«Փրկել միստր Բենքսին»–ի խմբագրումների տարբերություն
catSuggest-ով +Կատեգորիա:Ավստրալական ֆիլմեր, Կատեգորիա:Ամերիկյան պատմական ֆիլմեր, Կատեգորիա:Բրիտանական պատմական ֆիլմեր, Կատեգորիա:Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր, Կատեգորիա:Walt Disney, Կատեգորիա:2010-ականների պատմական ֆիլմեր, Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում, Կատեգորիա:Լոնդոնում նկարահանված ֆիլմեր, Կատեգորիա:Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր, Կատեգորիա:Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր |
ավելացվեց Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 184. | Տող 184. | ||
[[Կատեգորիա:Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին]] |
05:33, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ
Փրկել միստր Բենքսին անգլ.՝ Saving Mr. Banks | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ավստրալիա ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա և ֆլեշբեք ֆիլմ |
Թեմա | անհաջող ընտանիք և հարբեցողություն |
Թվական | դեկտեմբերի 13, 2013[1], մարտի 6, 2014[2], հունվարի 30, 2014[3][4] և մարտի 14, 2014[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Լի Հենքոք |
Պրոդյուսեր | Ալիսոն Օուեն, Ian Collie? և Philip Steuer? |
Սցենարի հեղինակ | Kelly Marcel? և Sue Smith? |
Դերակատարներ | Թոմ Հենքս, Քոլին Ֆարել, Էմմա Թոմփսոն, Փոլ Ջամատի, Ջեյսոն Շվարցման, Ռութ Ուիլսոն, Բի Ջեյ Նովակ, Բրեդլի Ուիթֆորդ, Քեթի Բեյքեր, Մելանի Փաքսոն, Ռեյչել Գրիֆիթս, Ռոնան Վայբերթ, Միա Սերաֆինո[6], Դեմետրիուս Գրոսս[6], Annie Rose Buckley?, Kristopher Kyer? և Victoria Summer? |
Օպերատոր | Ջոն Շվարցման |
Երաժշտություն | Թոմաս Նյուման |
Մոնտաժ | Մարկ Լիվոլսի |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Լոնդոն |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | BBC Films, Walt Disney Pictures, EQ Media Group?, Ruby Films? և Hopscotch Features? |
Տևողություն | 125 րոպե |
Բյուջե | 35 000 000 $[7] |
Շահույթ | 117 867 984 $[7] |
Պաշտոնական կայքէջ | |
Saving Mr. Banks Վիքիպահեստում |
«Փրկել միստր Բենքսին» (անգլ.՝ Saving Mr. Banks), ամերիկա-բրիտանա-ավստրալական կենսագրական ֆիլմ՝ նկարահանված 2013 թվականին ռեժիսոր Ջոն Լի Հենկոկի կողմից, իր մեջ համադրում է կատակերգության և դրամայի տարրեր: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Քելլի Մարսելը և Սյու Սմիթը, օպերատորն է Ջոն Շվարցմանը:
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ կապված «Մերի Փոպինս» ֆիլմի ստեղծման հետ, որն էկրաններին է բարձրացել 1964 թվականին: Ֆիլմի գլխավոր հերոսներն են գրող Պամելա Լինդոն Թրևերսը (Մերի Փոպինսի մասին գրքի հեղինակը) և կինոընկերության հիմնադիր ու ղեկավար Ուոլթ Դիսնեյը, որոնց դերերը խաղում են Էմմա Թոմփսոնն ու Թոմ Հենքսը:
Սյուժե
1940-ական թվականների սկզբներին Ուոլթ Դիսնեյը (Թոմ Հենքս) իր դուստրերին խոստացել է ֆիլմ նկարահանել Մերի Փոպինսի մասին նրանց սիրելի գրքերի հիման վրա: Մոտ 20 տարի նա համոզել է այդ գրքերի հեղինակին՝ գրող Պամելա Լինդոն Թրևերսին (Էմմա Թոմփսոն)՝ իրեն թույլ տալ Մերի Փոպինսի մասին ֆիլմ ստեղծել, բայց նա անդրդվելի էր: Վերջապես 1961 թվականին նրան հաջողվում է կազմակերպել Թրևերսի երկշաբաթյա ուղևորությունը դեպի Լոս Անջելես, որի ընթացքում Դիսնեյը փորձում է սցենարիստ Դոն ԴաԳրադի (Բրեդլի Ուիթֆորդ) և երաժշտության հեղինակներ Շերման եղբայրների՝ Ռիչարդի (Ջեյսոն Շվարցման) ու Ռոբերտի (Բենջամին Նովակ) հետ նրան ներառել ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մեջ[8][9]:
Չնայած Դիսնեյի կազմակերպած ջերմ ընդունելությանը և նրա բոլոր ցանկությունները հաշվի առնելու պատրաստակամությանը՝ Պամելա Թրևերսը ապագա ֆիլմի նախագծում դժգոհ էր բառացիորեն ամեն ինչից. նա պահանջում է արմատական փոփոխություն սցենարի մեջ, անիմացիայի լիակատար բացակայություն, ինչպես նաև կատարվող երգերի տեքստերի լեզվական ճշգրտություն: Բացի այդ, նա կարծում էր, որ ֆիլմում տղամարդու գլխավոր դերը պետք է կատարի ոչ թե ամերիկացի Դիկ Վան Դայքը, այլ բրիտանացի դերասան (թեկնածուների թվում Թրևերսը նշում էր հայտնի դերասաններ Լոուրենս Օլիվիեին, Ռիչարդ Բարթոնին և Ալեք Գինեսին)[8][9]:
Դրան զուգահեռ զարգանում էր ֆիլմի սյուժետային մեկ այլ գիծ՝ կապված Թրևերսի՝ Ավստրալիայում անցկացրած մանկական հիշողությունների հետ, երբ նրան անվանում էին Հելեն Գոֆ (գլխավոր հերոսուհու դերը մանկական տարիքում կատարում է Էննի Ռոուզ Բաքլին): Նա հիշում է իր հորը՝ Թրևերս Գոֆին (Քոլին Ֆարել) և մորը՝ Մարգարետին (Ռութ Ուիլսոն): Հոր քնքուշ սերն իր երեխաների նկատմամբ զուգակցվում է իր թուլակամության և ալկոհոլամոլության հետ, ինչը, ի վերջո, հանգեցնում է ողբերգական հետևանքների: Աստիճանաբար պարզ է դառնում գրողի հոր կերպարի և գրքի հերոսներից մեկի՝ միստր Բենքսի սերտ կապը[8][9]:
Չնայած բոլոր հնարքներին, ներառյալ Դիսնեյլենդում համատեղ արշավին, Ուոլթ Դիսնեյին այդպես էլ չի հաջողվում կամակոր գրողին համոզել իրեն ֆիլմն ստեղծելու իրավունք տալ: Վարորդ Ռալֆի (Փոլ Ջամատի) ուղեկցությամբ Թրևերսը մեկնում է օդանավակայան, որպեսզի վերադառնա Լոնդոն: Այդ պահին վշտացած Ուոլթ Դիսնեյը, պատահաբար որոշ մանրամասներ իմանալով գրողի անցյալից, փորձում է օգտագործել իր վերջին հնարավորությունը...[10]:
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Էմմա Թոմփսոն | – գրող, Մերի Փոպինսի մասին գրքերի հեղինակ | Պամելա Լինդոն Թրևերս
Թոմ Հենքս | Ուոլթ Դիսնեյ – կինոընկերության հիմնադիր և ղեկավար |
Բրեդլի Ուիթֆորդ | – ֆիլմի սցենարի համահեղինակ | Դոն Դագրադի
Ջեյսոն Շվարցման | – ֆիլմի երաժշտության համահեղինակ, Ռոբերտի եղբայրը | Ռիչարդ Մորտոն Շերման
Բենջամին Նովակ | – ֆիլմի երաժշտության համահեղինակ, Ռիչարդի եղբայրը | Ռոբերտ Շերման
Քոլին Ֆարել | – Պամելայի հայրը | Թրևերս Ռոբերտ Գոֆ
Ռութ Ուիլսոն | – Պամելայի մայրը | Մարգարետ Գոֆ
Փոլ Ջամատի | – լիմուզինի վարորդ, Պամելայի վարորդ | Ռալֆ
Ռեյչել Գրիֆիթս | – Մարգարետի քույրը | մորաքույր Էլլի
Քեթի Բեյքեր | – Ուոլթ Դիսնեյի ստուդիայի օգնականը | Թոմմի
Մելանի Փաքսոն | – Ուոլթ Դիսնեյի քարտուղարուհին | Դոլլի
Էննի Ռոուզ Բաքլի | – Պամելան մանուկ հասակում | Հելեն Գոֆ
Ռոնան Վայբերտ | – Պամելայի գործակալը | Դիարմայդ Ռասսել
Էնդի Մաքֆի | – «Բելհատչեթ» ավստրալական բանկի սեփականատեր | միստր Բելհատչեթ
Վիկտորյա Սամմեր | Ջուլի Էնդրյուս – 1964 թվականի ֆիլմում Մերի Փոպինսի դերակատար |
Քրիստոֆեր Կայեր | – 1964 թվականի ֆիլմում Բերտի և միստր Դոուս-ավագի դերակատար | Դիկ Վան Դայկ
Դենդրի Թեյլոր | – Ուոլթ Դիսնեյի կինը | Լիլիան Դիսնեյ
Դեմետրիուս Գրոսս | բարմեն |
Պրեմիերա և վարձույթ
«Փրկել միստր Բենքսին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Լոնդոնի կինոփառատոնի ժամանակում[11][12].
ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսում 2013 թվականի նոյեմբերի 7-ին՝ Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի փառատոնի ժամանակ[13][14]: Այն տեղի է ունեցել Հոլիվուդում՝ Գրաումանի չինական թատրոնում, որտեղ 1964 թվականին տեղի էր ունեցել «Մերի Փոպինս» ֆիլմի պրեմիերան[15]:
Ֆիլմն ԱՄՆ-ում սահմանափակ վարձույթով թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ անսահմանափակ վարձույթով՝ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին[16]:
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 23-ին[17][18]:
Քննադատություն
Ֆիլմը քննադատներից ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանքներ, հատկապես ընդգծվել են ֆիլմի որակյալ սցենարը և Թոմփսոնի ու Հենքսի դերասանական աշխատանքը[19][20]: Rotten Tomatoes կայքում 230 քննադատների 80 %-ը ֆիլմին տվել են դրական գնահատական: Metacritic կայքում ֆիլմն ունի 65 % վարկանիշ՝ հիմնված 46 գրախոսությունների վրա[21]:
Ջեյ Ֆորրին Blindside Reviews կայքում գրել է[8].
Կինոքննադատ Թայ Բարրը The Boston Globe թերթում գրել է[22].
Այնուամենայնիվ, ֆիլմը շատ խորաթափանց է և հաճախ բավականին զվարճալի, հատկապես այն պահերին, երբ Թրևերսը կռվում է Դիսնեյի ստուդիայի աշխատակիցների հետ: Նրանց դերը կատարում են վառ և արտահայտիչ դերասաններ, որոնք կանխամտածված խաղում են ամբողջ ուժով՝ Բրեդլի Ուիթֆորդը սցենարիստ Դոն ԴաԳրադի դերում, Ջեյսոն Շվարցմանը և Բենջամին Նովակը երգերի հեղինակ Ռիչարդ և Ռոբերտ Շերման եղբայրների դերում: Փոլ Ջամատին հայտնվում է Ռալֆի՝ Թրևերսի վարորդի բավականին փոքր դերով, կարծես միայն այդպիսի հմուտ դերասանը կարող է հանդիսատեսին համոզել իր հերոսի անփոխարինելի աշխույժ լավատեսությամբ: Եթե դուք (ինչպես և ես) ոչ մի վայրկյան չեք հավատում, որ Հենքսը Դիսնեյ Ուոլթն է, նրան միշտ կարելի է ուրախությամբ ընդունել որպես Թոմ Հենքս:
Բնօրինակ տեքստ (անգլ.)
And yet the film is extremely canny and often a great deal of fun, primarily in the scenes in which Travers locks horns with the Disney-ites. They’re all played by smart, sharp actors who keep their claws retracted: Bradley Whitford as screenwriter Don DaGradi, Jason Schwartzman and B.J. Novak as songwriting brothers Richard and Robert Sherman. Paul Giamatti takes the surprisingly small role of Travers’s chauffeur, Ralph, as if only an actor this witty could sell you on the character’s blandly chipper optimism. If you don’t buy Hanks as Walt Disney for a second — I didn’t — you’re happy, as always, to buy him as Tom Hanks. |
Մրցանակներ և անվանակարգեր
- 2013 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ կանացի լավագույն դերի համար (Էմմա Թոմփսոն)[23][24], ֆիլմի ներառում տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում[23]:
- 2014 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության դրամայում կանացի լավագույն դերի համար անվանակարգում (Էմմա Թոմփսոն)[25]:
- 2014 – ներկայացվել է «Արբանյակ» մրցանակաբաշխության 6 անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, կանացի լավագույն դեր (Էմմա Թոմփսոն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Թոմ Հենքս), լավագույն բնօրինակ սցենար (Քելլի Մարսել, Սյու Սմիթ), լավագույն բեմադրող նկարիչ (Լորեն Պոլիզի, Մայքլ Կորենբլիտ), զգեստների լավագույն ձևավորում (Դենիել Օռլանդի)[26]:
- 2014 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության կանացի լավագույն դերի համար (Էմմա Թոմփսոն) անվանակարգում[27]:
- 2014 – ներկայացվել է BAFTA մրցանակաբաշխության 5 անվանակարգում՝ բրիտանական լավագույն ֆիլմ, կանացի լավագույն դեր (Էմմա Թոմփսոն), լավագույն երաժշտություն (Թոմաս Նյուման), զգեստների լավագույն դիզայն (Դենիել Օռլանդի), բրիտանացի սցենարիստի, ռեժիսորի կամ պրոդյուսերի լավագույն դեբյուտ (սցենարիստ Քելլի Մարսել)[28]:
- 2014 – ներկայացվել է Օսկար մրցանակաբաշխության ֆիլմի լավագույն երաժշտության համար անվանակարգ (Թոմաս Նյուման)[29]:
- 2014 – ներկայացվել է «Սատուրն» մրցանակաբաշխության կանացի լավագույն դերի համար անվանակարգում (Էմմա Թոմփսոն)[30]:
Ծանոթագրություններ
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=79542&type=MOVIE&iv=Basic
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=savingmrbanks.htm
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Jay Forry. «Saving Mr. Banks» (HTML) (անգլերեն). www.blindsidereviews.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Saving Mr. Banks» (HTML) (անգլերեն). BBC Films — www.bbc.co.uk. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ «Saving Mr. Banks» (անգլերեն). www.themoviespoiler.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013-12-24-ին. Վերցված է 2013-12-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Georg Szalai (օգոստոսի 8, 2013). «Disney's 'Saving Mr. Banks' to Close BFI London Film Festival» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Stuart Kemp (հոկտեմբերի 20, 2013). «Tom Hanks Starrer 'Saving Mr. Banks' Closes BFI London Film Festival» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Pete Hammond (սեպտեմբերի 4, 2013). «AFI Fest Selects Disney's 'Saving Mr Banks', Bennett Miller's 'Foxcatcher' For Opening Slots» (HTML) (անգլերեն). www.deadline.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Gregg Kilday (սեպտեմբերի 4, 2013). «Tom Hanks' 'Saving Mr. Banks' to Open AFI Fest» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Borys Kit, Scott Feinberg (նոյեմբերի 9, 2013). «Saving Mr. Banks' Adds to Momentum at Sing-Along with 'Mary Poppins' Legend» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Sophie Schillaci, Pamela McClintock (հունիսի 13, 2013). «Disney Dates Musical 'Into the Woods' Opposite 'Annie' in December 2014» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ «"Спасти мистера Бэнкса" - фильм о легенде» (HTML). Cosmopolitan — www.cosmo.ru. հուլիսի 16, 2013. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ Евгений Ухов (հունվարի 13, 2014). «Рецензия на фильм «Спасти мистера Бэнкса» — Мэри и Мышиный король» (HTML). www.film.ru. Վերցված է 2014-01-20-ին.
- ↑ Rosen, Christopher (հոկտեմբերի 21, 2013). «'Saving Mr. Banks' Reviews Are Supercalifragilisticexpialidocious». The Huffington Post. Վերցված է հոկտեմբերի 22, 2013-ին.
- ↑ Salazar, Francisco (հոկտեմբերի 21, 2013). «Oscar Hopeful 'Saving Mr. Banks' Makes World Premiere To Good Reviews». Latinos Post. Վերցված է հոկտեմբերի 21, 2013-ին.
- ↑ «Saving Mr. Banks (2013): Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2013-12-25-ին.
- ↑ «How Disney came to own 'Mary Poppins'» (HTML) (անգլերեն). The Boston Globe — www.bostonglobe.com. դեկտեմբերի 12, 2013. Վերցված է 2013-12-23-ին.
- ↑ 23,0 23,1 Clayton Davis (4 декабря 2013). «National Board of Review Chooses 'Her' as Best Film, Will Forte and Octavia Spencer Land Wins» (HTML) (անգլերեն). www.awardscircuit.com. Վերցված է 2013-12-22-ին.
- ↑ «Критики наградили Эмму Томпсон за роль автора «Мэри Поппинс»» (HTML). lenta.ru. դեկտեմբերի 5, 2013. Վերցված է 2013-12-23-ին.
- ↑ «Golden Globe Awards Nominations: '12 Years A Slave' & 'American Hustle' Lead Pack (Full List)» (HTML) (անգլերեն). www.deadline.com. դեկտեմբերի 12, 2013. Վերցված է 2013-12-25-ին.
- ↑ Gregg Kilday (դեկտեմբերի 2, 2013). «Satellite Awards: '12 Years a Slave' Leads Film Nominees» (HTML) (անգլերեն). www.hollywoodreporter.com. Վերցված է 2013-12-25-ին.
- ↑ «Nominations Announced for the 20th Annual Screen Actors Guild Awards» (HTML) (անգլերեն). www.sagawards.org. դեկտեմբերի 11, 2013. Վերցված է 2013-12-25-ին.
- ↑ «Bafta Film Awards 2014: Full list of nominees» (HTML) (անգլերեն). www.bbc.co.uk. հունվարի 8, 2014. Վերցված է 2013-12-08-ին.
- ↑ «Nominees for the 86th Oscars» (HTML) (անգլերեն). www.oscars.org. հունվարի 16, 2014. Վերցված է 2014-01-20-ին.
- ↑ «The 40th Annual Saturn Awards Nominations» (անգլերեն). Saturn. փետրվարի 25, 2014. Վերցված է 2014-2-26-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
- «Փրկել միստր Բենքսին»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Փրկել միստր Բենքսին»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Փրկել միստր Բենքսին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Փրկել միստր Բենքսին (2013), www.historyvshollywood.com
- Հոդվածներ և կարծիքներ «Փրկել միստր Բենքսին» ֆիլմի մասին, www.imdb.com
- «Փրկել միստր Բենքսին» ֆիլմի կադրերի պատկերասրահ, boxofficemojo.com
- «Փրկել միստր Բենքսին» ֆիլմի սցենարը, waltdisneystudiosawards.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրկել միստր Բենքսին» հոդվածին։ |
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ավստրալական դրամա ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Ավստրալական կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Ավստրալական կինոկատակերգություններ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- Ավստրալական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Walt Disney
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին