«Չթողնես ինձ երբեք (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 53. Տող 53.
[[Կատեգորիա:Հակաուտոպիական վեպեր]]
[[Կատեգորիա:Հակաուտոպիական վեպեր]]
[[Կատեգորիա:Հեռուստաշոուների հիմք ծառայած վեպեր]]
[[Կատեգորիա:Հեռուստաշոուների հիմք ծառայած վեպեր]]
[[Կատեգորիա:Բրիտանական վեպեր, որոնք էկրանավորվել են]]

08:30, 29 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Չթողնես ինձ երբեք
բրիտանական անգլերեն՝ Never Let Me Go
ՀեղինակԿաձուո Իսիգուրո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, հակաուտոպիստական գրականություն և այլընտրանքային պատմություն
Թեմաընկերություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2005
Նկարագրում էՍասեքս
ՆախորդWhen We Were Orphans?
ՀաջորդNocturnes?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչFaber and Faber
Հրատարակման տարեթիվ2005
Պարգև(ներ)
Կայքhayakawa-online.co.jp/product/books/310051.html

Բաց մի թող ինձ (անգլ.՝ Never Let Me Go), ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյի վեպը, գրված 2005 թվականին: Առաջադրվել է 2005 թվականի Բուքերյան մրցանակի և Արթուր Քլարքի 2006 թվականի մրցանակի: Ըստ «Թայմ» ամսագրի ճանաչվել է տարվա լավագույն վեպ, ընդգրկված է 1923-2005 թվականներին գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկում[1]: Չնայած վեպում կան գիտական ֆանտաստիկայի տարրեր, սակայն այն չի ներկայացվում որպես գիտաֆանտաստիկ ստեղծագործություն: 2010 թվականին դուրս է եկել ֆիլմի էկրանավորումը: Ֆիլմի ռեժիսորը Մարկ Ռոմանեկն է, գլխավոր դերերը կատարում են Քերի Մալիգինը, Էնդրյու Գարֆիլդը և Քիրա Նայթլին:

Սյուժե

Վեպը Քեթի Հ․֊ի (Kathy H.)՝ 30֊ամյա երիտասարդ կնոջ հիշողություններն են ոչ սովորական դպրոց֊ինտերնատում իր մանկության և դրան հաջորդած հասուն կյանքի մասին։ Գործողությունները կատարվում են 20֊րդ դարի դիստոպիկ Բրիտանիայում, որտեղ մարդիկ կլոնավորվում են՝ դառնալով կենդանի դոնորներ օրգանների փոխպատվաստվման համար, որն սկսվել էր 1950֊ական թվականներին։ Քեթին ու ինտերնատի իր ընկերները հենց այդպիսի դոնորներ են։ Դոնորներ դառնալուց առաջ նրանք որոշ ժամանակով «օգնականներ» են աշխատում, հոգ տանելով ու աջակցելով նրանց, ովքեր արդեն դոնոր են դարձել։ Ինչպես և Իսիգուրոյի այլ աշխատանքներում, ճշմարտությունը միանգամից հայտնի չի դառնում, այլ բացահայտվում է դանդաղ, ակնարկների միջոցով։ Վեպը բաժանված է երեք մասի։ Առաջին մասի գործողությունները տեղի են ունենում Հեյլշեմում, Քեթիի մանկության դպրոց֊ինտերնատում։ Դպրոցի ուսուցիչները («խնամակալները») ամեն կերպ քաջալերում են երեխաներին զբաղվել ամենատարբեր ձևերի ստեղծագործական գործունեությամբ, սակայն այս դաստիարակության վերջնական նպատակն անհայտ է։ Լավագույն աշխատանքներն ընտրվում են մի կնոջ կողմից, ով գրքում ներկայացվում է միայն որպես Տիկին, և դուրս են տարվում դպրոցից։ Ըստ համընդհանուր կարծիքի, դրանք ցուցադրվում են մի ինչ֊որ Պատկերասրահում։ Հեյլշեմի տարօրինակությունը բացահայտվում է նաև չափազանց հաճախ անցկացվող բուժզննումների, երեխաների առողջության հանդեպ գրեթե հիվանդագին ուշադրությամբ, արտաքին աշխարհից լրիվ մեկուսացվածությամբ և ծնողների ու առհասարակ որևէ հարազատի իսպառ բացակայությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք իրենք ինտերնատում որևէ տարօրինակություն չեն տեսնում։ Վեպի գրեթե բոլոր հերոսները մեծացել են ինտերնատում: Այստեղ ձևավորվել է ինքնատիպ եռանկյունի բավականին համեստ ու ռոմանտիկ բնավորությամբ Քեթիից, ոչ այնքան լավ դաստիարակված Թոմիից և էքստրավերտ ու խմբի ղեկավար Ռութից: Վեպի երկրորդ հատվածում ինտերնատի սաները, ովքեր հիմա արդեն պատանիներ ու աղջիկներ են, թողնում են ինտերնատն ու հայտնում են տարբեր հաստատություններում: Գրքի գլխավոր հերոսները միասին ուղևորվում են Քոթեջներ, որտեղ սկսում են ծանոթանալ արտաքին աշխարհի հետ և ազատություն են ստանում անել այստեղ այն ամենը, ինչ ցանկանում են: Երրորդ մասում Քեթին օգնական է դառնում, իսկ Թոմին ու Ռութը` դոնորներ՝ միայն մի կարճ ժամանակով օգնականներ լինելով: Որոշ ժամանակ անց Քեթին (ում երբեմն թույլատրվում է դոնորներ ընտրել), Ռութի օգնականն է դառնում, իսկ նրա մահանալուց հետո հոգ է տանում Թոմիին: Ռութին վերջին ցանկությանը հետևելով` նրանք սիրեկաններ են դառնում, փնտրում և գտնում են Տիկնոջը: Այստեղ նրանք վերջապես իմանում են, թե ինտերնատում ինչու՞ էր այդքան նշանակություն տրվում ստեղծագործական աշխատանքին. խնամակալներն ուզում էին ապացուցել, որ կլոնները ևս հոգի ունեն: Քեթին ու Թոմին հասկանում են, որ ինտերնատը փորձ էր` կլոնների դրությունը բարելավելու նպատակով, և, հնարավոր է, փոխել հասարակության վերաբերմունքը նրանց հանդեպ: Սակայն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում փորձը տապալվում է, ինտերնատը փակվում է, իսկ կլոնները որևէ իրավունք չեն ստանում և բոլորն էլ կրկին հայտնվում են ծանր պայմաններում: Վեպն ավարտվում է Թոմիի մահով, իսկ Քեթին ընդունում է իր` ապագա դոնոր լինելու ճակատագիրը, ինչը վաղաժամ մահ էր նշանակում: Վեպի վերնագիրը համընկնում է ամերիկյան երգչուհի Ջուդի Բրիջուոթերի երգի անվանման հետ, որի ձայնագրությունը Քեթին ստանում է ինտերնատում:

Կերպարներ

  • Քեթի֊վեպի գլխավոր հերոսն ու պատմողը։ Շատ մոտ է օրգանների դոնոր դառնալուն։ Մանկության տարիներին Քեթին ազատ ոգով, բարի, սիրալիր է և պայքարում է իր իրավունքների համար։ Վեպի վերջում Քեթին երիտասարդ կին է, ով շատ էմոցիաներ չի ցուցադրում՝ անցյալին նայելով։ Ավելի հասուն դառնալով՝ նա ավելի քիչ է քննադատում մարդկանց և ընդունում է իր ու իր ընկերների կյանքը։
  • Թոմի֊ արական սեռի դոնոր, Քեթիի ընկերը։ Նա ներկայացվում է որպես ոչ ստեղծագործ ու մեկուսացված երիտասարդ տղա, վատ բնավորությամբ, ում գլխին ընկերները շատ խաղեր էին խաղում, հատկապես՝ մանկության տարիներին։ Իր բնավորությամբ նա սկզբում վատ էր արձագանքում կատակներին, սակայն ինտերնատի պահակ օրիորդ Լյուսիի՝ նրան ասած միտքը փոխում է Թոմիի կյանքը։ Նա հասկանում է, որ արվեստից ու ստեղծագործականությունից հեռու լինելը ևս կարող է նորմալ լինել։ Մեծանալով, Թոմը սառն ու մտախոհ երիտասարդ է դառնում։
  • Ռութ֊Ինտերնատի իգական սեռի դոնորներից, ում Քեթին նկարագրում է որպես ղեկավար։ Վեպի սկզբում նա էսքտրավերտ է՝ ուժեղ կարծիքով և սոցիալական գործընթացների կենտրոնում է հայտնվում։ Սակայն պարզվում է, որ նա այնքան էլ ինքնավստահ չէ, որքան պատմողը ներկայացնում էր սկզբում։ Նա մեծ հույսեր ուներ ապագայի համար, սակայն այդ հույսերը փշրվում են, երբ նա գիտակցում է, որ ինքը ծնվել է դոնոր լինելու համար և այլ ապագա չունի։ Քոթեջներում Ռութը փոխվում է ու դառնում առավել մտախոհ, ով իրերին ավելի խորն է նայում։ Մեծանալով՝ նա դառնում է դժբախտ ու ափսոսանքով լի երիտասարդ աղջիկ։Ի վերջո Ռութը հրաժարվում է իր բոլոր երազանքներից և փորձում է օգնել Քեթիին ու Թոմիին՝ ավելի լավ ապագա ունենալ։
  • Տիկին (Մարի Քլաուդ)֊Կին, ով այցելում է ինտերնատ՝ վերցնելու երեխաների ստեղծած արվեստի գործերը։ Երխաները նրան բնութագրում են որպես առեղծվածային կին։ Նա պրոֆեսիոնալ է գործում, և երիտասարդ Քեթին նրան նկարագրում է որպես հեռավորություն պահպանող և արգելող։ Երեխաներն ապշում են՝ բացահայտելով, որ Տիկինը զզվում է իրենցից։
  • Օրիորդ Էմիլի֊Տանտիրուհի ինտերնատում։ Քեթիի հանդեպ շատ խիստ է։ Երեխաները կարծում են, թե նա գերբնական հատկություն ունի՝ իմանալու թաքնված երեխայի գտնվելու վայրը։
  • Օրիորդ Լյուսի֊Ինտերնատի ուսուցչուհի, ում հետ երեխաներն իրենց լավ են զգում։ Նա ինտերնատի ամենաերիտասարդ ուսուցիչներից մեկն է և երեխաներին ազնվորեն ասում է, որ նրանք գոյություն ունեն միայն օրգանները հանձնելու համար։ Նա մեծ սթրես է ապրում ինտերնատում և ի վերջո ազատվում է աշխատանքից՝ երեխաների հետ անկեղծ լինելու համար։
  • Քրիսի֊Մեկ այլ իգական սեռի դոնոր, ով մի քիչ ավելի մեծ է երեք հիմնական հերոսներից և նրանց հետ է լինում Քոթեջներում։ Նա և իր ընկերը, Ռոդնին, Ռութին, Քեթիին ու Թոմիին տանում են Նորֆոլք։ Նա մահանում է մինչև վեպի ավարտը։
  • Ռոդնի֊Քրիսիի ընկերը։

Արծարծվող թեմաներ

Վեպի հերոսներից ոչ մեկի կողմից երբևէ չի քննարվում կամքի ազատության գաղափարը, սեփական ճակատագիրը որևէ կերպ փոփոխելու հնարավորությունը։ Հենց այդ գաղափարի իսպառ բացակայությունն է այն շատ կարևոր դարձնում գրքի համար։ Կերպարները միայն թույլ փորձեր են անում՝ մասնակի փոփոխությունների հասնելու համար, ցույց է տրվում նաև որոշ դոնորների դժգոհությունը՝ շուտ մահանալու հավանականության առթիվ (հատկապես՝ երկրորդ փոխպատվաստումից հետո)։ Ինչպես և այլ դիստոպիաներում, այդ ինտերնատում ևս կիրառվում է «լռությունը», այսինքն, սաները ոչ թե ստում են, այլ ուղղակի որևէ բան չեմ պատմում։ Վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալական անհավասարության դեմ պասիվության արդյունքի ցուցադրում, ինչպես նաև՝ հասարակության հանդեպ ունեցած պարտականությունների ու «պարտքի» ընդունում։ Սակայն, հենց հեղինակի խոսքով, գիրքը հորինվել է որպես մարդկության կյանքի համընդհանուր փոխաբերություն։ Գլխավոր հերոսուհու հիշողությունները կազմված են հենց նույն ուրախություններից, հոգսերից ու հույսերից, որոնք կան և բոլոր սովորական մարդկանց կյանքում։ Կերպարներն ստիպված են իրենք իրենց տալ այն հարցերն ու գտնել դրանց պատասխանները, որոնք համընդհանուր են բոլոր մարդկանց համար։ Համակարգի կողմից մտածված ճակատագրից հեռանալու, փախուստի գաղափարն անընդունելի է հերոսների համար ոչ այն պատճառով, որ նրանք դա չեն կարող տեխնիկապես իրականացնել։ Դոնորությունը նույնքան իրական է գրքի կերպարների համար, որքան և սովորական մարդկանց համար բնական է մահը կյանքի վերջում։ Իսիգուրոն Քեթիի հիշողությունների միջոցով ցույց է տալիս մարդկային սիրո և ընկերության ուժը՝ անկախ արտաքին հանգամանքներից։

Ընդունելություն

Գրաքննադատները համաձայնության չեն գալիս վեպի ժանրի վերաբերյալ։ «The New Yorker»֊ի հոդվածագիր Լուիս Մենանդը նկարագրում է վեպը որպես «քվազի֊գիտաֆանտաստիկ», նշելով, որ «անգամ այն ժամանակ, երբ գաղտնիքները բացահայտվում են, պատմության մեջ դեռ շատ անցքեր կան․․․և սա այն պատճառով, որ գիտությունն այն չէ, ինչի մասին պատմում է այս գիրքը»"[2]։ The New York Times֊ի գրաքննադատ Սառա Քերը հարց է տալիս, թե ինչո՞ւ պետք է Իսիգուրոն գրեր, ինչպես ինքն է նկարագրում «փոփ ժանրով գիտաֆանտաստիկ թրիլեր»[3]։։ Սարսափ գրող Ռամսի Քեմփբելն այն պիտակել է որպես 2000 թվականից հետո գրված լավագույն սարսափ վեպերից մեկը, «դասական օրինակ պատմության, որը սարսափեցնում է, և հատկապես այն պատճառով, որ պատմողը չի գիտակցում դրա՝ սարսափելի լինելը»[4]։ The Atlantic֊ում գրող Ժոզեֆ Օ՛Նեիլն առաջարկում է, որ վեպը հաջողությամբ տեղավորվում է ապագայի ստեղծագործությունների ժանրում։

Ադապտացիա

Ռեժիսոր Մարկ Ռոմանեկը նկարահանել է «Բաց մի թող ինձ» բրիտանական ֆիլմն ըստ գրքի 2010 թվականին։ Ճապոնիայում Հորիպրո ընկերությունը նկարահանել է Watashi wo Hanasanaide անվանումով ադապտացիան 2014 թվականին, 2016 թվականին TBS Television֊ը հեռարձակել է նույն անվանումով հեռուստադրամա[5]։

Ծանոթագրություններ

  1. «All Time 100 Novels». Time. 2005-10-16. Վերցված է 2010-05-20-ին.
  2. Menand, Louis (մարտի 28, 2005). «Something About Kathy». New Yorker. New York. Վերցված է հուլիսի 26, 2013-ին.
  3. Kerr, Sarah (ապրիլի 17, 2005). «'Never Let Me Go': When They Were Orphans». New York Times. New York. Վերցված է մարտի 14, 2011-ին.
  4. «Ramsey Campbell interviewed by David McWilliam». Gothic Imagination at the University of Stirling, Scotland. սեպտեմբերի 24, 2012. Վերցված է նոյեմբերի 29, 2015-ին.
  5. «Never let Me Go Cast (in Japanese)». Never Let Me Go (Programme Site). TBS.co.jp. Վերցված է հունվարի 29, 2016-ին.

Արտաքին հղումներ