«44-օրյա պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չNo edit summary
չ Protected "Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)": Հաճախելիության բարձր աստիճան ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ))
(Տարբերություն չկա)

07:45, 2 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Հայ-ադրբեջանական պատերազմ
Արցախյան պատերազմ
Թվական 27 սեպտեմբեր 2020
Վայր Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում
Պատճառ Արցախյան ազատամարտ
Արդյունք ընթանում է
Հրամանատարներ
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)
Ջալալ Հարությունյան (Արցախի ՊԲ հրամանատար)
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ)
Զաքիր Հասանով (Ադրբեջանի պաշտպանության նախարար)
Կողմերի ուժեր
* Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ Ադրբեջանի զինված ուժեր
Ադրբեջանի սահմանապահ զորքեր
  • Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցություն
  • Սիրիայի ազգային բանակ (ավելի քան 500 վարձկան գրոհային)[1]

Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • ավելի քան 11 սպանված (քաղաքացիական)[2],
  • ավելի քան 60 վիրավոր (քաղաքացիական)[2],
  • 157 զոհված զինծառայող, [3][4][5]
  • մոտ 120 վիրավոր[6]
  • Վնասված քաղաքացիական օբյեկտներ, դպրոցներ

Ադրբեջանական պնդումներ՝

  • 12 «Օսա» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ
Հայկական աղբյուրներ՝
  • 1750 զոհ (մոտ 2700 վիրավոր)
  • 12 ուղղաթիռ,
  • 107 անօդաչու սարք,
  • 205 տանկ և ՀՄՄ,
  • 3 ՏՕՍ,
  • 1 Սմերչ (ՀԿՌՀ)
  • 5 ինքնաթիռ[7]

Ադրբեջանական պնդումներ՝

  • Սպանված և վիրավոր զինծառայողների թիվը չի նշվում,
  • 5 քաղաքացիական զոհ,
  • 19 քաղաքացիական վիրավոր,
  • 1 խոցված ուղղաթիռ

Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետության միջև[8]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10[9]։ Ի պատասխան բախումներին, Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ։ Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար[10]:

Նախապատմություն

Հայ-ադրբեջանական հակամարտությունը շուրջ մեկդարյա պատմություն ունի։ 1988 թվականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի գագաթնակետը Արցախյան պատերազմն էր։ 1994 թվականին՝ հակամարտող կողմերի միջև ստորագրված հրադադարից հետո, տարբեր տարիներին տեղի են ունեցել տարբեր տեսակի և ձևի զինված ընդհարումներ։

Իրադարձությունների ժամանակագրություն

Սեպտեմբերի 27

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը[11][12]: Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ[13], Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ[14]։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով[15]։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ[16]։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք[17]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին[18]։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը[19]։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով[20]։

Սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք[21]։

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները։

Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ Ադրբեջանը ներկայացնում է հիմնականում Արցախի պաշտպանական զինատեսակների, մասնավորապես «Օսա-ԱԿ»-ներին հարվածելու տեսանյութեր, իսկ հայկական կողմը հրապարակում է Ադրբեջանի հարձակվողական զինտեխնիկայի, մասնավորապես հարվածային անօդաչու սարքերի, տանկերի և այլ մարտական մեքենաներ ոչնչացնելու տեսանյութեր։

Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայել է բոլոր հարձակումներին՝ հակառակորդին հասցնելով անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես ոչնչացվել է 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական[22]։

Սեպտեմբերի 29

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս[23]։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 10։30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովել են «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները։ F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։ Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա[24]։

Սեպտեմբերի 30

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ[25]։

Հոկտեմբերի 1

Մարտունի քաղաքում Ադրբեջանական հրթիռից վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողներ: Հայկական կողմը խոցել է 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հոկտեմբերի 2

Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 2-ի առավոտյան հայտնել է, որ ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերված իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով[26]։

Արձագանք

Հակամարտող կողմերից

Հայաստան, Արցախ

  • Հայաստան Հայաստան Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը[27]։

Ադրբեջան, Թուրքիա

Միջազգային

  • ՄԱԿ - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը[28],
  • Եվրոպա - Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների[29]։
  • - ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման համակարտող կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալ հրադադարին[30],
  • Թուրքիա Թուրքիա - «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան նրա կողքին է, և Ադրբեջանը ունի մեր լիակատար աջակցությունը»,- հայտնել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը[31]։
  • Ռուսաստան Ռուսաստան - Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում[32]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Syrian rebel fighters prepare to deploy to Azerbaijan in sign of Turkey's ambition».
  2. 2,0 2,1 «11 զոհ, 60-ից ավել վիրավոր.Արցախի ՄԻՊ-ը խոսեց Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման մասին»
  3. «Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայող․ ՊԲ-ն հրապարակել է զոհերի անունները».
  4. «Եվս 28 զոհ․ հրապարակվել են նրանց անունները».
  5. «Զոհերի թիվն ավելացավ ևս 26–ով. Արցախի ՊՆ–ն».
  6. «Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր».
  7. «4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և ՀՄՄ․ ադրբեջանական բանակի կորուստները».
  8. «Վարդենիսի ուղղությամբ ևս կրակոցներ են եղել» (արխիվացված)
  9. «Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը».
  10. «Источник: СБ ООН проведет экстренную встречу по ситуации в Нагорном Карабахе».
  11. «Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը».
  12. «Հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան».
  13. «Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ. Մարտերը շարունակվում են. ՀՀ ՊՆ խոսնակ».
  14. «Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. ՊՆ».
  15. «ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը».
  16. «Արցախը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ ունի․ ՄԻՊ».
  17. «Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար. ԱՀ նախագահ».
  18. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. վարչապետ». www.tert.am. Վերցված է 2020-09-27-ին.
  19. «Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter».
  20. «Մեզ հետ կռվում է նաեւ Թուրքիան․ Արցախի Նախագահի ասուլիսը (տեսանյութ)».
  21. «Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք».
  22. «Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում».
  23. «Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ».
  24. «Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ տարածքում խոցել է ՍՈւ-25 գրոհիչ, օդաչուն զոհվել է. ՊՆ խոսնակ».
  25. «Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել. ԼՐԱՑՎԱԾ».
  26. «Ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական ռադիոկայան են գտել. Վերծանմամբ պարզվել է՝ ղեկավարվում են արաբերեն».
  27. «ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը».
  28. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը».
  29. «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է անում վերադառնալ բանակցությունների».
  30. «ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ վերադառնալ հրադադարին».
  31. «Թուրքիան Հայաստանին մեղադրել է «խաղաղ բնակավայրերի վրա հարձակվելու համար»».
  32. «Ռուսաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՀ հակամարտության գոտում».