«Երկու ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 98. Տող 98.
[[Կատեգորիա:Թոլքինի լեգենդարիում]]
[[Կատեգորիա:Թոլքինի լեգենդարիում]]
[[Կատեգորիա:1954 գրքեր]]
[[Կատեգորիա:1954 գրքեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական վեպեր, որոնք էկրանավորվել են]]

08:31, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Երկու ամրոց
անգլ.՝ The Two Towers
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենտեզի
Ձևվեպ
ՀեղինակՋոն Թոլքին
ԵրկիրԱնգլիա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՄիջերկիր
ԿերպարներՖրոդո Բեգինս
ՀրատարակչությունGeorge Allen & Unwin, Ltd.
Հրատարակվել էնոյեմբերի 11, 1954 և 1954
ՇարքՄատանիների տիրակալ
Նախորդ«Մատանու եղբայրություն»
Հաջորդ«Թագավորի վերադարձ»

Երկու ամրոց, (անգլ.՝ The Two Towers, թարգմանության այլ ձևեր՝ «Երկու աշտարակներ», «Երկու ամրություններ»), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատատիների տիրակալը» եռագրության երկրորդ մասը, որն ներառում է երկու գիրք։ Առաջին անգամ գիրքը հրապարակվել է Լոնդոնում 1954 թվականին[1][2]։ Նախորդ գիրքը «Մատանու եղբայրություն»-ն է, իսկ հաջորդը՝ «Արքայի վերադարձը»։

Վեպի հիման վրա ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը 2002 թվականին նկարահանել է «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» ֆիլմը։

Վերնագրի առաջացման պատմություն

«Մատանիների տիրակալը» կազմված է վեց «գրքերից», չհաշված նախաբանը, նախերգանքը և վեց առդիրները։ Հրատարակման նախապատրաստությունների ժամանակ վեպը բաժանվել է երեք առանձին հատորների․ պատճառը թղթի հետպատերազմյա ընդհանրումները, ինչպես նաև գրքի չափերի և նրա գնի հետ կապված պատկերացումները[3]։ «Երկու ամրոց»-ը կազմված է III և IV գրքերից։

Թոլքինն ասել է․

…«Երկու ամրոց» մոտենում են ավելի շատ միակ հնարավոր այսպիսի տարատեսակ պատմվածքների, ինչպիսիք են 3-ը և 4-ը։ Անգամ նրա երկիմաստությունը կարող է պահպանվել[4]։

Այդ փուլում հեղինակը յուրաքանչյուր գրքի համար ծրագրավորել է անուն։ Սկզբնապես III գրքի համար առաջարկվել էր «Իզենգարդի փոփոխությունը», իսկ IV գրքի համար՝ «Մատանակիների ճանապարհորդություն» կամ «Մատանին ուղևորվում է արևելք»։ Անվանումները հետագայում օգտագործվել են Millennium Edition-ի օրիգինալում[5]։

«Մատանիների տիրակալ»-ի առաջին հրատարակող Ռայներ Անուինին ուղղված նամակներում Թոլքինը «երկու ամրոց» ասելով հասկացել է կա՛մ Օրտհանկն ու Բարադ-դուրը, կա՛մ Տիրիտն ու Բարադ-դուրը, կա՛մ Օրտհանկը և Կիրիտ Ունգոլ լեռնանցքի վրա գտնվող ամրոցը[4][6]։ Միայն թե, մեկ ամիս անց նա մեկնաբանություն է գրել և հրատարակել «Մատանու եղբայրության» վերջում, իսկ ավելի ուշ նկարազարդումներ է կատարել պաստառի համար, որոնք մեկնաբանության հետ միասին ցույց են տվել, որ երկու ամրոցները Մինաս Մորգուլն ու Օրտհանկն են[7]։

Փիթեր Ջեքսոնի «Մատանու տիրակալ։ Երկու ամրոց» ֆիլմում անունը ցույց է տալիս Բարադ-դուր ամրոցը Մորդորեում և Օրտհանկը Իզենգրադում։ Ֆիլմի համար գրված երկխոսության մեջ կախարդ Սարումանն ասում է․

Աշխարհը փոխվում է։ Ո՞վ ուժ ունի որն օգնում է դիմադրել Իզենգրադի և Մորդորայի բանակներին։ Դիմադրել Սաուրոնի և Սարոմանի ուժերին… և երկու ամրոցներին։ Միասին, տիրակալ Սաուրոն… մենք կկառավարենք Ստորերկիրը։

Ֆիլմի տարբեր թիզերներում Հենդալֆի և Հալադրիելի պատմությունը ցույց է տալիս, որ երկու ամրոցները Բարադ-դուրն ու Օրտհանկն են։

Բովանդակություն

Գիրք III։ Իզենգրադի փոփոխությունը

Որոնումների ժամանակ Ֆրոդո Արագորը հանկարծ լսում է Բորոմիրի եղջյուրի ձայնը։ Նա գտնում է Բորոմիրին, ով մահացու վիրավոր էր նետերով․ նրա վրա հարձակված օրկերը թաքնվել էին։ Մինչ Բորոմիրը ողջ էր, Արագորն իմանում է, որ Մերին և Պիպպին առևանգվել են օրկերի կողմից, չնայած Բորոմիրի կողմից ցուցաբերած բռնություններին։ Եվ, որ Ֆրոդոն կորել է տեսադաշտից այն բանից հետո, երբ Բորոմիրը փորձել է ուժով վերցնել Մատանին, և, որ Բորոմիրը զղջում է կատարվածների համար։ Կյանքի վերջին րոպեներին Բորոմիրը խնդրում է Արագորնին պաշտպանել Մինաս Տիրիտը Սաուրոնից։ Լեգալասի և Գիմլիի հետ, ովքեր կռվել էին օրկերի դեմ, Արագորնը կատարում է Բորոմիրի վերջին մեծարանքը և նրա մարմինը թաղման նավակով Անդուինու գետի հոսքով ուղարկում է ներքև, քանի որ սովորական թաղման արարողությունները չէին կարող կատարվել։ Դրանից հետո Արագորնը, Լեգոլասն ու Գիմլին որոշում են հետևել ուրուկ-հայ հրոսակախմբին, ովքեր առևանգել էին հոբբիթնեին, և առանց հապաղելու անցնում են գործի։

Միաժամանակ, զրկանքներից ու չարչարանքներից հետո, Մերիին և Պիպպինին հաջողվում է փախչել այն ժամանակ, երբ Ֆանգորնի անտառեզրին օրկերի վրա հարձակվում և շրջափակում են Ռոհանի ձիավորները՝ ռոհիրիմները։ Հոբբիթները թաքնվում են Ֆանգորնի թավուտներում, որտեղ հանդիպում են հսկայական ծառանման էնտերին։ Էնտերը նման են իրական ծառերի, սակայն կարողանում են տեսնել, խոսել և շարժվել։ Անտառի այդ պահապանները միշտ անում են իրենց ցանկություններով, սակայն հոբբիթների ընկեր կամ թշնամի լինելու մասին երկար մտածմունքներից հետո նրանց առաջնորդ Ծառամորուսը համոզում է էնտերի խորհրդին հակազդել վտանգին, որը ներկայացնում է կախարդ Սարումանը, ինչպես ասում էին Մերին և Պիպպին։ Ծառամորուսը հասկանում է, որ հենց Սարումանի զինվորներն են բարաբրոսաբար հատել շատ ծառեր, որոնք հսկվում էին էնտերի կողմից, որպեսզի օգտագործեն դրանք Սարումանի հալեցման վառարանների համար որպես վառելանյութ։

Ռոհանի հրոսակախմբի կողմից օրկերին ոչնչացնելու հաջորդ օրը Արագորնը, Գիմլին և Լեգոլասը հանդիպում են ձիավորների խումբ, որը ղեկավարվում է Էոմերի կողմից, ով արքա Տեոդենի զարմիկն է։ Նրանք իմանում են, որ ձիավորները նախորդ գիշեր հարձակվել են օրկերի վրա, ոչնչացրել բոլորին և այրել են նրանց դիակները։ Երբ Էոմերն իմանում է հետապնդմանը պատճառը և Արագորնին հռչակում է Գոնդորայի կառավարիչ, վարձատրում է ուղեկիցներին ռոհանյան ձիերով։

Մոխրի վրա Արագորնին հաջողվում է հայտնաբերել ոտնահետքերի փոքրիկ շղթա, որը տանում է դեպի Ֆանգորն։Հաջորդ գիշեր անտաեզրին նրանք նկատում են ինչ-որ ծերուկի, ով անմիջապես անհետանում է հայտնվելուց հետո (սրանից հետո նրանք ենթադրում են, որ դա Սարումանն էր)։ Ավելի ուշ նրանք հանդիպում են Գենդալֆին (ում առաջ ընդունել էին Սարումանի փոխարեն), ով, ըստ իրենց մահացել էր։ Գենդալֆը նրանց պատմում է անդունդն ընկնելու, բալրոգի հետ մենամարտի, մահվան և հետագա վերակենդանացման և իր մեծացող ուժի մասին։ Դրանից հետո քառյակը գնում է Էդորաս՝ Ռոհանի մայրաքաղաքը, որտեղ Գենդալֆը օգնում է արքա Տեոդենին և ազատում է նրան անտարբերությունից, կանչելով միանալ վտանգի դեմ պայքարին, որը ներկայացնում է Սարումանը։ Դրանից բացի, նա բացահայտում է Գրիմ Չերվեուստին՝ արքա Տեոդենի գաղտնի խորհրդականին, որպես Սարումանի լրտես Ռոհանում, և նրան վտարում են Էդորասից։

Արագորնը, Գիմլին և Լեգոլասը Ռոհանի զինվորների հետ, որոնք թագավորի և Էոմերի հետևորդներն էին, գնում են Հորնբուրգ ամրոցի մոտ, որը գտնվում է Հելմովա Պադ հովտում։ Կռվից սկզբից Գենդալֆը մեկնում է, առանց բացատրելու ուր է գնում և ինչի համար։ Հելմովա Պադում Ռոհանի բանակը արքա Տեոդենի գլխավորությամբ բուռն գրոհի է ենթարկվում Սարումանի տասն անգամ ուժեղ հակառակորդի կողմից։ Երբ Ռոհանի գործերը շատ են վատանում, օգնության է հասնում Գենդալֆը Վեստֆոլդի կայազորի մնացած մարդկանց հետ, ովքեր մինչ այդ նույնպես պարտվել էին Սարումանի ուժերին։ Կշեռքը թեքվում է ռոհիրիմների կողմը, և Սարումանի օրկերը փրկվում են հուորների անտառ փախչելով, որը ստեղծվել էր էնտերի նման, որտեղից նրանցից ոչ ոք ողջ չի դուրս գալիս։ Գենդալֆը, Արագորնը, Գիմլին և Լեգոլասը արքա Տեոդենի, Էոմերի և Ռոհանի պահակախմբի զինվորների հետ ուղևորվում են Սարումանի ամրոց՝ Իզենգարդ։

Իզենգարդում Եղբայրության անդամները միանում են Մերիի և Պիպպինայի հետ և Իզենգարդը գտնում են էնտերի կողմից գրավված, ովքեր խորտակել էին այն Իզեն գետի մոտ գտնվող ամբարտակը ոչնչացնելով։ Իզենգարդի գլխավոր աշտարակը՝ Օրտհանկը, պաշարված է, իսկ Սարումանն ու Չերվեուստը փակված են ներսում։ Գենդալֆը Սարումանին առաջարկում է հանձնվել, սակայն Սարումանը միանգամից հրաժարվում է, ինչի համար Գենդալֆը իր ուժով ջարդելով Սարումանի գավազանը նրան դուրս է վռնդում Իստարի միությունից և Սպիտակ Խորհրդից։ Գրիման պատուհանից ինչ-որ բան է գցում Գենդալֆի վրա, սակայն սայթաքում է, իսկ այդ իրը Պիպպինին բարձրացնում է գետնից։ Առարկան պարզվում է կախարդական քարերից՝ պալանտիներից, մեկն է, որը հեռատեսության համար է։ Պիպպինը չի կարողանում հակառակվել գայթակղությանը և նայելով դրա մեջ տեսնում է Օկո Սաուրոնին, և միայն երջանիկ պատահականությամբ և հոբբիթի դիմացկունության շնորհիվ այն ոչ մեկին վնաս չի պատճառում։ Գենդալֆը և Պիպպինը արագորեն ուղևորվում են Մինաս Տիրիտ, որպեսզի պատրաստվեն Մորդորի դեմ մոտակա և անխուսափելի մարտին։ Տեոդենը և Արագորնը մնում է այնտեղ, որպեսզի հավաքեն Ռոհանի զինվորներին և հասնեն Հոնդորին օգնության։

Գիրք IV։ Ճանապարհորդություն դեպի Մորդոր

Ֆրոդոն և Սեմը, անցնելով Էմին Մուիլի քարոտ բլուրները, նկատում են իրենց ետևից հետապնդություն և, հակահարված պատրաստելով, գերի են վերցնում Գոլումին, ով գաղտնի կերպով հետևում էր նրանց Մորիա անցնելու օրվանից։ Սեմը ատում է Գոլումին և չի վստահում նրան, սակայն Ֆրոդոն խղճում է անբախտ արարածին։ Սրի վտանգի տակ Գոլումը Մատանու անունով երդում է տալիս ու խոստանում, հոբբիթներին հասցնել Մորդորի Սև Դարպասների մոտ։ Նա ինչ-որ ժամանակ երևում է որպես նրանց դաշնակից, սակայն Սեմին հաջողվում է պարզել, որ նա ինքն իր հետ մշտապես կռվում է Ամբողջատիրության Մատանու հետ գայթակղիչ մոտիկությամբ։ Գոլումը նրանց անց է կացնում Մահացած Ճահիճնեի միջով, որի մասին չգիտեն օրկերը։ Ֆրոդոն և Սեմը գիտեն, որ Մահացած Ճահճուտները առաջ եղել են Վերջին Միության և Սաուրոնի մենամարտի կայացման կռվի դաշտը։

Սև Դարպաներին հասնելուն պես, երբ Ֆրոդոյին հայտնի է դառնում այդ ճանապարհով Մորդորի մուտքը, Գոլումը հոբբիթներին համոզում է մտնել Մորդոր ոչ թե այդ ճանապարհով, այլ պատմում է նրանց այլ գաղտնի մուտքի մասին։ Հոբբիթները համաձայնվում են, և ուղևովում են հարավ՝ Իտիլիեն անունով հոնդորյան տարածաշրջան, որտեղ հանդիպում են Բորոմիրի եղբայր Ֆարամիրի գլխավորությամբ հոնդորացի հետախույզ կամավորների խմբի։ Նրանից Ֆրոդոն իմանում է, Բորոմիրի մահվան մասին, իսկ Սեմը պատահականորեն նրան ասում է, որ Ֆրոդոն Ամբողջատիրության Մատանու պահապանն է։ Արդյունքում Ֆրոդոն Ֆարամիրին հայտնում է Օրոդրուինի կրակում մատանու ոչնչացման գաղտնիքը։ Նույն գիշերը Գոլումը հետախույզների մոտ գերի է ընկնում, քանի որ սուզվել էր արգելված ջրամբարը ձուկ որսալու համար։ Այնտեղ գտնվում է Հոնդորի հետախույզների գաղտնի մուտքը։ Միայն թե, Ֆրոդոն համաձայնության է գալիս Ֆարամիրի հետ, և Գոլումին ողջ են թողնում և փոխանցում Ֆրոդոյին։ Հաջորդ առավոտյան Ֆարամիրը բաց է թողնում ուղեկիցներին, սակայն նրանց զգուշացնում է այն մասին, որ Գոլումը կարող է իմանալ ավելին այդ գաղտնի մուտքի մասին (Կիրիտ Ունգոլ), քան իրենց է պատմել։

Գոլումը հոբբիթներին անց է կացնում նազգուլների՝ Մինաս Մորգուլի ամրոցի մոտով, իսկ հետո երկար ու դժվար աստիճանի վրայով, որը տանում է Կիրիտ Ունգոլ, որտեղ էլ գտնվում է Շելոբ անունով սարդդուհու գաղտնարան։ Գոլումը հույս է ունենում վերցնել Մատանին Ֆրոդոյի մնացորդներից, երբ Շելոբը կոչնչացնի նրանց։ Նրանց սկզբնապես հաջողվում է ազատվել սարդուհուց, սակայն երբ Ֆրոդոն սխալաբար կարծում է, որ անվտանգ տեղում է գտնվում, Շելոբը գաղտնի մոտենում է նրան։ Սեմի վրա, ով այդ պահին փորձում էր Ֆրոդոյին զգուշացնել, հարձակվում է Գոլումը։ Շելոբը մահացու խայթում է Ֆրոդոյի վիզը, և վերջինս ընկնում է գետնին։ Սեմը կատաղությամբ հարվածում է Գոլումին և վնասում նրան, որից հետո վերջինս փախչում է Շելոբի անձավ, իսկ հետո իր տիրոջ էլֆական շեղբով մահացու վիրավորում ու վտարում է Շելոբին։ Այն բանից հետո, որ նա նկատում է Ֆրոդոյին անշնչացած և գունատ, Սեմը կարծում է, որ նա մահացել է։ Նա ընտրում է Պահապանի առաքելության ավարտման և Գոլումին հետապնդելու միջև։ Սեմը ընտրում է առաջինը և Մատանին վերցնում է Ֆրոդոյի մոտից։ Սակայն, երբ օրկերը տանում են Ֆրոդոյի մարմինը, Սեմը հետևում է նրանց և պարզում, որ Ֆրոդոն թունավորվել է, սակայն չի մահացել և անգիտակից ու կենդանի ընկել է թշնամու մոտ։

Մատանու եղբայրության անդամներ

Երկրորդական դերեր

  • Հնամորուս, Ֆանգորն անտառի պահապան
  • Էոմեր, Թեոդենի զարմիկ
  • Թեոդեն, Ռոհանի արքա
  • Օձալեզու Գրիմա, Սարումանի ծառա
  • Էովին, Թեոդենի զարմուհին
  • Գայմա, Թեոդենի թիկնապահ
  • Համլինգ, Ռոհանի զինվորներից մեկը
  • Էրկենբրանդ, Վեստֆոլրդի կառավարիչը (Ռոհանի տարածաշրջաններից մեկը)
  • Սարուման, կախարդ Իստարի, ով անցել է Սաուրոնի կոմղը
  • Գոլլում, արարած, ով նախկինում հոբիթ էր, սակայն հայտնվել էր Մատանու ազդեցության տակ։ Ֆրոդոյի և Սեմուայզի ուղեկիցը
  • Ֆարամիր, Դենետորի որդին և Բոռոմիրի կրտսեր եղբայրը
  • Անբորն, Գոնդորի զինվոր Ֆարամիրի ընկերությունից, ով գլխավորում էր Գոլումի որսը
  • Շելոբ, սարդ, Կիրիտ Ունգոլի անցումը հսկողը
  • Գորբագ, Մինաս Մորգուլի օրկերի խմբի գլխավորը, ով գերի էր վերցրել Ֆորդոյին
  • Շագրատ, Կիրիտ Ունգոլի օրկերի խմբի գլխավորը

Ծանոթագրություններ

  1. The Lord Of The Rings — 1st Edition by: Tolkien, J. R. R.
  2. The Two Towers — J.R.R. Tolkien
  3. The Lord of the Rings Extended Movie Edition, Приложение, часть 4
  4. 4,0 4,1 Письма Дж. Р. Р. Толкина, письмо 140
  5. Библиографический раритет, семитомное издание «Властелина Колец» в твёрдом переплете с отдельными заголовками книг в полном соответствии с первоначальными замыслами Толкина (детали)
  6. Письма Дж. Р. Р. Толкина, письмо 143
  7. Иллюстрация Толкина к «Двум крепостям»

Աղբյուրներ