«Կանաչ գիրք (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 56. Տող 56.
[[Կատեգորիա:ԼԳԲՏ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:ԼԳԲՏ ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2018 դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:2018 դրամա ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին]]

05:24, 27 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Կանաչ գիրք
անգլ.՝ Green Book
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, կինոկատակերգություն, կենսագրական ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ռոուդ-մուվի
ԹեմաԴոնալդ Շիրլի[1], Թոնի Լիփ[1], երաժշտական արդյունաբերություն[1], աֆրոամերիկացի[1], ռասիզմն ԱՄՆ-ում[1], կապվածություն[1], մշակույթների բախում[1], ճանաչում[1], սոցիալական ներառականություն[1] և ռասայական սեգրեգացիա ԱՄՆ-ում[1]
Թվականսեպտեմբերի 11, 2018
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորՓիթեր Ֆարելլի
ՊրոդյուսերՋիմ Բերք, Չարլզ Բ. Ուեսլեր, Փիթեր Ֆարելլի, Նիկ Վալելոնգա և Բրայան Քերրի
Սցենարի հեղինակՆիկ Վալելոնգա, Փիթեր Ֆարելլի և Բրայան Քերրի
ԴերակատարներՎիգգո Մորտենսեն, Մահերշալա Ալի, Լինդա Քարդելինի, Իքբալ Թեբա, Սեբաստիան Մանիսկալկո, Բրայան Սթեփանեք[2][3], Դենիել Գրին[2], Մայք Չեռոնե[2], Դիմիտար Մարինով, Ջոզեֆ Կորտեզե, Փի Ջեյ Բիրն և Նիկ Վալելոնգա
ՕպերատորՇոն Փորթեր
ԵրաժշտությունՔրիս Բաուերս
ՄոնտաժՊատրիկ Ջեյ Դոն Վիտո
Պատմվածքի վայրԼուիսվիլ[1], Նյու Յորք[1], Փիթսբուրգ[1] և Բիրմինգհեմ[1]
ԿինոընկերությունDreamWorks, Amblin Partners, Participant Media և Universal Studios
Տևողություն130 րոպե
Բյուջե23 000 000 $[4]
Շահույթ321 752 656 $
Պաշտոնական կայքէջ
 Green Book (film) Վիքիպահեստում

«Կանաչ գիրք» (անգլ.՝ Green Book), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտ Դոն Շիրլիի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք կատարել են 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգգո Մորտենսենն ու Մահերշալա Ալին։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում[5], ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ժողովրդի ընտրություն» գլխավոր մրցանակին[6][7]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։

2018 թվականի դեկտեմբերին «Կանաչ գիրք» կինոնկարն ընդգրկվել է 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում, որը հրապարակվել է Կինոարվեստի Ամերիկյան ինստիտուտի կողմից[9]։

2019 թվականի հունվարին ֆիլմը ստացել է ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի գլխավոր մրցանակը։ 2019 թվականի հունվարի 22-ին ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի մի շարք անվանակարգերում՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն մոնտաժ[10]։

Սյուժե

Նյույորքցի պարծենկոտ Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգան նոր աշխատանք է փնտրում, քանի որ այն ակումբը, որտեղ նա աշխատում էր, փակվել է վերանորոգման պատճառով։ Սևամորթ դաշնակահար Դոն «Դոք» Շիրլին, որը վարորդ էր փնտրում իր ութշաբաթյա շրջագայության համար, նրան հրավիրում է հարցազրույցի։

Նրանք միասին ճանապարհորդում են ԱՄՆ-ի հարավով։ Ճանապարհին օգտվում են «Կանաչ գրքից», որը պարունակում էր սևամորթների համար անվտանգ տեղերի մասին տեղեկություններ։ Այս ճանապարհորդությամբ հերոսները բացահայտում են աշխարհը, և փոխվում է նրանց կյանքը։

Դերերում

Դերակատար Դեր
Վիգգո Մորտենսեն Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա
Մահերշալա Ալի Դոն Շիրլի Դոն Շիրլի
Լինդա Քարդելինի Դոլորես Վալելոնգա Դոլորես Վալելոնգա
Դոն Սթարք Ժյուլ Պոդելլ Ժյուլ Պոդելլ
Սեբաստիան Մանիսկալկո Ջոնի Վեներե Ջոնի Վեներե
Փի Ջեյ Բըրն ձայնագրման պրոդյուսեր ձայնագրման պրոդյուսեր
Բրայան Սթեփանեք Գրեմ Քենդըլ Գրեմ Քենդըլ
Իքբալ Թեբա Ամիթ Ամիթ
Թոմ Վիրթու Մորգան Անդերսոն Մորգան Անդերսոն

Արտադրություն

2017 թվականի մայիսին Վիգգո Մորտենսենը սկսում է Փիթեր Ֆարելլիի նոր նախագծում գլխավոր դերակատարման բանակցությունները։ Ֆարելլին գրում է սցենարը Նիք Վալլելոնգայի (Ֆրենկի որդին) և Բրայան Քարրիի հետ։ Իսկ ֆիլմի պրոդյուսերներն են դառնում Ջիմ Բյորքը, Չարլզ Բ. Ուեսսլերը, Բրայան Քարրին, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգան[11]։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա։

2017 թվականի նոյեմբերի 30-ին Վիգգոն հաստատվում է Թոնիի դերում։ Իսկ դաշնակահար Դոն Շիրլիի դերը խաղում է Մահերշալա Ալին։ Ֆիլմի նկարահանումները սկսվում են այդ շաբաթ Նոր Օռլեանում[12][13][14]։ 2018 թվականի հունվարի 16-ին դերասանական կազմը համալրում է Սեբաստիան Մանիսկալկոն[15]։

Թողարկում

«Կանաչ Գիրք»-ը թողարկվել է 2018 նոյեմբերի 16-ին, Միացյալ նահանգների 20 քաղաքներում, իսկ նոյեմբերի 21-ին առավել լայն շրջանակ է ընդգրկում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Նոր Օռլեանի կինոփառատոնի բացման ժամանակ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաև նոյեմբերի 9-ին՝ AFI Fest փառատոնի ժամանակ[17]։ Լոնդոնի կինոփառատոնում ֆիլմն ընդգրկված է եղել ծրագրում որպես ֆիլմ-անակնկալ[18]։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Green Book — 2018.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Internet Movie Database — 1990.
  4. https://www.boxofficemojo.com/title/tt6966692
  5. «Green Book» (անգլերեն). www.goldenglobes.com. Վերցված է 2019-01-07-ին.
  6. Matt Goldberg (2018-08-14). «TIFF 2018 Adds New Movies from Paul Greengrass, Jeremy Saulnier, Jonah Hill, and More» (անգլերեն). collider.com.
  7. Michael Nordine (2018-10-16). «TIFF 2018 Awards: 'Green Book' Wins the People's Choice Award, Upsetting 'A Star Is Born» (անգլերեն). www.indiewire.com.
  8. Dave McNary (2018-06-25). «Viggo Mortensen-Mahershala Ali's 'Green Book' Set for Awards-Season Release» (անգլերեն). variety.com.
  9. «AFI Awards». www.afi.com. Վերցված է 2018-12-05-ին.
  10. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
  11. Justin Kroll (2017-05-31). «Viggo Mortensen Circling Peter Farrelly's Next Film 'Green Book' (EXCLUSIVE)» (անգլերեն). variety.com.
  12. Sneider, Jeff (նոյեմբերի 30, 2017). «Viggo Mortensen, Mahershala Ali To Star In Peter Farrelly's ROAD Trip Drama "Green Book"». Tracking Board. Վերցված է ապրիլի 16, 2018-ին.
  13. Scott, Mike (հոկտեմբերի 31, 2017). «Movie inspired by 'The Negro Motorist Green Book' to film in New Orleans». Nola. Վերցված է ապրիլի 16, 2018-ին.
  14. N'Duka, Amanda (նոյեմբերի 30, 2017). «Iqbal Theba Joins 'Green Book'; Michael Beach Cast In 'Foster Boy'; Peter Strauss Boards 'Operation Finale'». Deadline. Վերցված է ապրիլի 16, 2018-ին.
  15. Galuppo, Mia (հունվարի 16, 2018). «Comedian Sebastian Maniscalco Joins Viggo Mortensen in Drama 'Green Book' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է ապրիլի 16, 2018-ին.
  16. Kay, Jeremy (օգոստոսի 14, 2018). «Toronto unveils Contemporary World Cinema, more Galas and Special Presentations». Screen International. Վերցված է օգոստոսի 14, 2018-ին.
  17. Hammond, Pete (հոկտեմբերի 11, 2018). «AFI Fest Adds Gala Screenings 'Green Book', 'Widows', World Premiere Of Netflix's 'Bird Box' With Sandra Bullock and 'The Kominsky Method' TV Series». Deadline Hollywood. Վերցված է հոկտեմբերի 11, 2018-ին.
  18. «Green Book – Watch New Clip». Filmoria.co.uk. Վերցված է հոկտեմբերի 16, 2018-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն); Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ