«Անուշավան Տոնապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Անուշավան Մանուկի Տոնապետյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասն...»:
 
No edit summary
Տող 11. Տող 11.
[[1946]] թվականի [[դեկտեմբեր]]ին Տոնապետյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի: [[1947]]-[[1963]] թվականներին աշխատել է [[Թալինի շրջան]]ի դպրոցներում՝ որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ավարտել է [[Երևանի մանկավարժական ինստիտուտ|Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտ]]ի պատմության ֆակուլտետը: [[1948]]-[[1954]] թվականներին համատեղության կարգով աշխատել է [[Ահագչի]]ի միացյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահ: [[1963]] թվականին տեղափոխվել է [[Երևան]] և աշխատել № 87 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: [[1967]]-[[1980]] թվականներին աշխատել է Երևանի № 104 միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ուսուցիչ, թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, 1980 թվականից՝ [[Պատմություն|պատմության]] և [[Հասարակագիտություն|հասարակագիտության]] առարկաների ուսուցիչ: Լավագույն աշխատանքի համար նա արժանացել է «Աշխատանքի արիության» մեդալի և մի շարք պատվոգրերի<ref name="haygirk" />:

Անուշավան Տոնապետյանը մահացել է [[2004]] թվականին:
Անուշավան Տոնապետյանը մահացել է [[2004]] թվականին<ref>{{Cite web|url=https://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush74928eb2faf2971|title=The memorial of Tonapetyan Anushavan (Անուշավան Տոնապետյան Մանուկի) buried at Yerevan's Jrvej Mets cemetery|website=hush.am|language=en|accessdate=2020-10-23}}</ref>:

== Պարգևներ ==
== Պարգևներ ==

18:15, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անուշավան Տոնապետյան
Ծնվել է1924
ԾննդավայրԶովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2004
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Անուշավան Մանուկի Տոնապետյան (1924, Զովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Անուշավան Տոնապետյանը ծնվել է 1924 թվականին, Թալինի շրջանի Ահագչի (Զովասար) գյուղում: 1940-1941 ուսումնական տարում ավարտել է Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1941-1942 թվականներին աշխատել է հայրենի գյուղում՝ որպես ուսուցիչ[1]:

1942 թվականի դեկտեմբերին Անուշավանը զորակոչվել է կարմիր բանակ: 1943 թվականին Անդրկովկասյան ռազմաճակատի 18-րդ բանակի հատուկ կամրջաշինական գումարտակի կազմում մասնակցել է Թամանի թերակղզու ազատագրմանը, նոյեմբերին զորամասը տեղափոխվել է Առաջին Ուկրաինական ռազմաճակատ, որի շարքերում մասնակցել է Դնեստր, Վիսլա և Օդեր գետերի անցումներին, Կամենեց-Պոդոլսկ, Տերնոպոլ և Սանդոմիր քաղաքների ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը: 1945 թվականի օգոստոս ամսին Տոնապետյանը հեռավորարևելյան ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին[1]:

Տոնապետյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով[1]:

1946 թվականի դեկտեմբերին Տոնապետյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի: 1947-1963 թվականներին աշխատել է Թալինի շրջանի դպրոցներում՝ որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1948-1954 թվականներին համատեղության կարգով աշխատել է Ահագչիի միացյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահ: 1963 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել № 87 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: 1967-1980 թվականներին աշխատել է Երևանի № 104 միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ուսուցիչ, թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, 1980 թվականից՝ պատմության և հասարակագիտության առարկաների ուսուցիչ: Լավագույն աշխատանքի համար նա արժանացել է «Աշխատանքի արիության» մեդալի և մի շարք պատվոգրերի[1]:

Անուշավան Տոնապետյանը մահացել է 2004 թվականին[2]:

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Աշխատանքի արիության» մեդալ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:
  2. «The memorial of Tonapetyan Anushavan (Անուշավան Տոնապետյան Մանուկի) buried at Yerevan's Jrvej Mets cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020-10-23-ին.