, որն արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման (29 դեկտեմբերի, 1979 թվական) մուլտիպլիկացիայում կատարած աշխատանքի համար։ Սակայն նա շատ է ափսոսացել կենդանի կինոյում խաղալու հնարավորության բացակայության պատճառով, որովհետև իրեն միշտ համարել է դրամատիկական դերասանուհի։

1990-ական թվականները եղել են անկման տարիներ Կլարա Ռումյանովայի կյանքում. նախ 1990 թվականի մարտին մահացել է նրա մայրը՝ Աննան, ապա ԽՍՀՄ անկումից և դրան հետևած տնտեսական ճգնաժամի հետևանքով Կլարա Ռումյանովան, շատ դերասանների նման, աստիճանաբար մնացել է առանց աշխատանքի, որովհետև կինոդերասանի թատրոնում նրան կրճատել են աշխատանքից։ Միայն հազվադեպ մասնակցել է աուդիոհեքիաթների ու աուդիոհամերգների ձայնագրություններ և ռադիոպիեսների բեմադրությունների։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ նա ընտրություն է կատարել իրեն առաջարկվող աշխատանքների միջև․ «VOX-Records» ստուդիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Տրուխանը նշել է, որ Կլարա Ռումյանովան սկզբունքորեն հրաժարվել է մասնակցել աուդիոգովազդների ձայնագրմանը։ Լինելով գործազուրկ՝ Կլարա Ռումյանովան գրել է մի քանի պիեսներ, 2000 թվականին լույս է ընծայել «Իմ անունն է կին» (ռուս.՝ «Имя мне — женщина») գիրքը՝ հեղինակային ժողովածու, որում ընդգրկվել են նրա գրած պիեսները Ռուսաստանի պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց մասին (Նադեժդա Դուրովա, Եկատերինա Դաշկովա, Եվդոկիա Ռոստոպչինա), որի համար արժանացել է Պուշկինյան մեդալի։ Աստիճանաբար Կլարա Ռումյանովան դադարել է շփվել իր ընկերների ու ծանոթների հետ։

Կյանքի վերջին տարիներին Կլարա Ռումյանովայի մոտ զարգացել է կրծքագեղձի քաղցկեղ, սակայն նա հրաժարվել է բուժել հասանելի միջոցներով և բուժվել է սեփական ուժերով, և արդյունքում առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ։ Կյանքի վերջին տարիներին նա գտնվել է նախկին դերասանուհի Օլգա Գոբզևայի հսկողության տակ, որը նրա տուն է ուղարկել խնամակալ միանձնուհիների։ Մահվանից չորս օր առաջ Կլարա Ռումյանովան վեր է կացել գիշերը, գիտակցությունը կորցրել և մնացել հատակին ընկած մինչև առավոտյան հիվանդապահուհու գալը, ինչի պատճառով հիվանդացել է թոքաբորբով, որը վերջնականապես հյուծել է նրա օրգանիզմը։ Կլարա Ռումյանովան մահացել է լիակատար մենակության մեջ 2004 թվականի սեպտեմբերի 18-ին՝ իր ծննդյան 75-ամյա տարեդարձից երեք ամիս առաջ։ Նա կտակ չի թողել, սակայն Ռուսաստանի կինոյի դերասանների գիլդիայի գլխավոր տնօրեն Վալերիա Գուշչինան, որն ի թիվս այլոց զբաղվել է Կլարա Ռումյանովայի թաղման հարցերով, նրա իրերի մեջ գտել է գրություն, որում դերասանուհին խնդրել է իրեն թաղել Դոնսկի գերեզմանատանը, որովհետև այնտեղ է թաղված իր մայրը։ Թաղմանը Վալերի Գուշչինայից բացի ներկա է եղել միայն դերասան Նիկոլայ Բուռլյաևը։ Դերասանուհու մահվանից հետո սկսվել է նրա մահվան հանգամանքների քննություն։ Ըստ վարկածներից մեկի՝ նա խեղդամահ է եղել, սակայն դրա ստույգ ապացույցներ չկա[5]։

Ընտանիք

Կլարա Ռումյանովան առաջին անգամ ամուսնացել է տասնվեց տարեկանում ոմն երիտասարդ դաշնակահարի հետ։ Այդ ամուսնությունը տևել է երեք ամիս, և նրանք բաժանվել են, երբ Ռումյանովան որոշել է ընդունվել ՎԳԻԿ։ Ամուսինը առաջարկել է ընտրել՝ ինքը կամ կինոն, և Կլարա Ռումյանովան վերջնականապես խզել է հարաբերությունները նրա հետ։ Սակայն այդ ժամանակ նա արդեն եղել է հղիության երկրորդ ամսում, և քանի որ Խորհրդային Միությունում աբորտն արգելված է եղել, նա առանց ծնողների իմացության կատարել է գաղտնի աբորտ, որը հանգեցրել է անպտղության։

ՎԳԻԿ-ի առաջին կուրսում Կլարա Ռումյանովային սիրահարվել է Նիկոլայ Ռիբնիկովը (ընդ որում՝ այդ ժամանակ նա բոլորովին ուշադրություն չի դարձրել իր մեկ այլ համակուրսեցուն՝ Ալլա Լարիոնովային, որի հետ հետագայում ամուսնացել է ու ապրել 33 տարի), սակայն Կլարա Ռւմյանովան, հիշելով ամուսնական կյանքի իր նախորդ փորձը, ինչպես նաև իր ազատատենչ բնավորության պատճառով նրան չի պատասխանել փոխադարձությամբ։ Իսկ երբ Ռիբնիկովը, ծախսելով իր ամբողջ կրթաթոշակը և նույնիսկ պարտք վերցնելով ծանոթներից, նրան նվիրել է ձեռքի ոսկե ժամացույց, նա խփել է տղայի դեմքին, և Ռիբնիկովը ժամացույցը պատուհանից դուրս է նետել։ Այդ դեպքը հետագայում հիմք դարձել «Աղջիկները» ֆիլմի տեսարաններից մեկի համար, որտեղ Ռիբնիկովի հերոսը զայրացած ջարդում և ոտնատակ է տալիս ժամացույցը, որը ցանկանում էր նվիրել Տոսյային (Նադեժդա Ռումյանցևա)։ Կլարա Ռումյանովան իր արարքի համար զղջացել է միայն այն ժամանակ, երբ Նիկոլայ Ռիբնիկովը մահվանից երկու տարի առաջ տարել է միկրոինսուլտ։

Կլարա Ռումյանովայի երկրորդ ամուսինը եղել է դերասան Անատոլի Չեմոդուրովը, որը հայտնի է «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում կատարած Սերգեյ Լևաշովի դերով։ Հարսանիքից հետո Չեմոդուրովի ընկերը՝ Սերգեյ Բոնդարչուկը, որոշել է նվեր անել երիտասարդ դերասանուհուն և նրան առաջարել է իշխանուհի Մարիայի դերը «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում։ Ռումյանովան սկսել է մասնակցել փորձերին, սակայն օգտվելով ռեժիսորի լավագույն ընկերոջ կինը լինելու հանգամանքից, իրեն թույլ է տվել բացակայել փորձերից կամ ներկայանալ մի քանի ժամ ուշացումով, վիճել ռեժիսորի և գրիմարարների հետ։ Ռումյանովայի հանդուգն վարքի պատճառով Բոնդարչուկն ստիպված է եղել նրա փոխարեն հրավիրել Անտոնինա Շուրանովային։

1960-ական թվականներին Ռումյանովան սկսել է ակտիվորեն համագործակցել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հետ, այնինչ Չեմոդուրովը՝ որպես դերասան, դարձել է ոչ պահանջված և սկսել է զբաղվել հարբեցողությամբ։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ Կլարա Ռումյանովան որոշել է բաժանվել, և 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ռւմյանովան ամբողջ ունեցվածքը, այդ թվում նաև բնակարանն ու մեքենան, թողել է ամունուն։

Դերասանուհու երրորդ ամուսինը եղել է հեռավոր նավարկությունների նավապետ, սակայն այդ ամուսնությունը տևել է հինգ տարուց պակաս[4]։ Արդյունքում Կլարա Ռումյանովան մինչև մահն ապրել է մենակությամբ մեջ։

Կլարա Ռումյանովան բացասաբար է արտահայտվել գորբաչովյան վերակառուցման, ԽՍՀՄ անկման և նախագահ Բորիս Ելցինի վարած քաղաքականության մասին, մինչև կյանքի վերջը մնացել է կոմունիզմի կողմնակից[3]։

Դերեր կինոյում

  • 1951 – Գյուղական բժիշկ (ռուս.՝ Сельский врач) – Լենա Զուևա, Ժենյա Ստրուկովի կինը
  • 1956 – Նրանք առաջինն էին (ռուս.՝ Они были первыми) – Վարյա, Կուզմայի ընկերուհին
  • 1957 – Չորսը (ռուս.՝ Четверо) – բուժքույր
  • 1958 – Փեսացուն այն աշխարհից (ռուս.՝ Жених с того света) – բուժքույր Կլավոչկա
  • 1960 – Կիրակի (ռուս.՝ Воскресение) – Վերա Եֆրեմովնա Բոգոդուխովսկայա
  • 1961 – Կյանքն սկզբից (ռուս.՝ Жизнь сначала) – Զոյա, Լյոլյայի համադասարանցին
  • 1962 – Առանց վախի ու նախատինքի (ռուս.՝ Без страха и упрёка) – փոստի աշխատող (լուսագրերում նշված չէ)
  • 1965 – Ժամանակ, առա՛ջ (ռուս.՝ Время, вперёд!) – Լուշկա
  • 1965 – Նրանք չեն անցնի (ռուս.՝ Они не пройдут)
  • 1965 – Զանգում են, բացեք դուռը (ռուս.՝ Звонят, откройте дверь) – ուսուցչուհի Կլարա Միխայլովնա (լուսագրերում նշված չէ)
  • 1970 – Փոքրիկ խուտոր տափաստանում (ռուս.՝ Хуторок в степи) – Պավլովսկայա
  • 1971 – 12 աթոռ (ռուս.՝ 12 стульев) – մայրիկ Կատերինա, Ֆեոդորի հոր կինը
  • 1975 – Չի կարող պատահել (ռուս.՝ Не может быть!) – շիկահեր, որ լսում է «Чёрные подковы» երգը (լուսագրերում նշված չէ)
  • 1976 – Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց (ռուս.՝ Сказ про то, как царь Пётр арапа женил) – Գավրիիլ Ռտիշչևի կինը
  • 1979 – Անձնակազմ (ռուս.՝ Экипаж) – ուղևորուհի երեխայի հետ
  • 1983 – ․․․Կլարա Ռումյանովայի մասնակցությամբ (ռուս.՝ …С участием Клары Румяновой) (ֆիլմ-համերգ) – կամեո
  • 1984 – Հատուկ շնորհավորանք (ռուս.՝ Особое подразделение) – արտիստ
  • 1984  – Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души) – Չիչիկովի մայրը
  • 1988 – Աելիտա, մի՛ հետապնդիր տղամարդկանց (ռուս.՝ Аэлита, не приставай к мужчинам) – քիմգործարանի աշխատող (լուսագրերում նշված չէ)
  • 1988 – Հավատարիմ կմնանք (ռուս.՝ Верными останемся, ԽՍՀՄ, ԳԴՀ, ՀԺՀ, ԲԺՀ, Չեխոսլովակիա, ԼԺՀ, Իսպանիա)

Հնչյունավորում

Մուլտֆիլմեր

Խորհրդային ֆիլմեր

  • 1951 – Գյուղական բժիշկ (ռուս.՝ Сельский врач) – նորածին
  • 1954 – Ճպուռ (ռուս.՝ СтрекозаՏամրիկո
  • 1955 – Գարնանային ցրտահարություններ (ռուս.՝ Весенние заморозки) – Լիենա (Մուդիտե Շնեյդերեի դերը)
  • 1956 – Մեր բակը (ռուս.՝ Наш двор) – միլիոնատիրոջ որդ
  • 1961 – Իսկ եթե սա սե՞ր է (ռուս.՝ А если это любовь?) – փուչիկով աղջիկ
  • 1963 – Իմ անունն է Կոժա (ռուս.՝ Меня зовут Кожа) – Կոժայի համադասարանցի
  • 1964 – Զրո երեք (ռուս.՝ Ноль три) – կին վարի վայրում
  • 1964 – Կանաչ բոց (ռուս.՝ Зелёный огонёк) – Լյուսյա
  • 1965 – Իմ երազանքը (ռուս.՝ Мечта моя) – Պրասկովյայի թոռը / Նարտայ, Ասանովի թոռւ
  • 1965 – Բարև, ես եմ (ռուս.՝ Здравствуй, это я!) – Ալկա, Պոնոմարյովի որդին
  • 1966 – Թևեր (ռուս.՝ Крылья) – աղջիկ ուսումնարանում
  • 1966 – Թագավորական ռեգատա (ռուս.՝ Королевская регата) – կռունկավար
  • 1966 – Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублёв) – իշխանի երեխաներ
  • 1967 – Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина) – Սերյոժա Կարենին
  • 1967 – Վիյ (ռուս.՝ Вий) – Պաննոչկա (Նատալյա Վառլեյի դերը)
  • 1967 – Աճպարար (ռուս.՝ Фокусник) – տղա
  • 1967 – Դուբրավկա (ռուս.՝ Дубравка) – Սերյոժկա (Կոստյա Ուսատովի դերը)
  • 1968 — Տարվա եղանակներ (ռուս.՝ Времена года, կինոալմանախ) — երեխա մանկապարտեզում
  • 1968 — Ուրալյան լեռների հեքիաթները (ռուս.՝ Сказы уральских гор, վավերագրական) — Ֆեդյունկա
  • 1968 – Ադամանդե ձեռքը (ռուս.՝ Бриллиантовая рука) – Գորբունկովների դուստրը (Սաշա Լիսյուտինայի դերը)
  • 1969 – Արսեն (ռուս.՝ Арсен, վերականգնված տարբերակ) — երեխա
  • 1969 – Վալս (ռուս.՝ Вальс) – տղա
  • 1969 – Զագադկինո գյուղում (ռուս.՝ В деревне Загадкино) – Ալյոնա (Նադյա Մարկինայի դերը)
  • 1969 – Ոսկի (ռուս.՝ Золото) – տանտիրուհու որդի (Անդրեյ Բուխարովի դերը), կոլտնտեսականի դուստր
  • 1969 – Варвара-краса, длинная коса – արջուկ Տոպտիժկա / Վարվառան սկյուռի կերպարում (լուսագրերում նշված չէ)
  • 1970 – Քաղաքային ռոմանս (ռուս.՝ Городской романс) – Անեչկա (Անյա Ստեպանովա-Մոլոդովայի դերը)
  • 1971 – Փոքրիկ խոստովանություն (ռուս.՝ Маленькая исповедь) – Սաուլյուկաս (Բենաս Պուսկունիգիսի դերը)
  • 1972 — Ակնոցավորը (ռուս.՝ Очкарик, կարճամետրաժ) — Բեմետա (Բեմետա Մալիկովայի դերը)
  • 1972 – Առանց կրակ ծուխ չի լինում (ռուս.՝ Нет дыма без огня) – Գոզել (Տատյանա Ուխարովայի դերը)
  • 1972 – Անկոչ հյուր (ռուս.՝ Нежданный гость) – փոքրիկ Յուրա
  • 1973 – Սրտային գործեր (ռուս.՝ Дела сердечные) – Մաքսիմ
  • 1973 – Սաննիկովի հողը (ռուս.՝ Земля Санникова) – փոքրիկ օնկիլոն
  • 1975Բուրատինոյի արկածները (ռուս.՝ Приключения Буратино) — խխունջ
  • 1976 – Մայր (ռուս.՝ Мама) – այծիկ Միտյայ (Պետյա Դեգտյարյովի դերը)
  • 1977 – Ջելսոմինոյի կախարդական ձայնը (ռուս.՝ Волшебный голос Джельсомино) – Կաղ Կատվիկ
  • 1977 – Երբ գալիս է սեպտեմբերը (ռուս.՝ Когда наступает сентябрь) – Կոնդրիկով Լևոն (Անտոն Իլյինի դերը)
  • 1978 – Վարձով է տրվում բնակարան երեխայի հետ (ռուս.՝ Сдаётся квартира с ребёнком) – երգում է «Отчего нам не везёт?» երգը
  • 1979 – Անձնակազմ (ռուս.՝ Экипаж) – Ալիկ, Նենարոկովի որդին (Ռոմա Մոնինի դերը)
  • 1981 – Մարիա, Միրաբելա (ռուս.՝ Мария, Мирабела, ԽՍՀՄ, Ռումինիա) — Օմիդե
  • 2001 – Փշերի միջով դեպի աստղերը (ռուս.՝ Через тернии к звёздам, վերականգնված տարբերակ) — Գլաշա (Սվետլանա Ռադչենկոյի դերը)

Արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակում

  • 1962 – Ֆորտունատ (1960)[6] – Միրիամ (Ալբերտինա Սարովի դերը)
  • 1965 – Ռելսերի միջև (1964) – Грета (ումյանա Գայտանջիևայի դերը)
  • 1965 – Մորու բացատը (1957) – Քրիստինա (Լենա Բերգմանի դերը), Բիրգիտտա (Մոնիկա Էրլինգի դերը)
  • 1965 – Բուբեի հարսնացուն (1963) – Ինես (Մոնիկա Վիտայի դերը)
  • 1966 – Ծերունիները գայլուկ հավաքելիս (1964) – Անեժկա
  • 1966 – Ուսուցչուհու արկածները (1960) – աշակերտուհի
  • 1969 – Ակամա գործակալ (1961) – Նենսի (Ժենեվև Քերվինի դերը)
  • 1970 – Բնակարան (1960) – Մերջի Մաքդուգալ (Հոուպ Հոլիդեյի դերը)
  • 1970 – Աղջկական խոսակցություն (1969) – Անելկա (Քրիստինա Սենկևիչի դերը)
  • 1973 – Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը (1972) – Թեո (Մարկուս Հագեի դերը)
  • 1975 – Կասկած (1973) – Հոֆովա (Սլավկա Բուդինովայի դերը)
  • 1978 – Մարեչեկ, տվեք ձեր ձեռքը (1976) – Եվա Տիֆովա (Իվա Յանժուրովայի դերը)
  • 1986 – Հեշտ չէ տղամարդկանց հետ (1985) – մորաքույր Մարտա (Տատյանա Լուկյանովայի դերը)
  • 1994 – Հոր հետ հավասար (1994) – Քիթի (Քեթլին Ուիլհոյթ)
  • 1998 – Բեյբ։ Խոճկորը քաղաքում (1998) – ոսկե ձկնիկ
  • 1998 – Պոլի (1998)

Երաժշտական հեքիաթներ

  • 1981 – Պատահար Մուլտի-Պուլտի երկրում (ռուս.՝ Происшествие в стране Мульти-Пульти) – Չեբուրաշկա, Նապաստակ
  • 1984 – Ծղրիդ Կուզյայի արկածները (ռուս.՝ Приключения Кузнечика Кузи) – Կոլիբրի
  • 1979 – Փոստատար մապաստակը (ռուս.՝ Зайка-почтальон) – Նապաստա, Աղվես

Համակարգչային սկավառակների հնչյունավորում

  • 2000 – Հանրահաշվի դասեր 7-8 դասարանների համար (ռուս.՝ Уроки алгебры 7-8 класс), «Кирилл и Мефодий» ընկերություն, հեղինակներ՝ Դ. Նևիդիմի, Տ. Նևիդիմայա, արտոնագրված ՌԴ կրթության նախարարության կողմից

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #132626071 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Частная история»: Клара Румянова
  3. 3,0 3,1 Ирина Боброва. «Московский комсомолец», 30 сентября 2004
  4. 4,0 4,1 Клара Румянова на сайте proekt-wms.narod.ru
  5. «Частная история: Клара Румянова». https://www.youtube.com/watch?v=w9cR5VDyFao&t=174s. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. Այս բաժնում սկզբում նշված է կրկնօրինակման, իսկ փակագծերում՝ ֆիլմի թողարկման տարին։

Արտաքին հղումներ