«Հարություն Թոփիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{ՎՄ}}
{{ՎՄ}}
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
| ԱԱՀ = Հարություն Ժիրայրի Թոփիկյան
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Հարություն_Թոփիկյան.jpg
| պատկեր = Հարություն_Թոփիկյան.jpg
| չափ =
| նկարագրում =
| ծննդյան օր = {{ԾԱ|1951|7|23}}
| ծննդավայր = [[Երևան]]
| վախճանի օր = 26.10.2020
| վախճանի վայրը =
| քաղաքացիություն = {{Դրոշավորում|Հայաստան}}
| ազգություն =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողություն =
| մասնագիտություն = խմբավար
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
| կայք =
}}
}}
'''Հարություն Ժիրայրի Թոփիկյան''' ({{ԱԾ}}), հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար։ [[ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ]] ([[2013]])։
'''Հարություն Ժիրայրի Թոփիկյան''' ({{ԱԾ}}), հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար։ [[ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ]] ([[2013]])։

19:05, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Հարություն Թոփիկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 23, 1951(1951-07-23)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2020(2020-10-26)[2] (69 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԵրեւանի պետական սենեկային երգչախումբ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1969) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Պարգևներ

Հարություն Ժիրայրի Թոփիկյան (հուլիսի 23, 1951(1951-07-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2020(2020-10-26)[2]), հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013

Կենսագրություն

Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թվականին հայրենադարձ ուսուցիչների ընտանիքում։ 1967-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում՝ Վ. Քեթենջյանի դասարանում։ 1969-1974 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Լ. Չունգուրյանի դասարանում։ 1974 թվականին աշխատել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։

1979-1984 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր։ 1983-1991 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը 1987 թվականին Լիտվայի Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը։ 1989-1991 թվականներին եղել է «Bridges of Song» փառատոնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբ թվով 20 000 երգիչներ (Տալլին, 1991)։ 1991-1994 թվականներին Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը։

1996 թվականին ստեղծել և ղեկավարում է Երևանի կամերային երգչախումբը (2005 թվականից՝ պետական, կատարվել և ձայնագրվել են 147 խմբերգեր)[3][4]։

Մրցանակներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11825
  2. 2,0 2,1 2,2 Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Սեբաստացիներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար. Հարություն Թոփիկյան
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ