«Աննա Թայլեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 48. Տող 48.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Պուլիտցերյան մրցանակակիրներ]]
[[Կատեգորիա:Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի վիպասաններ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի ամերիկացի վիպասաններ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի վիպասաններ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի ամերիկացի կին գրողներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի պատմվածքագիրներ]]
[[Կատեգորիա:Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի մանկագիրներ]]

15:31, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Աննա Թայլեր (անգլ.՝ Anne Tyler, հոկտեմբերի 25, 1941(1941-10-25)[1][2][3][…], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող։1989 թվականին Պուլիտցերիան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

Աննա Թայլերը ծնվել է Մինեսոտայի քվակերների ընտանիքում։ Իր ծնողների և երեք կրտսեր եղբայրների հետ նա անցկացրել է իր մանկությունը՝ ապրելով միջին Արևմուտքում և հարավում գտնվող քվակական տարբեր համայնքներում։ Վեցիցից տասնմեկ տարեկանում նա և իր ընտանիքն ապրում էին Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքից հյուսիս-արևմուտքում:

Մինչև 11 տարեկան նա դպրոց չի հաճախել, կոմունայի երեխաները արվեստի, աշխատանքի և խոհարարության դասերի են հաճախել[5]։

Յոթ տարեկանում Աննան սկսել է պատմություններ գրել։ 16 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Հյուսիսային Կարոլինա նահանգի Դյուրհեմ նահանգի Դյուկ համալսարան:

Նա ավարտել է Դյուկի համալսարանը ուսումնասիրելով ռուսաց լեզու, պատմություն և գրականություն առարկաները և մասնագիտացել դրանց մեջ, դարձել է Phi Beta Kappa եղբայրության անդամ և 1961 թվականին ստացել է արվեստի բակալավրի կրթություն: 1963 թվականին ամուսնացել է իրանական ծագում ունեցող հոգեբույժ Թագ Մուդարիսիի հետ, նրանք ունեցել են երկու դուստր[6][5]։

Ստեղծագործություններ

Աննա Թայլերը Դյուկի համալսարանի ամսագրում և երկու անգամ արժանացել է Աննա Ֆլեթչերի մրցանակին «Լաուրա» և «Սրբերը Կեսարի տանը» պատմվածքների համար[7]։ Աշխատելով գրադարանում Թայլերը շարունակել է գրել պատմություններ, որոնք տպագրվել են The New Yorker, The Saturday Evening Post և Harpers ամսագրերում[8]։ Նրա առաջին վեպը «Եթե առավոտը մի օր գա» հրապարակվել է 1964 թվականին։ 1965-ից մինչև1970-ն ընկած ժամանակահատվածում Աննան զբաղվել է դուստրերի դաստիարակությամբ և ժամանակաորապես հրաժարվել է պարբերականների համար գրական հոդվածներ հրապարակելուց: 1970 թվականին նորից սկսեց գրել և 1974թվականին հրատարակել է ևս երեք վեպ ՝ - «A Slipping-Down Life», «The Clock Winder» և «Celestial Navigation»[6]։

Նրա վեպը «Ճաշ ռեստորանում» Պուլիտցերյան մրցանակի եզրափակչում էր։ Նրա տասներորդ վեպը՝ «Պատահական զբոսաշրջիկը» 1985 թվականին արժանացավ քննադատների կողմից մրցանակի, իսկ 1986 թվականին Պուլիցերյան մրցանակի եզրափակիչին:[9][10] Այն նկարահանվել է 1988թվականին Ուիլյամ Հարտի և Գինա Դեվիսի մասնակցությամբ[11]։

Նրա 11-րդ վեպը «շնչառության դասեր» 1989 թվականին Պուլիտցերյան մրցանակ է ստացել գեղարվեստական գրականության համար և դարձել Time շաբաթաթերթի տարվա գիրք[12]։

Պուլիտցերյան մրցանակ ստանալուց հետո Թայլերը բազմաթիվ վեպեր ունեցավ, որոնք ջերմորեն ընդունվեց հանրության կողմից: Դրանցից մի քանիսը էկրանավորվել են (Շնչառական դասեր 1994, Saint Maybe է 1998, կյանքը և երկրային ցանկությունները 1999, երբ մենք էինք չափահաս 2004)[13][14][15]։

Մատենագրություն

  • If Morning Ever Comes (1964)
  • The Tin Can Tree (1965)
  • A Slipping-Down Life (1970)
  • The Clock Winder (1972)
  • Celestial Navigation (1974)
  • Searching for Caleb (1975)
  • Earthly Possessions (1977)
  • Морган ускользает / Morgan's Passing (1980)
  • Обед в ресторане «Тоска по дому» / Dinner at the Homesick Restaurant (1982)
  • Случайный турист / The Accidental Tourist (1985)
  • Уроки дыхания / Breathing Lessons (1988)
  • Saint Maybe (1991)
  • Лестница лет / Ladder of Years (1995)
  • A Patchwork Planet (1998)
  • Back When We Were Grownups (2001)
  • The Amateur Marriage (2004)
  • Удочеряя Америку / Digging to America (2006)
  • Noah's Compass (2010)
  • Дилетанское прощание / The Beginner's Goodbye (2012)
  • Катушка синих ниток / A Spool of Blue Thread (2015)
  • Уксусная девушка / Vinegar Girl (2016)
  • Клок-данс / Clock Dance (2018)


Ծանոթագրություններ

  1. Encyclopædia Britannica
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118910248 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 «Почему нужно читать Энн Тайлер прямо сейчас». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018-02-21-ին.
  6. 6,0 6,1 Lisa Allardice (2012-04-13). «Anne Tyler: a life's work» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018-05-23-ին.
  7. «About the Author of Breathing Lessons | Novel Summaries Analysis» (անգլերեն). www.novelexplorer.com. Վերցված է 2018-05-23-ին.
  8. «Watching Through Windows: A Perspective on Anne Tyler | VQR Online» (անգլերեն). www.vqronline.org. Վերցված է 2018-05-23-ին.
  9. «National Book Critics Circle: awards» (անգլերեն). bookcritics.org. Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին. Վերցված է 2018-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «1986 Pulitzer Prize Winners & Finalists - The Pulitzer Prizes».
  11. «The Accidental Tourist». 1989-01-06. Վերցված է 2018-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  12. «1989 Pulitzer Prizes Winners &Finalists» (անգլերեն). www.pulitzer.org. Վերցված է 2018-02-21-ին.
  13. «Anne Tyler». IMDb. Վերցված է 2018-02-21-ին.
  14. Lisa Allardice (2012-04-13). «Anne Tyler: a life's work» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018-02-21-ին.
  15. «Watching Through Windows: A Perspective on Anne Tyler | VQR Online» (անգլերեն). www.vqronline.org. Վերցված է 2018-02-21-ին.