«Վլադիմիր Նաումով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ մարդասպան}}
{{Անձ}}
'''Վլադիմիր Միխայլովիչ Նաումով''' ({{Lang-ru|Влади́мир Миха́йлович Нау́мов}}, {{ԱԾ}}), [[Ռուսաստան|ռուս]] մոլագար, [[Պեդոֆիլիա|պեդոֆիլ]], [[Սեռական բռնություն|բռնաբարող]]-[[ռեցիդիվիստ]] և [[Սպանություն|մարդասպան]]։ Բռնաբարել է երեք աղջիկների, նրանցից վերջինին սպանել է։ 2010 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման։
'''Վլադիմիր Միխայլովիչ Նաումով''' ({{Lang-ru|Влади́мир Миха́йлович Нау́мов}}, {{ԱԾ}}), [[Ռուսաստան|ռուս]] մոլագար, [[Պեդոֆիլիա|պեդոֆիլ]], [[Սեռական բռնություն|բռնաբարող]]-[[ռեցիդիվիստ]] և [[Սպանություն|մարդասպան]]։ Բռնաբարել է երեք աղջիկների, նրանցից վերջինին սպանել է։ 2010 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման։



18:53, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Վլադիմիր Նաումով
Ծննդյան ամսաթիվապրիլի 8, 1973(1973-04-08) (51 տարեկան)
Սպանություն

Վլադիմիր Միխայլովիչ Նաումով (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Нау́мов, ապրիլի 8, 1973(1973-04-08)), ռուս մոլագար, պեդոֆիլ, բռնաբարող-ռեցիդիվիստ և մարդասպան։ Բռնաբարել է երեք աղջիկների, նրանցից վերջինին սպանել է։ 2010 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Կենսագրություն

1992 թվականին Վլադիմիր Նաումովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 8-ամյա աղջկա բռնաբարության համար։ Ավելի ուշ օրինակելի վարքի համար նա կրճատել է ժամկետը մինչև 12 տարի: Բանտից հետո ամուսնացել է ու աշխատանքի ընդունվել։ Մի քանի տարի անց կատարել է մեկ այլ հանցագործություն։ 2006 թվականին Նաումովը փողոցում հանդիպել է մի աղջկա, իր հետ տարել՝ խոստանալով «ցույց տալ փոքրիկ գազանի», նրան տարել է ավտոտնակի մոտ և բռնաբարել։ Այդ ժամանակ բռնաբարը նրան չի սպանել, շոկոլադ է գնել և ավտոբուսով տուն ուղարկել՝ վճարելով ուղեվարձը։

2007 թվականի մարտի 19-ին Նաումովը 5-ամյա Պոլինա Մալկովային իր տուն էր տարել, բռնաբարել և սպանել դաժան ձևով, որից հետո մարմինը մեքենայով տարել էր քաղաք։ Նկատելով դստեր կորուստը՝ նրա ծնողները դիմել են ոստիկանություն։ Ավելի ուշ Պոլինայի հանդեպ հայտարարել են դաշնային հետաքննություն։ Մի քանի վկաներ պնդել են, որ Պոլինային տեսել են անծանոթ մարդու հետ։ Հետաքննությունը չի բացառել, որ աղջիկը կարող էր պեդոֆիլի զոհ դառնալ։ Ոստիկանությունը սկսել է ստուգել բոլոր նրանց, ովքեր դատապարտվել են սեռական հանցագործությունների համար, հատկապես անչափահասների նկատմամբ։ Կասկածյալների տներում խուզարկություն են իրականացրել, հարցաքննել նրանց հարազատներին ու ծանոթներին։ Ստուգել են Նաումովին, բայց նրա բնակարանում ոչ մի ապացույց չեն գտել։ Նրա կինը հաստատել է ալիբին՝ ասելով, որ նրանք միասին տանն են եղել: Նաումովին ազատ են արձակել։

10 օր անց՝ 2007 թվականի մարտի 29-ին, Կրասնոյարսկում գտնվող անապատի վրա խաղացող երեխաները հայտնաբերել են Պոլինայի մարմինը։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջիկը բռնաբարվել է և խեղդամահ եղել։ Այդ տարվա ապրիլին սկսվել է ստուգում: Բոլոր կասկածյալներից վերցրել են արյան և սերմնահեղուկի նմուշներ և համեմատել աղջկա պատռված զուգագուլպաների վրա մնացած արյան ու սերմնահեղուկի հետ: Ստուգումը տևել է մոտ մեկ տարի։ Ի վերջո, մեկ նմուշ համընկել է, այն Նաումովի գենետիկ նյութն էր: Նաումովը ձերբակալվել է։ Գրեթե անմիջապես հետո նա խոստովանել է ոչ միայն Պոլինայի բռնաբարությունը և սպանությունը, այլև 2006 թվականին կատարված հանցագործությունը, թեև այդ դրվագով կասկածյալների թվում չի եղել: 2009 թվականի նոյեմբերի 6-ին երկրամասի դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և Կրասնոյարսկի երկրամասային դատարան է ուղարկել 36-ամյա Նաումովի նկատմամբ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար: Նրան մեղադրել են սեռական բնույթի բռնի գործողություններ և մանկահասակ երեխաների բռնաբարություն, մանկահասակ Պոլինա Մալկովայի բռնաբարության և սեռական բնույթի բռնի գործողությունների հետ կապված սպանություն կատարելու համար[1]։

Դատ

Դատական փորձաքննությունը Նաումովին մեղսունակ է ճանաչել և հաշվետվություն է ներկայացրել իր գործողություններում։ Գործը փոխանցվել է դատարան։ Դրանից հետո մարդասպանը սկսել է ժխտել իր մասնակցությունը հանցագործություններին և պահանջել, որ իր գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը: Դատարանում նա փորձել է իրեն խելացի տեսք հաղորդել, ակնոցներ հագցրել, ասում էր, որ բոլոր ապացույցները շինծու են, և ինքը տվյալ քրեական գործի նկատմամբ քննիչների անփույթ վերաբերմունքի զոհն է։ Սակայն երբ դատարանը հարցաքննել է նրա կնոջը, և նա հայտնել է, որ այդ օրը ինքը տանը չի եղել և իրեն հայտնի չէ, թե ինչով է զբաղվել ամուսինը, մոլագարի պահվածքն անմիջապես փոխվել է:

Ատենակալները Նաումովին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ 2010 թվականի մայիսի 24-ին Կրասնոյարսկի երկրամասային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վլադիմիր Նաումովին, որը մեղավոր էր ճանաչվել Պոլինա Մալկովայի բռնաբարության և սպանության, ինչպես նաև ևս մեկ աղջկա բռնաբարության մեջ, որի անունը չի նշվում[2]։ Ներկայումս Նաումովը պատիժ է կրում «Սև դելֆին» ուղղիչ գաղութում

Զանգվածային մշակույթում

  • «Քրեական ժամանակագրություններ» շարքից «Գազանի գենոտիպ» փաստավավերագրական ֆիլմ։

Ծանոթագրություններ

  1. Мария Мишкина (2009-11-06). «Дело об убийстве Полины Мальковой направили в суд». // Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին. Վերցված է 2013-05-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Убийца пятилетней Полины Мальковой приговорён к пожизненному заключению». // NEWSru.com. 2010-05-24. Վերցված է 2013-05-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ