«Մարտակերտի շրջան (ԼՂԻՄ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ ԱշոտՏՆՂ տեղափոխեց էջը «Մարտակերտի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)»-ից «Մարտակերտի շրջան (ԼՂԻՄ)»: կատեգորիայի մնացած հոդվածների նմանությամբ
(Տարբերություն չկա)

14:57, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Մարտակերտի շրջան
Мардакертский район
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակշրջան
Մտնում էԼՂԻՄ, Ադրբեջան և Ադրբեջան
Ներառում էԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ
ՎարչկենտրոնՄարտակերտ
Տարածք1705 կմ²
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 և դեկտեմբերի 5, 2023 թ.
Ժամային գոտիUTC+4, ամռանը UTC+5
Հեռախոսային կոդ237
Ավտոմոբիլային կոդ32

Մարտակերտի շրջան, վարչական միավոր Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում:

Պատմություն

1930 թվականի օգոստոսի 8-ին վարչատարածքային բաժանման ժամանակ ձևավորվեց Ջրաբերդի շրջանը: 1939 թվականի սեպտեմբերի 17-ին վերանվանվեց Մարտակերտի շրջան[1]:

Վարչական շրջանի կենտրոնը եղել է Մարտակերտ ավանը: Շրջանում եղել են 3 քաղաքատիպ ավաններ. Մադաղիս (կարգավիճակը 1943 թվականից), Մարտակերտ (1960 թվականից), Լենինավան (1966 թվականից)[2]: Այն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանում տարածքով և բնակչությամբ ամենամեծն էր: Բնակչությունը հիմնականում հայեր էին[1]:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի մարզային և Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում, Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) սահմանների և Ադրբեջանի ԽՍՀ-ի հարակից Շահումյան շրջանի տարածքները հայտարարվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ԼՂՀ-ն պահպանեց վերահսկողությունը ԼՂԻՄ-ի նախկին Մարտակերտի շրջանի մեծ մասի նկատմամբ, որը վերածվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի: ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի նախկին տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և ընդգրկվել է Թարթառի շրջանում:

Տարի
Հայեր
%
Ադրբեջանցիներ
%
Ռուսներ
%
Ընդամենը
1926
29 292
92,2
1 914
6,0
434
1,4
31 768
1939
36 453
89,3
2 833
6,9
1 244
3,0
40 812
1959
33 555
88,9
3 415
9,1
611
1,6
37 734
1970
38 220
86,9
5 168
11,7
348
0,8
44 004
1979[3]
37 050
83,1
7 050
15,8
355
0.8
44 586

Հղումներ

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 Campbell, Clark D. (2015-08). «Can You Help Us?». Oxford Clinical Psychology. doi:10.1093/med:psych/9780195385298.003.0032.
  2. Гергилёв, Денис Николаевич (2017-09-15). «Административно-территориальное деление России как фактор сохранения государственности (на примере Сибири в 1917–1923 гг.)». Общество: философия, история, культура (9): 53–56. doi:10.24158/fik.2017.9.11. ISSN 2221-2787.
  3. Данные советских переписей в НКАО