«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ Vacio տեղափոխեց էջը «CARD»-ից «ՔԱՐԴ»: հայերեն տարբերակ, օգտագործված է պաշտ. կայքում
(Տարբերություն չկա)

10:09, 15 Հունիսի 2012-ի տարբերակ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ
Պատկեր:ՔԱՐԴ լոգո.jpg
ՀապավումCARD
ՆախորդողUSDA-MAP (ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր)
Իրավ. կարգավիճակԳործող
տնօրենԳագիկ Սարդարյան
Կայքcard.am

Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն Հիմնադրամը (անգլCenter for Agribusiness and Rural Development Foundation, կրճատ՝ CARD) Հայաստանում գործող և գյուղատնտեսության զարգացմանը աջակցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին՝ 13 տարի Հայաստանում գործած ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիր հիմնադրամի (United States Department of Agriculture-Marketing Assisting Programs, USDA-MAP) գործունեության ավարտից հետո: Հիմնադրամն ունեցել է մի շարք նշմարելի ներդրումներ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ագրոբիզնես և շուկայաբանությունը, գյուղի զարգացումը, սննդի ապահովությունը, կենդանիների առողջությունը և այլն:

ՔԱՐԴ-ի մեջ մտնում են երկու դուստր կազմակերպություններ, որոնք են ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտը և ՔԱՐԴ ԱգրոՍերվիսը : Առաջինը ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպություններին տրամադրում է վարկեր, ապահովում ֆինանսական վարձակալում և այլ ֆինանսական ծառայություններ: Երկրորդը ընկերություններին տրամադրում է գյուղատնտեսական սարքավորումներ և բացի այդ ապահովում դրանց օգտագործման անվճար խորհրդատվությամբ: ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մեջ է մտնում նաև Հայաստանում առաջին անգամ հիմնադրված օրգանական ապրանքների «Գրինդեյ» խանութը:

Արտաքին հղումներ