«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 117. Տող 117.


===Դեսպենսերի պատերազմ===
===Դեսպենսերի պատերազմ===
Երկար սպասվեծ [[Դեսպենսերի պատերազմ|քաղաքացիական պատերազմ]] վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=372–378}}</ref>, երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները<ref>{{harvnb|Haines|2003|pp=121–123}}</ref>։ [[Հյու Դեսպենսեր ավագ]]ը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364–365}}</ref>։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=365–366}}</ref>։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364, 366–367}}</ref>։
Երկար սպասվեծ [[Դեսպենսերի պատերազմ|քաղաքացիական պատերազմ]] վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=372–378}}</ref>, երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները<ref>{{harvnb|Haines|2003|pp=121–123}}</ref>։ [[Հյու Դեսպենսեր ավագ]]ը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364–365}}</ref>։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=365–366}}</ref>։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364, 366–367}}</ref>։ Էդուարդը այնուամենայնիվ բացահայտորեն պաշտպանում էր Դեսպենսերներին, մասնավորապես շատ մոտ էր Հյու Դեսպենսեր կրտսերի հետ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=367–368}}</ref>։

Լանկեստերը 1321 թվականի սկզբին համախմբեց Դեսպենսերների թշնամիներին որպես դաշինք<ref>{{harvnb|Phillips|2011|pp=374–375}}</ref>։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը տեղյակ էին այս պլանների մասին մարտին և շարժվեցին արևմուտք՝ հույս ունենալով համոզել Փեբրոքի կոմսին լուծել այս ճգնաժամը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=375–377}}</ref>։ Փեմբրոքը մերժեց նրանց և պատերազմը բռնկվեց մայիսին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=376–377}}</ref>։ Դեսպենսերների հողերն արագորեն նվաճեցին դաշնակիցները և հաջողությունից ոգեշնչված նրանց միացան այլ բարոններ և հոգևորականներ հունիսին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=377–379}}; {{harvnb|Jordan|1996|p=84}}</ref>։ Էդուարդը փորձեց հարթել իրավիճակը, սակայն ընդդիմությունը հուլիսին նվաճեց Լոնդոնը և կոչ արեց խորհրդարանին հեռացնել Դեսպենսերներին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=383–387}}</ref>։ Իմանալով, որ իրեն կարող են գահընկեց անել, եթե հրաժարվի, Էդուարդը համաձայնվեց արտաքսել Դեսպենսերներին և բաժանեց նրա հողերը բարոնների միջև<ref>{{harvnb|Phillips|2011|p=390}}; {{harvnb|Haines|2003|pp=128–129}}</ref>։

Էդուարդը սկսեց պլանավորել իր վրեժը<ref>{{harvnb|Phillips|2011|p=394}}</ref>։ Փեմբրոքի օգնությամբ նա ձևավորեց փոքր կոալիցիա իր խորթ եղբայրներից և մի քանի կոմսերից ու հոգևորականներից և պլանավորեց նոր պատերազմ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=395–397}}</ref>։ Էդուարդը սկսեց [[Բարտոլոու դը Բադլեսմեր (Բադլեսմերի 1-ին բարոն)|Բադլեսմերի բարոնից]] և Իզաբելային ուղարկեց բարոնի [[Լիդս ամրոց]]՝ նպատակ ունենալով ստեղծել ''[[կազուս բելլի]]''<ref name=Phillips2011P397>{{harvnb|Phillips|2011|p=397}}</ref>։ Բարտոլոուի կին Նարգարետը կուլ տվեց խայծը և հրամայեց սպանել Իզաբելլայի սպասավորներին՝ Էդուարդին առիթ տալով ներխուժել<ref name=Phillips2011P397/>։ Լանկեստերը հրաժարվեց օգնել Բարտոլոուին իր սեփական բանակով և Էդուարդն արագորեն վերահսկողության տակ առավ Անգլիայի հարավ արևելքը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=397–398}}</ref>։ Տագնապած Լանկեստերը արդեն մոբիլիզացրեց իր սեփական բանաը Անգլիայի հյուսիսում, իսկ Էդուարդը տեղակայված էր հարավ արևմուտքում<ref>{{harvnb|Phillips|2011|pp=399–400}}</ref>։ Դեսպենսերները վերադարձան արտաքսումից և ներում շնորհվեց թագավորի կողմից<ref>{{harvnb|Phillips|2011|pp=400–401}}</ref>։

Դեկտեմբերին Էդուարդը իր բանակի գլխավորությամբ անցավ [[Սևեռն]] գետը և շարժվեց դեպի Ուելս, որտեղ գտնվում էր ընդդիմության բանակը<ref>{{harvnb|Phillips|2011|pp=403–404}}</ref>։ Դաշնակիցները ջախջախվռցին և Մորտիմերը հանձնվեց Էդուարդին<ref>{{harvnb|Phillips|2011|p=404}}</ref>, սակայն Դեմորին, Աուդլին և Հերֆորդի կոմսերը տեղափոխվեցին հյուսիս միանալու Լանկեստերին, ով պաշարել էր թագավորական [[Թիքհիլ ամրոց]]ը<ref name=Phillips2011PP406407>{{harvnb|Phillips|2011|pp=406–407}}</ref>։ Նոր համալրումներ ստանալով Ուելսից՝ Էդուարդը ճնշեց նրանց՝ հանդիպելով Լանկեստերի բանակին մարտի 10-ին [[Բարտոն օն Թրենթ]]ում։ Լանկեստերը, ունենալով ավելի փոքրաթիվ բանակ, նահանջեց առանց կռվի՝ փախնելով հյուսիս<ref name=Phillips2011PP406407/>։ [[Էնդրյու Հարքլի]]ն ծուղակը գցեց Լանկեստերին [[Բորոբրիջի ճակատամարտ]]ում և գերեվարեց կոմսին<ref>{{harvnb|Phillips|2011|p=408}}</ref>։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը հանդիպեցին Լանկեստերի հետ [[Պոնտեֆրակտ ամրոց]]ում, որտեղ ձևական դատավարությունից հետո մեղավոր ճանաչեցին Լանկեստերին և գլխատեցին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=408–409}}; {{harvnb|Haines|2003|p=141}}</ref>։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

09:47, 20 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Էդուարդ II
Ծնվել է՝ապրիլի 25, 1284[1][2][3][…]
ԾննդավայրԿարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս
Մահացել է՝սեպտեմբերի 21, 1327[1] (43 տարեկան) մարդասպանություն
Վախճանի վայրԲերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա
Գլոստերի տաճար
Երկիր Անգլիայի թագավորություն և Ուելս
ՏոհմՊլանտագենետներ
ազնվական և միապետ
ՀայրԷդուարդ I[4]
ՄայրԷլեանոր Կաստիլիացի[4]
ԵրեխաներԷդուարդ III[4], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի, Ջոան Թաուերցի[4] և Adam FitzRoy?[1]
Հավատքքրիստոնեություն

Էդուարդ II (ապրիլի 25, 1284[1][2][3][…], Կարնարվոն (ամրոց), Caernarfon, Caernarfon, Գվինեդ, Ուելս - սեպտեմբերի 21, 1327[1], Բերկլի, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա), նաև անվանում էին Էդուրադ Կարնարվոնացի, Անգլիայի թագավոր 1307 թվականից մինչև իր պաշտոնանկությունը 1327 թվականի հունվարին: Լինելով Էդուարդ I-ի չորրորդ որդին` Էդուարդը դարձավ թագաժառանգ իր ավագ եղբայր Ալֆոնսոյի մահից հետո: 1300 թվականի սկզբին Էդուարդը փոխարինեց իր հորը Շոտլանդիայի դեմ պատերազմում և 1306 թվականին շնորհվեց ասպետի կոչում Ուեստմինստերյան աբբայությունում: Իր հոր մահից հետո Էդուարդը դարձավ թագավոր 1307 թվականին: 1308 թվականին նա ամուսնացավ Ֆրանսիայի հզոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի դուստր Իզաբելլայի հետ, որպես երկու թագավորությունների միջև ակնկալվող երկարամյա հաշտության գործարքի մաս:

Էդուարդը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ Պիրս Գավեստոնի հետ, ով միացել էր նրանց ընտանիքին 1300 թվականին: Նրա և Գավեստոնի հարաբերությունների խորությունը պարզ չէ, նրանք կարող էին լինել ընկերներ, սիրեցյալներ կամ երդվյալ եղբայրներ: Էդուարդի հարաբերությունները Գավեստոնի հետ ոգեշնչեց Քրիստոֆեր Մառլոին 1592 թվականին գրել Էդուարդ II պիեսը, բացի այդ գրվել են այլ պիեսներ, վեպեր, նկարահանվել են ֆիլմեր և այլն: Այս աշխատությունների մեծ մասում կենտրոնացել են երկու տղամարդկանց սեքսուալ հարաբերությունների վրա: Գավեստոնի իշխանությունը, որպես Էդուարդի սիրեցյալ, ավարտին հասավ Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և այլ բարոնների հետ հարաբերությունների վատթարացման հետ և Էդուարդը ստիպված էր արտաքել նրան: Երբ Գավեստոնը վերադարձավ, բարոնները ստիպեցին Էդուարդին իրականացնել մեծածավալ բարեփոխումներ: Նոր բարոնները մեկուսացրեցին Գավեստոնին, որի պատճառով Էդուարդը չեղարկեց բարեփոխումները և վերադարձրեց իր սիրեցյալին: Էդուարդի զարմիկ Լանքեսթերի կոմսի գլխավորությամբ մի խումբ բարոններ առևանգեցին Գավեստոնին և սպանեցին 1312 թվականին, ինչը բերեց մի քանի տարի տևած զինված ընդհարումների: Անգլիական զորքերը հետ մղվեցին Շոտլանդիայում, որտեղ 1314 թվականին Էդուարդը պարտություն կրեց Ռոբերտ Բրյուսից Բաննոքբըրնի ճակատամարտում: Դրան հաջորդեց լայնամասշտաբ սովը և թագավորի քննադատները վտանգ դարձան նրա իշխանությանը:

Դեսպենսեր ընտանիքը, հատկապես Հյու Դեսպենսեր կրտսերը, դարձան Էդուարդի մոտիկ ընկերները և խորհրդականները, սակայն Լանկեսթերը և շատ այլ բարոններ նվաճեցին Դեսպենսերների հողերը 1321 թվականին և թագավորը ստիպված արտաքսեց նրենց: Էդուարդի գլխավորությամբ սկսվեց կարճաժամկետ ռազմական արշավանք, որի արդյունքում Լանքեսթերը գերևարվեց և սպանվեց: Էդուարդը և Դեսպենսերնրը մեծացրեցին իրենց իշխանությունը` սպանելով թշնամիներին և խլելով նրանց հողերը: Չկարողանալով հաջողության հասնել Շոտլանդիայում` Էդուարդը վերջապես զինադադար կնքեց Ռոբերտի հետ: Ընդդիմադիրները շատացան և երբ Իզաբելլան ուղարկվեց Ֆրանսիա, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ, նա դուրս եկավ Էդուարդի դեմ և հրաժարվեց վերադառնալ: Սկզբում Իզաբելլան դաշինք կնքեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ և 1326 թվականին փոքր բանակով ներխուժեց Անգլիա: Էդուարդի ռեժիմը անկում ապրեց և նա հեռացավ Ուելս, որտեղ գերի ընկավ նոյեմբերին: Թագավորը ստիպված էր հրաժարվել իր գահից 1327 թվականի հունվարին իր 14-ամյա որդու օգտին: Էդուարդ III-ը դարձավ թագավոր, իսկ Էդուարդ II-ը մահացավ Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ին, հնարավոր է սպանվեց նոր ռեժիմի հրամանով:

Նախապատմություն

Էդուարդ II-ը Էդուարդ I-ի և նրա կին Էլեանոր Կաստիլիացու չորրորդ որդին էր[5]: Նրա հայրը Անգլիայի թագավորն էր և հարավարևմտյան Ֆրանսիայում գտնվող Գասկոնի լորդը, որը ուներ ֆեոդալության կարգավիճակ և ենթարկվում էր Ֆրանսիայի թագավորին[6]: Նրա մայրը Կատիլիայի թագավորական ընտանիքից էր և նրան էր պատկանում հյուսիսային Ֆրանսիայի Պոնտյուի կոմսությունը: Էդուարդ I-ը հաջող ռազմական գործիչ էր, ով ղեկավարել էր բարոնական ապստամբության ճնշումը 1260-ական թվականներին և միացել էր Իններորդ խաչակրաց արշավանքին[7]: 1280-ական թվականներին Էդուարդ I-ը նվաճեց հյուսիսային Ուելսը` իշխանությունից զրկելով բնիկ ուելսցի արքայազներին և 1290-ական թվականներին միջամտեց Շոտլանդիայի քաղաքացիական պատերազմին` տիրելով երկրի իշխանությանը[8]: Նրան ժամանակակիցները անվանում են հզորագույն առաջնորդներից մեկը, ով կարողացավ իր հսկողության տակ առնել Անգլիայի ամենահզոր կոմսությունները[9]: Պատմաբան Մայքլ Պրեստվիչը Էդուարդ I-ին բնորոշում էր որպես «թագավոր, ումից վախենում և հարգում էին»[10]:

Չնայած Էդուարդ I-ի հաջողությունների, երբ նա մահացավ 1307 թվականին և իր որդուն թողեց բազում չլուծված խնդիրներ[11]: Ամենամեծ խնդիրն Անգլիայի իշխանության հարցն էր Շոտլանդիայում, որտեղ Էդուարդը երկար, սակայն ոչ արդյունավետ ռազմական գործողություններ վարեց, որոնք դեռ շարունակվում էին, երբ նա մահացավ[12]: Էդուարդի վերասկողությունը Գասկոնի նկատմամբ լարեցին հարաբերությունները Ֆրանսիայի թագավորների հետ[13]: Նախատեսված էր, որ Անգլիայի թագավորները պետք է տուրք վճարեին իրենց հողերի համար, սակայն Անգլիայի թագավորներն իրենց չէին համարում Ֆրանսիայի վասալներ, այստեղից լարվում էր հարաբերությունները[13]: Էդուարդ I-ի թանկարժեք ռազմական գործողությունների արդյունքում նա բարձրացրել էր հարկերը, ինչը բարոնների շրջանում բերել էր անհանդուրժողականության աճի, բացի այդ իր որդուն թողեց մոտ £200,000 պարտք իր մահվանից հետո[14]:

Վաղ կյանք (1284–1307)

Ծնունդ

Photograph of Caernarfon castle
Կարնարֆոն ամրոց, Էդուարդի ծննդավայր

Էդուարդ II-ը ծնվել է հյուսիսային Ուելսի Կարնարֆոն ամրոց 1284 թվականի ապրիլի 25-ին, Էդուարդ I-ի կողմից տարածաշրջանը նվաճելուց մեկ տարի չանցած և այդ պատճառով Էդուարդին նաև կոչում էին նաև Էդուրադ Կարնարվոնացի[15]: Հավանաբար թագավորը նախապես էր որոշել երեխայի ծննդավայրը, քանի որ այն կարևոր նշանակություն ուներ բնիկ ուելսցիների համար, որը հիմնադրվել էր հռոմեական ժամանակներում և համարվում էր թագավորական ադմինիստրացիայի կենտրոնը հյուսիսային Ուելսում[16]: Էդուարդի ծնունդը որոշ մարգարեների կողմից համարվում էր նշանակալի իրադարձություն, որոնք հավատում էին, որ աշխարհի վերջը մոտ է և հռչակեցին նրան նոր Արթուր արքա, ով կառաջնորդի Անգլիան դեպի փառավոր ապագա[17]:

Էդուարդ անունը ունի անգլոսաքսոնական ծագում, հղում կատարելով անգլոսաքսոնական սուրբ Էդվարդ Խոստովանող և ընտրվել է հոր կողմից, չնայած Էդուարդի եղբայրներին տրվել էր ավելի ավանդական նորմանական և կաստիլիական անուններ[18]: Էդուարդը ունեցել է երեք ավագ եղբայր, Հովհաննեսը և Հենրին մահացել էին Էդուարդի ծնվելուց առաջ և Ալֆոնսոն, ով մահացավ 1284 թվականին` թողնելով Էդուարդին գահի ժառանգորդ[19]: Չնայած Էդուարդը առողջ երեխա էր, կան հիշատակումներ, որ նա նույնպես մահվան շեմին է եղել և կարող էր հորը թողնել առանց տղա ժառանգորդի[19]: Նրա ծնունդից հետո երեխային մի քանի ամիս խնամեց Մարիոտան կամ Մարի Մաուսելը, ով հիվանդացավ և նրան խնամեց Ալիս դը Լեյրավը[20]: Նա միայն լսել էր իր իրական մոր Էլեանորի մասին, ով Գասկոնում էր հոր հետ երեխայի վաղ տարիներին[20]:

Մանկություն, ինքնություն և փորձառություն

Painting of Edward
Դիմանկար Վեստմինստերյան աբբայությունում, որը կարող է պատկանել Էդուարդի հայր Էդուարդ I-ին

Է~դուարդը մեծացավ հիմնականում անցկացնելով ժամանակը արքունիքում և 1293 թվականին տնային տնտեսությունը ղեկավարում էր Վիլհելմ Բլիբորոն[21]: Հավանական է, որ Էդուարդը ստացել է կրոնական կրթություն Դոմինիկյան միաբանության կողմից, որոնց նրա մայրը հրավիրել էր 1290 թվականին[22]: Նրա մագիստր էր նշանակվել տատիկի հետևորդներից Գայ Ֆերեն, ով պատասխանատու էր Էդուարդի կարգապահության համար, սովորեցնում էր ձիավարություն և ռազմական գործ[23]: Հայտնի չէ որքան լավ կրթություն է ստացել Էդուարդը, կան քիչ տեղեկություններ, որ նա ունակ է եղել գրելու և կարդալու, չնայած նրա մայրը անձամբ է հետևել իր երեխաների կրթությանը և Ֆերեն համարվում էր ժամանակարջանի լավ կրթված անձանցից մեկը[24]: Էդուարդը ավելի շուտ խոսացել է անգլո-նորմանական ֆրանսերենով առօրյա կյանքում, բացի այդ որոշ չափով տիրապետել է անգլերենին և հնարավոր է լատիներենին[25]:

Էդուարդը ուներ նորմալ դաստիարակություն թագավորական ընտանիքի անդամի համար[26]: Արքայազնը հետաքրքրված էր ձիերով և ձիաբուծությամբ ու դարձավ լավ հեծյալ: Նա նաև սիրում էր շներին, հատկապես գրեյհաունդներին[27]: Իր նամակներում նա հումորով կատակում էր, որ իր ընկերներին ուղարկում էր չվարժեցված կենդանիներին, ինչպիսիք էին ձիերը, որոնց թամբելը դժվար էր և ծույլ շների, որոնք չէին ցանկանում նապաստակ որսալ[28]: Նա այնքան էլ հետաքրքրված չէր որսորդությամբ, ինչը շատ տարածված էր 14-րդ դարում[29]: Նա սիրում էր երաժշտություն, ներառյալ Ուելսական երաժշտություն և նոր հատնաբերված քրոթ գործիքը[30]: Նա չէր մասնակցում ասպետական մենամարտերին, քանի որ նրան թույլատրված չէր սեփական անվտանգության համար, սակայն նա շատ էր սիրում սպորտը[31]

Էդուարդը մեծացավ բարձրահասակ և մկանոտ և իր ժամանակների չափանիշներով համարվում էր բարետես տղամարդ[32]: Ոչ հաճախ նա ընբոշխնում էր թիավարությունը, զբոսանքը և շփվում էր բանվորների և այլ ցածր դասի մարդկանց հետ[33]: Նրա վարքը նորմալ էր դիտվում ազնվականների կողմից և քննադատության էր արժանանում ընդդիմախոսների կողմից[34]:

1290 թվականին նրա հայր Էդուարդը ստորագրում է Բիրգհեմի պայմանագիրը, որով նա խոստանում է իր վեցամյա տղային ամուսնացնել երիտասարդ Մարգարետ Նորվեգացու հետ, ով հավակնում էր Շոտլանդիայի թագին[35]: Մարգարետը մահացավ նույն թվականին` վերջ դնալով Էդուարդի պլաններին[36]: Շատ չանցած մահացավ Էդուարդի մայր Էլեանորը, որին հաջորդեց նրա տատ Էլեանոր Պրովանսացու մահը[37]: Էդուարդ I-ը շատ վշտացավ իր կնոջ մահից և ճոխ թաղում կազմակերպեց: Էդուարդը ժառանգեց Պոնտյուի կոմսությունը իր մորից[37]: Դրանից հետո նախատեսվեց Էդուարդի ֆրանսիական ամուսնությունը որպես Ֆրանսիայի հետ խաղաղության մաս, սակայն պատերազմը բռնկվեց 1294 թվականին[38]: Մտադրություն եղավ Էդուարդին ամուսնացնել Ֆլանդիայի կոմսի դստեր հետ, սակայն սա նույնպես անհաջողության մատվեց, քանի որ այն արգելեց Ֆիլիպ IV Գեղեցիկը[38]:

Վաղ արշավանքներ Շոտլանդիա

Medieval painting
14-րդ դարի սկզբի պատկեր, որտեղ Էդուարդ I-ը (ձախից) հռչակում է իր որդի Էդուարդին (աջից) Ուելսի արքայազն

1297-ից 1298 թվականներին Էդուարդը կարգվեց Անգլիայում ռեգենտ, մինչ թագավորը արշավում էր Ֆլանդրիայում ընդդեմ Ֆիլիպ IV-ի, ով օկուպացրել էր Անգլիայի թագավորի հողերի մի մասը Գասկոնում[39]: Իր վերադարձից առաջ Էդուարդ I-ը ստորագրեց հաշտության պայմանագիր, որի համաձայն նա ամուսնացավ Ֆիլիպի քրոջ Մարգարետի հետ և համաձայեց ամուսնացնել արքայազն Էդուարդին Ֆիլիպի դուստր Իզաբելլայի հետ, որը ընդամենը երկու տարեկան էր[40]: Տեսականորեն այս ամուսնությունը կնշանակեր, որ Գասկոնի դքսությունը կժառանգեն Էդուարդի և Ֆիլիպի երեխաները, ինչը պետք է բերի երկարատև խաղաղության[41]: Երիտասարդ Էդուարդը սկզբում լավ հարաբերություններ ուներ նոր խորթ մոր հետ, ով Էդուարդին երկու եղբայր պարգևեց` Թոմաս Բրադերտոնը և Էդմունդ Վուդսթոքը[42]: Որպես թագավոր հետագայում Էդուարդը իր եղբայրներին ֆինանսական աջակցություն և տիտղոսներ պարգևեց[43]:

Էդուարդ I-ը նորից վերադարձավ Շոտլանդիա 1300 թվականին և այս անգամ իր հետ վերցրեց որդուն` դարձնելով նրան Կարլավերռոք ամրոցը պաշարող զորամիավորման հրամանատար[44]: 1301 թվականի գարնանը թագավորը Էդուարդին հռչակեց Ուելսի արքայազն` պարգևելով նրան Չեսթերի կոմսությունը և Հյուսիսային Ուելսի հարակից հողերը: Նա հույս ուներ որ դա կօգնի խաղաղեցնել տարածաշրջանը և իր որդուն կտա ֆինանսական անկախություն[45]: Էդուարդը ստացավ տուրքերը Ուելսի հողերից և միացավ իր հորը Շոտլանդիայի արշավանքին 1301 թվականին: Նա իր հետ վերցրեց 300 զինվոր և նվաճեց Թըրնբերի ամրոցը[46]: Արքայազն Էդուարդը նաև մասնակցեց 1303 թվականի արշավանքին և վերանվաճեց Բրեշին ամրոցը` օգտագործելով սեփական պաշարման մեքենաները[47]: 1304 թվականին Էդուարդը գաղտնի քննարկումներ ունեցավ շոտլանդացի ապստամբների առաջնորդների հետ թագավորի թիկունքում, երբ դրանք անհաջող ավարտ ունեցան, նա միացավ հորը Սթիրլինգ ամրոցի պաշարմանը[48]:

1305 թվականին Էդուարդը վիճեց հոր հետ ենթադրաբար գումարի խնդրի պատճառով[49]: Արքայազնը տարաձայնություններ ուներ եպիսկոպոս Վոլտեր Լանգթոնի հետ, ով արքայական գանձապետն էր և ակնառու էր, որ Էդուարդը ֆինանսական օգնություն էր ակնկալում արքունիքից[48]: Էդուարդ I-ը պաշտպանեց իր գանձապետին և հեռացրեց որդուն և նրա համախոհներին արքունիքից` կտրելով ֆինանսական աջակցությունը[50]: Ընտանիքի անդամների և ընկերների բարեխոսումներից հետո հայր և որդի հաշտվեցին[51]:

Շոտլանդիայի հակամարտությունը նորից թափ առավ 1306 թվականին, երբ Ռոբերտ Բրյուսը սպանեց իր հակառակորդ Հովհաննես Կոմինին և իրեն հռչակեց շոտլանդացիների թագավոր[52]: Էդուարդ I-ը մոբիլիզացրեց թարմ ուժեր, սակայն որոշեց, որ այս անգամ որդին պետք է գլխավորի արշավանքը[52]: Արքայազն Էդուարդը հռչակվեց Ակվիտանիայի դուքս և դրանից հետո շատ երիտասարդների հետ ասպետի կոչում ստացավ Վեստմինստերյան աբբայությունում կայացած միջոցառման ժամանակ[53]:

Պիրս Գավեստոն և սեռականություն

Այս ժամանակներում Էդուարդը մտերմիկ դարձավ Պիրս Գավեստոնի հետ[54]: Գավեստոնը թագավորի ասպետներից մեկի որդին էր, ում հողերը գտնվում էին գասկոնում և Գավեստոնը դարձավ արքայազն Էդուարդի տնային տնտեսության անդամ 1300 թվականին, ենթադրաբար Էդուարդ I-ի միջամտությամբ[55]: Էդուարդը և Գավեստոնը դարձան շատ մտերմիկ և շուտով Գավեստոնը դարձավ Էդուարդի կամպանիոնը, բայց մինչ այդ նրան տրվեց ասպետի կոչում 1306 թվականին[56]: 1307 թվականին անհայտ պատճառներով թագավորը արտաքսեց Գավեստոնին[57]: Ըստ ժամանակագիրների, Էդուարդը խնդրել էր գորը թույլատրել Գավեստոնին դառնալ Պոնտյուի կոմս, սակայն դա զայրացրել էր թագավորին, ով սպառնացել էր ժառանգությունից զրկել Էդուարդին, որից հետո արտաքսել է Գավեստոնին[58]: Սակայն պաշտոնական արքունական հիշատակումներում գրված է, որ Գավեստոնը ժամանակավոր է արտաքսված և պատճառը նշված չի եղել[59]:

Էդուարդի և Գավեստոնի միջև հնարավոր սեքսուալ հարաբերությունները բազմիցս քննարկվել է պատմաբանների կողմից, որոնք հիմնվել են մեզ հասած փաստերի վրա, որոնցից կատարվել են ենթադրություններ[60] Հոմոսեքսուալությունը կտրականապես մերժվում էր եկեղեցու կողմից 14-րդ դարում Անգլիայում, ինչը հավասարեցվում էր հերետիկությանը[61]: Էդուարդը և Գավեստոնը ունեցել են սեքսուալ հարաբերություններ իրենց կանանց հետ, որոնք պարգևել են նրանց երեխաներ[62]:

Վաղ կառավարում (1307–1311)

Թագադրում և ամուսնություն

Նկարում Էդուարդ II-ը ստանում է Անգլիայի թագը

Էդուարդ I-ը համախմբեց մեկ այլ բանակ Շոտլանդիա արշավելու համար 1307 թվականին, որին պետք է միանար նաև արքայազն Էդուարդը ամռանը, սակայն ծեր թագավորը արդեն հիվանդ եր և մահացավ հուլիսի 7-ին Շոտլանդիայի սահմանին[63]: Էդուարդը, իմանալով նորության մասին անմիջապես ճանապարհորդվեց Լոնդոնից նրան հասնելու համար և հուլիսի 20-ին հռչակվեց թագավոր[64]: Նա շարունակեց ճանապարհը հյուսիս դեպի Շոտլանդիա, օգոստոսի 4-ին տուրք ստացավ իր կողմնակիցներից Շոտլանդիայում և չեղարկեց արշավանքը ու վերադարձավ հարավ[64]: Էդուարդը անմիջապես հետ կանչեց Պիրս Գավեստոնին, ով գտնվում էր արտաքսման մեջ և նրան դարձրեց Կորնուելի կոմս, որից հետո կազմակերպեց նրա ամուսնությունը հարուստ Մարգարետ դը Կլարեի հետ[65]: Էդուարդը նաև ձերբակալեց իր հին խորհրդական արքեպիսկոպոս Լոնգթոնին և ազատեց գանձապետի պաշտոնից[66]: Էդուարդ I-ի մարմինը պահվեց Վոլթամի աբբայությունում մի քանի ամիս, որից հետո թաղվեց Վեսմինսթերում, որտեղ Էդուարդը կառուցեց հասարակ մարմարե շիրիմ իր հոր համար[67]:

1308 թվականին սկսվեց Էդուարդի և Իզաբելլայի ամուսնության գործընթացը[68]: Էդուարդը մեկնեց Ֆրանսիա հունվարին` թողնելով Գավեստոնին իր տեղապահ բացակայության ընթացքում[69]: Այս որոշումը տարօրինակ էր և բերեց Գավեստոնի դեմ ընդվզման[70]: Էդուարդը հավանաբար հույս ուներ, որ ամուսնությունը կուժեղացնի իր դիրքերը Գասկոնում և կբերի նրան շատ ցանկալի ներդրումներ[13]: Վերջնական քննարկումները այնուամենայնիվ չարդարացրեցին նրա հույսերը: Էդուարդը և Ֆիլիպ IV-ը բոլորովի տարբեր բնավորություն ունեին, Ֆրանսիայի թագավորը կրճատեց Իզաբելլայի օժիտի չափը և Էդուարդի կառավարումը Ֆրանսիայում իր հողերի նկատմամբ[71]: Որպես համաձայնության մաս Էդուարդը պետք է տուրքեր վճարեր Ակվիտանիայի դքսության համար և համաձայնվեց պահպանել 1303 թվականի Պարիզի պայմանագրի դրույթները[72]:

Զույգը ամուսնացավ հունվարի 25-ին Բուլոնում[73]: Էդուարդը որպես ամուսնության նվեր Իզաբելային պարգևեց Սաղմոսարան, իսկ Իզաբելլայի հայրը նվիրեց 21.000 լիվրե ու Իրական խաչից մասունք[74]: Զույգը վերադարձավ Անգլիա փետրվարին, որտեղ Էդուարդը հրամայեց մեծ շուքով նշել իրենց ամուսնությունը[75]: Արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին Վեստմինստերյան աբբայությությունում[76]:

Ամուսնության ժամանակ Իզաբելլան ընդամենը 12 տարեկան էր, երիտասարդ տվյալ ժամանակի չափանիշներով և հնարավոր է Էդուարդը ունեցել է սեռական հարաբերություններ իր սիրուհիների հետ նրանց ամուսնության առաջին մի քանի տարիներին[77]: Այս ժամանակ Էդուարդը դարձավ ապօրինածին Ադամի հայրը, ով հավանաբար ծնվել է 1307 թվականին[77]: Էդուարդի և Իզաբելլայի առաջին որդին ապագա Էդուարդ III-ն էր, ով ծնվել է 1312 թվականին, որն հաջորդեցին ևս երեք երեխաներ` Հովհանը 1316 թվականին, Էլեանորը 1318 թվականին և Ժուաննան 1321 թվականին[78]:

Գավեստոնի հետ հարաբերություններ

Painting of Philip IV and family
Իզաբելլա Ֆրանսիացին, ձախից երրորդը, կենտրոնում Ֆիլիպ IV Գեղեցիկը։

Գավեստոնը վերադարձավ արտաքսումից 1307 թվականին, ինչը նախապես համաձայնեցվել էր բարոնների հետ, սակայն ընդդիմությունը արագ ոտքի կանգներ[79]։ Գավեստոնը այնքան ազդեցություն ուներ թագավորության մեջ, որ անգամ մեկ ժամանակագիր գրել է «երկու թագավոր մեկ թագավորությունում, մեկը անունով, մյուսը գործով»[80]։ Նրան մեղադրում էին թագավորական հարստության և Իզաբելլայի ամուսնական նվերների հափշտակման համար[81]։ Գավեստոնը վճռական դերակատարում ուներ Էդուարդի թագադրման հարցում՝ զայրույթ հրահրելով անգլիական և ֆրանսիական ազնվականների մոտ արարողակարգային նախապատվության և հոյակապ հագուստի համար, և քանի որ Էդուարդը գերադասում էր ընկերակցությունը Իզաբելլայից տոնակատարությունների ժամանակ[82]։

Խորհրդարանը հանդիպեց 1308 թվականի փետրվարին լարված մթնոլորտում[83]։ Էդուարդը ցանկանում էր քննարկել կառավարական բարեփոխումների ծրագիրը, բայց բարոնները չէին ցանկանում սկսել նման բանավեճեր այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէր Գևեստոնի խնդիրը[83]։ Իրավիճակը հավանական էր դուրս գար բախումների փուլ, եթե չհարթեր Լինքոլնի 3-րդ կոմս Հենրի դը Լասին, ով համոզեց բարոններին հետ կանգնել[84]։ Նոր խորհրդարան գումարվեց ապրիլին, երբ բարոնները նորից քննադատեցին Գավեստոնին՝ պահանջելով արտաքել նրան։ Այս անգամ նրանց աջակցեց նաև Իզաբելլան և Ֆրանսիայի միապետությունը[85]։ Էդուարդը ընդդիմացավ, սակայն վերջում տեղի տվեց և համաձայնվեց ուղարկել Գավեստոնին Աքվիտանիա, որտեղից եթե վերադառնար, Կենտերբերիի արքեպիսկոպոսը պետք է վտարեր նրան եկեղեցուց[86]։ Վերջին պահին Էդուարդը մտափոխվեց և Գավեստոնին ուղարկեց Դուբլին՝ նշանակելով նրան Իռլանդիայի լորդ լեյտենանտ[87]։

Էդուարդը նոր ռազմական արշավանք հրավիրեց Շոտլադնիայի դեմ, սակայն բարոնները հրաժարվեցին և դրա փոխարեն հանդիպեցին 1308 թվականի օգոստոսին բարեփոխումները քննարկելու համար[88]։ Էդուարդը քննարկումներ սկսեց քննարկումներ, որպեսզի համոզի Հռոմի պապ Կղեմես V-ին և Ֆիլիպ IV-ին թույլատրել, որպեսզի Գավեստոնը վերադառնա՝ փոխարենը առաջարկելով ճնշել Տաճարականների միաբանությանը Անգլիայում և արքեպիսկոպոս Լենգթոնին ազատել բանտից[89]։ Էդուարդը եկեղեցու անդամներին և գլխավոր բարոններին հանդիպման հրավիրեց 1309 թվականի հունվարին, դրանից հետո մարտին կամ ապրիլին հանդիպեց կոմսերի հետ, հնարավոր է Լանկեստերի 2-րդ կոմս Թոմասի գլխավորությամբ[90]։ Մեկ այլ խորհրդարան գումարվեց, որը հրաժարվեց թույլ տալ Գավեստոնին վերադառնալ Անգլիա, սակայն առաջարկեց Էդուարդին հավելյալ հարկեր, եթե նա համաձայնվի բարեփոխումների ծրագիրի հետ[91]։

Էդուարդը վստահեցրեց Հռոմի պապին, որ Գավեստոնի հետ կապված վեճերը լուծված են[92]։ Այս խոստումների հիման վրա Հռոմի պապը համաձայնվեց չեղարկել արքեպիսկոպոսի հրամանը, որով սպառնում էր Գավեստոնին վտարել եկեղեցուց նրա վերադարձի դեպքում[93]։ Գավեստոնը վերադարձավ Անգլիա հունիսին, նրան դիմավորեց Էդուարդը[94]։ Հաճորդ ամիս գումարված խորհրդարանում Էդուարդը որոշ զիջումների գնաց, որպեսզի զսպի ընդդիմադիր բարոնների զայրույթը, ներառյալ սահմանափակեց լորդ ստյուարտի լիազորությունները, որխարենը խորհրդարանը համաձայնվեց ավելացնել հարկերը Շոտլանդիայի դեմ նոր պատերազմի համար[95]։ Ժամանակավորապես Էդուարդի և բարոնների միջև կայացավ հաջող համաձայնություն[96]։

1311 թվականի բարեփոխումներ

Գավեստոնի վերադառնալուց հետո հարաբերությունները գլխավոր բարոնների հետ ծայրաստիճան վատթարացավ[97]։ Նրան համարում էին ամբարտավան և նա վիրավորական մականուններով էր անվանում կոմսերին, ներառյալ ամենահզոր անդամներից մեկին անվանում էր «Վարվիքի շուն»[98]։ Լանկեստորի կոմսը և Գավեստոնի թշնամիները հրաժարվեցին ներկայանալ 1310 թվականին գումարված խորհրդարանին, քանի որ ներկա էր Գավեստոնը[99]։ Էդուարդը կանգնած էր մեծացող ֆինանսական խնդիրների առաջ՝ պարք լինելով իտալական բանկերին £22,000 և առերեսվեց բողոքների, երբ նա փորձեց մեծացնել իր եկամուտները Շոտլանդիայի դեմ պատերազմի նպատակով[100]։ Նրա փորձը մեծացնել բանակը Շոտլանդիայի դեմ ձախողվեց և կոմսերը հրաժարվեցին վճարել նոր հարկեր[101]։

Թագավորը և խորհրդարանը նորից հանդիպեցին 1310 թվականի փետրվարին և Շոտլանդիայի վերաբերյալ քննարկումներից անցում կատարվեց ներքին խնդիրների քննարկմանը[102]։ Էդվարդին առաջարկվեց հրաժարվել Գավեստոնից՝ որպես իր խորհրդական և փոխարենը ընդունի 21 ընտրված բարոնի խորհուրդ որը կիրականացներ համատարած բարեփոխումներ ինչպես կառավարության, այնպես էլ արքունիքում[103]։ Մեծ ճնշման ներքո նա համաձայնվեց առաջարկին և խորհուրդն ընտրվեց, որոնք կազմված էին ռեֆորմատորներից և պահպանողականներից[104]։ Մինչ խորհուրդն սկսում էր իր բարեփոխումները, Էդուարդը և Գավեստոնը հավաքագրեցին նոր բանակ 4,700 զինվորով Շոտլանդիայի դեմ, որտեղ ռազմական իրավիճակը շարունակում էր վատթարանալ[105]։ Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց ճակատամարտել և արշավանքը առաջխաղացում չունեցավ ամբողջ ձմռանը, մինչ մատակարարումը և գումարը վերջացավ 1311 թվականին և Էդուարդը ստիպված վերադարձավ[106]։

Այդ ժամանակ արդեն պատրաստ էր խորհրդի առաջարկած բարեփոխումների ծրագիրը և Էդուարդը քիչ շանս ուներ դրանք չընդունելու և ընդունեց դրանք հոկտեմբերին[107]։ Այս բարեփոխումներով սահմանափակվում էր թագավորի իրավունքը գնալ պատերազմի կամ հող տրամադրել առանց խորհրդարանի հաստատման՝ տալով խորհրդարանին վերահսկողություն թագավորական ադմինիստրացիայի վրա[108]։ Արդյունքում խորհուրը ևս մեկ անգամ արտաքսեց Գավեստոնին, այս անգամ չթույլատրելով ապրել Էդուարդի հողերում, ներառյալ Գասկոնում և Իռլանդիայում և նա պետք է զրկվեր իր կոչումներից[109]։ Էդուարդը զիջեց իր կալվածքները Վինձորում և Քինգս Լինգլիում։ Գավեստոնը լքեց Անգլիան հնարավոր է հյուսիսային Ֆրանսիա կամ Ֆլանդրիա[110]։

1311–1321 թվականներ

Գավեստոնի մահ

Էդուարդի և բարոնների միջև հարաբերությունները մնում էին լարված և կոմսերը ընդդիմանում էին թագավորի պահանջին պահել զորքերը պատրաստ վիճակում 1311 թվականի վերջում[111]։ Արդեն Էդուարդը հեռացել էր իր զարմիկից, Լանկեստերի կոմսից, ով նաև Լեսթերի, Լինքոլնի, Սալիսբերիի և Դերբիի կոմսն էր, ում եկամուտը տարեկան կազմում էր £11,000 և հաջորդ ամենահարուստ բարոնից հարուստ էր մոտ երկու անգամ[112]։ Միավորված լինելով Արունդելի, Գլոքեստերի, Հերֆորդի, Փեմբրոքի,, Վարվիքի բարոնների հետ, Լանկեստերը ղեկավարում էր Անգլիայի հզորագույն խմբակցությունը, սակայն հետաքրքրված չէր կառավարումով և չէր համարվում արդյունավետ քաղաքական գործիչ[113]։

Էդուարդը խորհրդի կազմավորումից հետո պահանջեց Գավեստոնի վերադարձը, ում հետ վերամիավորվեց 1312 թվականի հունվարին Յորքին[114]։ Բարոնները զայրույթի մեջ էին և հանդիպեցին Լոնդոնում, որտեղ Գավեստոնին հեռացրեց եկեղեցուց Կենտերբերիի արքեպիսկոպոսը և պլանավորեցին ձերբակալել նրան և չթողնել փախչել Շոտլանդիա[115]։ Լանկեստերի և նրա հետևորդների ճնշմամբ Էդուարդը, Իզաբելլան և Գավեստոնը գնացին Նյուքասլ[116]։ Հրաժարվելով իրենց ունեցվածքի մի մասից, թագավորական ընտանիքը փախավ նավով Սքարբորո, որտեղ Գավեստոնը մնաց, իսկ Էդուարդը և Իզաբելլան գնացին Յորք[117]։ Կարճատև պաշարումից հետո Գավեստոնը հանձնվեց Փեմբրոքի և Սուրիի կոմսերին՝ խոստում կորզելով, որ իրեն չեն վնասի[118]։ Նրա հետ կային մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և զարդեր, հավանաբար թագավորական գանձարանից, որոնք հետագայում Էդուարդի կողմից հայտարարվեցին գողացված[119]։

Հյուսիսից Փեմբրոքի ճանապարհին նրանք կայանեցին Միդլանդի Դեդինգթոն գյուղում՝ թողնելով Գավեստոնի պահակախմբի մոտ և այցելեցին Փեմբրոքի կնոջը[120]։ Վարվիքի կոմսը, օգտվելով առիթիվ, առևանգեց Գավեստոնին՝ տանելով Վարվիք ամրոց, որտեղ Լանկեստերի կոմսը և նրա համակիրները ժողով հրավիրեցին հունիսի 18-ին[121]։ Կարճ դատավարությունից հետո Գավեստոնը ճանաչվեց մեղավոր և մահապատժի ենթարկվեց հաջորդ օրը Լանկեստերի ներկայությամբ[122]։ Գավեստոնի մարմինը չհուղարկավորվեց մինչև 1315 թվականը[123]։

Լանկեստորի և Ֆրանսիայի հետ հարաբերություններ

Painting of Edward at a knighting ceremony
Էդուարդը (ձախից) և Ֆիլիպ IV-ը ասպետության միջոցառմանը Փարիզի Աստվածամոր տաճարում, 1312 թվական։

Գավեստոնի մահվան արձագանքները տարբեր էին[124]։ Էդուարդը շատ զայրացած էր և խորը վիրավորված՝ տեսնելով Գավեստոնի սպանությունը, նա նվիրաբերություններ արեց Գավեստոնի ընտանիքին և խոստացավ վրեժ լուծել ներքաշված բարոններից[125]։ Փեմբրոքի և Սուրիի կոմսերը նույնպես զայրացած էին Վարվիքի գործողություններից և առաջարկեցին իրենց աջակցությունը Էդուարդին[126]։ Լանկեստորը և նրա աջակիցները համարում էին, որ մահապատիժն անհաժեշտ էր թագավորությունում կայունության հասնելու համար[124]։ Մոտ էր քաղաքացիական պատերազմի բռնկվելուն, սակայն դեկտեմբերին Փեմբրոկի կոմսը երկու կողմի հետ բանակցելով հասավ խաղաղության պայմանագրի կնքման, համաձայն որի ընդդիմադիր բարոնները ներողություն պիտի խնդրեին Գավեստոնին սպանելու համար և աջակցեին դեպի Շոտլանդիա նոր արշավանքին[127]։ Լանկեստերն ու Վարվիքը, այնուամենայնիվ, անմիջապես չհամաձայնվեցին պայմանագրի հետ և շարունակեցին քննարկումները 1313 թվականի ընթացքում[128]։

Միևնույն ընթացքում Փեմբրոքի կոմսը բանակցում էր Ֆրանսիայի հետ Գասկոնի շուրջ անհամաձայնությունների լուծման համար և որպես համաձայնության մաս Էդուարդը և Իզաբելլան համաձայնվեցին ճամփորդել Փարիզ 1313 թվականի հունիսին և հանդիպել Ֆիլիպ IV-ի հետ[129]։ Էդուարդը հավանաբար հույս ուներ լուծել Ֆրանսիայի հարավի խնդիրները և ստանալ Ֆիլիպի աջակցությունը բարոնների դեմ պայքարում, Ֆիլիպի համար սա հնարավորություն էր տպավորելու փեսային իր հզորությամբ և հարստությամբ[130]։ Այցը շատ տպավորիչ էր, ներառյալ գլխավոր արարողությունը, երբ երկու թագավորները ասպետի կոչում շնորհեցին Ֆիլիպի որդիներին և 200 այլ անձանց Փարիզի Աստվածամոր տաճարում, մեծ թվով խնջույքներ Սեն գետի վրա և հրապարակային հայտարարում իրենց թագուհիներին, որ միանալու են խաչակրաց արշավանքին դեպի Լևանտ[131]։ Ֆիլիպը մեղմացրեց Գասկոնի խնդիրները և իրավիճակը փչացրեց միայն Էդուարդի բնակարանում հրդեհը[132]։

Վերադառնալով Ֆրանսիայից՝ Էդուարդը հասկացավ, որ քաղաքական դիրքն ուժեղացել է[133]։ Երկար բանակցություններից հետո, ներառյալ Վարվիկը և Լանկեստերը եկան համաձայնության 1313 թվականի հոկտեմբերին, պայմանագիրը ընդհանուր առմամբ նման էր նախորդ դեկտեմբերի պայմանագրին[134]։ Էդուարդի ֆինանսական վիճակը բարելավվեց շնորհիվ խորհրդարանի համաձայնության բարձրացնել հարկերը, բացի այդ ստացավ 160,000 ֆլորին Հռոմի պապից և նոր վարկեր իտալական բանկերից[135]։ Առաջին անգամ իր կառավարման ընթացքում Էդուարդը ֆինանսական խնդիրներ չուներ[136]։

Բանոքբըրնի ճակատամարտ

Sketch of the Battle of Bannockburb
1314 թվականի Բանոքբըրնի ճակատամարտի նկարագրությունը Հոլքեմի ավետարանից

1314 թվականի դրությամբ Ռոբերտ Բրյուսը վերանվաճել էր Շոտլանդիայի ամրոցների մեծ մասը, որոնք նվաճել էր Էդուարդը և ասպատակություններ էր գործում հյուսիսային Անգլիայի վրա մինչև Կարլայլ[137]։ Փոխարենը Էդուարդը նախատեսում էր մեծ ռազմական արշավանք Լանկեստերի և բարոնների աջակցությամբ՝ հավաքագրելով 15,000-ից 20,000 բանակ[138]։ Նույն ընթացքում Ռոբերտը պաշարել էր Սթիրլինգ ամրոցը, որը Շոտլանդիայի կարևորագույն ամրություններից էր։ Ամրոցի անգլիացի հրամանատարը հայտարարել էր, որ մինչև հունիսի 24-ը կպաշտպանի ամրոցը, մինչև Էդուարդը ժամանի, հակառակ դեպքում կհանձնվի[137]։ Այս նորությունը հասավ թագավորին մայիսի վերջին և նա որոշեց արագորեն սկսել արշավանքը, որպեսզի պաշտպանի ամրոցը[139]։ Ռոբերտն ուներ 5,500-ից 6,500 զինվոր, հիմնականում նիզակավոր, որոնց նախապատրաստեց Էդուարդի դեմ ճակատամարտին[140]։

Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ Բանոք Բուրնի բարձունքով[141]։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր Հենրի դը Բոհունը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում[141]։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից[142]։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում[142]։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները[143]։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել[143]։

Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո[144]։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն Օքսֆորդում, եթե փրկվի[144]։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց Դունբար, որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ Յորք։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ[145]։

Սով և քննադատություն

Բանոքբըրնի անհաջողությունից հետո Լանքեստերը և Վարվիքը իրենց քաղաքական ազդեցությունը մեծացրեցին և ճնշում գործադրեցին Էդուարդի վրա, որպեսզի վերահաստատի 1311 թվականի բարեփոխումները[146]։ Լանկեստերը դարձավ թագավորական խորգրդի ղեկավար 1316 թվականին՝ խոստանալով բարոններին նոր բարեփոխումներ, սակայն նրան ոչ բոլորն ընդունեցին, քանի որ տարաձայնություններ ուներ մյուս բարոնների հետ և հավանաբար առողջական խնդիրներ ուներ[147]։ Լանկեստերը հրաժարվեց հանդիպել Էդուարդի հետ խորդհրդարանում հաջորդ երկու տարիներին՝ դարձնելով կառավարումը ոչ էֆեկտիբ։ Այս իրավիճակում կորան բոլոր հույսերը, որ Անգլիան նոր արշավանք կկազմակերպի դեպի Շոտլանդիա և շատացան ահազանգերը, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ[148]։ Երկար քննարկումներից հետո Փեմբրոքի կոմսի, Էդուարդի և Լանկեստերի մասնակցությամբ կնքվեց Լիքի պայմանագիրը 1318 թվականի օգոստոսին, որով ներողություն խնդրվեց Լանկեստերից և ժամանակավոր հետաձգվեց հակամարտությունը[149]։

Էդուարդի խնդիրները մեծացան, երբ անկում ապրեց Անգլիայի գյուղատնտեսությունը, որը Եվրոպայում հայտնի Մեծ սովի մասն էր։ Այն սկսվեց հորդառատ անձրևներով 1314 թվականի վերջից, ինչին հաջորդեց շատ ցուրտ ձմեռը և առատ անձրևները գարնանը, ինչը սպանեց ոչխարների և խոշոր եղջրավոր անասունների մեծ մասին։ Վատ եղանակը շարունակվեց գրեթե մինչև 1321 թցականը, երբ բերքը շատ քիչ էր[150]։ Բրդի արտահանումից եկամուտները նվազեցին և սննդամթերքի գինը բարձրացավ, չնայած Էդուարդի ջանքերին գները հսկողության տակ պահելուն[151]։ Էդուարդը կոչ արեց ցորենի պահեստներից հանել ցորենը և խթանել ներքին առևտուրը, սակայն քիչ հաջողություն ունեցավ[152]։ Սովի տարիներին թագավորական արքունիքի կողմից խիստ միջոցների կիրառումը միայն ավելացրեց լարվածությունը[153]։

Այդ ընթացքում Ռոբերտ Բրյուսը ընդլայնեց իր հաջողությունը Բանոքբըրնի հաղթանակից հետո՝ ասպատակելով հյուսիսային Անգլիա, սկզբում գրոհելով Կարլասլ և Բերվիք ամրոցների վրա, որից հետո ավելի հեռու հարավ գնաց դեպի Լանկաշիր և Յորքշիր, անգամ մոտեցավ Յորքին[154]։ Էդուարդը փորձեց նոր արշավանք կազմակերպել, սակայն վրա հասած սովը անիրական դարձրեց նրա մտահղացումը[155]։ Նույն ընթացքում Ռոբերտի եղբայր Էդուարդ Բրյուսը հաջողությամբ ներխուժեց Իռլանդիա 1315 թվականին։ Էդուարդ Բրյուսը իրեն հռչակեց Իռլանդիայի թագավոր[156]։ Վերջապես նա պարտության մատնվեց 1318 թվականին Էդուարդ II-ի կողմից նշանակված Էդմունտ Բատլերից Ֆուգհարթի ճակատամարտում և Էդուարդ Բրյուսի գլուխն ուղարկվեց Էդուարդ II-ին[157]։ Ապստամբություններ եղան Լանկաշիրում և Բրիստոլում 1315 թվականին ու Ուելսի Գլամորգանում 1316 թվականին, սակայն ճնշվեցին[158]։

Սովը և Շոտլանդացիների քաղաքականությունը համարվում էին աստծո պատիժ և Էդուարդն ուներ տարբեր բացատրություններ։ Այս ժամանակները բնորոշվում էին «Էդուարդ II-ի դժողքային ժամանակներ» պոեմում[159]։ Շատերը քննադատում էին Էդուարդի անտարբերությունը գյուղացիների նկատմամբ[160]։ Ընդդիմությունը Էդուարդի շուրջ նույնպես ուժեղացավ՝ վնասելով նրա ազգականներին[161]։

Էդուարդը կարողացավ պահպանել իր նախկին խորհրդականներից մի քանիսին, չնայած բարոնները փորձում էին նրանց հեռացնել և Կլարեի կալվածքները բաժանեց իր երկու մտերիմների Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի միջև՝ դարձնելով նրանց անասելի հարուստ[162]։ Միջնորդներից շատերը, որոնք կարողացել էին փոխզիջումների հասնել 1318 թվականին, այժմ դուրս եկան Էդուարդի դեմ՝ բռնությունը ավելի հավանական դարձնելով[163]։

Կառավարման վերջին շրջան (1321–1326)

Դեսպենսերի պատերազմ

Երկար սպասվեծ քաղաքացիական պատերազմ վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին[164], երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները[165]։ Հյու Դեսպենսեր ավագը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին[166]։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին[167]։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ[168]։ Էդուարդը այնուամենայնիվ բացահայտորեն պաշտպանում էր Դեսպենսերներին, մասնավորապես շատ մոտ էր Հյու Դեսպենսեր կրտսերի հետ[169]։

Լանկեստերը 1321 թվականի սկզբին համախմբեց Դեսպենսերների թշնամիներին որպես դաշինք[170]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը տեղյակ էին այս պլանների մասին մարտին և շարժվեցին արևմուտք՝ հույս ունենալով համոզել Փեբրոքի կոմսին լուծել այս ճգնաժամը[171]։ Փեմբրոքը մերժեց նրանց և պատերազմը բռնկվեց մայիսին[172]։ Դեսպենսերների հողերն արագորեն նվաճեցին դաշնակիցները և հաջողությունից ոգեշնչված նրանց միացան այլ բարոններ և հոգևորականներ հունիսին[173]։ Էդուարդը փորձեց հարթել իրավիճակը, սակայն ընդդիմությունը հուլիսին նվաճեց Լոնդոնը և կոչ արեց խորհրդարանին հեռացնել Դեսպենսերներին[174]։ Իմանալով, որ իրեն կարող են գահընկեց անել, եթե հրաժարվի, Էդուարդը համաձայնվեց արտաքսել Դեսպենսերներին և բաժանեց նրա հողերը բարոնների միջև[175]։

Էդուարդը սկսեց պլանավորել իր վրեժը[176]։ Փեմբրոքի օգնությամբ նա ձևավորեց փոքր կոալիցիա իր խորթ եղբայրներից և մի քանի կոմսերից ու հոգևորականներից և պլանավորեց նոր պատերազմ[177]։ Էդուարդը սկսեց Բադլեսմերի բարոնից և Իզաբելային ուղարկեց բարոնի Լիդս ամրոց՝ նպատակ ունենալով ստեղծել կազուս բելլի[178]։ Բարտոլոուի կին Նարգարետը կուլ տվեց խայծը և հրամայեց սպանել Իզաբելլայի սպասավորներին՝ Էդուարդին առիթ տալով ներխուժել[178]։ Լանկեստերը հրաժարվեց օգնել Բարտոլոուին իր սեփական բանակով և Էդուարդն արագորեն վերահսկողության տակ առավ Անգլիայի հարավ արևելքը[179]։ Տագնապած Լանկեստերը արդեն մոբիլիզացրեց իր սեփական բանաը Անգլիայի հյուսիսում, իսկ Էդուարդը տեղակայված էր հարավ արևմուտքում[180]։ Դեսպենսերները վերադարձան արտաքսումից և ներում շնորհվեց թագավորի կողմից[181]։

Դեկտեմբերին Էդուարդը իր բանակի գլխավորությամբ անցավ Սևեռն գետը և շարժվեց դեպի Ուելս, որտեղ գտնվում էր ընդդիմության բանակը[182]։ Դաշնակիցները ջախջախվռցին և Մորտիմերը հանձնվեց Էդուարդին[183], սակայն Դեմորին, Աուդլին և Հերֆորդի կոմսերը տեղափոխվեցին հյուսիս միանալու Լանկեստերին, ով պաշարել էր թագավորական Թիքհիլ ամրոցը[184]։ Նոր համալրումներ ստանալով Ուելսից՝ Էդուարդը ճնշեց նրանց՝ հանդիպելով Լանկեստերի բանակին մարտի 10-ին Բարտոն օն Թրենթում։ Լանկեստերը, ունենալով ավելի փոքրաթիվ բանակ, նահանջեց առանց կռվի՝ փախնելով հյուսիս[184]։ Էնդրյու Հարքլին ծուղակը գցեց Լանկեստերին Բորոբրիջի ճակատամարտում և գերեվարեց կոմսին[185]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը հանդիպեցին Լանկեստերի հետ Պոնտեֆրակտ ամրոցում, որտեղ ձևական դատավարությունից հետո մեղավոր ճանաչեցին Լանկեստերին և գլխատեցին[186]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
  5. Haines 2003, էջ. 3
  6. Prestwich 1988, էջեր. 13–14
  7. Prestwich 2003, էջ. 33
  8. Prestwich 2003, էջեր. 5–6
  9. Prestwich 2003, էջ. 38; Phillips 2011, էջ. 5; Given-Wilson 1996, էջեր. 29–30
  10. Prestwich 2003, էջ. 38; Phillips 2011, էջ. 5; Gillingham, John (հուլիսի 11, 2008), «Hard on Wales», Times Literary Supplement, Times Literary Supplement, Վերցված է ապրիլի 22, 2014-ին
  11. Haines 2003, էջ. 25
  12. Haines 2003, էջ. 241
  13. 13,0 13,1 13,2 Brown 1988, էջ. 575
  14. Phillips 2011, էջ. 129; Prestwich 2003, էջեր. 30–31, 93–94
  15. Phillips 2011, էջեր. 33, 36
  16. Phillips 2011, էջեր. 35–36; Haines 2003, էջ. 3
  17. Coote 2000, էջեր. 84–86
  18. Phillips 2011, էջ. 39
  19. 19,0 19,1 Phillips 2011, էջ. 40
  20. 20,0 20,1 Phillips 2011, էջեր. 37, 47; Chaplais 1994, էջ. 5; Haines 2003, էջ. 4
  21. Phillips 2011, էջ. 48
  22. Phillips 2006, էջ. 226
  23. Phillips 2011, էջեր. 53–54
  24. Phillips 2011, էջեր. 55–57; Haines 2003, էջ. 11
  25. Phillips 2011, էջ. 60
  26. Hamilton 2006, էջեր. 5–6; Phillips 2011, էջ. 45
  27. Hamilton 2006, էջեր. 6–8
  28. Hamilton 2006, էջ. 8; Haines 2003, էջ. 7
  29. Phillips 2011, էջեր. 73–74
  30. Phillips 2011, էջեր. 37, 74; Hamilton 2006, էջ. 9
  31. :Hamilton 2006, էջ. 6; Phillips 2011, էջ. 40
  32. Prestwich 2003, էջ. 71; Phillips 2011, էջ. 41
  33. Phillips 2011, էջեր. 72–73; Prestwich 2003, էջ. 72
  34. Phillips 2011, էջ. 72; Prestwich 2003, էջ. 72
  35. Phillips 2011, էջ. 41; Haines 2003, էջ. 19
  36. Phillips 2011, էջ. 42
  37. 37,0 37,1 Phillips 2011, էջ. 43
  38. 38,0 38,1 Phillips 2011, էջեր. 77–78; Hallam & Everard 2001, էջ. 360
  39. Phillips 2011, էջեր. 78–79
  40. Phillips 2011, էջեր. 80–81; Rubin 2006, էջ. 30
  41. Brown 1988, էջ. 574
  42. Phillips 2011, էջեր. 81–82; Marshall 2006, էջ. 190
  43. Marshall 2006, էջեր. 198–199
  44. Phillips 2011, էջեր. 82–84
  45. Phillips 2011, էջեր. 85–87
  46. Phillips 2011, էջեր. 88–90
  47. Phillips 2011, էջեր. 91–93
  48. 48,0 48,1 Phillips 2011, էջեր. 94–95
  49. Phillips 2011, էջեր. 104–105
  50. Phillips 2011, էջեր. 95–96
  51. Phillips 2011, էջ. 107
  52. 52,0 52,1 Phillips 2011, էջ. 109
  53. Phillips 2011, էջեր. 109–111
  54. Phillips 2011, էջ. 96
  55. Phillips 2011, էջեր. 96–97
  56. Phillips 2011, էջեր. 96–97, 120; Chaplais 1994, էջ. 4
  57. Phillips 2011, էջեր. 112, 120–121
  58. Phillips 2011, էջեր. 120–121
  59. Phillips 2011, էջեր. 120–123; Haines 2003, էջեր. 20–21
  60. Ormrod 2006, էջ. 22; Haines 2003, էջեր. 20–21
  61. Ormrod 2006, էջեր. 23–25; Prestwich 2006, էջ. 70; Prestwich 2003, էջ. 72
  62. Prestwich 2006, էջ. 71; Phillips 2011, էջ. 101; Haines 2003, էջեր. 42–43
  63. Phillips 2011, էջ. 123
  64. 64,0 64,1 Phillips 2011, էջեր. 125–126
  65. Phillips 2011, էջեր. 126–127
  66. Phillips 2011, էջ. 129
  67. Phillips 2011, էջ. 131
  68. Phillips 2011, էջ. 132
  69. Phillips 2011, էջ. 133
  70. Chaplais 1994, էջեր. 34–41
  71. Brown 1988, էջեր. 574–575, 578, 584; Phillips 2011, էջեր. 131–134
  72. Phillips 2011, էջեր. 131–134
  73. Haines 2003, էջ. 52
  74. Phillips 2011, էջ. 135; Brown 1988, էջ. 574
  75. Phillips 2011, էջեր. 135, 139–140
  76. Phillips 2011, էջ. 140
  77. 77,0 77,1 Haines 2003, էջ. 61; Phillips 2011, էջ. 102
  78. Haines 2003, էջ. 93; Phillips 2011, էջ. 102
  79. Prestwich 2003, էջ. 74; Rubin 2006, էջ. 31
  80. Phillips 2011, էջեր. 135–137
  81. Phillips 2011, էջեր. 136–138
  82. Phillips 2011, էջեր. 144–146; Chaplais 1994, էջ. 44
  83. 83,0 83,1 Phillips 2011, էջեր. 146–147
  84. Phillips 2011, էջ. 146
  85. Phillips 2011, էջեր. 147–149
  86. Phillips 2011, էջեր. 149–150
  87. Phillips 2011, էջեր. 150–151
  88. Phillips 2011, էջ. 151
  89. Phillips 2011, էջեր. 152–153
  90. Phillips 2011, էջեր. 154–155
  91. Phillips 2011, էջեր. 156–157
  92. Phillips 2011, էջ. 155
  93. Phillips 2011, էջեր. 155, 157–158
  94. Phillips 2011, էջ. 158
  95. Phillips 2011, էջ. 159
  96. Phillips 2011, էջ. 160
  97. Phillips 2011, էջ. 161
  98. Phillips 2011, էջ. 161; Chaplais 1994, էջ. 68
  99. Phillips 2011, էջ. 162
  100. Phillips 2011, էջեր. 162–163
  101. Phillips 2011, էջ. 163
  102. Phillips 2011, էջեր. 163–164
  103. Phillips 2011, էջեր. 164–166
  104. Phillips 2011, էջ. 166
  105. Phillips 2011, էջեր. 167–170
  106. Phillips 2011, էջեր. 169–171
  107. Phillips 2011, էջ. 176; Haines 2003, էջ. 76
  108. Phillips 2011, էջեր. 177–178
  109. Phillips 2011, էջեր. 178–179, 182
  110. Phillips 2011, էջեր. 180–181
  111. Phillips 2011, էջեր. 182
  112. Phillips 2011, էջեր. 152, 174–175
  113. Phillips 2011, էջեր. 182, 276; Prestwich 2003, էջ. 77; Haines 2003, էջեր. 82–83, 87, 95
  114. Phillips 2011, էջեր. 182–184
  115. Phillips 2011, էջեր. 184–185; Chaplais 1994, էջ. 82
  116. Phillips 2011, էջեր. 186–187
  117. Phillips 2011, էջ. 187
  118. Phillips 2011, էջեր. 187–188
  119. Hamilton 1991, էջեր. 202–204
  120. Phillips 2011, էջ. 189; Haines 2003, էջեր. 86–87
  121. Phillips 2011, էջեր. 189–190
  122. Phillips 2011, էջեր. 190–191; Chaplais 1994, էջ. 88
  123. Phillips 2011, էջ. 241
  124. 124,0 124,1 Chaplais 1994, էջ. 89
  125. Chaplais 1994, էջ. 82; Phillips 2011, էջ. 192
  126. Phillips 2011, էջ. 191; Haines 2003, էջ. 86
  127. Phillips 2011, էջեր. 193–196, 199–200
  128. Phillips 2011, էջեր. 206–208
  129. Phillips 2011, էջեր. 207–920
  130. Phillips 2011, էջեր. 209–211
  131. Phillips 2011, էջեր. 210–211
  132. Phillips 2011, էջ. 213
  133. Phillips 2011, էջ. 214
  134. Phillips 2011, էջ. 217
  135. Phillips 2011, էջեր. 218–219; Prestwich 2003, էջ. 16
  136. Phillips 2011, էջեր. 225–226
  137. 137,0 137,1 Phillips 2011, էջեր. 223–224
  138. Phillips 2011, էջեր. 225–227; Haines 2003, էջ. 94
  139. Phillips 2011, էջեր. 223, 227–228
  140. Phillips 2011, էջեր. 228–229
  141. 141,0 141,1 Phillips 2011, էջ. 230
  142. 142,0 142,1 Phillips 2011, էջեր. 231–232
  143. 143,0 143,1 Phillips 2011, էջ. 232
  144. 144,0 144,1 Phillips 2011, էջ. 233
  145. Phillips 2011, էջեր. 233, 238
  146. Phillips 2011, էջեր. 239, 243
  147. Phillips 2011, էջեր. 246, 267, 276; Haines 2003, էջ. 104
  148. Phillips 2011, էջեր. 280, 282–283, 294; Tebbit 2005, էջ. 205
  149. Phillips 2011, էջեր. 308, 330; Haines 2003, էջ. 112
  150. Jordan 1996, էջ. 171; Phillips 2011, էջեր. 252–253
  151. Jordan 1996, էջ. 171; Phillips 2011, էջ. 253
  152. Jordan 1996, էջեր. 172–174
  153. Ormrod 2011, էջեր. 16–17
  154. Phillips 2011, էջեր. 248, 281, 329, 343–348
  155. Phillips 2011, էջեր. 343–348; Haines 2003, էջ. 97
  156. Phillips 2011, էջեր. 248, 253–54
  157. Phillips 2011, էջեր. 256–258
  158. Phillips 2011, էջեր. 247–248; Haines 2003, էջեր. 98–99
  159. Rubin 2006, էջեր. 17, 36; Phillips 2011, էջ. 328
  160. Phillips 2011, էջ. 277
  161. Tebbit 2005, էջ. 201
  162. Tebbit 2005, էջ. 205; Haines 2003, էջեր. 104–105
  163. Phillips 2011, էջ. 336
  164. Phillips 2011, էջեր. 372–378
  165. Haines 2003, էջեր. 121–123
  166. Phillips 2011, էջեր. 364–365
  167. Phillips 2011, էջեր. 365–366
  168. Phillips 2011, էջեր. 364, 366–367
  169. Phillips 2011, էջեր. 367–368
  170. Phillips 2011, էջեր. 374–375
  171. Phillips 2011, էջեր. 375–377
  172. Phillips 2011, էջեր. 376–377
  173. Phillips 2011, էջեր. 377–379; Jordan 1996, էջ. 84
  174. Phillips 2011, էջեր. 383–387
  175. Phillips 2011, էջ. 390; Haines 2003, էջեր. 128–129
  176. Phillips 2011, էջ. 394
  177. Phillips 2011, էջեր. 395–397
  178. 178,0 178,1 Phillips 2011, էջ. 397
  179. Phillips 2011, էջեր. 397–398
  180. Phillips 2011, էջեր. 399–400
  181. Phillips 2011, էջեր. 400–401
  182. Phillips 2011, էջեր. 403–404
  183. Phillips 2011, էջ. 404
  184. 184,0 184,1 Phillips 2011, էջեր. 406–407
  185. Phillips 2011, էջ. 408
  186. Phillips 2011, էջեր. 408–409; Haines 2003, էջ. 141
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ II» հոդվածին։