«Մելիք Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մելիք Թադևոսի Քոչարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] դերասան, դրամատուրգ: [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1944]] թվականից:
'''Մելիք Թադևոսի Քոչարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] դերասան, դրամատուրգ: [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1944]] թվականից: [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

16:38, 22 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Մելիք Քոչարյան
Ծնվել էմայիսի 11, 1911(1911-05-11)
ԾննդավայրԱլափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1992(1992-10-18) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն
Մելիք Քոչարյան Վիքիդարանում

Մելիք Թադևոսի Քոչարյան (մայիսի 11, 1911(1911-05-11), Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1992(1992-10-18), Երևան, Հայաստան), հայ դերասան, դրամատուրգ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1944 թվականից: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Մելիք Թադևոսի Քոչարյանը ծնվել է 1911 թվականի մայիսի 1-ին, Ալափարս գյուղում: 1930 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1928 թվականին խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1929-1941 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1950-1960 թվականներին աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:

Քոչարյանի դրամաները բեմադրվել են. «Մեծ հաղթանակի ճանապարհը» (Երևան, 1932), «Չքավորը» (Երևան, 1932), «Վարդ և Նվարդ» (1933), «Կույր երաժիշտը» (Լենինական, 1937), «Կամո» (Երևան, 1941), «Բադալյանների ընտանիքը» (Ղափան, 1942), «Ջումշուդ Վարանդացի» (Երևան, 1942), «Ռաիսա Տարասովա» (Թբիլիսի, 1934), «Սամվել» (ըստ Րաֆֆու համանուն վեպի, բեմադրել են Հայաստանի մի շարք թատրոններ), «Հարազատ մարդիկ» (Երևան, 1947), «Վաղվա մեծ օրը», «Մերժված խաղաղություն» (Սերոբ Սարգսյանի հեղինակակցությամբ), «Հին հիվանդություն» (Երևան, 1949, գրել է Թաթիկ Սարյանի համար[1]), «Ինչ որ ցանես-այն կհնձես», «Կործանում», «Կործանված սեր», «Մուսա լեռան քառասուն օրը (ըստ Ֆ. Վերֆելի համանուն վեպի), «Տունը նոր փողոցի վրա», «Խելագարված հարսնացուն», «Լուսաբերը Լուսավանում», «Ուստա Սեթոն չի սխալվում», «Առաջին որոտը» (Արտաշատ, 1969), «Կինը ուսադիրներով» (Վառնա, 1958):
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման բրա գրած «Մուսա լեռան քառասուն օրը» դրաման (որ լույս է տեսել «Մուսա լեռան զավակները» վերնագրով), 1965 թվականին արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության մրցանակին: Այն 1965 թվականին բեմադրվել է Բեյրութում, 1967 թվականին՝ Սոֆիայում, 1969 թվականին՝ Բուենոս Այրեսում (իսպաներեն թարգմանությամբ): Ուկրաիներեն լույս է տեսել Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Կիև, 1950) գիրքը[2][3]:

Մահացել է 1992 թվականին, Երևանում[4][5]:

Երկեր

  • Պիեսների ժողովածու (ժողովածուի մեջ տեղ է գտել Քոչարյանի «Մերժված խաղաղություն» դրաման, հեղինակակից Սերոբ Սարգսյան), Երևան, Կուլտլուսհրատ, 1951,186 էջ:
  • Պիեսների ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1956[6]:
  • Վանուշն ու Մանուշը, Երևան, Հայպետհրատ, 1962, 123 էջ:
  • Մենք նոր պիտի ապրենք, Երևան, Հայպետհրատ, 1964[7]:
  • Մուսա լեռան զավակները, Բեյրութ, 1965, 104 էջ:
  • Առաջին որոտը, Երևան, «Հայաստան», 1973:
  • Փրկություն (պիես), Երևան, «Սովետական գրող», 1978, 304 էջ:

Ծանոթագրություններ

  1. «Մելիք Քոչարյան - Media-inform.com». media-inform.com. Վերցված է 2019-03-03-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 474-475։
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Քոչարյան, Մելիք Թադևոսի, 1911-1992 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019-03-03-ին.
  4. «AV Production - Մելիք Քոչարյան». avproduction.am. Վերցված է 2019-03-03-ին.
  5. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 758:
  6. Քոչարյան, Մելիք Թադևոսի; Կաժոյան, Վ (1956). Գալստյան, Հ (ed.). Պիեսներ. Երևան: Հայպետհրատ.
  7. Քոչարյան, Մելիք Թադևոսի (1964). Լուսենց, Աշոտ Ղուկասի (ed.). Մենք նոր պիտի ապրենք: Պիեսների ժողովածու. Երևան: Հայպետհրատ.