«Նիկոլայ Լևիտով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 78. Տող 78.
[[Կատեգորիա:1890 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1890 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ապրիլի 17 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ապրիլի 17 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային հոգեբաններ]]

07:08, 6 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Նիկոլայ Դմիտրիևիչ Լևիտով
Պատկեր:Николай Дмитриевич Левитов.jpg
Ծնվել է1890 ապրիլի 17
Ռանենբուրգ
Մահացել էփետրվարի 17, 1972(1972-02-17) (տարիքը 81)
Մոսկվա
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան → Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբանություն, հոգեբանական գործ
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի հոգեվերլուծական գիտահետազոտական ինստիտուտ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱլեքսանդր Լազուրսկի
Պարգևներ
Լենինի շքանշան Կ. Ուշինսկու մեդալ
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Նիկոլայ Դմիտրիևիչ Լևիտով (ապրիլի 17 1890, Ռանենբուրգփետրվարի 17 1972, Մոսկվա), սովետական հոգեբան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն

Նիկոլայ Դմիտրիևիչ Լևիտովը ծնվել է 1890 թվականի ապրիլի 17-ին Ռազյանսկայա նահանգի Ռանենբուրգ քաղաքում (այժմ՝ Լիպեցկի մարզ) քահանայի ընտանիքում:[1]

Ավարտելով Ռանենբուրգյան հոգևոր ուսումնարանը՝ ուսումը շարունակել է Ռյազանի հոգևոր ճեմարանում, որից հետո գործուղվել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիա, որն ավարտել է 1914 թվականին՝ մագիստրոսի աստիճանով։ Միաժամանակ, Ա. Ֆ. Լազուրսկու ղեկավարությամբ ուսումնասիրել է հոգեբանություն՝ Պետերբուրգի հոգեվերլուծական ինստիտուտում: 1914-1918թթ.աշխատել է Ռյազանի հոգևոր ճեմարանում՝ որպես գրականության ուսուցիչ: 1918-1921թթ. դասավանդել է հոգեբանություն և տրամաբանություն Ռանենբուրգի ժողովրդական կրթության ինստիտուտում:[2][3]

1921 թվականից Ն.Դ. Լևիտովը մշտապես ապրել և աշխատել է Մոսկվայում: 1921 թվականին ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական կրթության ինստիտուտի պրոռեկտոր, որտեղ դասավանդել է տրամաբանություն և հոգեբանություն։ 1923 թվականից աշխատել է աշխատանքի կենտրոնական ինստիտուտի լաբորատորիայում, այնուհետև 1925-1936թթ. ղեկավարել է պրոֆկոնսուլտացիայի ինստիտուտի բանվոր դեռահասի մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրության բաժանմունքի լաբորատորիան: Այդ ընթացքում ծանոթացել է Պ. Պ. Բլոնսկու հետ, ով նրան ուղղորդել է Ն.Կ.Կրուպսկայայի շուրջ միավորված հոգեբանների և մանկավարժների խմբակ։ Ն.Դ. Լևիտովը դարձավ պետական գիտական խորհրդի անդամ, որի նախագահն էր Ն.Կ.Կրուպսկայան[2][4]:

1936 թվականին Լևիտովը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Փսիխոտեխնիկա և մասնագիտական համապատասխանություն» թեմայով ։ 1936-1938թթ. աշխատել է պոլիտեխնիկական կրթության ինստիտուտում՝ կենսաբանական խմբի հոգեբան: 1938-1959թթ. ղեկավարել է ՌՍՖՍՀ ԳԱ հոգեբանության ինստիտուտի կամքի և բնույթի լաբորատորիան, այնուհետև՝ անձի հոգեբանության լաբորատորիան: 1944 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բնավորության խնդիրը հոգեբանության մեջ» թեմայով»:[5][6][7]

Ն.Դ.Լևիտովն անընդհատ համատեղում էր իր աշխատանքը հետազոտական ​​ինստիտուտում և Մոսկվայի համալսարաններում: 1946 թվականից 1958 թվականներին եղել է Մոսկվայի Վ.Ի.Լենին անվան պետական ​​մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր: 1958 թվականից 1960 թվականներին նույն պաշտոնում աշխատել է Վ.Պ.Պոտեմկինի անվան Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտում, 1960 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Ն.Կ.Կրուպսկայայի անվան Մոսկվայի տարածաշրջանային մանկավարժական ինստիտուտում[3]:

Մահացավ 1972 թվականի փետրվարի 17-ին: Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը:

Գիտական գործունեություն

Հիմնական աշխատություններ

Նշումներ