«Անուշավան Տոնապետյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Անուշավան Մանուկի Տոնապետյան''' ({{ԱԾ}}), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասն...»:
(Տարբերություն չկա)

18:14, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Անուշավան Տոնապետյան
Ծնվել է1924
ԾննդավայրԶովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2004
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Անուշավան Մանուկի Տոնապետյան (1924, Զովասար, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004), հայ մանկավարժ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Անուշավան Տոնապետյանը ծնվել է 1924 թվականին, Թալինի շրջանի Ահագչի (Զովասար) գյուղում: 1940-1941 ուսումնական տարում ավարտել է Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1941-1942 թվականներին աշխատել է հայրենի գյուղում՝ որպես ուսուցիչ[1]:

1942 թվականի դեկտեմբերին Անուշավանը զորակոչվել է կարմիր բանակ: 1943 թվականին Անդրկովկասյան ռազմաճակատի 18-րդ բանակի հատուկ կամրջաշինական գումարտակի կազմում մասնակցել է Թամանի թերակղզու ազատագրմանը, նոյեմբերին զորամասը տեղափոխվել է Առաջին Ուկրաինական ռազմաճակատ, որի շարքերում մասնակցել է Դնեստր, Վիսլա և Օդեր գետերի անցումներին, Կամենեց-Պոդոլսկ, Տերնոպոլ և Սանդոմիր քաղաքների ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը: 1945 թվականի օգոստոս ամսին Տոնապետյանը հեռավորարևելյան ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Ճապոնիայի դեմ պատերազմին[1]:

Տոնապետյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով[1]:

1946 թվականի դեկտեմբերին Տոնապետյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի: 1947-1963 թվականներին աշխատել է Թալինի շրջանի դպրոցներում՝ որպես պատմության ուսուցիչ, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1948-1954 թվականներին համատեղության կարգով աշխատել է Ահագչիի միացյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահ: 1963 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել № 87 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: 1967-1980 թվականներին աշխատել է Երևանի № 104 միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ուսուցիչ, թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, 1980 թվականից՝ պատմության և հասարակագիտության առարկաների ուսուցիչ: Լավագույն աշխատանքի համար նա արժանացել է «Աշխատանքի արիության» մեդալի և մի շարք պատվոգրերի[1]:

Անուշավան Տոնապետյանը մահացել է 2004 թվականին:

Պարգևներ

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Աշխատանքի արիության» մեդալ

Ծանոթագրություններ