«Ջավախքի դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
"Flag_of_Javakhk.jpeg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ellin Beltz մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see c:Commons:Licensing:
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Դրոշ
{{Տեղեկաքարտ Դրոշ
| պատկեր = Flag of Javakhk.jpeg
| պատկեր =
|օգտագործում = {{Դրոշի օգտագործում|1|1|1|0|0|0}}
|օգտագործում = {{Դրոշի օգտագործում|1|1|1|0|0|0}}
|հարաբերություն = 3:2
|հարաբերություն = 3:2

18:05, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ջավախքի դրոշ
ՕգտագործումԱզգային դրոշ
Հարաբերություն3:2
Ընդունված է2010 սեպտեմբեր

Ջավախքի դրոշ (վրաց.՝ ჯავახქის დროშა), Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի կամզի մեջ մտնող հայկական Ջավախք տարածաշրջանի ոչ պաշտոնական դրոշը[1]:

Պատմություն

Դեռևս 2006 թվականի հոկտեմբերից վիրտուալ տիրույթում Ջավախքի խորհրդանիշներ ստեղծելու բուռն քննարկումներ էին ընթանում: 2010 թվականի սեպտեմբեիրն Ջավախքի տեղեկատվական ցանց կազմակերպությունը հրապարակեց Ջավախքի դրոշը, ինչպես նաև զինանշանը, օրհներգը, որոնք կազմվել են այդ կազմակերպության հարթակում ընթացած քննարկումների արդյունքում[1]:

Ջավախքի տեղեկատվական ցանցի ներկայացուցիչ Վահագն Տեր-Միքայելյանի խոսքով, նախկինում «...Ջավախքին առանձնապես դրոշ պետք չէր, քանի որ Ջավախքի հայեցի կեցությունը արդեն իսկ դրոշ էր. հայ երեխաները գնում էին հայկական դպրոցներ հայաբնակ գյուղերում ու քաղաքներում: Այս վիճակը տասնամյակներ շարունակ Ջավախքի շուրջ հայկական եւ վրացական շահերի բալանսի արդյունք էր, ու հրատապ փոփոխությունների կարիք չէր զգում»: Սակայն, ըստ Տեր-Միքայելյանի, վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, և առաջացել է Ջավախքի ինքնությունը սահմանող խորհրդանիշերի անհրաժեշտությունը, քանի որ «Վրաստանը հստակ բռնել է հայության ասիմիլացիայի ու դուրս մղման ուղին: Միաժամանակ Անդրկովկասում անշեղորեն աճում է Թուրքիայի կշիռը, որը Ջավախք-Բորչալուի վրայով ցամաքային «միջանցք» է կառուցում դեպի Ադրբեջան»[1]:

Վահագն Տեր-Միքայելյաի խոսքով, Ջավախքի դրոշի նախատիպ է ծառայել Հայաստանի դրոշը և հայկական խաչքարի ուրվագիծը` ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Քարը ընտրված է որպես Ջավախքի էության խորհրդանիշ այն պատճառով, որ, ըստ Տեր-Միքայելյանի, Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օրաններից է[1]:

Տես նաև

Ծանոթագրություններ