«Առավոտ (կտավ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Картина_Яблонской_"Утро"_в_Новой_Третьяковке.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ JuTa մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Source of derivative work not specified since 15 October 2020:
Տող 37. Տող 37.


== Գեղարվեստական քննադատները նկարի մասին ==
== Գեղարվեստական քննադատները նկարի մասին ==

[[File:Картина Яблонской "Утро" в Новой Третьяковке.jpg|thumb|left|Տատյանա Յաբլոնսկայայի «Առավոտ» նկարը Նոր Տրետյակովյան պատկերասրահի ցուցադրության մեջ]]
1964 թվականին լույս տեսած իր գրքում Ի. Աբելդյաևան նշում է նկարչուհու ստեղծած բանաստեղծական կերպարը, լուսավոր երանգները, որոնք հաղորդում են առավոտվա ուրախ միջավայրը, լուսամուտից ներս հորդող արևի լույսը: Պատկերված աղջնակի մեջ քննադատը տեսնում է մանկական մեծ անմիջականություն, իսկ հենց նկարում` մարդկայնության ջերմություն, հոգևորություն, շրջապատող աշխարհի ընկալման պարզություն և թարմություն{{sfn |Абельдяева|1964|с=19}}:
1964 թվականին լույս տեսած իր գրքում Ի. Աբելդյաևան նշում է նկարչուհու ստեղծած բանաստեղծական կերպարը, լուսավոր երանգները, որոնք հաղորդում են առավոտվա ուրախ միջավայրը, լուսամուտից ներս հորդող արևի լույսը: Պատկերված աղջնակի մեջ քննադատը տեսնում է մանկական մեծ անմիջականություն, իսկ հենց նկարում` մարդկայնության ջերմություն, հոգևորություն, շրջապատող աշխարհի ընկալման պարզություն և թարմություն{{sfn |Абельдяева|1964|с=19}}:



08:54, 27 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Առավոտ
տեսակգեղանկար
նկարիչՏատյանա Յաբլոնսկայա
տարի1954
բարձրություն169 սանտիմետր
լայնություն110 սանտիմետր
ստեղծման երկիր ԽՍՀՄ
ուղղությունԽրուշչովյան ձնհալ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Առավոտ (ուկրաիներեն՝ Ранок), խորհրդային նկարչուհի Տատյանա Յաբլոնսկայայի նկարը, որն ստեղծվել է 1954 թվականին, Կիևում[1]: Նկարում պատկերված է առավոտյան մարմնամարզություն անող աղջիկ (նկարչուհին պատկերել է ավագ դստերը կիևյան իր բնակարանում[2]): Գեղարվեստական քննադատներն ընդգծել են առավոտյան ուրախ մթնոլորտը, որը հմտորեն փոխանցվել է հեղինակի կողմից, պատուհանից ներս լցվող արևի լույսը: Արվեստագետը պատկերված աղջնակի մեջ տեսել է երեխայի անմիջականություն, իսկ հենց նկարում` մարդկային ջերմություն, աշխարհի ընկալման պարզություն ու թարմություն[3]:

Նկարը համարվում է խրուշչովյան ձնհալի վաղ շրջանի վառ դրսևորում[4]: Ըստ բրիտանացի արվեստագետ Մայք Օ'Մահունիի` նկարն իր դարաշրջանի մարդկանց գիտակցություններում խորհրդանշել է «անցումը քնից աշխուժության, խավարից` լույսին, քաոսից (չհարդարած անկողինը) նոր կարգի, հավասարության, ներդաշնակության», խորհրդանշել է այն հույսերը, որոնք ներշնչել է մարդկանց ստալինյան ժամանակաշրջանի ավարտը: Ըստ նրա` նկարն իր ժամանակի համար բավականին համարձակ կերպով ընդգծել է հերոսուհու ազգային ինքնությունը[4]: Նկարն արագորեն նվաճել է գեղարվեստական քննադատների բարձր գնահատականը, ճանաչում է ձեռք բերել, դրա վերատպումներն սկսել են տպագրվել խորհրդային խոշոր պարբերականներում[5]: Կտավը Պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս է[6]:

Ստեղծման պատմություն և ճակատագիր

Կիև, Բոլշայա Վասիլկովսկայա փողոց, № 46 տունը, որտեղ տեղի են ունենում նկարի գործողությունները

1954 թվականին Տատյանա Յաբլոնսկայան բավականին հայտնի էր արվեստի գործիչների և լայն լսարանի շրջանում: 1949 թվականին ստեղծված նրա «Հաց» նկարը ներկայացվել է Տրետյակովյան պատկերասրահի հիմնական ցուցադրությունում: Դրա վերատպությունները միլիոնավոր տպաքանակով տարածվել են բացիկների ու պաստառների վրա: Երիտասարդ նկարչուհին պարգևատրվել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակով[5]:

Կտավի վրա պատկերված է 13-ամյա Լենան (Տատյանա Յաբլոնսկայայի ավագ դուստրը Սերգեյ Օտրոշչենկոյի հետ առաջին ամուսնությունից)[7]: Գործողությունները տեղի են ունենում Կիևի կենտրոնում գտնվող բնակարանում, որտեղ Լենա Օտրոշենկոն ապրել է 1949-1955 թվականներին[2]: Կտավում պատկերված ընդարձակ տարածությունը կիևյան հանրակացարանի երկու սենյակներից մեկն է, որտեղ ապրում էին նկարչուհին ու իր աղջիկը: Հետագայում Ելենան պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին. «Մենք հարուստ չէինք, անգամ ընկերուհիներիս էի ամաչում տուն հրավիրել: Չնայած մայրիկի նկարները դասագրքերում տպագրում էին Իվան Շիշկինի և Իլյա Ռեպինի նկարների հետ, սակայն դա նրան ո՛չ փող էր բերում, ո՛չ էլ համազգային փառք: Եվ իհարկե, ես նամակների կույտեր չեմ ստացել: Իմ համադասարանցիները անգամ չէին կասկածում, որ ես հենց այն Յաբլոնսկայայի դուստրն եմ, քանի որ ես կրում էի հայրիկի ազգանունը` Օտրոշչենկո և ոչ մեկի մոտ չէի պարծենում իմ ծագմամբ»[5].

Արտաքին պատկերներ
Ելենա Օտրոշչենկոն և Արսեն Բեյսեմբինովը հարսանիքից հետո:

«Առավոտ» նկարը հատուկ դեր է խաղացել գլխավոր հերոսուհու անձնական կյանքում: Ելենան Մոսկվայի Սերգեյ Ստրոգանովի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի կտորի դեկորատիվ ձևավորման ֆակուլտետում սովորելու տարիներին ծանոթացել է երիտասարդ ղազախ նկարիչ Արսեն Բեյսեմբինովի հետ: Դեռ վաղ տարիքում վերջինս սիրահարված է եղել «Առավոտ» նկարի աղջկան, որի վերատպությունը կախված է եղել իրենց տանը: Ելենան ու Արսենն ամուսնացել են: Այժմ Տատյանա Յաբլոնսկայայի ավագ դուսրտը` Ելենա Բեյսեմբինովան ապրում է Ղազախստանում (նրա ամուսինը մահացել է 2000 թվականին), նա Ղազախստանի Նկարիչների միության և Կինեմատոգրաֆիստների միության անդամ է[8]: 1962 թվականին Ալմա Աթայում ծնվել է նրա որդին` Զանգարը, որը ևս նկարիչ է դարձել[9][7]: Ելենան պատմել է, որ ամուսինների համար ճակատագրական դարձած «Առավոտ» նկարը, որն իրենց թալիսմանն է դարձել, նրանք այդպես էլ չեն կարողացել տեսնել Տրետյակովյան պատկերասրահում. երիտասարդ տարիներին նրանք դրան ուշադրություն չեն դարձրել, իսկ հասուն տարիքում թույլ չի տվել աշխատանքային գրաֆիկը[10]:

Նկարն ստեղծվել է յուղաներկով, կտավի վրա: Չափսը 169 × 110 սմ է[11]: Կոմպոզիցիայի վրա աշխատելիս նկարչուհին բազմաթիվ էսքիզներ է արել[12]: Նկարը ցուցադրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի լիիրավ և թղթակից անդամների աշխատանքների 3-րդ ցուցահանդեսին 1954 թվականին, ստացել է հանդիսատեսի և քննադատների դրական արձագանքը[11]: Նույն տարում նկարը ձեռք է բերվել Տրետյակովյան պատկերասրահի կողմից, որտեղ էլ գտնվում է ներկայումս[6]:

Ինքը` նկարչուհին` գոհ չէր նկարի աշխատանքի արդյունքից: Աննա Գալուշկինային 1963 թվականի օգոստոսին գրված նամակում, որտեղ խոսք է եղել Տրետյակովյան պատկերասրահի կողմից նկարչուհու մեկ այլ` «Հարսանիք» կտավը ձեռք բերելու մասին, նա գրել է. «Ես, իհարկե, շատ կցանկանայի ևս մեկ անգամ հայտնվել պատկերասրահի սրբազան պատերին: Եվ ինձ թվում է, որ այդ նկարը, համենայն դեպս, ավելի լավ կընդունվեր, քան թե իմ «Առավոտ» աշխատանքը»[6]: Կյանքի վերջում նա ավելի հաստատ է պնդել. «Այդ ժամանակ նկարվել են հնարավոր ու անհնարին մանկական նվնվացող բոլոր նկարները: Եվ ամեն ինչ լավ ու «գեղարվեստական» էր թվում: Զզվելի, հակագեղանկարչական աշխատանք է «Առավոտը»: Սակայն մտահղացումը վատը չէ: Ինձ այն նկարելու համար ոգեշնչել է Ե. Վոլոբուևը: Սակայն գեղանկարչության տեսանկյունից այն բացարձակ զրո է»[13]:

Նկարչուհու դուստր Գայանե Աթայանը համարում էր, որ Յաբլոնսկայան նկարին բացասական արձագանք է տրվել տրամադրության ազդեցությամբ և չի արտահայտում հեղինակի իրական վերաբերմունքը կտավի հանդեպ: «Դա գրվել է 90-ական թվականներին: Մայրիկն առհասարակ բնավորության մարդ էր: Նրան այդ պահին է այդպես թվացել: «Հաց» նկարի մասին նա մի ժամանակ ասել է, թե դա ուղղակի պաստառ է, սակայն կյանքի վերջում ուսումնասիրելով իր ստեղծագործությունը, ասել է. «Այնուամենայնիվ, իմ լավագույն աշխատանքը «Հացը» նկար է: Ես դրանով միշտ հպարտացել եմ»: Իսկ Եվգենի Վոլոբուևը մայրիկի ու առհասարակ մեզ համար անքննելի հեղինակություն էր: Միշտ: Նա շատ նրբանկատ գեղանկարիչ է, սուր միտք ունի, կարող էր մեկ բառով ճշգրտորեն նկարագրել ցանկացած երևույթ: Եթե որևէ մեկի ստեղծագործության մասին դրական էր արտահայտվում, մենք դա շատ էինք գնահատում: Ինձ բախտ է վիճակվել նրա հետ մի քիչ շփվել: Աշխատանքներ, որ հավանում էր քեռի Ժենյան, ես այնքան էլ շատ չունեմ»[14]:

Սյուժե և նկարչուհու մեկնաբանություն

Արտաքին պատկերներ
Նկարչի դուստրը «ծիծեռնակ» է անում առավոտյան վարժանքի ժամանակ: 1954 թվականի լուսանկար

Նկարում պատկերված է սենյակ, որտեղ աղջիկը վարժանք է անում դեռևս չհարդարված անկողնու մոտ: Պատշգամբի երկու դռները բաց են: Կարճ վարտիքով երկարոտն աղջիկն առավոտյան մարզանք է անում: Նկարչի դուստրը` Ելենան, որը նկարի բնորդուհին է, ճշգրտել է, որ մայրն իրեն պատկերել է «ծիծեռնակ» դիրքում: Սեղանին նրան սպասում է համեստ նախաճաշը, աթոռին կոկիկ կերպով դրված է դպրոցական համազգեստը, աթոռի թիկնակին գցված է պիոներական փողկապը[5]: Սեղանին դրված սափորը չեխական է: Տատյանա Յաբլոնսկայան այն բերել է արտասահմանից իր առաջին գործուղման ժամանակ: Սեղանին գցված շերտավոր սփռոցը ընտանիքին ծառայել է երկար տարիներ[10]:

Մորը բնորդելու ժամանակ իր դրության մասին Ելենա Բեյսեմբինովան ասում է.

Ես նոր էի պիոներ դարձել: Ես պարզապես ճախրում էի: Ինքս ցատկում էի արևի առաջին շողերի հետ և աչքերս կկոցում էի` զգալով, թե գարնանային արևն ինչպես է տաքացնում հատակը: Եվ մայրիկը որսացել է երեխայի այդ զգացողությունը.. Ես զբաղվում էի բալետով ու գիմնաստիկայով, և նկարում պատկերված ոտքիս ու ձեռքերիս դիրքը խորեոգրաֆիայի մաս է. հենց այդ շարժումն է մայրիկը նկատել... Նկարը շատ նատուրալիստական է:
- Ալեքսանդրա Մայանցևա, «Առավոտ»: Շարունակություն: Հարցազրույց Ե. Բեյսեմբինովայի հետ[10]

Ըստ Լ. Պոպովայի և Վ. Ցելտների` կտավի գեղարվեստական պատկերը կազմված է երեք պլանից[15].

  • Առավոտ` պատուհանից դուրս, «որտեղ գորշակապույտ քնկոտ ծուխը դեռ պտտվում է չարթնացած փողոցներում ու հալվում է` լողալով դեպի ճերմակ ամպերը»:
  • Առավոտը «երկար կապույտ ստվերներում, որոնք մտել են պատշգամբի բաց դռնից ու տարածվել են հատակին, թաքնվել անկողնու ծալքերի մեջ»:
  • Իր հերոսուհու միջոցով նկարչուհին առավոտվա կերպարը փնտրում է մարդկային կյանքում. նուրբ, սլացիկ կազմվածքն ասես ընդառաջ է գնում իր քաղաքին ու նոր օրվան:

Գեղարվեստական քննադատները նկարի մասին

1964 թվականին լույս տեսած իր գրքում Ի. Աբելդյաևան նշում է նկարչուհու ստեղծած բանաստեղծական կերպարը, լուսավոր երանգները, որոնք հաղորդում են առավոտվա ուրախ միջավայրը, լուսամուտից ներս հորդող արևի լույսը: Պատկերված աղջնակի մեջ քննադատը տեսնում է մանկական մեծ անմիջականություն, իսկ հենց նկարում` մարդկայնության ջերմություն, հոգևորություն, շրջապատող աշխարհի ընկալման պարզություն և թարմություն[3]:

Լ. Պոպովան և Վ. Ցելտները Տատյանա Յաբլոնսկայայի մասին պատմող 1968 թվականին լույս ընծայված գրքում նշում են նկարի առավոտյան լույսով լուսավորված ներկապնակը, որը կառուցված է տաք օքրայի գույներով հարթ պատերի ու հատակի, անկողնու սպիտակ հետքի, լայն գծերով սփռոցի ու պատշգամբի դռնից երևացող առավոտյան երկնագույն քաղաքի հարաբերակցության վրա: Նկարն ուղղահայաց ձգված է և ենթարկվում է ուղղահայաց գծերի ռիթմին, ինչն ընդգծվում է աղջկա` դեպի վեր շարժմամբ: Տարածության լայնության զգացումն ընդգծվում է բաց պատշգամբից երևացող քաղաքի տեսքով. քաղաքի տարածությունը լցվում է նկարի տարածության մեջ` դառնալով դրա մի մասը: Ինքը` նկարը` լցված է «համաչափ հանդարտ լույսով»[15]:

1945 թվականին Տատյանա Յաբլոնսկայան արդեն մի քանի նկարներ էր ստեղծել սպորտի թեմատիկայով, որոնցից են, օրինակ, «Ստարտից առաջ» (1947) և «Դնեպրի վրա» (1952) աշխատանքները: Երկու նկարներն էլ պատկերում են սպորտը որպես զանգվածային շարժում, նրանք կենտրոնում են պահում մասնակից-հանդիսատեսին, կենտրոնացած են Ալեքսանդր Դեյնեկայի գործունեության վրա[16]: «Առավոտը» Յաբլոնսկայայի առաջին նշանակալի նկարն է, որը պատկերվել է Իոսիֆ Ստալինի մահից հետո: Այն, ըստ Լեոնիդ Վլադիչի, նշանավորում է նկարչուհու հեռացումն Ալեքսանդր Դեյնեկայի գործունեությունից: Նկարում պատկերված տեսարանը ծանոթ էր խորհրդային բոլոր մարդկանց: Ռադիոընդունիչներից այդ ժամանակ կայտառ երաժշտություն էր հնչում, հաղորդավարը դրա ուղեկցությամբ առավոտյան հեռավար վարժանք էր անցկացնում` խոնարհումներ, կքանստումներ: Յաբլոնսկայայի նկարի աղջնակը պատկերված է այդպիսի վարժանքի ժամանակ: Նա հենց նոր է վեր կացել (ձախից երևում է չհարդարված անկողինը): Աղջկա հագուստը ընկած է սենյակից պատշգամբ բացվող դռան մոտ դրված աթոռին, ինքը միայն ներքնաշորերով է և բարձրացնում է ձեռքերն ու աջ ոտքը[17]:

Արվեստագիտության թեկնածու Լ. Վլադիչը նշել է, որ պատուհանից այն կողմ երևացող արևն ու կանաչ տերևներն ընդգծում են աղջկա երիտասարդությունը[11]: Նկարիչը դիտողին է ներկայացնում ամենօրյա անձնական կյանքը: Սակայն, ըստ Օ'Մահոունիի, խորքից եկող լույսն ու ընտրված դիտանկյունը (դիտողը նայում է մի փոքր վերևից) ստեղծում են ոչ թե տնային վարժանքի պատկեր, այլ` հանդիսատեսի առջև ելույթ ունենալու պատրաստություն: Օ'Մահոունին ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ երիտասարդ սպորտսմենուհին ոչ թե պարզ վարժություններ է անում, որոնք մտնում են ռադիոմարմնամարզության մեջ, այլ կանգնած է բավականին բարդ մասնագիտական դիրքում, ասես թե գտնվում է բալետի դասարանում կամ մարմնամարզության դահլիճում[17]:

Բրիտանացի արվեստագետի ենթադրությունը հաստատում է նաև նկարի վրա պատկերված աղջկա քույրը. «Լյոլյան պատանեկության տարիներին զբաղվել է մարմնամարզությամբ, սիրում էր պարել, նրան անգամ ասում էին, թե ինքը կարող է բալետի պարուհի լինել»[14]: Սա հաստատել է նաև ինքը` Ելենան, իր հարցազրույցներում. «Ես մանկության տարիներին շատ լավ էի պարում: Ինձ նախ կանխորոշում էին բալետի պարուհու, այնուհետև` մարմնամարզուհու կարիերա»[7]: Արվեստագետը համադրում է նկարի ստեղծման տարեթիվը (1954) և խորհրդային մարմնամարզիկների ու մարմնամարզուհիների հաջողությունները 1952 թվականին Հելսինկիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ: ԽՍՀՄ մարմնամարզիկներն ստացել են 22 մեդալ (այդ թվում` 9 ոսկե): 1930-ական թվականներին մարմնամարզությունը կարևոր դեր ուներ ռազմական նախապատրաստման համակարգում, մտնում էր ֆիզիկական դաստիարակության ինստիտուտների ծրագրի մեջ, սակայն միայն պատերազմից հետո է լայնորեն տարածվել ԽՍՀՄ-ի ողջ տարածքով: Աղջիկների շրջանում մանկական սպորտային դպրոցներում ամենատարածված խմբակները դարձել են մարմնամարզականները[17]:

Ըստ Օ'Մահոունիի, Յաբլոնսկայայի պատանի մարմնամարզուհին ոչ թե ֆիզիկական կրթության մեջ զանգվածային մասնակցության պատկերումն է, այլ` երիտասարդ սպորտսմենների պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշ, որոնք իրենց հաղթանակներով փառք են բերում խորհրդային ժողովուրդներին: Նա նաև ուշադրություն է դարձնում այն բանին, որ նկարի երիտասարդ հերոսուհին ըստ նկարչուհու մտահղացման ուկրաինուհի է: Դա են ցուցում սենյակում եղած առարկաները (որոնք աչքի են ընկնում ազգային յուրահատկությամբ), վառ արևը, պատշգամբից եկող հարավային ջերմ օդը, աղջկա սանրվածքը: Բացի նրանից, որ ինքը` նկարչուհին, այդ ժամանակ ապրում էր Ուկրաինայում, հենց Ուկրաինայից էին Հելսինկի եկել 1952 թվականի Օլիմպիական խաղերի ապագա հաղթողներն ու մեդալակիրները` Վիկտոր Չուկարինը, Դմիտրի Լեոնկինը, Մարիա Գորոխովսկայան և Նինա Բոչարովան: Ուշ ստալինիզմի շրջանում ուկրաինական ազգային ինքնությունն ընդգծելը վնասակար ու վտանգավոր էր համարվում: Յաբլոնսկայայի կողմից մարմնամարզուհու ազգային ինքնությունն ընդգծելն, ըստ Օ'Մահոունիի, ենթադրում է, որ վաղ ապագայում կարելի էր այդ ոլորտում փոփոխություններ ակնկալել[18]: Օ'Մահոունին նշում է, որ «ուկրաինական ազգային ինքնությունն այստեղ ֆիզկուլտուրային ու սպորտին հղում անելու միջոցով կապված է առավել բազմազգ խորհրդային պետության առավել լայն նպատակների ու խնդիրների հետ»[4]: Յաբլոնսկայայի «Առավոտը», ըստ արվեստագետի, ստեղծագործություն է, որը պատկերում է «ձնհալի» վաղ շրջանի մթնոլորտը: Նկարչուհին պատկերել է աղջկա անցումը

քնից կայտառության, խավարից լույսին, քաոսից (չհարդարված անկողին)` նոր կարգին, հավասարության, ներդաշնակության: Երիտասարդ մարմնամարզուհին մարմնավորում է այն հույսերը և սպասումները, որոնք առաջացել են ստալինյան դարաշրջանի ավարտով:
- Օ'Մահոունի, Սպորտը ԽՍՀՄ-ում: Ֆիզիկական մշակույթ` տեսողական մշակույթ[4]

Նկարի օգտագործումը դասավանդման մեջ և դեռահասների հետ դաստիարակչական աշխատանքի ժամանակ

Այս նկարի վերատպությունը շուտով հայտնվել է «Օգոնյոկ» հայտնի ամսագրում, բազմիցս թողարկվել է փոստային բացիկների վրա: Նկարը տեղ է գտել «Մայրենի խոսք» դասագրքում, խորհրդային աշակերտները պետք է շարադրություն գրեին դրա մասին[5]: Վերջին ժամանակներս նկարը օգտագործվել է նաև դասավանդման մեջ, մասնավորապես, այն խորհուրդ է տրվել Ուկրաինայում, 2000-ական թվականներին 4-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասընթացի համար[19]:

Վ. Կրյուչկովան խորհուրդ է տվել նկարն օգտագործել հեղինակային տեքստ կազմել սովորողների հետ[20]: Լև Տոլստոյի անվան Տուլայի պետական մանկավարժական համալսարանի աշխատակիցներ Օ. Կոկորևան և Ա. Պրոշկինան առաջարկում են նկարն օգտագործել վիրտուալ թանգարանային տարածության համար, որտեղ աշխատանք կկազմակերպվի նախադպրոցական տարիքի այն աշակերտների հետ, ովքեր տեսողական խնդիրներ ունեն: Նրանց կարծիքով, կտավը համապատասխանում է այնպիսի պայմանների, ինչպիսիք են բովանդակության հասանելիությունը, պատկերված տեսարանի մոտիկությունը երեխաների փորձին, գեղարվեստական արժեքը, ռեալիստական պատկերումը, իրական օբյեկտների հետ համեմատած` պատկերված առարկաների համամասնությունը, գունային հակադրությունը, մոտիկ, միջին ու հեռու պլանների հստակ առանձնացումը[21]: Նկարի մասին պատմվածքն ու դրա վերարտադրությունը տպագրվել են «Մուրզիլկա» մանկական ամսագրում[22]:

Ծանոթագրություններ

  1. О’Махоуни, 2010, էջ 214
  2. 2,0 2,1 3. С—Я // Звід пам'яток історії та культури. Редкол. тому: Відп. ред. П. Тронько та ін. — Київ, 2011. — Т. I. — С. 1930. — 2197 с. — ISBN 966—95478—2—2 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-07-ին. Վերցված է 2020-09-24-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  3. 3,0 3,1 Абельдяева, 1964, էջ 19
  4. 4,0 4,1 4,2 4,3 О’Махоуни, 2010, էջ 217
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Мартынова, 2018
  6. 6,0 6,1 6,2 Полянская, 2014
  7. 7,0 7,1 7,2 Лисниченко, 2007
  8. Валуйская, Наталья Ты увидишь утро сияющим // Казахстанская Правда : Газета. — 2015. Архивировано из первоисточника 29 Հուլիսի 2017.
  9. Гончарук, 2017
  10. 10,0 10,1 10,2 Маянцева, 2018
  11. 11,0 11,1 11,2 Владич, 1958, էջ 39
  12. Курильцева, 1959, էջ 65
  13. Татьяна Яблонская: о себе // Зеркало недели. Украина : Газета. — 2005.
  14. 14,0 14,1 Атаян, 2010
  15. 15,0 15,1 Попова, Цельтнер, 1968, էջ 80
  16. О’Махоуни, 2010, էջ 214—215
  17. 17,0 17,1 17,2 О’Махоуни, 2010, էջ 215
  18. О’Махоуни, 2010, էջ 216
  19. Журавко О. И. Русский язык. 4 класс: Планы-конспекты уроков. — М.: Ranok Publishing House Ltd, 2007. — С. 248—249. — 272 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին. Վերցված է 2020-09-26-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  20. Крючкова В. В. Авторский текст как результат коллективных учебных действий // Эксперимент и инновации в школе : Сборник. — 2015. — № 3. — С. 32—33.
  21. Кокорева О. И., Прошкина А. В. Развитие социального взаимодействия детей с нарушением зрения в виртуальном музейном пространстве // Гуманитарные ведомости ТГПУ им. Л. Н. Толстого : Журнал. — 2015. — № 4. — С. 79—80.
  22. Алленова Е. М. Татьяна Ниловна Яблонская // Мурзилка : Детский журнал. — 2013. — № 3.