«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 38. Տող 38.


== Աշխատակազմ ==
== Աշխատակազմ ==
[[Պատկեր:Volunteers and employees Newcaster.TV and Anti-corruption Foundation arrested (2017-03-26).jpg|300px|մինի|Сотрудники ФБК, арестованные за неповиновение сотрудникам полиции (ст. 19.3)]]
[[Պատկեր:Volunteers and employees Newcaster.TV and Anti-corruption Foundation arrested (2017-03-26).jpg|300px|մինի|Ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար ձերբակալված հիմնադրամի աշխատակիցները (հոդված 19.3)]]


=== Գործող աշխատակազմ ===
=== Գործող աշխատակազմ ===

08:32, 30 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ
Տիպոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված2011 թվական
ՀիմնադիրներԱլեքսեյ Նավալնի
Կայքhttps://fbk.info
Լուծարման թվական2020 թվական

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ», Ալեքսեյ Նավալնիի կողմից 2011 թվականին ստեղծված ոչ առևտրային հիմնադրամ, որի հիմնական գործունեությունը հետաքննությունն է, կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և կոռուպցիայի կանխումը Ռուսաստանի բարձրագույն մարմիններում:

Նավալնիի («Ռոսպիլ», «Ռոսյամա», «Ռոսվիբորներ», «Ճշմարտության բարի մեքենա», «Ռոսժկհ») նախագծերի համակարգողները հիմնադրամի աշխատակիցներ են: 2014 թվականին հիմնադրամում աշխատում էր շուրջ 40 մարդ:

2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հիմնադրամին ներառել է օտարերկրյա գործակալների ցանկում[1][2]:

2020 թվականի հուլիսի 20-ին Ալեքսեյ Նավալնին հայտարարել էր հիմնադրամի՝ որպես իրավաբանական անձի լուծարման և այն մեկ այլ իրավաբանական անվան տեղափոխելու մասին[3]: Լուծարման պատճառը «Մոսկովյան դպրոցական» ընկերությունից ստացված հայցն էր, ըստ որի՝ Լյուբով Սոբոլ հիմնադրամի իրավաբանը և Նավալնին պետք է վճարեին մոտ 88 միլիոն ռուբլի՝ յուրաքանչյուրը մոտ 29 միլիոն ռուբլի[4]: Ընդ որում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ» ապրանքանիշը պահպանվել է:

Հիմնադրամի ստեղծում

Հիմնադրամը գրանցվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին (№ 7714013315)[5]: Վլադիմիր Աշուրկովի խոսքով՝ հիմնադրամի ստեղծողները ստացել են դրամական միջոցների հրապարակային և թափանցիկ հավաքագրման փորձ՝ կազմակերպելով «ՌոսՊիլ» նախագծի ֆինանսավորումը: «Յանդեքս.Գումար» վճարայինն համակարգի միջոցով հավաքվել է զգալի գումար, որը ֆինանսապես ապահովում էր նախագծի մեկ տարվա աշխատանքը։ Զուգահեռաբար հիմնադրամի ստեղծողները մշակել են  պետական գնումների համակարգում կոռուպցիոն սխեմաների որոնմանն ու կանխմանը մշտական հիմունքներով պրոֆեսիոնալ իրավաբաններին ու տնտեսագետներին ներգրավելու գաղափարներ: Պայմանագրային հիմքը թույլ էր տալիս որոշակի երաշխիքներ ստանալ, ի տարբերությւոն կամավորների հետ աշխատանքի սխեմայի:

Աշխատակազմ

Ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար ձերբակալված հիմնադրամի աշխատակիցները (հոդված 19.3)

Գործող աշխատակազմ

Պաշտոն Անուն
Հիմնադիր Ալեքսեյ Նավալնի
Տնօրեն Իվան Ժդանով
Գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկով
Մամուլի քարտուղար Կիրա Յարմիշ
«Навальный LIVE» Յութուբյան ալիքի գլխավոր պրոդյուսեր Լյուբով Սոբոլ
Իրավաբանական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Գիմադի
Սոցիոլոգիական ծառայության ղեկավար Աննա Բիրյուկա
Հետաքքնությունների բաժնի ղեկավար Մարիա Պեվչիխ
Հետաքննությունների բաժնի ղեկավարի տեղակալ Գեորգի Ալբուրով
ՏՏ բաժնի ղեկավար Վլադիսլավ Ռոմանցով
Արտ-տնօրեն Վարվարա ՄԻխայլովա
«ՌոսՊիլ» նախագծի ղեկավար Ալեքսանդր Գոլովաչ
«ՌոսՅամա» նախագծի ղեկավար Անատոլի Կրավչենկո

Թիմի անդամներ

Հետաքննության բաժինը ղեկավարում է նաև Նիկիտա Կուլաչենկովը: Հիմնադրամի ծրագրերի ղեկավարներն են Լեոնիդ Վոլկովը, Աննա Դոդոնովան, Ռուսլան Շավեդդինովը, Իլյա Պախոմովը և Մարիա Վիսոչինան: Իրավաբանական բաժինը կազմում են՝ Ալեքսանդր Պոմազուևը, Վլադլեն Լոսը և Եվգենի Զամյատինը: «ՌոսՊիլ» նախագծով զբաղվում է նաև Վալերի Զոլոտուխինը։ Բացի այդ, թիմում են ֆանդրայզինգի գծով մենեջեր Պոլինա Սմիրնովան, վիդեոներկայացումների մենեջերներ Աննա Բոգոմոլովան և Վիտալի Կոլեսնիկովը, տեղեկագրերի մենեջեր Յան Մատվեևը, խմբագիր Մարիա Զախարովան, գրասենյակի մենեջերներ Քրիստինա Կամենսկայան և Օլգա Բուլաևան[6]:

2014 թվականից 2018 թվականի դեկտեմբերը Ռոման Ռուբանովը եղել է հիմնադրամի տնօրենը[7][8]: 2018 թվականի դեկտեմբերից հիմնադրամի իրավաբանական բաժնի ղեկավար է նշանակվել Իվան Ժդանովը[9]:

Հիմնադրամի գործադիր տնօրենը 2012 թվականի փետրվարից Վլադիմիր Աշուրկովն է, որը ստիպված է եղել լքել «Ալֆա-Գրուպը»՝ հանուն հիմնադրամում աշխատելու[10]:

Աշխատանքի նպատակներ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը միավորում է Նավալնիի բոլոր նախագծերը: Վլադիմիր Աշուրկովը հիմնադրամի ռազմավարությունը ձևակերպել է որպես ճնշում իշխանության վրա[11]:

Նավալնիի խոսքով՝ հիմնադրամի մասնակիցները ցանկանում են ստեղծել թափանցիկության նոր ստանդարտ՝ միջոցների հավաքագրման և ծախսման համար[12]:

Ֆինանսավորում

Աշուրկովի խոսքով՝ «մշտական դրամահավաքը հիմնադրամի գործունեության անհրաժեշտ պայմանն է»: Ստեղծողների նպատակը այն է, որ ունենան մի համակարգ, որը թույլ կտա հիմնադրամին «կախված չլինել ֆինանսավորման մեկ աղբյուրից»: 2012 թվականի ապրիլին ստեղծողները հիմնադրամի տարեկան բյուջեն գնահատել են մոտ 300 000 դոլար: Հիմնադրամի ստեղծողները խոստացել են հրապարակել այն մարդկանց նախնական ցանկը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հիմնադրամում[11]:

2013 թվականին հիմնադրամը նվիրատվությունների միջոցով հավաքել է 23 միլիոն ռուբլի գումար[13]: Հիմնադրամի բյուջեն 2014 թվականի դրությամբ կազմել է ամսական 3 միլիոն ռուբլի:

Առաջին հանրային հովանավորները

Հիմնադրամի առաջին հրապարակային հովանավորը 2012 թվականի փետրվարի 13-ին դարձել է «Վիմպելկոմի» հիմնադրի որդին՝ գործարար Բորիս Զիմինը (հաստատել է, որ արդեն տվել է 300 000 ռուբլի և մոտավորապես նույնքան կտա ամեն ամիս) և «Ալֆա-Գրուպ»-ի նախկին մենեջեր Վլադիմիր Աշուրկովը (հաստատել է, որ տվել է 300 000 ռուբլի)[14]: 2012 թվականի մայիսի 30-ին հրապարակվել է հիմնադրամի առաջին 16 հովանավորների ցանկը[12][15][16]:

Անուն և ազգանուն Տեղեկություն
1 Վլադիմիր Աշուրկով հիմնադրամի գործադիր տնօրեն
2 Ռոման Բորիսովիչ «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ի փոխնախագահ
3 Դմիտրի Բիկով գրող
4 Սերգեյ Գրեչիշկին Alcantara Asset Management-ի գործադիր գործընկեր
5 Սերգեյ Գուրիև Ռուսաստանի տնտեսական դպրոցի նախկին ռեկտոր
6 Եկատերինա Ժուրավսկայա Փարիզի տնտեսագիտության դպրոցի և Ռուսաստանի տնտեսական դպրոցի պրոֆեսոր
7 Բորիս Զինին գործարար
8 Կիրիլ Իրտյուգա «Ռոսինվեստոտելի» գործընկեր
9 Ալեքսանդր Լեբեդև «Ազգային պահուստային կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ
10 Արտյով Լյուբիմով «Մեծ քաղաք» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ (հաշվապահական ծառայություններ)
11 Լեոնիդ Պարֆյոնով լրագրող
12 Պավել Պրոսյանկին ֆինանսիստ
13 Ալեքսեյ Սավչենկո «Ալֆա-Գրուպ» կոնսորցիումի ռազմավարական պլանավորման տնօրեն
14 Դենիս Սոկոլով գործարար
15 Վիկտոր Յարուտով գործարար, «Նիենշանց» ընկերությունների խմբի համասեփականատեր
16 Բորիս Ակունին գրող

Նավալնիի խոսքով՝ «նրանք արդեն 4,4 միլիոն ռուբլի են փոխանցել, իսկ ևս 4 միլիոնը երաշխավորել են փոխանցել տարվա երկրորդ կեսին», ինչն ապահովում է հիմնադրամի պլանավորված տարեկան բյուջեի մեծ մասը (300 հազար դոլար)[12]:

Վլադիմիր Աշուրկովի և Նավալնիի խոսքով՝ բանակցություններն ընթացել են երեք ամսվա ընթացքում, և նրանցից ոմանք ի վերջո որոշել են ձեռնպահ մնալ հիմնադրամին վճարելուց: Սակայն շատերը, ովքեր աջակցում են նախագծին, չնայած այն հանգամանքին, որ ոչ մի պայմանագրային պարտավորություններով կապված չեն, խոստացել են պարբերաբար նվիրատվություններ անել: Դա թույլ է տալիս պլանավորել հիմնադրամի գործունեությունը: Կամավոր մուծումների աճի դեպքում նախատեսվում է զարգացնել հիմնադրամի նախագծերի հաստիքները՝ հատուկ դեր հատկացնելով հակակոռուպցիոն «ՌոսՊիլին»։ Ընդ որում՝ բիզնեսի բոլոր ներկայացուցիչները ֆինանսապես աջակցում են հիմնադրամին՝ որպես անհատներ[12]:

Նվիրատվությունների զանգվածային հավաքում

Որպես հիմնադրամի ֆինանսավորման ռազմավարություն՝ Նավալնին հայտարարել էր նվիրատվությունների փոքր գումարների հավաքագրում, սակայն նվիրատվությունների լայն շրջանակի ներգրավմամ՝ հատկապես կարևորելով զանգվածային աջակցությունը[17]:

Փողերի լվացման քրեական գործ (2019)

2019 թվականի օգոստոսի 3-ին Մոսկվայի քաղաքային դումայի թեկնածուների գրանցման համար բողոքների ժամանակ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 174-րդ հոդվածի 4-րդ մասով (այլ անձանց կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի օրինականացում, լվացում): Հետաքննությունը կարծում է, որ հիմնադրամին մոտ մարդիկ, ինչպես նաև հիմնադրամի աշխատակիցները 2016-2018 թվականներին կազմակերպության հաշիվների միջոցով օրինականացրել են շուրջ 1 միլիարդ ռուբլի, որոնք նրանք ստացել են հանցավոր ճանապարհով այդ փողերը ստացած չպարզված անձանցից[18]: Լեոնիդ Վոլկովը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ցանկանում են «փողերի լվացում» հայտարարել հիմնադրամին նվիրատվությունները, այդպիսով անհնար դարձնելով Նավալնիի տարածաշրջանային շտաբների ֆինանսավորումը[19]: Օգոստոսի 8-ին, որպես միջանկյալ միջոց, արգելանք է դրվել հիմնադրամի և նրա որոշ աշխատակիցների հաշիվների վրա 75 միլիոն ռուբլով, ինչպես նաև արգելափակվել են Նավալնիի տարածաշրջանային շտաբների բանկային հաշիվները (ընդհանուր առմամբ կալանք է դրվել ավելի քան 100 հաշիվների վրա)[20][21][22][23]:

Այս քրեական գործով վարույթի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 8-ին խուզարկվել են 6 աշխատակիցների բնակարանները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակը: Սեպտեմբերի 12-ին խուզարկվել են Նավալնիի շտաբները և նրա աշխատակիցները 43 շրջաններում, հոկտեմբերի 15-ին՝ 30 շրջաններում: Լեոնիդ Վոլկովի խոսքով՝ հոկտեմբերի 15-ին քննիչները եկել են նաև «շտաբների նախկին աշխատակիցների, հարազատների և նույնիսկ շտաբների աշխատակիցների նախկին ամուսինների մոտ»[24]:

2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը հայց է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Հիմնադրամը խնդրում էր նախագահին մեղավոր ճանաչել քաղաքացիների իրավունքների պաշտպանության իր սահմանադրական պարտականություններից խուսափելու համար: Այդ իրավունքները, հիմնադրամի կարծիքով, խախտվում են Քննչական կոմիտեի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցով խոշոր գումարի լվացման գործի հետաքննության ժամանակ[25]: Դատարանը հրաժարվել է ընդունել հայցը՝ վկայակոչելով իշխանությունների տարանջատման սկզբունքը[26]:

2020 թվականի փետրվարին և մարտին կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ուղարկել մասնավոր իրավունքը խախտելու հոդվածով[27][28]:

2020 թվականի մարտի 2-ին Բասմանի դատարանը ձերբակալել է Նավալնիի, նրա կնոջը, ծնողներին և երեխաներին, ինչպես նաև հիմնադրամի տնօրեն Ժդանովին, նրա կնոջը և ծնողներին: Հետաքննությունը հաշիվների կալանքը հիմնավորել է նրանով, որ դրանց տերերը «Նավալնիի շտաբի կողմնակիցներ» են, որոնք «հնարավոր է՝ ներգրավված են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեջ»[29]:

2020 թվականի մարտի 6-ին հիմնադրամը Եվրադատարան ծավալուն հայց է ներկայացրել ի մի քանի հոդվածներով Ռուսաստանի իշխանությունների դեմ՝ փողերի լվացման մասին իբր տեղի ունեցած քրեական գործի կապակցությամբ[30][31]:

Հիմնադրամի նախագծեր

ՌոսՊիլ

Նախագիծը ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերին Ալեքսեյ Նավալնիի կողմից: Նախագիծը նվիրված էր պետական գնումների չարաշահումների դեմ պայքարին[32]: Նախագիծը աշխատել է հետևյալ սխեմայով. կայքից օգտվողները հայտնաբերել են ենթադրյալ կոռուպցիոն գնումների մրցույթներ (որպես կանոն պետական գնումների պաշտոնական պորտալի միջոցով), պրոֆեսիոնալ փորձագետները մրցույթները գնահատել են հնարավոր կոռումպացվածության տեսանկյունից, նախագծի իրավաբանները կատարված փորձաքննությունների հիման վրա բողոքներ են կազմել վերահսկող մարմիններ (նախևառաջ՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայություն)՝ կոռուպցիոն գնումների չեղարկման նպատակով: Կոռուպցիոն գնումների փնտրտուքով զբաղվող փորձագետներն ու օգտատերերը կամավորներ են: Իսկ իրավաբանները «Ռոսպիլի» աշխատակիցներն էին, այսինքն՝ իրենց աշխատանքի համար աշխատավարձ էին ստանում նախագծի միջոցներից։ Նախագծի ֆինանսավորման համար կազմակերպվել է մասնավոր նվիրատվությունների հավաք:

ՌոսՅամա

2011 թվականի մայիսի 30-ին Նավալնին գործարկել է «ՌոսՅամա» ինտերնետ-նախագիծը, որն, ըստ նրա, ուղղված էր Ռուսաստանի իշխանություններին ճանապարհների վիճակի բարելավման դրդելուն: Նախագծի էջերում օգտատերերին առաջարկվում էր տեղադրել վնասված ճանապարհահատվածների լուսանկարները՝ նշելով լուսանկարի վայրը: Դրանից հետո, համակարգը ավտոմատ կերպով տեղադրում էր բողոքի տեքստը, որը առաջարկվում էր ներկայացնել ճանապարհային ոստիկանություն: 37 օրից (գործող օրենսդրությամբ սահմանված բողոքի քննության ժամկետը) համակարգը նույնպես ավտոմատ կերպով նամակ է առաջացնում դատախազություն, որն առաջարկվում է ուղարկել բողոքին արձագանքի բացակայության դեպքում[33][34][35]:

«Ճշմարտության բարի մեքենա»

«Ճշմարտության բարի մեքենան» քարոզչական նախագիծ է[36], մեխանիզմ, որի օգնությամբ Նավալնին ծրագրում էր տեղեկություններ տարածել իշխանության չարաշահումների և կոռուպցիայի մասին[37][38]: Մեկնարկել է 2012 թվականի մայիսի 29-ին՝ որպես «բարի քարոզչամեքենա»[39]: Առաջին հերթին ուղղված է հեռուստատեսությունից տեղեկատվություն ստացող և համացանցից չօգտվող լսարանին[40][41][42][43][44]:

Մեդիա

2016 թվականի վերջին կոռուցիայի դեմ պայքարի հիմնադրամի ռազմավարական նստաշրջանում որոշվել է ստեղծել նաև Յութուբյան հիմնական ալիքին (որտեղ տեղակայված էին Ալեքսեյ Նավալնիի հետաքննություններն ու հայտարարությունները) լրացուցիչ ալիք, որը, ըստ Լյուբով Սոբոլի, նախատեսված էր «ուղիղ հեռարձակումների, գաղափարների և հայացքների տարածման համար»[45]: Այլընտրանքային տարբերակ էր սեփական հեռուստաալիքի և ռադիոկայանի ստեղծումը, որոնցից, ի վերջո, ռեսուրսների պակասի և վարչական հակազդեցության մեթոդների առկայության պատճառով հրաժարվել են: Առաջին անգամ Նավալնին ինտերնետ-հեռարձակման մասին մտածել է այն բանից հետո, երբ 2016 թվականի գարնանը «Պարնաս» փրայմերիզում երկրորդ տեղն է ստացել ակտիվիստ Վյաչեսլավ Մալցևը, որի «Արտպատրաստություն» ուղիղ եթերի ալիքը օրական միջինը 150 հազար մարդ է դիտել[46]:

Նոր ալիքի պրոդյուսերը դարձել է նախկինում ամսագրերում աշխատած Օքսանա Բաուլինան[46]: Երկու ամսվա ընթացքում ապագա ստուդիայում վերակառուցվել է զանգերի կենտրոնի սենյակը, ձեռք է բերվել սարքավորումներ, մշակվել են նաև գաղափարներ: Ի սկզբանե բովանդակության վրա աշխատել է չորս մարդ։ 2017 թվականի մարտի 15-ին կայացել է «Նավալնի Live» ինտերնետ-ալիքի առաջին եթերը, որում Լեոնիդ Վոլկովը պատմել է քաղաքական գործչի նախընտրական արշավի մասին[46][45]:

Այլ նախագծեր

«ՌոսՎիբորի», Ռուսաստանում 2012 թվականի նախագահական ընտրությունների դիտարկման նախագիծ[47]: Այս նախագծի շրջանակներում տարբեր քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ միասին ընտրատեղամասեր են ուղարկվել շուրջ 12-17 հազար անկախ դիտորդներ[48][49]:

«#20» (չինովնիկների կողմից ապօրինի հարստացումը քրեականացնելու համար)[50]:

Հետաքննություն

2020 թվականի օգոստոսի 5-ին «Նավալնի LIVE» ալիքով տեսանյութ է հրապարակվել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի բացահայտված աշխատանքի ամբողջ գումարի հաշվարկի վերաբերյալ:

Վերջնական գումարը կազմել է 168 704 000 000 ռուբլի: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 79 հետաքննություն[51]:

Ծանոթագրություններ

  1. «Некоммерческая организация «Фонд борьбы с коррупцией» включена в реестр некоммерческих организаций, выполняющих функции иностранного агента». 2019-10-09. Վերցված է 2020-09-21-ին.
  2. «Фонд Навального внесли в список "иностранных агентов"». 2019-10-09. Վերցված է 2019-10-09-ին.
  3. «SOS. Ликвидация ФБК». Навальный. Վերցված է 2020-07-20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Навальный объявил о ликвидации ФБК и создании новой организации». Дождь. Վերցված է 2020-07-20-ին.
  5. «Информация о зарегистрированных некоммерческих организациях». unro.minjust.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «КОРРУПЦИЯ СЕГОДНЯ — ГЛАВНАЯ ПРОБЛЕМА В РОССИИ». fbk.info. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 18 (օգնություն)
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «report» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Год в инстаграме». navalny.livejournal.com. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «По требованию Усманова и Медведева против бывшего директора ФБК возбуждено уголовное дело». navalny.com. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Ведомости (2012-04-13). «X5 рассталась с менеджером из-за его политических взглядов». Վերցված է 2017-05-01-ին.
  11. 11,0 11,1 Роман Баданин, Иван Осипов, ««Я понимал, что сотрудничество с Навальным может быть угрозой для моей работы»». www.forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)Forbes.ru, 25.04.12
  12. 12,0 12,1 12,2 12,3 Мария Железнова, Алексей Рожков, Полина Химшиашвили, «Кто спонсирует фонд борьбы с коррупцией Навального». www.vedomosti.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Ведомости, 30.05.2012
  13. «ФБК: отчёт 2013. Оставайтесь с нами дальше». 2014-06-10. Վերցված է 2014-06-10-ին.
  14. Ирина Мокроусова, Ирина Резник, «Чем зарабатывает на жизнь Алексей Навальный». www.vedomosti.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Ведомости, 13.02.2012
  15. Мария Железнова, Алексей Рожков, Алексей Никольский, Ольга Плотонова, «У фонда Навального может появиться новый источник средств». www.vedomosti.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) — Vedomosti.ru, 15.05.2012
  16. «Навальный раскрыл имена своих 16 спонсоров». www.rbcdaily.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)РБК daily, 30.05.2012
  17. «16 смелых». navalny.livejournal.com. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «СК возбудил дело об отмывании ФБК Навального 1 млрд руб». РБК. Վերցված է 2019-08-03-ին.
  19. «Против ФБК Навального возбуждено дело об отмывании миллиарда рублей». www.svoboda.org. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Радио Свобода 03 Август 2019
  20. TV Rain Inc (2019-08-08). «Счета Фонда борьбы с коррупцией заблокировали». tvrain.ru. Վերցված է 2019-08-08-ին.
  21. Ведомости (2019-08-08). «Счета фонда Навального заблокировали из-за дела об отмывании денег». www.vedomosti.ru. Վերցված է 2019-08-08-ին.
  22. «СК отчитался об аресте более ста счетов по делу об отмывании денег ФБК». meduza.io. Վերցված է 2019-08-09-ին.
  23. «Волков объяснил, откуда у ФБК деньги, которые следствие предъявляет как «отмывание»». www.znak.com. Վերցված է 2019-08-08-ին.
  24. «Новые обыски у сторонников Навального. Что известно». 2019-10-15. Վերցված է 2019-10-16-ին.
  25. «Фонд Навального подал иск к Путину» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2019-11-21-ին.
  26. Deutsche Welle (www.dw.com). «Суд в Москве отказался принять иск ФБК к Путину | DW | 22.11.2019» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2019-11-23-ին.
  27. «Сторонники Навального пожаловались в Страсбург на обыски у сотрудников ФБК» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2020-03-04-ին.
  28. «ЕСПЧ рассмотрит 82 дела об обысках у сторонников Навального». www.znak.com. Վերցված է 2020-04-22-ին.
  29. «Следствие объяснило блокировку счетов Навального тем, что он «сторонник штаба Навального»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2020-03-07-ին.
  30. «Навальный: СК проводит ОРМ в отношении 2- и 3-летних детей» (ռուսերեն). BBC News Русская служба. Վերցված է 2020-03-07-ին.
  31. «European Human Rights Advocacy Centre - Alexei Navalny and Anti-Corruption Foundation lodge complaint against Russia at the European Court of Human Rights» (անգլերեն). European Human Rights Advocacy Centre. Վերցված է 2020-03-07-ին.
  32. Навальный, Алексей Анатольевич (2010-12-29). «РосПил». LiveJournal. Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին. Վերցված է 2011-12-14-ին.
  33. «Навальный запустил проект «РосЯма»». Forbes. 2011-05-30. Վերցված է 2019-06-12-ին.
  34. «О проекте». РосЯма. Վերցված է 2019-06-12-ին.
  35. «В Байнете открылся сайт БелЯма – для сбора и ликвидации дефектов на дорогах». Tut.by. 2011-10-25. Վերցված է 2019-06-12-ին.
  36. «Навальный запустил «Добрую Машину Правды»». lenta.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)Лента.Ру, 29.05.2012
  37. «Чёрный PR потерял изящество. Современный компромат рассчитан на молодую и некритичную аудиторию». www.sostav.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) //Sostav.ru, 26 Февраля 2013
  38. «Чёрный пиар 90-х возвращается?». www.polit-info.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-03-ին. Վերցված է 2019-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // доклад Экспертной группа ЦПИ, 25.02.2013
  39. Станислав Белковский «Злая машина правды». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Московский комсомолец, 11 октября 2016
  40. «Купюры, проштампованные Навальным и его сторонниками, пошли в оборот: «их всюду берут»». newsru.com. Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Newsru.com, 20 июня 2012
  41. Наталья Зотова, ««Добрая машина правды» приехала в Гагарин». www.novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)Новая Газета, 30.06.2012
  42. «Навальный запустил агитационный спам-проект «Краснодар»». www.yuga.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) — Юга.ру, 21.06.2012
  43. «Навальный предложил печатать агитацию на деньгах». lenta.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)Лента.ру, 18.06.2012
  44. «Навальный о Русском марше и Русском мире». www.echo.msk.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Эхо Москвы, 16 ОКТЯБРЯ 2014: «А. НАВАЛЬНЫЙ Мы и я в том числе на каком-то этапе переоценили Интернет. Помните, у меня был такой проект „Добрая машина правды“, когда я считал, что нужно запускать массовую пропаганду через Интернет, и мы сможем как-то влиять или победить телевидение.»
  45. 45,0 45,1 Вера Юрченко. «За десять лет из блогера «Живого журнала» Алексей Навальный превратился в хозяина собственной медиаимперии». www.novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Новая газета № 17 от 16.02.2018
  46. 46,0 46,1 46,2 Виктор Фещенко. «Верхом на хайпе: Что под капотом у медиамашины Алексея Навального». secretmag.ru (ռուսերեն). Վերցված է 2020-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Секрет фирмы, 2017
  47. «РосВыборы: О проекте». Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է 2012-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «Каспаров.ru: Нас много». Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին.
  49. «КПРФ, «Лига избирателей» и «Росвыборы» вместе посчитают голоса 4 марта». Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին.
  50. «Присоединяйтесь к кампании против незаконного обогащения» (ռուսերեն). Присоединяйтесь к кампании против незаконного обогащения. Վերցված է 2019-07-09-ին.
  51. https://www.youtube.com/watch?v=s3-Us7eGTvk

Արտաքին հղումներ