«Ռեջինալդ Օութս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ մարդասպան}}
{{Տեղեկաքարտ մարդասպան}}
'''Ռեջինալդ Վերնոն Օութս''' ({{lang-en|Reginald Vernon Oates}}, {{ԱԾ}}), [[ամերիկացի]] [[սերիական մարդասպան]], որը 1968 թվականի ապրիլի մի քանի օրվա ընթացքում Բալթիմորի ([[Մերիլենդ]] նահանգ) տարածքում անչափահաս տղաների 4 սպանություն է կատարել՝ ելնելով հոգեկան խանգարման առանձնահատկություններից<ref>{{cite web|url=https://www.nzherald.co.nz/world/news/article.cfm?c_id=2&objectid=11902750 |title=Baltimore is one of the most dangerous places to live, with somebody murdered almost daily.12 Aug, 2017 }}</ref>։
'''Ռեջինալդ Վերնոն Օութս''' ({{lang-en|Reginald Vernon Oates}}, {{ԱԾ}}), [[ամերիկացի]] [[սերիական մարդասպան]], որը 1968 թվականի ապրիլի մի քանի օրվա ընթացքում Բալթիմորի ([[Մերիլենդ]] նահանգ) տարածքում անչափահաս տղաների 4 սպանություն է կատարել՝ հոգեկան խանգարման հատկանշական առանձնահատկություններով<ref>{{cite web|url=https://www.nzherald.co.nz/world/news/article.cfm?c_id=2&objectid=11902750 |title=Baltimore is one of the most dangerous places to live, with somebody murdered almost daily.12 Aug, 2017 }}</ref>։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Ռեջինալդ Օութսը ծնվել է 1950 թվականին Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրում։ Մեծացել է օրինապահ ապրելակերպ վարող ընտանիքում։ Օութսի ընտանիքն ապրում էր քաղաքային շրջանում, որը հիմնականում բնակեցված էր սպիտակամորթ ամերիկացիներով, ինչի հետևանքով ընտանիքը ենթարկվել է [[Ռասայական սեգրեգացիա ԱՄՆ-ում|սեգրեգացիայի]] քաղաքականության, իսկ մանկությունն ու պատանեկությունը Ռեջինալդն անցկացրել էր սոցիալապես անապահով մթնոլորտում, քանի որ հարձակման էր ենթարկվել մաշկի սպիտակ գույն ունեցող մյուս երեխաների կողմից։ 1965 թվականին Օութսը, լինելով 9-րդ դասարանի աշակերտ, դպրոցի մյուս աշակերտների ցուցմունքների հիման վրա մեղադրվել է զինված կողոպուտի փորձի մեջ, այն բանից հետո, երբ մեղադրանքի վարկածով, դպրոցի մեկ այլ աշակերտից զենքի սպառնալիքով պահանջել է մի քանի ցենտ սնունդ վճարելու համար, մինչդեռ Օութսը դա հերքել է: Չնայած, որ Ռեջինալդ Օութսի մեղավորությունը կասկածի է ենթարկվել ռասայական նախապաշարմունքների պատճառով, նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել՝ որպես քրեական պատիժ ստանալով երկու տարվա ազատազրկում, որը ծառայում էր մանկահասակ հանցագործների համար նախատեսված հաստատությունում: Օութսին որդեգրած ծնողները որդու դատապարտումից հետո հայտարարել են, որ Ռեջինալդը ռասիզմի հերթական զոհն է դարձել։ Բանտարկության ժամանակ Օութսը ենթարկվել է ֆիզիկական և սեռական հարձակման այլ բանտարկյալների կողմից, ինչի հետևանքով ստացել է հոգեբանական վնասվածք, որը մեծապես ազդել է նրա հոգեբանական-հուզական վիճակի վրա: Ազատ արձակվելուց հետո Օութսը վերադարձել իր ծնողների մոտ, թողել դպրոցը, գտել [[դռնապահ]]ի աշխատանքը, ընդունել քրիստոնեության արժեհամակարգը և կանխադրույթները՝ դառնալով այս կրոնի հետևորդը և սկսել է ցույց տալ հոգեկան խանգարման նշաններ<ref name="автоссылка1">{{cite web|url=https://newspaperarchive.com/baltimore-afro-american-apr-30-1968-p-1/ |title=Youth Moms blames prison. April 30, 1968}}</ref>։
Ռեջինալդ Օութսը ծնվել է 1950 թվականին Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրում։ Մեծացել է օրինապահ ապրելակերպ վարող որդեգիր ծնողների ընտանիքում։ Օութսի ընտանիքն ապրել է քաղաքային այն շրջանում, որը հիմնականում բնակեցված էր սպիտակամորթ ամերիկացիներով, ինչի հետևանքով ընտանիքը ենթարկվել է [[Ռասայական սեգրեգացիա ԱՄՆ-ում|սեգրեգացիայի]] քաղաքականության, իսկ մանկությունն ու պատանեկությունը Ռեջինալդն անցկացրել էր սոցիալապես անապահով միջավայրում, քանի որ հարձակումների է ենթարկվել մաշկի սպիտակ գույն ունեցող այլ երեխաների կողմից։ 1965 թվականին Օութսը, լինելով 9-րդ դասարանի աշակերտ, դպրոցի մյուս աշակերտների ցուցմունքների հիման վրա մեղադրվել է զինված կողոպուտի փորձի մեջ, այն բանից հետո, երբ մեղադրանքի վարկածով, դպրոցի մեկ այլ աշակերտից զենքի սպառնալիքով պահանջել է մի քանի ցենտ՝ սննդի դիմաց վճարելու համար, մինչդեռ Օութսը դա հերքել է: Չնայած, որ Ռեջինալդ Օութսի մեղավորությունը կասկածի է ենթարկվել ռասայական նախապաշարմունքների պատճառով, նա մեղավոր է ճանաչվելով և որպես քրեական պատիժ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ծառայելով մանկահասակ հանցագործների համար նախատեսված հաստատությունում: Օութսի որդեգիր ծնողները որդու դատապարտումից հետո հայտարարել են, որ Ռեջինալդը ռասիզմի հերթական զոհն է դարձել։ Բանտարկության ժամանակ Օութսը ենթարկվել է ֆիզիկական և սեռական հարձակման այլ բանտարկյալներից, ինչի հետևանքով ստացել է հոգեբանական վնասվածք, որը մեծապես ազդել է նրա հոգեբանական-հուզական վիճակի վրա: Ազատ արձակվելուց հետո Օութսը վերադարձել է իր ծնողների մոտ, թողել դպրոցը, գտել [[դռնապահ]]ի աշխատանք, ընդունել է քրիստոնեության արժեհամակարգը և կանխադրույթները՝ դառնալով այս կրոնի հետևորդը և սկսել է ցույց տալ հոգեկան խանգարման նշաններ<ref name="автоссылка1">{{cite web|url=https://newspaperarchive.com/baltimore-afro-american-apr-30-1968-p-1/ |title=Youth Moms blames prison. April 30, 1968}}</ref>։


== Սպանություններ ==
== Սպանություններ ==

12:34, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ռեջինալդ Օութս
Ծննդյան ամսաթիվ1950
Սպանություն

Ռեջինալդ Վերնոն Օութս (անգլ.՝ Reginald Vernon Oates, 1950), ամերիկացի սերիական մարդասպան, որը 1968 թվականի ապրիլի մի քանի օրվա ընթացքում Բալթիմորի (Մերիլենդ նահանգ) տարածքում անչափահաս տղաների 4 սպանություն է կատարել՝ հոգեկան խանգարման հատկանշական առանձնահատկություններով[1]։

Կենսագրություն

Ռեջինալդ Օութսը ծնվել է 1950 թվականին Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրում։ Մեծացել է օրինապահ ապրելակերպ վարող որդեգիր ծնողների ընտանիքում։ Օութսի ընտանիքն ապրել է քաղաքային այն շրջանում, որը հիմնականում բնակեցված էր սպիտակամորթ ամերիկացիներով, ինչի հետևանքով ընտանիքը ենթարկվել է սեգրեգացիայի քաղաքականության, իսկ մանկությունն ու պատանեկությունը Ռեջինալդն անցկացրել էր սոցիալապես անապահով միջավայրում, քանի որ հարձակումների է ենթարկվել մաշկի սպիտակ գույն ունեցող այլ երեխաների կողմից։ 1965 թվականին Օութսը, լինելով 9-րդ դասարանի աշակերտ, դպրոցի մյուս աշակերտների ցուցմունքների հիման վրա մեղադրվել է զինված կողոպուտի փորձի մեջ, այն բանից հետո, երբ մեղադրանքի վարկածով, դպրոցի մեկ այլ աշակերտից զենքի սպառնալիքով պահանջել է մի քանի ցենտ՝ սննդի դիմաց վճարելու համար, մինչդեռ Օութսը դա հերքել է: Չնայած, որ Ռեջինալդ Օութսի մեղավորությունը կասկածի է ենթարկվել ռասայական նախապաշարմունքների պատճառով, նա մեղավոր է ճանաչվելով և որպես քրեական պատիժ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ծառայելով մանկահասակ հանցագործների համար նախատեսված հաստատությունում: Օութսի որդեգիր ծնողները որդու դատապարտումից հետո հայտարարել են, որ Ռեջինալդը ռասիզմի հերթական զոհն է դարձել։ Բանտարկության ժամանակ Օութսը ենթարկվել է ֆիզիկական և սեռական հարձակման այլ բանտարկյալներից, ինչի հետևանքով ստացել է հոգեբանական վնասվածք, որը մեծապես ազդել է նրա հոգեբանական-հուզական վիճակի վրա: Ազատ արձակվելուց հետո Օութսը վերադարձել է իր ծնողների մոտ, թողել դպրոցը, գտել դռնապահի աշխատանք, ընդունել է քրիստոնեության արժեհամակարգը և կանխադրույթները՝ դառնալով այս կրոնի հետևորդը և սկսել է ցույց տալ հոգեկան խանգարման նշաններ[2]։

Սպանություններ

1968 թվականի ապրիլի 17-ին Ռեջինալդ Օութսը 10-ամյա Լուիս Հիլին տարել է Գվինս Ֆոլզ Լիկին Պարկ այգու տարածք, որտեղ նրա վրա հարձակում է գործել, որի ընթացքում ծեծել և բռնաբարել է նրան: Բռնի գործողություններ կատարելուց հետո Օութսը կտրել է Հիլի կոկորդը, որից հետո նրա դիակի հետ կատարել է հետմորտալ մանիպուլյացիաներ, որի ընթացքում կտրել է նրա գլուխն ու ձեռքերը։ Հաջորդ օրը Օութսը, գործելով նույն սխեմայով, այգու տարածք է տարել 8-ամյա Լարի Ջեֆերսոնին, նրա 5-ամյա եղբորը՝ Մեթյուին, և 10-ամյա Լեսթեր Ուոթսոնին, որից հետո ծեծի է ենթարկել նրանց և պատճառել կտրած-ծակած վերքեր, որոնց հետևանքով նրանք մահացել են: Սպանությունները կատարելուց հետո, ինչպես և Հիլի մարմնի դեպքում, Ռեջինալդ Օութսը հետմորտալ մանիպուլյացիաներ է կատարել երեխաների դիակների հետ, որոնց ընթացքում կտրել է նրանց ներքին օրգանները և կտրել սեռական օրգանները, որոնք վերցրել է իր հետ: Հաջորդ օրը երեխաների մարմինները հայտնաբերվել են ոստիկանության կողմից։ Նույն օրը Օութսին հաջողվել է այգու տարածք տանել երկու անչափահաս աղջկա, որոնց վրա նա հարձակման փորձ է կատարել, ինչը հաջողությամբ չի պսակվել: Օութսը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք ձերբակալության ժամանակ նրանից առգրավել են երկու պայուսակ և լանչբոքս, որոնցում եղել են սպանության զենքերը և սպանված երեխաների մարմինների մի մասը[3][4][5]։

Հետագա իրադարձություններ

Ռեջինալդ Վերնոն Օութսին ձերբակալելուց հետո մեղադրանք է առաջադրվել չորս սպանության, չորս բռնաբարության, բռնաբարության նպատակով հարձակման երկու մեղադրանքի և զենքի գործադրմամբ կողոպուտի մեկ մեղադրանքի համար: Անձամբ Օութսը իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին։ Նրան նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն։ 1968 թվականի նոյեմբերին հոգեբանական փորձաքննությունը որոշել է, որ Ռեջինալդ Օութսը չի կարող կանգնել դատարանի առջև առողջական վիճակի պատճառով, որի հիման վրա նա նշանակվել է հարկադիր բուժման «Clifton T. Perkins State Hospital» հոգեբուժական կլինիկայում[2][4]։

Ծանոթագրություններ

  1. «Baltimore is one of the most dangerous places to live, with somebody murdered almost daily.12 Aug, 2017».
  2. 2,0 2,1 «Youth Moms blames prison. April 30, 1968».
  3. «Bible Whyz held in murders. April 23, 1968».
  4. 4,0 4,1 «Larry Jefferson, Matt Jefferson, Louis Robert Hill, Lester Watson».
  5. «Jet. 9 май 1968».