«Տիտոս Մակկիոս Պլավտուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: an:Plauto
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: io:Plautus
Տող 66. Տող 66.
[[hr:Plaut]]
[[hr:Plaut]]
[[hu:Plautus]]
[[hu:Plautus]]
[[io:Plautus]]
[[is:Titus Macchius Plautus]]
[[is:Titus Macchius Plautus]]
[[it:Tito Maccio Plauto]]
[[it:Tito Maccio Plauto]]

20:30, 12 Հունիսի 2012-ի տարբերակ

Տիտոս Մակկիոս Պլավտոս
Titus Maccius Plautus
Դիմանկար
(դրամատուրգ)
Ծնվել էմ.թ.ա. 254,
ԾննդավայրՍարսինա (Ումբրիա)
Մահացել էմ.թ.ա.184,
Մահվան վայրՀռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերPseudolus?, Menaechmi?, Cistellaria?, Rudens?, Aulularia?, Miles gloriosus? և Mostellaria?
Մասնագիտությունկատակերգակ, դրամատուրգ և գրող
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
 Plautus Վիքիպահեստում

Տիտոս Մակկիոս Պլավտոս (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է (մ.թ.ա. 254.) Ումբրիայի Սարսինա քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտոսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս»(«Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն , որ նա մահացել է ( մ.թ.ա.184.)։

Կյանքը և գրական գործունեությունը

Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր Ֆրիդրիխ Ռիչլը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր , որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են Հելիուսը և Կիկերոնը։

Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների` 50 տարեկանից։ Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա յամանակակից անտաղանդ հեղինակները , որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ Վարրոի ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը ,և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին,10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը`նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն , որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»` (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկաըությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։


Ստեղծագործությունները

  • «Ամփիտրիո»,
  • «Կճուճ»,
  • «Բաքոսուհիներ»,
  • «Գերիներ»,
  • «Վիճակ»,
  • «Երկվորյակներ»,
  • «Սնապարծ զինվոր»,
  • «Տեսիլք»,
  • «Վաճառական»,
  • «Երեք ռուբլի»,
  • «Խարդավանք»,
  • «Պարսիկ»,
  • «Էշեր»,
  • «Ճամպրուկ» և այլն։