«Ֆրանկենվինի (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
Տող 58. Տող 58.
[[Կատեգորիա:Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին]]

07:00, 28 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկենվինի (այլ կիրառումներ)
Ֆրանկենվինի
անգլ.՝ Frankenweenie
Ֆիլմի պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
ԹեմաԶոմբի կենդանի
Թվականդեկտեմբերի 14, 1984
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերJulie Hickson? և Ռիկ Հայնրիքս
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
ԴերակատարներՇելլի Դյուվալ, Դենիել Սթերն, Barret Oliver?, Ջոզեֆ Մաեր, Փոլ Բարթել, Սոֆյա Կոպպոլա և Ջեյսոն Հերվի
ՕպերատորԹոմաս Աքերման[1]
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն29 ± 0 րոպե[2]
Բյուջե1 000 000 $
Շահույթ11 400 000 $
Պաշտոնական կայքէջ

«Ֆրակենվինի» (անգլ.՝ Frankenweenie), ռեժիսոր Թիմ Բարթոնի թվով երկրորդ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Դիսնեյ ստուդիայում։ Այն «Ֆրանկենշտեյն» (1931թ․) ֆիլմի ծաղրերգությունն է, որը հիմնված է Մերի Շելլիի համանուն վեպի վրա։ 28 տարի անց՝ 2012 թվականին, Բարթոնը նկարահանեց ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը[3][4]։

Սյուժե

Վիկտոր Ֆրանկենշտեյն անունով փոքրիկ տղան, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) անունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետևից Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։

Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադարձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փոքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը նրան բոլորից պահում է, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։

Որոշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները՝ Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փորձում սպանել շանը։ Սփարքին փախնում է, Վիկտորն էլ նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևանները գնում են նրա հետևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։

Հարևանները հասկանալով շան անվնաս լինելը, համաձայնվում են օգնել Ֆրանկենշտեյններին կրկին կենդանացնել Սփարքիին և նրան են միացնում իրենց մեքենաները։ Ի ուրախություն բոլորի Սփարքին կրկին վերակենդանանում է և միանգամից սիրահարվում գեղեցիկ պուդելի։

Դերակատարներ

  • Բերեթ Օլիվեր՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Շելլի Դյուվալ՝ Սյուզան Ֆրանկենշտեյն
  • Դենիել Սթերն՝ Բեն Ֆրանկենշտեյն
  • Ժոզեֆ Մահեր՝ պարոն Չեմբերս
  • Ռոզ Բրեյվերման՝ տիկին Էպշտեին
  • Փոլ Բարթել -պարոն Ուոլշ
  • Սոֆիա Կուպոլա՝ Էն Չեմբերս
  • Ջեյսոն Հարվի՝ Ֆրենք Դեյլ
  • Փոլ Ս․ Սքոթ՝ Մայք Անդերսոն
  • Հելեն Բոլլ՝ տիկին Քըրթիս
  • Ռասթի Ջեյմս՝ Ռայմոնդ
  • Սփարքի՝ Սփարքի

Ստեղծում

Ֆիլմը Ջեյմ Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմի մանկական տարբերակն է։ Ստուդիայի ղեկավարների փորձնական դիտումից հետո որոշեցին, որ ֆիլմը երեխաների վրա կթողնի շատ սարսափելի ազդեցություն և անժամկետ հետաձգեցին ֆիլմի պրեմիերան։ Այն հարցին, թե կոնկրետ ինչն է պետք ջնջել ֆիլմից, որպեսզի այն լույս տեսնի, հեղինակները պատասխանեցին, որ «ֆիլմի ողջ տրամադրությունն է վախենալու» և մոնտաժը չի փրկի։

Եվ միայն ութ տարի անց (1992) ֆիլմը վերանկարահանված տարբերակով դուրս եկավ մեծ էկրաններին, համարյա Բարթոնի մյուս ֆիլմից առաջ (Մղձավանջ Ամանորից առաջ), որը նույնպես նկարահանվել էր Դիսնեյի համար[5]։

2007 թվականի վերջին կատարվեց հայտարարություն, ըստ որի դուրս է գալու ֆիլմի երկրորդ տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի աշնանը։

Երկրորդ տարբերակ

Դիսնեյը և Թիմ Բարթոնը համատեղ ստեղծեցին ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Disney Digital 3D[6] և IMAX 3D ձևաչափերով[7]։ Blu-ray սկավառակում այն ներառում է ողջ ֆիլմը՝ որպես բոնուս հավելում։

Ծանոթագրություններ

  1. http://www.cinematographers.nl/PaginasDoPh/ackerman.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. Wheeler, Jeremy. «Frankenweenie». Allmovie. Վերցված է September 26, 2012-ին.
  4. This was the last theatrical release to be distributed under the Buena Vista label. Future releases would be under the Walt Disney Pictures/Productions label.
  5. 3D release
  6. Special Edition
  7. Collectors Edition

Աղբյուրներ