«Բելլա Շագալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
#art+feminism2020
(Տարբերություն չկա)

16:29, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Բելլա Շագալ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1889(1889-12-14)[1][2]
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1944(1944-09-02)[4][5] (54 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և մոդել
Լեզուիդիշ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ (1914)
ԱմուսինՄարկ Շագալ[3]
ԶավակներԻդա Շագալ
 Bella Rosenfeld Chagall Վիքիպահեստում

Բելլա Սամոյլովնա Շագալ (ծննդյամբ` Ռոզենֆելդ, ֆր.՝ Bella Rosenfeld Chagall, իդիշ՝ בעלא שאגאל, դեկտեմբերի 14, 1889(1889-12-14)[1][2], Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 2, 1944(1944-09-02)[4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գրող, թարգմանիչ: Նկարիչ Մարկ Շագալի առաջին կինը, ով մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա:

Կենսագրություն

Բասիա-Ռեյզա Շմույլովա Ռոզենֆելդը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 15-ին[6] Վիտեբսկում՝ դառնալով հասիդական ընտանիքի ութերորդ երեխան: Հայրը՝ ոսկերիչ Շմուլ-Նոախ Իցկովիչը, եղել է Վիտեբսկի Տալմուդ-Թորայի հոգաբարձու: Մայրը Ֆրիդա Լեվիանտ-Ռոզենֆելդն էր[7]:

Բասիա-Ռեյզա Ռոզենֆելդը մինչ հինգերորդ դասարան սովորել է հրեական դպրոցում: 1905 թվականին քննությունները հանձնելուց հետո տեղափոխվել է Վիտեբսկի Ալեքսեևսկայա կանանց գիմնազիա[8]: Գիմնազիայում ռուսերենով դասավանդել են «Հրեական հավատքի օրենք», իսկ շաբաթ օրը հրեաները կարող էին չհաճախել ուսումնական հաստատություն: Ռոզենֆելդը սովորել է ֆրանսերեն և գերմաներեն: Երկու տարի անց նա արծաթե մեդալով ավարտել է գիմնազիան և Վիտեբսկի գիմնազիայի մեկ այլ շրջանավարտի՝ Թեյա Բրահմանի հետ միասին դիմել է Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացների պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ ընդունվելու համար: Կրթությունը նրա ծնողներին տարեկան արժեցել է 100 ռուբլի: Ընդունվելով Բասիա-Ռեյզ Ռոզենֆելդի համալսարան՝ նա ռուսականացրել է իր անունը և դարձել Բերտա Ռոզենֆելդ[9]:

1909 թվականի ամռանը Վիտեբսկում Տեա Բրահմանին հյուրընկալելիս Բելլան հանդիպել է 22-ամյա նկարիչ Մարկ Շագալին, որը Սանկտ Պետերբուրգից տուն էր վերադարձել:

Նրա հետ, ոչ թե Տեայի, այլ նրա հետ ես պետք է լինեմ. Հանկարծ դա ինձ լուսավորում է: Նա լուռ է, ես էլ եմ լռում: Նա նայում է, օ, նրա աչքերը: Կարծես մենք իրար վաղուց ենք ճանաչում, և նա գիտի իմ մասին ամեն ինչ` իմ մանկությունը, իմ ներկա կյանքը և ինչ կլինի ինձ հետ, կարծես նա միշտ հետևել է ինձ, ինչ-որ տեղ եղել է իմ կողքին, չնայած ես նրան առաջին անգամ էի տեսնում: Եվ ես հասկացա, որ նա իմ կինն է: Աչքերը փայլում էին գունատ դեմքին, մեծ, ուռուցիկ, սև: Դրանք իմ աչքերն են, իմ հոգին: Տեան ակնթարթորեն դարձավ օտար ու անտարբեր ինձ համար: Ես մտա նոր տուն, և այն հավերժ դարձավ իմը»:
- Մարկ Շագալ, «Իմ կյանքը»
Մարկ Շագալը և Բելլան (1923)

Կանանց բարձրագույն դասընթացներում սովորելիս Բերտան Ստանիսլավսկու ստուդիայում զբաղվել է դերասանական գործունեությամբ և աշխատել «Ռուսաստանի առավոտ» թերթում: Նա դադարել է աշխատել թատրոնում փորձերի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով[10]: 1913 թվականի նոյեմբերին Բերտան հաջողությամբ հանձնել է քննությունները, իսկ 1914 թվականի փետրվարին պաշտպանելով երկու դիսերտացիա՝ «Ռուս գյուղացիների ազատագրումը» և «Դոստոևսկին», ստացել է դիպլոմ[7][9]:

Շագալի Փարիզից վերադառնալուց հետո` 1915 թվականի հուլիսի 25-ին, Բերտան ամուսնանացել է նրա հետ: Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Իդան[7]: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բերտայի հարազատներն օգնել են Շագալին լքել Սանկտ Պետերբուրգը և խուսափել զինվորական ծառայությունից: 1918 թվականին Մարկի հետ միասին նա վերադարձել է Վիտեբսկ, որտեղ Շագալը նշանակվել է Վիտեբսկի գավառի արվեստի հարցերով հանձնակատար: Դրանից հետո Շագալները տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ֆինանսական դժվարությունների պատճառով Բերտան ստիպված է եղել վաճառել զարդերը: 1922 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բեռլին, 1923 թվականին՝ Փարիզ: Եվրոպայում Բերտան փոխել է իր անունը եվրոպական ձևով` դառնալով Բելլա[9]:

1931 թվականին ամուսինները ճանապարհ են ընկել դեպի Պաղեստին: 1920-ականների վերջին Բելլան ռուսերենից ֆրանսերեն է թարգմանել ամուսնու «Իմ կյանքը» գիրքը, իսկ 1930-ականների կեսերին նա սկսել է գրել իր հուշերը[10]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941 թվականի ապրիլին, ամուսինները զրկվել են Ֆրանսիայի քաղաքացիությունից: Մարսելի հյուրանոցներից մեկում նրանց ձերբակալել են այլ հրեաների հետ միասին: Ֆրանսիայում բնակվող ամերիկացի լրագրող Վարիան Ֆրայը սկանդալ է կազմակերպել, որի արդյունքում տեղի ոստիկանությունը նրանց ազատ է արձակել[11]: Մեկ ամիս անց Շագալները նավով հեռացել են Ֆրանսիայից և տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 1944 թվականի սեպտեմբերի 2-ին Բելլան մահացել է Ալտամոնի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ Բելլան մահացել է շաքարախտից, բայց նրա դստեր՝ Իդայի կարծիքով, մահվան պատճառը եղել է կոկորդի շրջանում ստրեպտոկոկային վարակը:

Բելլա Շագալը թաղված է Նյու Յորքի մոտակայքում գտնվող Ուեսթչեր Հիլզի գերեզմանատանը: Բելլայի մահից հետո 30-րդ օրը Հրեա գրողների, նկարիչների և գիտնականների կոմիտեն Քարնեգի հոլում կազմակերպել է նրա հիշատակին նվիրված երեկո, որտեղ հավաքվել է ավելի քան երկու հարյուր մարդ[9]:

Բելլայի մահից հետո Մարկ Շագալը և նրանց դուստրը՝ Իդան, հրատարակել են նրա «Առաջին հանդիպումը» և «Վառվող լույսերը» գրքերը[9]:

Բելլան Շագալի ստեղծագործություններում

Մարկ Շագալը և Բելլա Ռոզենֆելդը «Զբոսանք»-ում: Բելառուսի փոստային նամականիշ (1993)

1909 թվականին` ծանոթությունից ի վեր[7], Մարկ Շագալը իր նկարներում նկարել է Բելային: Շագալի ստեղծագործության սիրո թեման անփոփոխ կերպով կապված է Բելլայի կերպարի հետ: Շագալի գրեթե բոլոր նկարներում կնոջ կերպարը Բելլայի պատկերն է[12]:

1917-1918 թվականներին Շագալը նկարել է «Քաղաքի վերևում», «Զբոսանք» և «Կրկնակի դիմանկար» ինքնակենսագրական եռապատկերը: Բելլայի կերպարը պատկերված է նաև «Կապույտ սիրահարներ» (1914), «Կանաչ սիրահարներ» (1914), «Վարդագույն սիրահարներ» (1916), «Գորշ սիրահարներ» (1917), «Սիրահարներ» (1914), «Ծննդյան օր» (1915), «Բելլան սպիտակ օձիքով» (1917) և «Բելլան սպիտակ ձեռնոցներով» (1909) նկարներում[7]:

Մարկ Շագալը Բելլայի հետ իր հարսանիքը պատկերել է «Հարսանիք» (1916) և «Շագալը Բելլայի հետ» (1934) ստեղծագործություններում: Բելլայի մահից հետո Շագալն իննը ամիս ի վիճակի չիեղել նկարել՝ իր նկարակալները էսքիզներով շրջելով դեպի պատը: Բելլայի մահից հետո Շագալը նկարել է «Հարսանեկան լույսեր» (1946), «Նրա կողքին» և «Միայնություն» կտավները[7]:

Կերպարը մշակույթում և արվեստում

  • Վարիանի ցուցակը (2001) - Գլորիա Կարլին
  • Շագալ - Մալեվիչ (2014) - Կրիստինա Շնայդերման

Մատենագիտություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://arthive.com/fr/publications/4209~Love_story_in_paintings_Marc_Chagall_and_Bella_Rosenfeld
  2. 2,0 2,1 https://www.beauxarts.com/grand-format/bella-rosenfeld-leternelle-fiancee-de-marc-chagall/
  3. 3,0 3,1 3,2 3,3 Jiminez J. B. Rosenfeld, Bella // Dictionary of Artists' ModelsRoutledge, 2001. — P. 462. — ISBN 978-1-57958-233-3
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Jiminez J. B. Rosenfeld, Bella // Dictionary of Artists' ModelsRoutledge, 2001. — P. 463. — ISBN 978-1-57958-233-3
  6. Այլ տվյալներով ծնվել է 1889 թվականի դեկտեմբերի 2-ին
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Любарский Лазарь Белла Розенфельд-Шагал // Семь искусств. — 2011. — № 10 (23).
  8. Хмельницкая Людмила Новые сведения к биографии Беллы Розенфельд витебского периода // Бюллетень Музея Марка Шагала. — 2003. — № 2 (10). — С. 13—17.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Лозинская Рита. «История любви в картинах: Марк Шагал и Белла Розенфельд». Артхив. Վերցված է 2020-03-17-ին.
  10. 10,0 10,1 Апчинская Наталья «Горящие огни» Беллы Шагал // Шагаловский сборник. —Витебск, 2004. — № 2. — С. 3—7.
  11. Harshav, Benjamin Marc Chagall and His Times: A Documentary Narrative. — Stanford University Press, 2004. — С. 497.
  12. Авлукова В. Беларусь в жизни и творчестве Марка Шагала // Університет митної справи та фінансів. — 2018.

Արտաքին հղումներ