«Վազգեն Մանուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 25. Տող 25.


|տիտղոս 2=ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ|ամուսին=Վարդուհի Իշխանյան|կայք=www.vazgenmanukyan.am|զավակներ=Աստղիկ Մանուկյան, Արևիկ Մանուկյան, Նվարդ Մանուկյան|գործունեություն=Պետական քաղաքական գործիչ}}
|տիտղոս 2=ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ|ամուսին=Վարդուհի Իշխանյան|կայք=www.vazgenmanukyan.am|զավակներ=Աստղիկ Մանուկյան, Արևիկ Մանուկյան, Նվարդ Մանուկյան|գործունեություն=Պետական քաղաքական գործիչ}}
'''Վազգեն Միքայելի Մանուկյան''' (փետրվարի 13, 1946թվականին) [[հայ]] ազգային, պետական, քաղաքական գործիչ: [[Հայաստան|Հայաստանի]] երրորդ հանրապետության առաջին [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|վարչապետը]], [[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար|ՀՀ պաշտպանության նախկին նախարար]]՝ [[Արցախյան ազատամարտ|Արցախյան պատերազմի]] ընթացքում՝ 1992-1993 թվականներին: 2020 թվականի հոկտեմբերի 27-ին հանդես եկավ ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչով։ <ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/610024.html|title=Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան|website=news.am|language=hy|accessdate=2020-10-28}}</ref>
'''Վազգեն Միքայելի Մանուկյան''' (փետրվարի 13, 1946թվականին) [[հայ]] ազգային, պետական, քաղաքական գործիչ: [[Հայաստան|Հայաստանի]] երրորդ հանրապետության առաջին [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|վարչապետը]], [[Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար|ՀՀ պաշտպանության նախկին նախարար]]՝ [[Արցախյան ազատամարտ|Արցախյան պատերազմի]] ընթացքում՝ 1992-1993 թվականներին: 2020 թվականի հոկտեմբերի 27-ին հանդես է եկել ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչով։ <ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/610024.html|title=Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան|website=news.am|language=hy|accessdate=2020-10-28}}</ref>


1988 թվականի փետրվարից [[Ղարաբաղ կոմիտե|«Ղարաբաղ» կոմիտեի]] համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը <ref name=":0">{{Cite web|url=http://www.aztagdaily.com/archives/393092|title=Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»|last=Պետրոսյան|first=Աննա|date=2018թ. մայիսի 14|website=|publisher=Ազդակ օրաթերթ|accessdate=}}</ref><ref name=":3" />:
1988 թվականի փետրվարից [[Ղարաբաղ կոմիտե|«Ղարաբաղ» կոմիտեի]] համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը <ref name=":0">{{Cite web|url=http://www.aztagdaily.com/archives/393092|title=Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»|last=Պետրոսյան|first=Աննա|date=2018թ. մայիսի 14|website=|publisher=Ազդակ օրաթերթ|accessdate=}}</ref><ref name=":3" />:

06:12, 28 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վազգեն Մանուկյան
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյան
Դրոշ
Դրոշ
(8-րդ) ՀՀ Վարչապետ
Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝ Ազգային ժողովրդավարական միություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և մաթեմատիկոս
Գործունեություն՝ Պետական քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Ծննդյան օր փետրվարի 13, 1946 (78 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին Վարդուհի Իշխանյան
Զավակներ Աստղիկ Մանուկյան, Արևիկ Մանուկյան, Նվարդ Մանուկյան
 
Կայք՝ vazgenmanukyan.am
 
Պարգևներ

«Տիգրան Մեծ» շքանշան, Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Վազգեն Միքայելի Մանուկյան (փետրվարի 13, 1946թվականին) հայ ազգային, պետական, քաղաքական գործիչ: Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար՝ Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին: 2020 թվականի հոկտեմբերի 27-ին հանդես է եկել ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչով։ [1]

1988 թվականի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը [2][3]: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա»[1][4] բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ[5]: 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1990-1991 թվականներին՝ ՀՀ վարչապետ: 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը: 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ: 1992 թվականի սեպտեմբերն նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը:[3] Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը[6], և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից [7]: 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ[8]:

Կենսագրություն

Մանկություն և պատանեկություն

Վազգեն Մանուկյանը ծնվել է 1946 թվականին` Մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում: Հայրը` Միքայել Մանուկի Մանուկյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետը, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) պրոֆեսոր: Մայրը` Աստղիկ Հմայակի Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետը[9]:

Վազգեն Մանուկյանը սովորել է Երևանի Ա. Չեխովի անվան դպրոցում։1963-1968 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական ֆալուլտետում, 1966-1967 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանում, 1969-1972 թվականներին՝ ԽՍՀՄ ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտ է եղել: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ, մի շարք գիտական հոդվածների հեղինակ[10].1972-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում[11]։ 1967թվականի ապրիլի 24-ին[12] Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը և վերադառնալ Երևան[13][14]:

Քաղաքական վաղ շրջանի գործունեություն

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչև 1988 թվական եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ:

1960 -ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության և ազգային այլ հարցեր:1967-1968 թվականներին Վազգեն Մանուկյանն ու ընկերները  Մոսկվայի համալսարանում հիմնեցին Հայ մշակույթի ակումբը, որը, սակայն, միայն մշակութային չէր, այլ մշակութայինի անվան տակ ազգային գործունեություն էր ծավալում: Հետո նմանատիպ կազմակերպություն ստեղծեցին Երևանի պետական համալսարանում՝ կրկին հայ մշակույթի անվան տակ արծարծելով անկախության, Արցախի, ժողովրդավարության և այլ հարցեր [2][15].

1967թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում մի խումբ համախոհներով կազմակերպել են ցույց Թուրքիայի դեսպանատան առաջ՝ նախապես մշակելով սցենարը, այցելելով Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնելով և իրազեկելով ցույցի մասին[14].

Ապրիլի 24-ին հազարավոր ուսանողներ հավաքվել էին Մոսկվայի թուրքական դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված՝ սկսեցին երգել «Զարթնիր լաո»-ն, որից հետո ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել ցույցը: Բայց ցույցն արդեն կայացել էր։ Նախորդ տարիների անհաջող փորձերից հետո սա առաջին հաջողված ցույցն էր: Հայ ուսանողները վերադառնում են հանրակացարաններ և նշում իրենց հաղթանակը:[14] Մի քանի օր անց ցույցի կազմակերպիչներին, այդ թվում նաև Վազգեն Մանուկյանին, հեռացնում են համալսարանից[14]: Այդ ցույցին պատրաստվելիս՝ Վազգեն Մանուկյանը ծանոթանում է Խորհրդային Միության արտգործնախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետ,Կանադայում Խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանի հետ, որը շատ հարգված ու ազդեցիկ գործիչ էր մոսկովյան քաղաքական շրջանակներում: Կարելի է ասել, որ հենց նա է դրել Մանուկյանի քաղաքական գործունեության հիմքը: Մոսկվայում կազմակերպված ցույցից հետո էլ նրանց շփումը շարունակվում է: Համո Հարությունյանը Մանուկյանին ու ընկերներին սովորեցնում է քաղաքականության ու դիվանագիտության նրբությունները, ազգային քաղաքականությունից մինչև համաշխարհային գործընթացներ, խոսում պետությունների կառուցվածքից, ներքին խոհանոցից, այն մասին, թե ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները և այլն: Հարությունյանը երիտասարներին ծանոթացնում էր նաև հայտնի հայերի հետ: «Նրա տունը հայության համար կենտրոն էր: Օրինակ` Սիլվա Կապուտիկյանի հետ այնտեղ եմ ծանոթացել: Շատ անգամ այնտեղ հանդիպեցինք և մտերմացանք մարշալ Բաղրամյանի հետ: Ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի, նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի, մի խոսքով՝ ժամանակի ամենաազդեցիկ դեմքերի հետ»,-հիշում է Մանուկյանը:[14]

Գաղափարական մյուս մեծ ազդեցությունը երիտասարդները կրում էին Կարեն Թախտաջյանից, որը մաթեմատիկոս էր, հայրը՝ Լևոն Թախտաջյանը Պետեբուրգում հայտնի ակադեմիկոս։ Կարեն Թախտաջյանն առաջ էր քաշում ազգային գաղափարախոսության հարցեր, դրդում, որ երիտասարդները փիլիսոփայություն կարդան: «Ես առաջին անգամ հենց նրա ազդեցության տակ սկսեցի ուսումնասիրել Նիցշե, Շոպենհաուեր, Օտտո Վեյնինգեր, հնդկական փիլիսոփայություն։ Իսկ Համո Ակիմիչի ազդեցության տակ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, Միացյալ Նահանգների տնտեսություն, այսինքն, եթե անկախ պետություն լինենք, հասկանայինք` ինչ ճանապարհով պետք է գնանք և այլն: Այդ բոլոր տղաները հետագայում մեծ դեր խաղացին ոչ միայն Հայաստանում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնելու գործում, այլև 1988-ի շարժման ժամանակ» հիշում է Վազգեն Մանուկյանը:[14][16]

1970-ական թվականներին Վազգեն Մանուկյանը Վազգեն Ա. Կաթողիկոսի առաջադրանով իր ընկերների հետ իրականացնում է նաև մշակութային արժեքների փրկության միջոցառումներ Նախիջևանի և Արցախի տարածքներում[16] [17], իրականացնում են նաև Բեյրութում ռմբակոծության տակ հայտնված հայ մանուկների փրկության կազմակերպում և շատ այլ ձեռնարկումներ[18]:

Թարգմանչաց տոներ

1974 թվականին Վազգեն Մանուկյանը  համախոհների հետ ստեղծում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությանը: Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և այդ հարցերը քննարկելով՝  համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելու, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ: Քննարկվում էին, օրինակ, դպրոցների հարցը (հայկական, թե ոչ հայկական), Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ցեղասպանության հետ կապված հարցերը, երբեմն անգամ ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցեր[2][12][16]:

«Երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը». Վազգեն Մանուկյան[2]:

Ղարաբաղյան շարժում

Վազգեն Մանուկյան, Հանրահավաք Մատենադարանի շենքի մոտ, 1988

1988թվականին. Հայաստանում միաժամանակ առաջացան երեք շարժում: Առաջինը՝ խոշոր բնապահպանական, երկրորդը, փոքրաթիվ էր և հիմնականում կազմակերպված էր 1987թվականին բանտից դուրս եկած դիսիդենտների կողմից: Ամենամեծ թափը հավաքեց երրորդ շարժումը, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին միավորելը[19]: 1988 թվականին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը: Նա նախ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր (1988 թվականի փետրվարից),  ապա կոմիտեի համակարգողը (1988 թվականի հունիսից)[2][3][20]

1988 թվականի հուլիս 5-ին՝ Զվարթնոց օդանավակայանի դեպքերից[21] անմիջապես հետո Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակի իր ելույթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին[22]։

1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում[19]:

Ղարաբաղյան շարժումը ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները շատ հստակ էին, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման:1988 թվականի մայիսին շարժման առաջնորդների միջեւ քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ի հայտ եկան: Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, եւ որևէ այլ խնդիրներ պետք չէ առաջ քաշել: Մյուս մոտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել եւ հաջողության հասնել առանց դրանք բարձրաձայնելուց[23]:

Վազգեն Մանուկյանը վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է: Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ[24]:

«Ղարաբաղի» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվում է «Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրված վարչության կազմում էին «Ղարաբաղյան» կոմիտեի գրեթե բոլոր անդամները։ Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀՇ վարչության առաջին նախագահը[5]։

ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ

1990 թվականի մայիսին Վազգեն Մանուկյանն ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր[3], 1990 թվականի օգոստոսի 13-ին Գերագույն խորհրդի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ)[3]: Դա Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան էր․ արագորեն քանդվում էր ԽՍՀՄ-ը, սկսվել էր Հայաստանի քաղաքական և տնտեսական շրջափակումը հյուսիսից:

Մի կողմից` անհրաժեշտ էր ջանքեր գործադրել դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից` անհրաժեշտ էր արագ անցնել նոր տնտեսական համակարգի: Կառավարությունը, որի ձեռքում էր գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը (սահմանադրությամբ[25] չկար նախագահի պաշտոն, ԳԽ-ի կողմից ամբողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը` քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ[26]: Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառավարությունը համակարգային մի շարք   բարեփոխումներ է սկսում, որոնք լուրջ հիմք են ստեղծում երկրի հետագա զարգացման համար[27]։

1991թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից[3][28]:

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ)

Աստիճանաբար,  1988 թվականի համաժողովրդական ղեկավարության ներսում մեծամասնություն ստացավ մի ուղղություն, որը ընդդիմախեսների կարծիքով հետևողականորեն զոհաբերում էր շարժման ծրագրում ամրագրված խնդիրներն և ժողովրդավարական սկզբունքները  «իշխանություն հանուն իշխանության»  և «իշխանություն ամեն գնով» սկզբունքներին:  Համաժողովրդական շարժման ղեկավարության մի մասը Հայաստանի համար այդ ուղղության մեջ վտանգ տեսնելով ինքնակամ հեռացավ ՀՀՇ-ից:

Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Վարդանյանը, ովքեր հետագայում Վազգեն Մանուկյանի հետ ստեղծեցին ԱԺՄ-ն, ՀՀՇ նիստերից մեկում հարց էին բարձրացրել, որ իրականացվող սեփականաշնորհումը խորացնում է սոցիալական անարդարությունը:Տարաձայնությունների համար շատ առիթներ կային: Կոմիտեի անդամները տարբեր կերպ են պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` սկսած «ոչ մի թիզ հող» քաղաքականությունից մինչեւ խնդիրը սառեցված պահելը: Տնտեսական խնդիրների լուծման ճանապարհները ոչ միշտ էին ընդունելի: Երբեմնի գաղափարակիցները Հրանտ Բագրատյանի իրականացրած քաղաքականությունն անվանում էին «վայրի լիբերալիզմ» եւ քննադատության էին արժանացնում[29]:

Գերագույն խորհրդում «Ազգային ժողովրդավարներ»  խմբակցության ձևավորումից հետո Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանի, Արշակ ՍադոյանիՇավարշ Քոչարյանի,  Լյուդվիգ Խաչատրյանի,  Տիգրան Սարգսյանի,  Սեյրան Ավագյանի և այլ գործիչների հետ նախաձեռնում է շարժման ակտիվ մասնակիցներին և համախոհներին միավորող «Ազգային  ժողովրդավարական միության» (ԱԺՄ)  հիմնադրումը: 1991 թվականին ստեղծվում է ԱԺՄ-ն, կուսակցության վարչության նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը[30]:

ԱԺՄ-ն Ազգային ժողովում խմբակցություն է ունեցել 1995-2003 թվականներին:

ՀՀ պաշտպանության նախարար պատերազմի տարիներին

1992 թվականի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարար[3], 1992 թվականի հոկտեմբերին նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախար[3]` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձևավորվում է ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվում է փայլուն հաղթանակների շրջանը:

1992 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղը ողբերգություն էր ապրում. մեկ ամսում ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանն ու Մարտակերտը, հայերի կողմից վերահսկվող տարածքների մոտ 50 տոկոսը: Թվում էր՝ ևս մեկ ճիգ, և ղարաբաղյան հարցը կլուծվի վերջնականապես[31]: Հենց այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, և պատերազմի ընթացքը սկսեց աստիճանաբար փոխվել: ԽՍՀՄ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Տեր-Գրիգորյանցի ակտիվ մասնակցությամբ կազմավորվեց փոքրաթիվ, բայց մարտունակ բանակ: 1992 թվականի աշնանից սկսած հաջողվեց կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը, իսկ 1993 թվականի գարնանը հայերը հակահարձակման անցան և արդեն օգոստոսին ջախջախեցին ադրբեջանական բանակի հիմնական հարվածային ուժերը[6]:

1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Արցախի բանակը։ Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարտակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և այդ ժամանակ տեղի ունեցավ առաջին զորահանդեսը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը[32][33]։

Կապանի օպերացիա

1992 թվականի աշնան և ձմռան ամիսներին երկրի սահմաններին իրավիճակն օրհասական էր։ Շահումյանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը և ըստ այդմ՝ Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը՝ մշտական սպառնալիքի տակ։ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր էր, երբեմն՝ անհնար։ Հակառակորդը տարբեր զինատեսակներից գնդակոծում էր նաև Կապանի շրջանի հայկական գյուղերը՝վտանգի տակ պահելով Կապան-Գորիս ավտոմայրուղին[31]։

1992 թվականի ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճում են լուրջ մարտական գործողությունների։ Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը։

Որոշում է կայացվում միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակում է պլան, օպերացիայի ղեկավար է նշանակվում Յուրի Խաչատուրովը[34]։

Դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան գործողությունը սկսվում է։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո հայկական կողմին հաջողվում է լիակատար պարտության մատնել թշնամուն և փոխել պատերազմի ելքը[35]։

Կապանի օպերացիայի մասին Վազգեն Մանուկյանը տեղյակ չի պահել այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ վերջինս դեմ էր նման գործողություններին՝ համարելով միջազգային հանրության կողմից ոչ ընդունելի[36]։

Քարվաճառի օպերացիա

Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողությունըտեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը՝ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման օրոք էր և նրա անմիջական ղեկավարությամբ[37]։

Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր: Քարվաճառից էր հրետանակոծվում Մարտակերտը, Քարվաճառում տեղակայված թշնամու զինուժը մեծ վտանգ էր Շահումյանի պարտիզանական ջոկատների համար համալրում հասցնող ինքնաթիռներին: Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր. այն իրագործվում է երեք ուղղություններով՝ միաժամանակյա հարձակմամբ[37]:

1993 թվականի օգոստոսի 21-ին Վազգեն Մանուկյանն ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից՝ մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում էական դերակատարում ունենալով Արցախյան պատերազմի հաղթանակի նվաճման գործում[7][3]։

1996 թվական

1995 թվականին Վազգեն Մանուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 20 ընտրատարածքից[38]:

1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորվում է լուրջ ընդդիմադիր ճակատ։ Հիմնական քաղաքական կուսակցություններն ու ուժերը համախմբվում են՝ Վազգեն Մանուկյանին առաջադրելով ազգային համաձայնության թեկնածու նախագահական ընտրություններում։

1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները վերաճում են համատարած ընտրակեղծիքների՝ հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի [39][40] [41]։ Անգամ համատարած ընտրակեղծիքների արդյունքում պաշտոնական տվյալներով Վազգեն Մանուկյանը հավաքել էր 41,29% ձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51,75%[42] [43]։ Ենթադրվում էր, որ 1996 թվականի սեպտեմբերի նախագահական ընտրությունները կեղծվել են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին շրջանի հաղթանակը ապահովելու համար, որպեսզի նա երկրորդ փուլում չհանդիպի Մանուկյանին[44]: Ազգային Ժողովրդավարական Միությունը հատորներով ապացուցային բազա է ներկայացրել Սահմանադրական դատարան[45] [43]։

«Այդուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի»․ Վազգեն Մանուկյան [46][47]։

Սկսվում են ընդդիմության հանրահավաքները։ Սեպտեմբերի 25-ի հանրահավքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․ «Հիմա որոշվում է, թե պետությունը ինչ ճանապարհով է գնալու: Եթե անօրինական իշխանություն եղավ, դա դառնում է ավանդույթ և նույն ձևով շարունակվելու է»[47]:

Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու հետգնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն այդ ժամանակ տեղակայված էր Ազգային ժողովի շենքում՝ առաջարկելով ամեն մարզից 3 արկղ բացել։ Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարում է․«Եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»[48]:

ժողովուրդը «Վազգե՛ն, նախագահ» վանկարկումներով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտայով շարժվում է դեպի ԿԸՀ։ Ժամը 18-ի սահմաններում Ազգային ժողովի դիմաց հավաքված էին հազարավոր ցուցարարներ, որոնք կողմ էին վճռական գործողությունների:Քիչ անց Ազգային ժողովի շենքից դուրս է գալիս Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից Վովա Հախվերդյանը. «Ես անձամբ ասում եմ Վազգեն Մանուկյանի խոսքերը․ «Մենք կհասնենք հաջողության, միայն թե համբերեք: Իր անձնական խնդրանքն է` համբերատար սպասել, բայց բանակցությունները գնում են բավականին ծանր մթնոլորտում»[49]:

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ Վազգեն Մանուկյանը Ազգային ժողովի շենքից դուրս չի գալիս, ժողովուրդը կոտրում է ԱԺ երկաթյա դարպասները և մտնում շենքի տարածք: Սկսվում են բախումներ[50]:

Վազգեն Մանուկյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել՝ ասելով.«Այստեղ հանձնաժողովը մի որոշում է ընդունում, որը մեզ լիովին գոհացնում է: Ժողովուրդ, այս պահից կախված է մեր ողջ ժողովրդի ապագան»: Նա կոչ է անում ժողովրդին անկարգությունների չդիմել և ձեռք չբարձրացնել ոստիկանների վրա[50]։

Հատվածներ ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցից 1996 թվականի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադրության վերաբերյալ [51][52].

«Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները․․․» [51][53]։

«․․․Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին․․» [51][53]։

«․․․Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողների սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության․․․»[51] [53]:

«․․․Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում է Գերագույն դատարանի վարույթում․․․» [51][53]։

Հանրային խորհուրդ

2009 թվականից մինչև 2019 թվականի. նոյեմբերի 13-ը Վազգեն Մանուկյանը ղեկավարել է ՀՀ Հանրային խորհուրդը [54] [55]։ Հանրային խորհուրդի նպատակն է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, իշխանության ու հասարակության տարբեր շերտերի միջև կառուցողական երկխոսության ծավալմանը:

Խորհրդում ներգրավված են եղել անվանի գիտնականներ, հասարակական, մշակութային, նախկին պետական անվանի գործիչներ, մտավորականներ, որոնք խորհրդի կազմում միավորվելու և համագործակցելու շնորհիվ ձևավորել են ընդհանուր տեսլական Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ, ձևակերպել խնդիրներ, որոնք ներկայացվել են նաև օրվա իշխանություններին [56]։

Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին խորհուրդն իրականացրել է ակտիվ գործունեություն՝ արձագանքելով Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել և հուզել հասարակությանը:Բազմաթիվ հարցեր խորհրդում բարձրացվել, քննարկվել և դրանց վերաբերյալ ՀՀ նախագահին կամ ՀՀ կառավարություն առաջարկներ են ներկայացվել Հանրային խորհրդի անդամների կամ հանձնաժողովների նախաձեռնությամբ։ Այդ հարցերի որոշակի մասն անմիջապես ստացել է լուծումներ, որոշ մասը ներառվել է ՀՀ կառավարության գործունեության ուղենիշների ու ծրագրերի մեջ[56]։

2010 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում կայացած Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՀԿՄԱ) ընդհանուր վեհաժողովի ժամանակ ՏՍԽՀԿՄԱ-ի նախագահության ներկայացմամբ ՀՀ Հանրային խորհուրդը դարձել է Հանրային խորհուրդների միջազգային կառույցի անդամ[57] [58]

Միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ Հանրային խորհուրդը ասոցիացիայի մի շարք երկրների հետ (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հունաստան, Պորտուգալիա) ստորագրել է երկկողմ համագործակցության պայմանագրեր[58]:

Միջազգային ասոցիացիայի շրջանակներում  ստեղծվել է նաև Ֆրանկոֆոնյան երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման կառույցներիերկրների միություն (UCESIF), որին նույնպես 2015 թվականից անդամակցում է ՀՀ Հանրային խորհուրդը[59]:

Խորհուրդը սերտ համագործակցություն է ծավալել ՀՀ նախագահի, կառավարության ղեկավարի, պետական գերատեսչությունների ղեկավարների հետ։ ՀԽ հանձնաժողովներն ակտիվորեն համագործակցել են համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ նպատակ ունենալով հանրային երկխոսության, հանրային քննարկումների մշակույթը զարգացման նոր աստիճանի հասցնել[56]:

«Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբ

2019 թվականին, ընդառաջ գնալով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին ու վտանգներին, Վազգեն Մանուկյանը հիմնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Ակումբի նպատակն է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքականապես ակտիվ անհատների ջանքերի շնորհիվ նպաստել մեր երկրում առողջ միջավայրի ձևավորմանն ու հանրային կոնսոլիդացիային, նպաստելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը և ապագային միտված ուղենիշների ու գաղափարների ձևավորմանը[60]։



Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ
Վազգեն Մանուկյան

-մարտ 1991
Հաջորդող
Շավարշ Քոչարյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Պետական նախարար (պաշտպանության հարցերի կոորդինացնող)
Վազգեն Մանուկյան

11 սեպտեմբերի 1992-21 օգոստոսի 1993
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Վազգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար
Վազգեն Մանուկյան

20 հոկտեմբերի 1992-21 օգոստոսի 1993
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Շավարշ Քոչարյան
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ
Վազգեն Մանուկյան

21 օգոստոսի 1993-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

ապրիլի 2009-ից
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Աղբյուրներ

  1. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան». news.am. Վերցված է 2020-10-28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Պետրոսյան, Աննա (2018թ. մայիսի 14). «Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»». Ազդակ օրաթերթ.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «ՀՀ վարչապետեր». Հայաստանի Հանրապետության կառավարություն.
  4. ««Ղարաբաղ» կոմիտեն ազատ արձակվեց, 31.05.1989թ».
  5. 5,0 5,1 «ՀՀՇ Վարչության նախագահները».
  6. 6,0 6,1 Հրց. Պավել Ֆելգենհաուերի հետ, «Շատերը կարծում էին, որ ինձ կդարձնեն քավության նոխազ», Երկիր թերթ, 27 օգոստոսի 1993
  7. 7,0 7,1 Պակևիչյան, Տիգրան (Օգոստոսի 24, 1993). «Վազգեն Մանուկյանը հեռանում է, կամ հաղթող բանակի պարտված հրամանատարը». Հայլուր.
  8. ««Չկա առողջ քաղաքական օրակարգ»․Վազգեն Մանուկյանը նոր քաղաքական ակումբ է ստեղծում».
  9. «Կենսագրություն». Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք.
  10. «Особенность Карлемана для одного класса функций», Доклады АН, Арм. ССР, том XXII N5, 1981г.   «Особенность Карлемана для функций непрерывных хотя бы в одной точке», Известия АН, Арм. ССР, XXI, N 6, 1981г. «О подсистеме функций  Уолша являющейся системой представления»,  Доклады АН, Арм. ССР, 1987г. «О носителях функции образуюшихполную ортонормальную систему», Известия АН, Арм. ССР, XXI, N 6, 1981г
  11. «Կենսագրություն». Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք.
  12. 12,0 12,1 ««Վերելք»․ Հայաստանը հիբրիդային պատերազմի կիզակետում, հյուրը՝ Գագիկ Հարությունյան». YouTube.
  13. «Քաղաքական վաղ շրջանի գործունեություն». Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Թե ինչպես 1967 թ. Մոսկվայում բողոքի ցույց կազմակերպվեց Թուրքիայի դեսպանատան առջև». lragir.am.
  15. Факелы для мотыльков?, Гарегин Мхитарян, «Գոլոս Արմենիի», 1992թ. հուլիսի 2
  16. 16,0 16,1 16,2 «1991թ վարչապետ Վազգեն Մանուկյան,Վազգեն Վեհափառ». YouTube.
  17. «Հատվածներ 2009 թ. «Հայտնի անհայտը» հաղորդումից».
  18. Հայկական երազանքը գոյատևման փակուղուղում, ելույթների և հոդվածների ժողովածու. Ամարաս. 2002. էջեր 3–4. ISBN 99930-941-1-0.
  19. 19,0 19,1 Дубнов, Аркадий (2019). Почему СССР развалился? Вспоминают главные действующие лица. Индивидуум. էջեր 194–217. ISBN 978-56040721-5-6. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  20. Շարժում 1988/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջ 79.
  21. «Хроники Арцахского противостояния. 3-5 июля 1988: События в аэропорту "Звартноц"».
  22. «Հայկական երազանքը գոյատևման փակուղում» Ելույթներ և հոդվածների ժողովածու. Երևան: Ամարաս. էջ 11. ISBN 99930-941-1-0. {{cite book}}: line feed character in |title= at position 40 (օգնություն)
  23. Շարժում 88/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջեր 49–52.
  24. «[Շարժում 1988/25]. Տիգրան Սարգսյան` նոր էլիտայի ձեւավորման համար ժամանակ էր պետք». Մեդիամաքս.
  25. http://www.irtek.am/views/act.aspx?aid=150837
  26. «1991թ.Վարչապետի մեկ շաբաթը, կարծիքներ». YouTube.
  27. «1991թ,սեպտ,վարչապետ Վազգեն Մանուկյանի ասուլիսից». YouTube.
  28. «26 09 1991,Վ Մանուկյանի հրաժարականը,3մաս,ելույթը». YouTube.
  29. Շարժում 1988/25. Երևան: Մեդիամաքս. 2013. էջ 78.
  30. «Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայք».
  31. 31,0 31,1 admina. «Պատերազմի ծանրագույն, անհուսալի օրերը, որ մենք հաղթահարեցինք 1991-1994-ին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-10-21-ին.
  32. «Հայ զինվոր», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, N 5, հունիսի 1-10, 1993թ
  33. Հայաստանի Հանրապետություն, թիվ 106, մայիս 29, 1993թ.
  34. «Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի մասին».
  35. «Լրանում է Կապանի հաղթական օպերացիայի 26-ամյակը».
  36. ««ԶՐՈՒՅՑՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ»».
  37. 37,0 37,1 «Ինչպես 70-ամյա գերությունից ազատագրվեց պատմական Քարավաճառը».
  38. http://www.parliament.am/deputies.php?lang=arm&sel=&ord=&show_session=1
  39. «88-ը Արցախի համար էր, 96-ը ամբողջ Հայաստանի», հրապարակված փաստաթղթերի ժողովածու, «Երևան» տեղեկատվական կենտրոն, 20 սեպտեմբերի-7 հոկտեմբերի, 1996թ
  40. «Кавказский Узел | Если бы выборы в Армении были честными? Альтернативный подсчет. 1990-е гг». web.archive.org. 2019-06-29. Վերցված է 2020-09-09-ին.
  41. Refugees, United Nations High Commissioner for. «Refworld | Armenia: After the 1996 Presidential Elections». Refworld (անգլերեն). Վերցված է 2020-09-10-ին.
  42. «88-ը Արցախի համար էր, 96-ը ամբողջ Հայաստանի», էջ 33 Սեպտեմբերի 29-ին ԿԸՀ հանձնաժողովի ներկայացրած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, «Երևան» տեղեկատվական կենտրոն, 1996
  43. 43,0 43,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020-09-10-ին.
  44. «Armenia: FAQ About February's Presidential Election». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020-09-11-ին.
  45. ԱԺՄ դիմումը ՀՀ սահմանադրական դատարան, 25.10.1996, «ՀՀ ազգային արխիվ»
  46. «ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին». news.am. Վերցված է 2020-09-11-ին.
  47. 47,0 47,1 «1996թ,սեպտեմբերի 25, մաս3».
  48. «1996թ,սեպտեմբերի 25, մաս4».
  49. «1996-ցույցեր նախագահական ընտրություններից հետո, 1 մաս».
  50. 50,0 50,1 «1996-ի նախագահական ընտրություններից հետո».
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 «1996 Human Rights Report: Armenia». 1997-2001.state.gov. Վերցված է 2020-09-10-ին.
  52. «Առավոտ», 1 փետրվար, 1997թ., շաբաթ ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը՝ Հայաստանի մասին
  53. 53,0 53,1 53,2 53,3 «ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը 96-ի նախագահական ընտրությունների մասին». www.7or.am. Վերցված է 2020-09-09-ին.
  54. «Վազգեն Մանուկյանը կրկին նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ». Hetq.am. Վերցված է 2020-09-09-ին.
  55. «Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից».
  56. 56,0 56,1 56,2 «Հաշվետվություններ». ՀՀ Հանրային Խորհուրդ.
  57. «List of Members». www.aicesis.org.
  58. 58,0 58,1 «Պատմություն». ՀՀ Հանրային խորհուրդ.
  59. «acesis-membres». ucesif.fr (ֆրանսերեն).
  60. «Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբ». www.facebook.com. Վերցված է 2020-09-08-ին.