«Մասնակից:ArthurZQ/Ավազարկղ Զ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Միջազգային հարաբերություններ
|անվանում = Իսրայելա-թուրքական հարաբերություններ
|պատկեր = Israel Turkey Locator.svg
|երկիր1 = Իսրայել
|երկիր2 = Թուրքիա
|գույն1 = green
|գույն2 = orange
}}
'''Իսրայելա-թուրքական հարաբերություններ՝''' երկկողմ հարաբերություններ [[Իսրայել|Իսրայելի]] և [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] միջև։
'''Իսրայելա-թուրքական հարաբերություններ՝''' երկկողմ հարաբերություններ [[Իսրայել|Իսրայելի]] և [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] միջև։



16:46, 25 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Իսրայելա-թուրքական հարաբերություններ
Իսրայել և Թուրքիա

Իսրայել

Թուրքիա

Իսրայելա-թուրքական հարաբերություններ՝ երկկողմ հարաբերություններ Իսրայելի և Թուրքիայի Հանրապետության միջև։

Հարաբերությունների պատմություն

Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Իսրայելի պետությունը[1]։ Երկար ժամանակ Թուրքիան և Իսրայելը պահպանել են սերտ տնտեսական և ռազմական գործընկերությունը։ Մասնավորապես, երկու երկրների կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Թուրքիայից Իսրայել գազատարերի և նավթատարերի կառուցման բազմամիլիարդանոց նախագծի մասին[2]։

2003—2010 թվականներ

2003 թվականին թուրք-հրեական մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով Իսրայելում հիմնադրվել է «Արկադաշ» (en:Arkadas Association) ասոցիացիան, որի գրասենյակը գտնվում է Եխուդ քաղաքում։ 2004 թվականին Գերմանիայի հրեաների և թուրքերի կողմից հիմնադրվել է Յուլքյումենի եւ Սարֆատի անվան միությունը[3][4]։

2003 թվականին Թուրքիայի վարչապետ ընտրվելուց ի վեր Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նկատելի Է Թուրքիայի արագ իսլամացման սկզբունքը՝ հակաիսրայելական հռետորաբանության ուժեղացման հետ միաժամանակ[5][6]Թուրքիան ավելի ու ավելի էր դիստանցիա պահում Իսրայելից։ Հարաբերությունների վատթարացման կարևոր փուլեր են դարձել 2008 թվականի վերջին և 2009 թվականի սկզբին Գազայի հատվածում «Թափվող արճիճ» օպերացիան և իսրայելական ռազմածովային ուժերի կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավումը (2010 թվականի մայիսի 31), որը փորձում էր ճեղքել Գազայի շրջափակումը[7] (ընդ որում, մի շարք աղբյուրներ կարծում են, որ «Ազատության ֆլոտիլիայի» գրավման հետ կապված հակամարտությունը հրահրվել էր հենց թուրք քաղաքական գործիչների կողմից, որոնք միտումնավոր սրում էին հարաբերություններն Իսրայելի հետ հանուն ներքին և արտաքին քաղաքական նպատակների)։ Իսրայելական «Թափվող արճիճ» գործողությունից հետո և 2009 թվականին Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նշանակմամբ արտաքին քաղաքականությունը գնաց նույն ուղղությամբ[8][9].

Ռեջեփ Էրդողանը լքում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ վիճաբանությունից հետո։ 2009 թվականի հունվարի 29[10]

Թուրք ազգայնականները կատաղի քննադատության ենթարկեցին 2009 թվականի կառավարական պլանը՝ իսրայելական ընկերությանը երկարաժամկետ վարձակալության տրամադրելու Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական հողակտորը՝ դրա ականազերծման թանկարժեք գործողություն իրականացնելու դիմաց (որը, Օտտավայի պայմանագրին միանալուց հետո, Թուրքիան պարտավոր էր այն ավարտել մինչև 2014 թվականը), ընդ որում, «հրեական ֆինանսների» ներդրման անթույլատրելիության մասին ընդդիմության փաստարկները վարչապետ Էրդողանի կողմից գնահատվում էին որպես «ֆաշիստական» և որպես «փոքրամասնությունների և օտարերկրացիների նկատմամբ ֆոբիա»[11]։

2010 թվականի հունվարին «Հաարեց» թերթում հրապարակվել Է Իսրայելի Արտաքին գործերի նախարարությանը կից Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի զեկույցը, որում ասվում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հակաիսրայելական ելույթները նպաստել են թուրքական հասարակության մեջ հակասեմական տրամադրությունների աճին[12][13]։

2010-ականներ

Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքներից մեկը Իսրայելի արագ մերձեցումն էր Հունաստանի և Կիպրոսի հետ[14]։

Հակաիսրայելական ֆիլմեր Թուրքիայում

Թուրքական «Ayrılık» («Հրաժեշտ») հեռուստաշոուի՝ «Թափվող արճիճ» օպերացիայի ֆոնին սիրո պատմության կադրերը, առիթ են դարձել 2009 թվականի հոկտեմբերին Իսրայելում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դ. Օզենին Իսրայելի ԱԳՆ կանչելու և բացատրություններ տալու համար[15]։ Մասնավորապես դժգոհություն էին առաջացրել շոուում ցուցադրված այն կադրերը, որտեղ իսրայելցի զինվորներին մարմնավորող դերասանները գնդակահարում են պաղեստինցիներին, «զինվորը» սպանում է պաղեստինցի աղջկան, և մի շարք այլ տեսարաններ, որոնք Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնատար անձանց կողմից գնահատվել են որպես «իրականության հետ նույնիսկ հեռավոր կապ չունեցող տեսարաններ և Իսրայելի բանակի զինվորներին ցույց են տալիս որպես անմեղ երեխաների մարդասպաններ»[5][16]։ Իսրայելում նշել են, որ դա մասնավոր նախաձեռնություն չէր, քանի որ սերիալը ցուցադրվում էր պետական ալիքով[17]:

2010 թվականի հունվարին, «Գայլերի հովիտ. Դարան», սերիալի հերթական մասի ցուցադրությունից հետո Իսրայելում Թուրքիայի դեսպան Ահմեթ Օգուզ Չելիքքոլը (անգլ.՝ Ahmet Oguz Celikkol) կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։ Իսրայելի դժգոհությունն է առաջացրել այն տեսարանը, որտեղ «Մոսադի» գործակալները, թուրք դերասանների կատարմամբ, առևանգում են թուրք երեխաներին և ընտանիքի հետ միասին պատանդ են վերցնում թուրք դեսպանին[18][19][20]։ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը դեսպանի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «սերիալում ցուցադրված տեսարանները վտանգավոր են դարձնում Թուրքիայում հրեաների կյանքը»[21][22]։ Այդ հանդիպման ժամանակ Այալոնը ցուցադրաբար խախտել է դիվանագիտական էթիկայի մի շարք նորմեր, ինչը հետագայում հանգեցրել է դիվանագիտական սկանդալի[23][24][25]։ Ինքը՝ Օգուզ Չելիքքոլը, նույնպես դատապարտել է թուրքական հեռուստատեսությամբ սերիալի ցուցադրման վերսկսումը[26]։

Առևտրային հարաբերություններ և ռազմական համագործակցություն

1996 թվականին Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրվեց Պայմանագիր ազատ առևտրի մասին, որից հետո փոխադարձաբար չեղյալ հայտարարվեցին ավելի քան 200 ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը[7]։ Թուրքիայի տարեկան արտահանումը Իսրայել 2001-2011 թվականներին 805 մլն դոլարից հասել է 2391 մլն դոլարի[27]։ Այդ նույն ընթացքում Թուրքիա իսրայելական արտահանման տարեկան արժեքը 529 մլն դոլարից հասել է 2057 մլն դոլարի[28]։

2010 թվականին թուրքական արտահանման ավելի քան 50 %-ը կազմել է[7]՝

  • մետաղներ և մետաղական արտադրանք՝ 22% - 392 միլիոն դոլար
  • ավտոմեքենաներ և անիվների թրթուրահոդեր՝ 17 %, 303 միլիոն դոլար (Իսրայել ներկրված մեքենաների 10 %-ը հավաքվել է Թուրքիայում),
  • հաստոցներ և այլ մեխանիկական հարմարանքներ՝ 15%, 274 միլիոն դոլար

Իսրայելն իր հերթին Թուրքիա է արտահանում նոր տեխնոլոգիաներ և, հիմնականում, ռազմական արտադրանք[7]։ Սակայն Թուրքիա բարձր տեխնոլոգիաների ներմուծման հարցում Իսրայելը առաջին տեղը չի զբաղեցնում։ Ըստ Անկարայի Առևտրի պալատի՝ 2010 թվականի տվյալների, այդ ոլորտում առաջնությունը զբաղեցնում Է Չինաստանը՝ 4,4, ԱՄՆ-ը՝ 4,1, Գերմանիան՝ 1,8, Ֆրանսիան՝ 1,6 մլրդ դոլարի մատակարարումներով, իսրայելական հայթեքի ներկրումը գնահատվում է ընդամենը 186 մլն դոլար[29]։

Իր հերթին Իսրայելը Թուրքիային չի վերադարձնում հինգ «Հերոն»-ները, որոնց շարժիչները փոխարինման կարիք ունեն, ինչպես նաև հրաժարվել են մատակարարել Բարաք-8 հրթիռներ և M60 տանկերի ռեակտիվ զրահամեքենաներ: Հայտնի չէ, թե ինչ կլինի AWACS չորս ինքնաթիռների արդիականացման ծրագրի ապագայի հետ, որոնք ավելի վաղ ձեռք են բերվել ԱՄՆ-ից, որտեղ իսրայելական IAI-Elta ընկերությունը պետք է 25 մլն դոլար արժողությամբ աջակցության ծրագրային համակարգ սահմաներ[7]։

Սակայն կար մի գործոն, որը բարդացնում էր Իսրայելի դրությունը տվյալ առճակատման մեջ։ Դա 2008 թվականի տնտեսական ճգնաժամն էր Եվրոպայում և Ամերիկայում, որն անդրադառձավ հենց երկրի վրա։ Իսրայելի ընդհանուր արտահանումը 2010 թվականին կազմեց 58 մլրդ դոլար, իսկ ընդհանուր արտահանման 65,2 տոկոսը մատակարարվել է 10 երկիր: Արտահանման մեծ մասն ուղղվել է, իհարկե, ԱՄՆ, երկրորդ տեղում ԵՄ-ն է, Թուրքիան 8-րդ տեղում էր։

Կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիան նաև ներմուծման մեջ։ Սակայն, ճգնաժամը հարվածեց Արևմուտքին, հանգեցրեց Իսրայելից գնումների նվազմանը այնպես, որ 2011 թվականին տնտեսական աճը կազմել է 3,3 տոկոս, մինչդեռ 2010 թվականին այն կազմում էր 4,8 տոկոս առաջին կիսամյակում և 7,6 տոկոս՝ երկրորդում։ Այդ պատճառով Թուրքիայի նման առևտրային գործընկերոջ կորուստը, թուրք վերլուծաբանների կարծիքով, զգալի վնաս պետք է հասցներ Իսրայելի տնտեսությանը։ Մյուս կողմից, Թուրքիայի համար արտահանման և ներմուծման միջև առկա դրական բացը էլ ավելի պետք է մեծանար հօգուտ Թուրքիայի՝ հաշվի առնելով մատակարարներին և մատակարարումների տեսակը[30]։ Թուրքիայի պաշտոնական անձինք, իրենց հերթին, հայտարարել են, որ կարող են փոխարինել Իսրայելին՝ որպես գործընկեր, իրենց ռազմական պետպատվերում։

Տես նաև

Հղումներ

Ծանոթագրություններ

  1. «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-03-19-ին. Վերցված է 2016-02-06-ին.
  2. Israel and Turkey plan energy pipeline | Israel | Jerusalem Post Արխիվացված 2011-06-15 Wayback Machine
  3. 2006 // Qantara.de
  4. «Ülkümen-Sarfarti-Gesellschaft e.V». Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին. Վերցված է 2011-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Рубина, Дина (2009-10-23). «Турецкий сериал «Айрылык» (Расставание) – новый этап в кризисе отношений между Анкарой и Иерусалимом». Международное французское радио. Վերցված է 2020-03-08-ին.
  6. «В Турции прошли демонстрации против исламизации страны». Корреспондент.net. 18 мая 2009. Վերցված է 2010-05-27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Перспективы турецко-израильских отношений // 1NEWS.AZ
  8. Испирян А. (Февраль 2010). «Турецкий эксперт: Потеряв Турцию, Израиль встанет перед серьёзной угрозой». analitika.at.ua. Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2010-05-27-ին.
  9. Пайпс Д. (8 июня 2010). «Исламистская Турция выходит за рамки». Վերցված է 2010-06-18-ին.
  10. Яковина И. (30.01.2009). «Разборки гуманистов». Lenta.ru. Վերցված է 2010-05-27-ին.
  11. Akyol M. Fascism, Anti-Semitism and All Sorts of Turks(անգլ.) // Hürriyet Daily News. — May 31, 2009.
  12. Премьера Турции обвинили в антисемитизме // Труд : газета. — 26 Января 2010.
  13. «Израиль обвинил Эрдогана в антисемитизме». TREND. 26.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2010-06-08-ին. «Несмотря на то, что на международных форумах Эрдоган постоянно заявляет, что антисемитизм является преступлением против человечности, он по-прежнему «косвенно подстрекает или поощряет» антисемитизм в Турции»
  14. «Турция: Израиль хочет разместить на Кипре 20.000 спецназовцев». NEWSru.co.il. Վերցված է 2012-7-13-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  15. Свистунов И. А. (25 октября 2009). «Об отношениях Турции с Израилем». Институт Ближнего Востока. Վերցված է 2010-05-17-ին.
  16. Реутов А. Турецкий сериал нарушил границы сектора Газа // Коммерсант. — 16.10.2009. — В. 193 (4248). — С. 6.
  17. «Турецкий сериал об «убийцах из ЦАХАЛа» стал шлягером у арабов». Курсор. 20.03.2010. Վերցված է 2010-06-01-ին.
  18. Flower K., Medding S. (January 12, 2010). «Israel-Turkey tensions high over TV series» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2010-06-01-ին.
  19. Herb Keinon. Ayalon: My Aim Wasn't to Humiliate, Rather Make a Point(անգլ.) // Journal of Turkish Weekly—Ankara, 12 January 2010.
  20. Barak Ravid. Netanyahu: Turkey drift toward Iran is worrying(անգլ.) // Haaretz. — 12.01.2010.
  21. «Israel rebukes Turkey over a television series» (անգլերեն). BBC. 12 January 2010. Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2010-06-05-ին.
  22. Gil Ronen. (January 11 2010). «Israel Warns Turkey over Mossad Drama». IsraelNationalNews.com (անգլերեն). Arutz Sheva Syndication. Վերցված է 2010-06-05-ին.
  23. Березинцева О. Израиль отомстил Турции // Коммерсант. — 13.01.2010. — В. № 3 (4303). — С. 5.
  24. «Израиль «отомстил» Турции за сериал, усадив посла в низкое кресло». РИАН. 12.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2010-06-06-ին.
  25. «Израиль извинился перед турецким послом». КоммерсантЪ. 13.01.2010. Վերցված է 2010-06-06-ին.
  26. «Турция поссорилась с Израилем из-за сериала: израильские дипломаты еще и унизили её посла». Newsru.com. 12 января 2010. Վերցված է 2010-06-06-ին.
  27. Калугин П. Е. Современное стратегическое сотрудничество Российской Федерации с Турцией в сфере энергетики // Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. Иркутск, 2014. — С. 167
  28. Калугин П. Е. Современное стратегическое сотрудничество Российской Федерации с Турцией в сфере энергетики // Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. Иркутск, 2014. — С. 168
  29. Teknoloji Açığı ANKARA TİCARET ODASI Արխիվացված է Օգոստոս 9, 2011 Wayback Machine-ի միջոցով:(թուրքերեն)
  30. Barış Erkaya, İşte Fischer’i konuşturan rakamlar!, Habertürk Gazeti, 07 Sentyabr 2011, s.6(թուրքերեն)


*