«Ֆինլանդիայի բանկի շենք (Վիբորգ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կառույց}}
{{Տեղեկաքարտ Կառույց}}
'''Ֆինլանդիայի բանկի շենք''' ({{lang-ru|Здание Банка Финляндии }}), նախկին բանկային, իսկ այժմ վարչական շենք [[Վիբորգ]]ում: Եռահարկ շենքը գտնվում է [[Հին քաղաք (Վիբորգ)|Վիբորգի կենտրոնում]]` [[Լենինի պողոտա (Վիբորգ)|Լենինի պողոտայի]] և Շուկայի հրապարակի անկյունում: Ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում:
'''Ֆինլանդիայի բանկի շենք''' ({{lang-ru|Здание Банка Финляндии }}), նախկին բանկային, իսկ այժմ վարչական շենք [[Վիբորգ]]ում: Եռահարկ շենքը գտնվում է [[Հին քաղաք (Վիբորգ)|Վիբորգի կենտրոնում]]` [[Լենինի պողոտա (Վիբորգ)|Լենինի պողոտայի]] և [[Շուկայի հրապարակ (Վիբորգ)|Շուկայի հրապարակի]] անկյունում: Ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում:


== Պատմություն ==
== Պատմություն ==

10:36, 24 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ֆինլանդիայի բանկի շենք
Տեսակբանկի շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Լենինի պողոտա
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա և Հյուսիսային մոդեռն ոճ
Մասն էՇուկայի հրապարակ (Վիբորգ), Լենինի պողոտա, Q107135286? և Category:Pionerskaya Street (Torikatu) in Vyborg?
Հիմնադրված է1910
ՃարտարապետԳուստավ Նյուստրյոմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ֆինլանդիայի բանկի շենք (ռուս.՝ Здание Банка Финляндии ), նախկին բանկային, իսկ այժմ վարչական շենք Վիբորգում: Եռահարկ շենքը գտնվում է Վիբորգի կենտրոնում` Լենինի պողոտայի և Շուկայի հրապարակի անկյունում: Ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում:

Պատմություն

Ֆինլանդիայի բանկի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է եղել նահանգային կենտրոններում ստեղծել տարածքային ստորաբաժանումներ: Ֆինլանդիայի մեծ դքսության խոշոր նահանգային կենտրոնում` Վիբորգ քաղաքում, բանկի գրասենյակի շենքի նախագծման համար ներգրավված է եղել հայտնի ճարտարապետ, պրոֆեսոր, Կայսերական արվեստի ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Գուստավ Նյուստրյոմը, որի նախագծով նախկինում կառուցել է Ֆիննական միացյալ բանկի շենքը:

Ըստ 1908 թվականին մշակված նախագծի՝ 1910 թվականին քաղաքի գլխավոր փողոցի սկզբնամասում գտնվող Շուկայի հրապարակի անկյունում կառուցվել է կարմիր աղյուսե ձեղնահարկով շենք` գունավոր նախշազարդերով կղմինդրե տանիքով: Նրանում արտացոլված էին պատմական հանզեյան ճարտարապետության գծերը` նեոգոթիկական ոճով, միաժամանակ, որոշ հետազոտողներ շենքը վերագրում են հյուսիսային մոդեռնի նմուշներին: Շենքի առաջին հարկում տեղակայված է եղել գործառնական դահլիճը, իսկ երկրորդը հատկացված է եղել մասնաճյուղի կառավարիչին` որպես բնակարան: Շենքը հաջողությամբ ներգծված է եղել հրապարակի կառուցապատման հետ և ներդաշնակված կենտրոնական զբոսայգու կանաչապատ տարածքի հետ:

Հիմնական մուտքի դեպի հրապարակն ուղղված կողային վերնաճակատը զարդարված է երեք եռանկյունաձև վերնաճակատներով: Դեպի պողոտա նայող ճակատն ավելի կարճ է, բայց այն պատրաստված է գրանիտից, պողոտայի կողմից տեղակայված է բանկի շենքի հիմնական մուտքը: Ճակատային մասի հետաքրքիր առանձնահատկություններից է թրծակավային ձևավորումը, որը հազվադեպ է հանդիպում ֆիննական ճարտարապետության մեջ: Հատկանշական են առաջին հարկի պատուհանների վերևում գտնվող զարդաքիվերը, որոնք զարդարված են բարձրքանդակներով և արտացոլում են Վիբորգի պատմության ու տնտեսության առանձնահատկությունները: Նրանցից յուրաքանչյուրը զույգ շղթաներով պահում են այնպիսի խորհրդանիշեր, ինչպիսիք են Տորգլիս Կնուտսոնի և Վիբորգի նահանգի զինանշանները, Հանզայի խորհրդանիշը և այլն: Ճակատային մասի այլ զարդարանքներից են նաև առասպելական բազմաթիվ փոքր մանրամասները, այդ թվում թագերը և հարստության խորհրդանիշները` խոզերի, խոյերի և հովվի դիմակները:

Շենքը վնասվել է Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944), բայց հետպատերազմյան շրջանում այն վերանորոգվել է: Այնտեղ տեղակայված են տարբեր բանկային հաստատություններ, ինչպես նաև ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ: Շենքում տեղակայված վերջին բանկը Խնայբանկի մասնաճյուղն էր, 2000-ական թվականներից ի վեր բոլոր տարածքները զբաղեցրել են Վիբորգսկի շրջանային վարչակազմի ստորաբաժանումները, ներառյալ կրթության վարչությունը:

2010 թվականին վերանորոգման ընթացքում կղմինդրե տանիքը փոխարինվել է մետաղով, բազմաշերտ կղմինդրե նախշազարդը հանվել է ավելի վաղ` հետպատերազմյան վերականգնման ընթացքում: Շենքի արտաքին ձևավորման մեջ հետպատերազմյան այլ փոփոխություններից են ճակատային որոշ խորհրդանիշների փոխարինումը: Մասնավորապես, գլխավոր մուտքի կոմպոզիցիան ավարտվում է զարդաքիվով և երիտասարդի պատանու պատկերաքանդակով և Վիբորգի զինանշանով, նախկինում երիտասարդը իր ուսերին կրում էր Ֆինլանդիայի մեծ դքսության զինանշանը:

Գրականություն

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 402 от 16.09.1985