«Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ4»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 15. | Տող 15. | ||
Rose of Jericho.gif|Չիուաուան սելագինելյան թեփուկավորների ծննդավայրն է։ Ցույց է տրված ջրի մեջ չոր բույսի վարքագիծը։ 37 կադր, նկարահանված 5 րոպեի տարբերությամբ։ |
Rose of Jericho.gif|Չիուաուան սելագինելյան թեփուկավորների ծննդավայրն է։ Ցույց է տրված ջրի մեջ չոր բույսի վարքագիծը։ 37 կադր, նկարահանված 5 րոպեի տարբերությամբ։ |
||
</gallery> |
</gallery> |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
18:00, 28 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Էրիկ Պեպանյան/Ավազարկղ4 |
---|
Չիուաուա (անգլ.՝ Chihuahuan Desert; իսպ.՝ Desierto de Chihuahua), անապատ Հյուսիսային Ամերիկայում, գտնվում է ամերիկա-մեքսիկական սահմանին՝ ամերիկյան Նյու Մեքսիկո, Տեխաս (Պեկոս գետի արևմուտք) և Արիզոնա (հարավ-արևելյան մաս), ինչպես նաև մեքսիկական Չիուաուա, Կոաուիլա, Դուրանգո (հյուսիս-արևմտյան մաս), Սակատեկաս (մի փոքր մաս հյուսիսում) և Նուևո Լեոն (փոքր մաս արևմուտքում) նահանգների տարածքում[2]։
Անապատը զբաղեցնում է մոտավոր 362,6 հազար կիլոմետր քառակուսի տարածք, ինչը նրան ըստ տարածքի մեծության դարձնում է արևմտյան կիսագնդում թվով երրորդը և երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում՝ զիջելով Մեծ Ավազան անապատին։ Անապատն իրենից ներկայացնում է չոր հարթավայր, որը հատվում է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միկրոկլիման ընդհանուր առմամբ տարբերվում է անապատի կլիմայից։ Անապատի կազմում առանձնացնում են Ուայթ-Սենդս անապատ արգելոցը (Նյու Մեքսիկո նահանգ)։
Չիուաուա անապատի տեղանքը արևմուտքում գտնվող Սոնորա անապատի տեղանքից բարձր է։ Բարձրությունների տարբերությունը 1075 մետր է (1675մ-600մ)[3], ինչը մեղմացնում է կլիման ամռանը (հունիսին սովորական ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 35-40 °C ջերմաստիճաններում)։ Ձմռանը եղանակը կախված է հյուսիսային քամիների ուժգնությունից։ Տեղումներն ավելի առատ են, քան Մեծ Ավազանի հարավում, Սոնորայի և Մոհավեի անապատներում, բայց սովորաբար չի գերազանցում տարեկան 254 մմ-ը, ընդ որում, հիմնականում անձրև է գալիս մուսսոնի ընթացքում՝ ամռան վերջում[4]։ ձյուն գրեթե չկա, բացառությամբ բարձրադիր մասերում։
Անապատի տարածքում գտնվում են մի քանի քաղաքներ, որոնցից խոշոր են Սյուդադ Խուարես՝ գրեթե երկու միլիոն բնակչությամբ, Էլ Պասո, Չիուաուա և Տորեո քաղաքները։ Սովորական ավազը ձևավորվում է կվարցից։ Այս անապատը կազմված է գիպսային ավազներից, որոնց շնորհիվ այն կարծես ծածկված լինի սպիտակ ծածկոցով։
-
Տեխասի արևմուտքում անապատի ավազե հատվածը
-
Չիուաուան սելագինելյան թեփուկավորների ծննդավայրն է։ Ցույց է տրված ջրի մեջ չոր բույսի վարքագիծը։ 37 կադր, նկարահանված 5 րոպեի տարբերությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ Կաղապար:WWF ecoregion
- ↑ Wright, John W., ed. (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. էջեր 456. ISBN 0-14-303820-6.
- ↑ «Chihuahuan Desert». Encyclopedia of Earth. Վերցված է February 16, 2013-ին.
- ↑ «The Chihuahuan Desert». New Mexico State University. Արխիվացված է օրիգինալից December 27, 2012-ին. Վերցված է February 16, 2013-ին.