«Մասնակից:Valen1988/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
# [[Գիշերային գնացք դեպի Լիսաբոն (ֆիլմ)]]
# [[Շան կյանքը (ֆիլմ, 2017)]]
# [[Հսկիչները (ֆիլմ)]]
# [[Բռնիր ինձ, եթե կարող ես]]
# [[Լեգենդ (ֆիլմ, 2015)]]
# [[Ալի (ֆիլմ)]]
# [[Փրկել միստր Բենքսին]]
# [[Շոկոլադ (ֆիլմ)]]
# [[Սառը պատերազմ (ֆիլմ, 2018)]]
# [[Իշխանություն (ֆիլմ, 2018)]]
# [[Կանաչ գիրք (ֆիլմ)]]
# [[Կանաչ գիրք (ֆիլմ)]]
# [[Գեղեցիկ, վատ, չար (ֆիլմ)]]
# [[Գեղեցիկ, վատ, չար (ֆիլմ)]]

05:33, 26 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

  1. Կանաչ գիրք (ֆիլմ)
  2. Գեղեցիկ, վատ, չար (ֆիլմ)
  3. Առանց հեղինակի աշխատանք
  4. Ռոքեթմեն (ֆիլմ)
  5. Իռլանդացին
  6. Ապոլլոն-13 (ֆիլմ)
  7. Սեղմում։ Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար
  8. Ֆրանկենվինի (մուլտֆիլմ)
  9. Շարժիր լաստերով
  10. Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)
  11. Կեղտոտ պարեր
  12. Ըստ սեռային հատկանիշի (ֆիլմ)
  13. Չիկագոյի յոթնյակի դատավարությունը
  14. Ֆրանկենվինի (ֆիլմ)
  15. Վինսենտ (մուլտֆիլմ)

http://ru.texthandler.com/text-tools/letter-case-converter/ http://www.shrinkpictures.com/ (ինվ. 883)

34-րդ արևելյան միջօրեական

Երկիր
Terra
Երկրի լուսանկարը՝ կատարված 2015 թվականի հուլիսի 6-ին Deep Space Climate Observatory տիեզերանավից
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էթ.
Բացարձակ մեծություն (H)−2,6[1] - 5,7[2][3]
Հեռավորությունը Արեգակից150000000 կմ
ԱրբանյակներԼուսին
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին147 098 290 կմ
0,98329134 ա. մ.[комм. 1]
Ապոհելին152 098 232 կմ (1,01671388 ա. մ.)[4]
Մեծ կիսաառանցք149 598 261 կմ (1,00000261 ա. մ.)[5]
Էքսցենտրիսիտետ0,01671123[5][6]
Սիդերիկ պարբերություն365,256366004 дней
365 օր 6 ժամ 9 րոպե 10 վայրկյան[7]
Ուղեծրային արագություն29,783 կմ/վայրկյան
107 218 կմ/ժամ[6]
Թեքվածություն7,155° (Խավարածրի նկատմամբ)
1,57869° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն348,73936°[6]
Պերիկենտրոնի արգումենտ114,20783°[6]
Ֆիզիկական հատկանիշներ
Սեղմվածություն0,0033528[6]
Շառավիղ6371,0 կմ[6]
Հասարակածային շառավիղ6378,1 կմ[6]
Բևեռային շառավիղ6356,8 կմ[6]
Մակերևույթի մակերես510 072 000 կմ²[8][9]
148 940 000 կմ² ցամաք (29,2 %)[8]
361 132 000 կմ² ջուր (70,8 %)[8]
Ծավալ10,8321×1011 կմ³[6]
Զանգված5,9726×1024 կգ (3×10−6 M)[6]
Միջին խտություն5,5153 գ/սմ³[6]
Հասարակածային մակերևութային ձգողություն9,780327 մ/վրկ² (0,99732 g)[6]
Հասարակածային պտույտի արագություն1674,4 կմ/ժամ (465,1 մ/վրկ)[10]
2-րդ տիեզերական արագություն4,25 կմ/վ[4]
Պտույտի պարբերություն0,99726968 օր
(23h 56m 4,100s) — սիդերիկ պտույտ[11],
24 ժամ
Առանցքի թեքում23°26’21",4119[7]
Ալբեդո0,306 (Բոնդ)[6]
0,367 (եկրաչափական)[6]
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմ78,08 % - Ազոտ
20,95 % - Թթվածին
0,93 % - Արգոն
0,04 % - Ածխաթթու գազ[12]
1 % ջրային գոլորշի
Երկիր մոլորակը

Երկիր (լատին․՝ Terra), Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է՝ ըստ Արեգակից ունեցած հեռավորության: Մեծությամբ հինգերորդ է Արեգակնային համակարգում: Երկրային խմբի մոլորակներից ամենամեծն է տրամագծով, զանգվածով ու խտությամբ:

Երբեմն հիշատակվում է որպես Աշխարհ, Երկնագույն մոլորակ[13][14][15], նաև Տերրա (լատին․՝ Terra): Մարդուն հայտնի միակ մարմինն է Արեգակնային համակարգում և ընդհանրապես ողջ Տիրեզերքում, որտեղ կյանք կա: ┌───────────────────────────────────────┘
Գիտական տվյալները ցույց են տալիս, որ Երկիրը ձևավորվել է արեգակնային՝ նիբուլյար միգամածությունից մոտավորապես 4,54 միլիարդ տարի առաջ[16] և հենց այդ ժամանակ էլ «ընդունեց» միակ բնական արբանյակին՝ Լուսնին: Կյանքը Երկրի վրա ենթադրաբար առաջացել է 4.25 միլիարդ տարի առաջ[17], այսինքն գրեթե անմիջապես նրա առաջացման պահից: Այդ պահից սկսած Երկրի կենսոլորտը զգալիորեն փոփոխության է ենթարկել մթնոլորտին ու այլ աբիոտիկ գործոններին՝ պայմանավորելով աէորոբ օրգանիզմների աճն ու զարգացումը, ինչպես նաև օզոնային շերտի ձևավորումը, որը Երկրի մագնիսական դաշտի հետ միասին թուլացնում է Արևի վտանգավոր ճառագայթումը[18]՝ միաժամանակ պահպանելով կյանքի գոյությունը Երկրի վրա: Ճառագայթումը, որը պայմանավորված է հենց երկրակեղևից, ժամանակի ընթացքում զգալիորեն նվազել է շնորհիվ ռադիոնուկլիդների աստիճանական տարրալուծման: Երկրի երկրակեղևը բաժանված է մի քանի հատվածների, որոնց անվանում են տեկտոնական սալեր. վերջիններս շարժվում են մեկ տարվա ընթացքում մի քանի սանտիմետր: Երկրի կազմության, կառուցվածքի և զարգացման օրինաչափություններով զբաղվում է երկրաբանություն գիտությունը:

Երկրագնդի մակերևույթի մոտավորապես 70,8 % զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսը[19], մնացած մասը զբաղեցնում են մայրցամաքներն ու կղզիները: Մայրցամաքներում գտնվում են գետերը, լճերը, ստորերկրյա ջրերն ու սառցադաշտերը, որոնք Համաշխարհային օվկիանոսի հետ միասին կազմում են Երկրի ջրոլորտը: Հեղուկ ջուրը, որն անհրաժեշտ է բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների համար, գոյություն չունի Արեգակնային համակարգի ոչ մի մոլորակի մակերևույթների վրա, բացի Երկիր մոլորակից: Երկրի բևեռները պատված են սառցե պատյանով, որն իրենից ներկայացնում է ծովային սառույց. այն իր մեջ ներառում է Արկտիկայի և Անտարկտիկայի ծովային սառույցը:

Сопоставление размеров планет земной группы (слева направо): Меркурий, Венера, Земля, Марс

Երկրի ներքին կառուցվածքը բազմազան է ու բավականին ակտիվ: Այստեղ է գտնվում բավականին հաստ շերտով ու մածուցիկ նյութը՝ մանթիան (միջնապատյան): Վերջինս տարածվում է հեղուկ վիճակում գտնվող արտաքին միջուկի վրա, որը համարվում է Երկրի մագնիսական դաշտի հիմնական աղբյուրը: Իսկ արտաքին միջուկն էլ տարածվում է ներքին միջուկի վրա, որը պինդ վիճակում է գտնվում ու, հավանաբար, կազմված է երկաթից ու նիկելից[20]: Երկրի երկրաֆիզիկական առանձնահատկության և նրա ուղեծրային շարժման հետևանքով Երկրի վրա կյանքը պահպանվել է հընթացս վերջին 3.5 միլիարդ տարիների: Ըստ տարբեր հաշվարկների Երկիրը կկարողանա պահպանել կենդանի օրգանիզմների գոյության պայմանները էլի 0.5-2.3 միլիարդ տարի[21][22][23]:

Երկիրը փոխազդեցության (ձգողականության) մեջ է գտնվում տիեզերական տարածության ուրիշ օբյեկտների հետ, այդ թվում Արեգակի ու Լուսնի: Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը. ընդ որում մեկ ամբողջական շրջապտույտը կազմում է 365.26 օր, որն անվանում են սիդերիկ պարբերություն: Երկրի պտույտի առանցքը թեքված է 23.44° անկյունով ուղեծրային հարթության նկատմամբ, որի հետևանքով սեզոնային փոփոխություններ են առաջանում Երկրի մակերևույթի վրա մեկ արևադարձային տարվա տարվա ընթացքում, որը կազմում է 365.24 արևային օր: Մեկ օրը Երկիր մոլորակի վրա այսօր կազմում է մոտավորապես 24 ժամ[6][24]: Լուսինն իր ուղեծրով Երկրի շուրջը սկսել է պտտվել մոտավորապես 4.53 միլիարդ տարի առաջ: Լուսնի ձգողականության հետևանքով Երկրի վրա առաջանում են օվկիանոսային մակընթացություններն ու տեղատվությունները: Ինչպես նաև Լուսինը կայունացնում է Երկրի առանցքի թեքությունը և աստիճանաբար դանդաղեցնում է Երկրի պտույտը[25][26][27]: Մի քանի տեսություններ ենթադրում են, որ աստերոիդների (աստղակերպեր) դեպի Երկիր անկման հետևանքով առաջացել են շրջակա միջավայրի մեծ փոփոխություններ, այդ թվում և կենդանի օրգանիզմների զանգվածային ոչնչացման երևույթներ[28]:

Երկիրը տուն է հանդիսանում միլոնավոր տեսակի կենդանի օրգանիզմների համար, այդ թվում և մարդու[29]: Երկրի տարածքը բաժանված է մոտավորապես 195 անկախ պետությունների միջև, որոնք համագործակցում են միմյանց հետ: Մարդկային մշակույթը ստեղծել է աշխարհստեղծման մի շարք պատկերացումներ, որոնցից են Հարթ Երկիրը, Կոորդինատների երկրակենտրոն համակարգը, Գայայի հիպոթեզը և այլն, ըստ որոնց Երկիրը համարվում է միասնական սուպերօրգանիզմ[30]:

Երկրի պատմություն

Արեգակնային համակարգի և Երկիր մոլորակի առաջացման մասին ժամանակակից գիտական ենթադրություններից մեկը կոչվում է «Երկրի առաջացման միգամածային վարկած»: Ըստ այդ հիպոթեզի Արեգակնային համակարգը ձևավորվել է միջաստղային փոշուց և գազերից կազմված ամպից՝ միգամածությունից[31]: Ամպը կազմված է եղել հիմնական երկու գազերից՝ ջրածնից և հելիումից, որոնք առաջացել են Մեծ պայթյունի հետևանքով, ինչպես նաև ավելի ծանր քիմիական տարրերից, որոնք առաջացել են գերնոր աստղերի պայթյունի հետևանքով: Մոտավորապես 4.5 միլիարդ տարի առաջ միգամածությունը սկսվել է սեղմվել, որը, հնարավոր է առաջացալել է մի քանի լուսատարի հեռավորության վրա գտնվող գերնոր աստղերի պայթյունի հարվածային ալիքից: Երբ միգամածությունը սկսել է կրճատվել, նրա իմպուլսի մոմենտը, ձգողականությունն ու իներցիան տափակացրել են նրան ուղղահայաց առանցքի նկատմամբ: Դրանից հետո կոտրատված մասերը ձգողականության ուժի ներգործության շնորհիվ սկսեցին բախվել միմյանց, միաձուլվել՝ առաջացնելով առաջին մոլորակակերպերին[32]:

Մոլորակակերպերի աճանստվածքի հետևանքով փոշին, գազն ու մնացած բեկորները, որոնք մնացել էին Արեգակնային համակարգի ձևավորումից հետո, սկսեցին ձուլվել միմյանց ու ավելի մեծ օբյեկտներ դարձան՝ առաջացնելով մոլորակները[33]: Երկրի ձևավորման մոտավոր ժամանակը սկսվել է 4,54±0,04 միլիարդ տարի[34]: Մոլորակի ձևավորման ամբողջ պրոցեսը տևել է մոտավորապես 10-ից 20 միլիոն տարի:

Լուսին ձևավորվել է ավելի ուշ, մոտավորապես 4,527±0,01 միլիարդ տարի առաջ[35], չնայած վերջինիս առաջացման պատճառը ցայսօր էլ վիճարկելի է: Հիմնական գիտաենթադրությունը փաստում է, որ այն առաջացել է Երկրի վրա առաջացած հարվածի հետևանքով առաջացած նյութերի աճանստվածքից[36], ընդ որում, հարվածող մարմնի չափերը մոտ են Մարս մոլորակի չափերին[37], որի 10-12 % երկրային ծագման նյութ է եղել[38]: Ընդ որում հարվածի ժամանակ ավելի շատ էներգիա է անջատվել, քան դինոզավրերի վերացման ժամանակ տեղի ունեցած հարվածից[39]: Դա հերիք էր, որպեսզի Երկրի ներքին շերտերը գոլորշանային: Մանթիայի մի մասը թափանցեց Երկրի ուղեծիր. սա հուշում է, որ Լուսնի կառուցվածքում կա մետաղ: Ծանրության ուժի շնորհիվ դուրս մղված նյութն ընդունեց գնդաձև տեսք և ձևավորվեց Լուսինը:

Պրոտոերկիրտ մեծանում է աճանստվածքի շնորհիվ և այնքան է շիկանում, որ սկսում են հալվել մետաղներն ու միներալները: Երկաթը, ինչպես նաև երկրաքիմիական առումով դրան ազգագից այլ տարրերը, որոնք ունեին ավելի բարձր խտություն, քան սիլիկատներն ու ալյումասիլիկատները, իջնում են դեպի Երկրի կենտրոն[40]: Այս երևույթը հանգեցրեց Երկրի ներքին շերտերի տրոհման՝ միջնապատյանի և միջուկի, ընդ որում դա եղավ Երկրի ձևավորումից 10 միլիոն տարի հետո[41]: Երկրակեղևից գազերի արտահոսքը և ակտիվ հրաբխականությունը հանգեցրին առաջնային մթնոլորտի ստեղծմանը: Գոլորշու հեղուկացումը, որն ուժեղացել էր գիսաստղերի և աստղակերպերի կողմից բերված սառույցից, հանգեցրեց օվկիանոսների առաջացմանը[42]: Երկրի մթնոլորտը այդ ժամանակ կազմված էր թեթև տարրերից՝ ջրածին և հելիում[43], սակայն զգալի շատ ածխաթթու գազ էր պարունակում, քան այսօր, իսկ դա պաշտպանում էր օվկիանեսների սառցակալելուց, քանի որ Արևեգակի լուսատվությունը այդ ժամանակ չէր գերազանցում 70 %-ը այսօրվա վիճակից[44]: Մոտավորապես 3,5 միլիարդ տարի առաջ ձևավորվել է Երկրի մագնիսական դաշտը, որը դադարեցրեց արեգակնային քամիների կողմից մթնոլորտի դատարկեցումը[45]:


Մոլորակի մակերևույթը մշտապես փոփոխության է ենթարկվել հարյուրմիլիոնավոր տարիների ընթացքում՝ մայրցամաքները հայտնվել են և ավերվել, տեղափոխվել են մակերևույթով մեկ, պարբերաբար հավաքվել ու դարձել են սուպերմայրցամաք, հետո կրկին տեղափոխվել: Մոտավորապես 750 միլիոն տարի առաջ կոտրատվել է Ռոդինիան, հետո Պաննոտիան (600-540 միլիոն տարի առաջ), իսկ հետո վերջին սուպերմայրցամաքը՝ Պանգեան, որը կոտրատվել է 180 միլիոն տարի առաջ[46]:

Երկրաժամանակագրական աղյուսակ

Երկրաժամանակագրական աղյուսակը Երկրի պատմության երկրաբանական աղյուսակն է, որն օգտագործվում է երկրաբանությունում և հնէաբանությունում. այն յուրօրինակ օրացույց է: Առաջին անգամ ֆաներոզոյի երկրաժամանակագրական աղյուսակն առաջարկել է անգլիացի երկրաբան Արթուր Հոլմսը 1938 թվականին[47]: Ֆաունայի մնացորդների բացակայության պատճառով մինչքեմբրի ժամանակաշրջանի երկրաժամանակագրական աղյուսակը կազմված է հիմնականում տարբեր մայրցամաքների ապարների բացարձակ տարիքի հիման վրա[47]:

Երկրի պատմությունը բաժանվում է տարբեր ժամանակահատվածների: Դրանց սահմանները համընկնում են կարևորագույն փոփոխությունների հետ:

Ֆաներոզոյի էրաների միջև սահմանները կարևորագույն էվոլյուցիոն իրադարձության՝ մասշտաբային բնաջնջման հետ է կապված: Պալեոզոյը մեզոզոյից բաժանվում է Երկրի պատմության ամենամեծ՝ պերմի բնաջնջումով: Իսկ մեզոզոյը կայնոզոյից բաժանվում է կավճապալեոգենի բնաջնջմամբ[комм. 2].

Կայնոզոյան ժամանակաշրջանը բաժանվում է երեք հատվածի՝ պալեոգեն, նեոգեն և չորրորդական (անտրոպոգեն): Այս փուլերը, իրենց հերթին, բաժանվում են երկրաբանական դարաշրջանների՝ պալեոցեն, էոցեն և օլիգոցեն: Նեոգենը՝ միոցեն և պլիոցեն: Անտրոպոգենն իր մեջ ներառում է պլեյստոցենն ու հոլոցենը:

ՍիդերիանՌիասյանՕրոսիրիանՍտատերյանԿալիմյանԷկտասյանՍտենիանՏոնյանԿրիոգենԷդիակարԷոարքեյՊալեոարքեյՄեզոարքեյՆեոարքեյՊալեոպրոտերոզոյՄեզոպրոտեոզոյՆեոպրոտերոզոյՊալեոզոյՄեզոզոյԿայնոզոյԿատարխեյԱրխեյՊրոտերոզոյՖաներոզոյՄինչքեմբրի
ՔեմբրիՕրդովիկի ժամանակաշրջանՍիլուրԴևոնի ժամանակաշրջանՔարածուխՊերմՏրիասՅուրայի ժամանակաշրջանԿավիճՊալեոգենՆեոգենԱնթրոպոգենի ժամանակաշրջանՊալեոզոյՄեզոզոյԿայնոզոյՖաներոզոյ
ՊալեոցենԷոցենՕլիգոցենՄիոցենՊլիոցենյան բաժինՊլեյստոցենՊալեոգենՆեոգենԱնթրոպոգենի ժամանակաշրջանԿայնոզոյ
ՊլեյստոցենՊլեյստոցենՊլեյստոցենՊլեյստոցենՊլեյստոցենԳոլոցենԱնթրոպոգենի ժամանակաշրջան
Միլիոն տարի

Կյանքի առաջացում և էվոլյուցիա

Գոյություն ունի Երկրի վրա կյանքի ծագման մի շարք տեսություններ: Մոտավորոպես 3,5-3,9 միլիարդ տարի առաջ հայտնվել է «վերջին ունիվերսալ ընդհանուր համապարփակ նախնին», որից, արդյունքում առաջացել են բոլոր կենդանի օրգանիզմները Երկրի վրա[48][49][50]:

Ֆոտոսինթեզի առաջացումը թույլ տվեց կենդանի օրգանիզմներին օգտագործել արեգակնային էներգիան: Այն հանգեցրեց մթնոլորտում թթվածնի ավելացման, որը սկսվեց 2,5 միլիորադ տարի առաջ[51], իսկ վերին շերտերում՝ օզոնի առաջացմանը: Մանրագույն բջիջների սիմբիոզը հանգեցրեց առավել բարդ՝ կորիզավորների առաջացմանը[52]: Մոտավորապես 2,1 միլիարդ տարի առաջ հայտնվեցին բազմաբջիջ օրգանիզմները, որոնք շարունակեցին ընտելանալ շրջակա միջավայրի պայմաններն[53]: Շնորհիվ այն հանգամանքի, որ օզոնային շերտը սկսեց կլանել ուլտրամանուշակագույն ճառագայթումը, Երկրի մակերևույթին սկսվեծ կյանքի տարածումը[54]:

1960 թվականին առաջ է քաշվել Երկի-ձնագնդի վարկածը, ըստ որի, 750 և 580 միլիոն տարի առաջվա միջակայքում Երկիրն ամբողջովին պատված էր սառույցով: Այդ հիպոթեզը բացատրում է քեմբրյան պայթյունը, որի շնորհիվ , 542 միլիոն տարի առաջ բազմաբջիջ էակների թիվը զգալիորեն ավելացավ մոլորակի վրա[55]: Ներկա դրությամբ այս հիպոթեզը հաստատված է համարվում[56][57]: Հարվարդի համալսարանից Ֆրենսիս Մաքդոնալդը նշում է.

«Սա առաջին դեպքն է, երբ ցույց է տրված, որ սառցե «Sturtian» դարաշրջանում սառույցը հասել է մինչև արևադարձային լայնություններ: Ըստ մեր տվյալների՝ այս սառցապատումը տևել է ավելի քան 5 միլիոն տարի:»

Շուրջ 1200 միլիոն տարի առաջ Երկրի վրա հայտվեցին առաջին ջրիմուռները, իսկ մոտավորապես 450 միլիոն տարի առաջ՝ առաջին բարձրակարգ բույսերը[58]: Անողնաշար կենդանիները հայտնվել են էդիակարիան հատվածում[59], իսկ ողնաշարավորները՝ քեմբրյան պայթյունի ժամանակ՝ մոտավորապես 525 միլիոն տարի առաջ[60]:

Քեմբրյան պայթյունից հետո եղել է թվով հինգ զանգվածային բնաջնջում[61]: Ամենազանգվածայինը Երկրի պատմության մեջ եղել է պերմի ավարտին[62], հընթացս որի բնաջնջվեց Երկրի կենդանի օրգանիզմների 90 %[63]: Պերմի ժամանակաշրջանի աղետից հետո ամենատարածված երկրային ողնաշարավոր կենդանիները դարձան արխոզավրերը[64], որոնցից առաջացան դինոզավրերը՝ տրիասի ժամանակաշրջանի վերջում: Այս կենդանիները գերակշռել են Երկրի վրա յուրայի և կավժի շրջանում[65]: 65 միլիոն տարի առաջ սկսվեց կավիճ-պալեոգենի բնաջնջումը, որն, ըստ էության, առաջացել է երկնաքարի հարվածի հետևանքով: Դրա պատճառով վերացան դինոզավրերը և այլ խոշոր սողունները, սակայն ողջ մնացին որոշ կաթնասուններ[66], որոնք հիմնականում միջատակերերի դասին էին պատկանում, ինչպես նաև ողջ մնացին որոշ թռչուններ՝ դինոզավրերի էվոլյուցիայից առաջացած[67]: Առաջիկա 65 միլիոն տարիներին առաջացան հսկայական թվով կաթնասուններ, իսկ մի քանի միլոն տարի առաջ նաև ի հայտ եկան մարդանման կապիկները, որոնք կարողացան ուղիղ քայլել[68]: Դա թույլ տվեց, որ նրանք գործիքներ օգտագործեն և շփվեն միմյանց հետ, ինչը օգնեց սնունդ հայթայթելուն: Երկրագործության առաջացումը, հետո նաև քաղաքակրթության ծնունդը կարճ ժամանակում մարդկանց թույլատրեց Երկրում գործունեություն ծավալել՝ որպես կյանքի ուրիշ ձև[69], ինչպես նաև ազդել բնության և տեսակների վրա:

Վերջին սառցե դարաշրջանը սկսվել է 40 միլիոն տարի առաջ, որի գագաթնակետը եղավ պլեյստոցենի ժամանակ՝ 3 միլիոն տարի առաջ: Հյուսիսային կիսագնդում վերջին սառցապատումն ավարտվել է 10 հազար տարի առաջ[70]:

Երկրի կառուցվածք

Երկիրը դասվում է Երկրային տիպի մոլորակների շարքին և, ի տարբերություն հսկա կամ գազային մոլորոկների, ինչպես օրինակ Յուպիտերն է, ունի կարծր մակերևույթ: Երկրային տիպի չորս մոլորոկներից Երկիրն ամենամեծն է և՛ չափերով, և՛ զանգվածով: Բացի այդ, Երկիրն այդ չորս մոլորակբների մեջ նաև ամենամեծ խտությունն ունի, մակերևութային գրավիտացիան և մագնիսական դաշտը[71]: Սա միակ հայտնի մոլորակն է, որն ունի ակտիվ տեկտոնիկա[72]:

Недра Земли делятся на слои по химическим и физическим (реологическим) свойствам, но в отличие от других планет земной группы, Земля имеет ярко выраженное внешнее и внутреннее ядро. Наружный слой Земли представляет собой твёрдую оболочку, состоящую главным образом из силикатов. От мантии она отделена границей с резким увеличением скоростей продольных сейсмических волнповерхностью Мохоровичича[73]. Твёрдая кора и вязкая верхняя часть мантии составляют литосферу[74]. Под литосферой находится астеносфера, слой относительно низкой вязкости, твёрдости и прочности в верхней мантии[75].

«գիշատիչ-ռիզոտոմները

11111[Ն 1]։

Նշումներ

  1. Երկիրը գեոիդ է

Ծանոթագրություններ

  1. Մալամա, Ա. (2011). «Մոլորակների մագնիտուդը». Երկինքը և աստղադիտակները. 121(1): 51–56.
  2. «Մերկուրիի փաստերի թերթը». ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնը. 30 նոյեմբեր 2007. Վերցված է 2008 թ․ մայիսի 28-ին.
  3. Էսպանակ, Ֆրեդ (25 հուլիս 1996). «Տասներկու տարվա մոլորակայնի էֆեմերիդներ. 1995–2006». ՆԱՍԱ-ի տեղեկատու հրատարակում 1349. ՆԱՍԱ. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nasa» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «standish_williams_iau» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «earthfact» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «IERS» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 8,2 Pidwirny, Michael (2006-02-02). «Surface area of our planet covered by oceans and continents. (Table 8o-1)». University of British Columbia, Okanagan. Վերցված է 2007-11-26-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CIA» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Allen244» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Allen296» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. «Trends in Atmospheric Carbon Dioxide». Earth System Research Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին.
  13. Drinkwater, Mark; Kerr, Yann; Font, Jordi; Berger, Michael (February 2009). «Exploring the Water Cycle of the 'Blue Planet': The Soil Moisture and Ocean Salinity (SMOS) mission» (PDF). ESA Bulletin. European Space Agency (137): 6–15. «A view of Earth, the 'Blue Planet' [...] When astronauts first went into the space, they looked back at our Earth for the first time, and called our home the 'Blue Planet'.»
  14. Лебедев Л., Лукьянов Б., Романов А. Сыны голубой планеты. — Издательство политической литературы, 1971. — 328 с.
  15. Герман Титов. Голубая моя планета. — Воениздат, 1973. — 240 с.
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «age_earth» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Կաղապար:НФЭ
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Harrison 2002» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Կաղապար:Из
  20. Войткевич В. Г. Строение и состав Земли // Происхождение и химическая эволюция Земли / под ред. Л. И. Приходько. — М.: Наука, 1973. — С. 57-62. — 168 с.
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «britt20003» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «carrington3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «pnas1_24_95763» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «yoder1995» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Lambeck1977» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «touma1994» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Chapront, J. (2002). «A new determination of lunar orbital parameters, precession constant and tidal acceleration from LLR measurements». Astronomy and Astrophysics. 387 (2): 700–709. Bibcode:2002A&A...387..700C. doi:10.1051/0004-6361:20020420. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  28. И. Лалаянц (1993-08). «Динозавров погубили... космические странники». Вокруг света. Արխիվացված է օրիգինալից 2013-07-14-ին. Վերցված է 2013-07-13-ին.
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «science_241_4872_1441» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. «Дождь и снег появляются благодаря бактериям в облаках» (ռուսերեն). Membrana.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին.
  31. Encrenaz, T. (2004). The solar system (3rd ed.). Berlin: Springer. էջ 89. ISBN 978-3-540-00241-3.
  32. P. Goldreich, W. R. Ward (1973). «The Formation of Planetesimals». Astrophysical Journal. 183: 1051–1062. Bibcode:1973ApJ...183.1051G. doi:10.1086/152291. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Goldreich19732» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «age_earth2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Kleine, Thorsten; Palme, Herbert; Mezger, Klaus; Halliday, Alex N. (2005-11-24). «Hf-W Chronometry of Lunar Metals and the Age and Early Differentiation of the Moon». Science. 310 (5754): 1671–1674. Bibcode:2005Sci...310.1671K. doi:10.1126/science.1118842. PMID 16308422.
  36. R. Canup and E. Asphaug (2001). «Origin of the Moon in a giant impact near the end of the Earth's formation». Nature. 412: 708–712.
  37. Луна образовалась от колоссального по масштабу столкновения земли с иной планетой? Наука и жизнь. № 8, 2004.
  38. Canup, R. M.; Asphaug, E. (Fall Meeting 2001). «An impact origin of the Earth-Moon system». Abstract #U51A-02, American Geophysical Union.
  39. «Where did the Moon come from?» (անգլերեն). starchild.gsfc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին. Վերցված է 2013-06-14-ին. «When young Earth and this rogue body collided, the energy involved was 100 million times larger than the much later event believed to have wiped out the dinosaurs.»
  40. Войткевич В. Г. Образование основных оболочек Земли // Происхождение и химическая эволюция Земли / под ред. Л. И. Приходько. — М.: Наука, 1973. — С. 99—108. — 168 с.
  41. Charles Frankel, 1996, Volcanoes of the Solar System, Cambridge University Press, pp. 7—8, ISBN 0-521-47770-0
  42. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «watersource» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  43. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Kasting93» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  44. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «asp2002» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  45. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «physorg20100304» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  46. Murphy, J. B.; Nance, R. D. (1965). «How do supercontinents assemble?». American Scientist. 92: 324–33. Արխիվացված է օրիգինալից 2010-09-28-ին. Վերցված է 2007-03-05-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. 47,0 47,1 Геохронология // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  48. Futuyma, Douglas J. (2005). Evolution. Sunderland, Massachusetts: Sinuer Associates, Inc. ISBN 0-87893-187-2.
  49. Doolittle, W. F. (2000), «Uprooting the tree of life» (PDF), Scientific American, 282 (6): 90–95, doi:10.1038/scientificamerican0200-90, PMID 10710791
  50. Glansdorff, N.; Xu, Y; Labedan, B. (2008). «The Last Universal Common Ancestor: Emergence, constitution and genetic legacy of an elusive forerunner». Biology Direct. 3: 29. doi:10.1186/1745-6150-3-29. PMC 2478661. PMID 18613974.{{cite journal}}: CS1 սպաս․ postscript (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  51. Ariel D. Anbar, Yun Duan1, Timothy W. Lyons, Gail L. Arnold, Brian Kendall, Robert A. Creaser, Alan J. Kaufman, Gwyneth W. Gordon, Clinton Scott, Jessica Garvin и Roger Buick A Whiff of Oxygen Before the Great Oxidation Event?(անգլ.) // Science. — 2007. — Vol. 317. — № 5846. — P. 1903—1906. — doi:10.1126/science.1140325
  52. Berkner, L. V.; Marshall, L. C. (1965). «On the Origin and Rise of Oxygen Concentration in the Earth's Atmosphere». Journal of Atmospheric Sciences. 22 (3): 225–261. Bibcode:1965JAtS...22..225B. doi:10.1175/1520-0469(1965)022<0225:OTOARO>2.0.CO;2.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  53. «Обнаружены самые древние многоклеточные». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2013-02-10-ին. Վերցված է 2013-02-01-ին.
  54. Burton, Kathleen (November 29, 2000). «Astrobiologists Find Evidence of Early Life on Land». NASA. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2007-03-05-ին.
  55. Kirschvink, J. L. (1992). The Proterozoic Biosphere: A Multidisciplinary Study. Cambridge University Press. էջեր 51–52. ISBN 0-521-36615-1. {{cite book}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)
  56. Гипотеза Земли-снежка получила прямое подтверждение
  57. Steve Bradt (2010-03-04). «Signs of 'snowball Earth'». Harvard Gazette (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-03-31-ին. Վերցված է 2019-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  58. «The oldest fossils reveal evolution of non-vascular plants by the middle to late Ordovician Period (~450-440 m.y.a.) on the basis of fossil spores» «Transition of plants to land». Արխիվացված է օրիգինալից 2008-03-02-ին.
  59. «Metazoa: Fossil Record». Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  60. Shu ; Luo, H-L.; Conway Morris, S.; Zhang, X-L.; Hu, S-X.; Chen, L.; Han, J.; Zhu, M.; Li, Y. et al. Lower Cambrian vertebrates from south China(անգլ.) // Nature. — 1999. — Т. 402. — № 6757. — С. 42—46. — doi:10.1038/46965 — Bibcode1999Natur.402...42S
  61. Raup, D. M.; Sepkoski, J. J. Mass Extinctions in the Marine Fossil Record(անգլ.) // Science. — 1982. — Т. 215. — № 4539. — С. 1501—1503.
  62. Benton M. J. (2005). When Life Nearly Died: The Greatest Mass Extinction of All Time. Thames & Hudson. ISBN 978-0500285732.
  63. Barry, Patrick L. (2002-01-28). «The Great Dying». Science@NASA. Science and Technology Directorate, Marshall Space Flight Center, NASA. Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին. Վերցված է 2009-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  64. Tanner L.H., Lucas S.G. & Chapman M.G. Assessing the record and causes of Late Triassic extinctions(անգլ.) // Earth-Science Reviews : journal. — 2004. — Т. 65. — № 1—2. — С. 103—139. — doi:10.1016/S0012-8252(03)00082-5 — Bibcode2004ESRv...65..103T Архивировано из первоисточника 25 Հոկտեմբերի 2007. Արխիվացված է Հոկտեմբեր 25, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  65. Benton, M.J. (2004). Vertebrate Paleontology. Blackwell Publishers. xii-452. ISBN 0-632-05614-2. {{cite book}}: Unknown parameter |nopp= ignored (|no-pp= suggested) (օգնություն)
  66. Fastovsky D.E., Sheehan P.M. The extinction of the dinosaurs in North America (mis) // GSA Today. — 2005. — Т. 15. — № 3. — С. 4—10. — doi:10.1130/1052-5173(2005)015<4:TEOTDI>2.0.CO;2 Архивировано из первоисточника 9 Դեկտեմբերի 2011.
  67. Gregory S. Paul. Летучие динозавры = Dinosaurs of the Air: The Evolution and Loss of Flight in Dinosaurs and Birds. — Princeton: Princeton University Press, 2006. — 272 с. — ISBN 978-0-691-12827-6
  68. Gould, Stephan J. The Evolution of Life on Earth (mis) // Scientific American. — 1994.
  69. Wilkinson, B. H.; McElroy, B. J. The impact of humans on continental erosion and sedimentation(անգլ.) // Bulletin of the Geological Society of America : journal. — 2007. — Т. 119. — № 1—2. — С. 140—156.
  70. Staff. «Paleoclimatology — The Study of Ancient Climates». Page Paleontology Science Center. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2007-03-02-ին.
  71. David P. Stern (2007-08-26). «Planetary Magnetism». The Great Magnet, the Earth (անգլերեն). NASA. Վերցված է 2019-08-17-ին.
  72. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «science288_5473_2002» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  73. Мохоровичича поверхность // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  74. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BSE_Lito» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  75. Астеносфера // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "комм.", but no corresponding <references group="комм."/> tag was found