«Եթե (բանաստեղծություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{| class="infobox vcard" style="width:22em;width:20em; text-align:left;" ! colspan="2" class="summary" style="text-align:center;font-size:125%;font-weight:bold;background:transpa...»:
(Տարբերություն չկա)

16:11, 19 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Եթե...

Doubleday, Page & Co. հրատարակչություն, 1910թ.

«Եթե…» (անգլ.՝ If) պոեմ, անգլիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի (1865-1936թթ..) ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Բանաստեղծությունը գրվել է 1895 թվականին[1] և նվիրված է շոտլանդացի գաղութատիրական քաղաքական գործիչ Լինդեր Ստար Ջեյմսոնին[2]: Բանաստեղծությունը համարվում է Վիկտորյական դարաշրջանի գրական ստոիցիզմի դասական օրինակ[3]: Այն առաջին անգամ հրատարակվել է 1910թ[1]։ Կիպլինգի «Պարգևներ և փերիներ» գրքի (հեքիաթների և բանաստեղծությունների ժողովածու), «Եղբայր՝ քառակուսի կոշիկներ» գլխում՝ ներկայացնելով որպես հեղինակի պատգամը իր որդուն՝ Ջոնին: Այդ ժամանակ Քիփլինգն արդեն գրական աշխարհում ճանաչված ու մեծ փառքի հասած հաղինակներից էր, Նոբելյան մրցանակ շահած աշխարհի բոլոր գրողներից ամենաերիտասարդը[4]:

«Եթե...»-ն հեղինակի լավագույն և միաժամանակ ամենաշատ թարգմանված գործերից է[4]: Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն,իսպաներեն, ռուսերեն և աշխարհի շատ այլ լեզուներով: Հայերեն թարգմանվել է տարբեր հեղինակների կողմից՝ Մուշեղ Իշխան, Սամվել Մկրտչյան, Վլադիմիր Գասպարյան, Լևոն Շանթ, Վահան Հովհաննիսյան, Խորեն Գասպարյան, Ռուբեն Թարումյանի:

1995 թվականի Բի-բի-սի-ի կողմից անցկացված հարցումների արդյունքը ցույց է տվել, որ այն հանդիսանումը անգլիական ամենասիրված բանաստեղծությունը[5]:

Ստեղծման պատմութուն

1937 թվականի հրատարակված իր հետմահու ինքնակենսագրության մեջ Կիպլինգը պատմում է, որ այդ բանաստեղծությունը գրել է Լինդեր Ջեյմսոնի անձից տպավորված լինելով, որը 1895 թվականին ղեկավարում էր Բուրերի դեմ բրիտանական ռազմարշավը[2]: Չնայած ռազմարշավը ձախողվեց, արդյունքում բերելով Անգլո-բուրական պատերազմ, սակայն բրիտանական մամուլը ներկայացնում էր Ջեյմսոնին որպես անձնուրաց հերոս, իսկ պարտությունը որպես Բրիտանիայի հաղթանակ:

«Եթե...» բանաստեղծությունը փորագրվել է պղնձե սալիկի վրա և տեղադրվել Սըր Էռնեստ Շեքլտոնի «Քվեստ» (անգլ. Quest) էքսպեդիցիոն նավի տախտակամածի վրա[6]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «If by Rudyard Kipling : If, poem by Rudyard Kipling : Poems 007». web.archive.org. 2017-02-10. Վերցված է 2020-10-19-ին.
  2. 2,0 2,1 Kipling, Rudyard (1991). "Something of Myself."Cambridge:. Cambridge: Cambridge UP. էջ 111.
  3. GradeSaver. «Rudyard Kipling: Poems "If-" Summary and Analysis | GradeSaver». www.gradesaver.com (անգլերեն). Վերցված է 2020-10-19-ին.
  4. 4,0 4,1 «ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». Գրական Թերթ. 2014-01-01. Վերցված է 2020-10-19-ին.
  5. Jones, Griff Rhys (19 Sept. 1996). The Nation's Favourite Poem. BBC Books; 1st. Edition. ISBN 0563387823.
  6. Карнеги Д. V. Главные предпосылки успеха публичного выступления // Ораторское искусство и оказание влияния на деловых партнеров. — 1926-1931.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթե (բանաստեղծություն)» հոդվածին։