«Լյուդվիգ Ռիխտեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բնանկարներ ՀոթՔաթ գործիքով
Տող 32. Տող 32.
[[Կատեգորիա:Ռոմանտիստ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ռոմանտիստ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ավստրիացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Ավստրիացի նկարիչներ]]
[[Կատեգորիա:Բնանկարներ]]

18:12, 1 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ


Լյուդվիգ Ռիխտեր
գերմ.՝ Ludwig Richter[1]
Ի ծնեգերմ.՝ Adrian Ludwig Richter
Ծնվել էսեպտեմբերի 28, 1803(1803-09-28)[2][3][4][…]
ԾննդավայրՖրիդրիխշտադտ, Altstadt, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]
Վախճանվել էհունիսի 19, 1884(1884-06-19)[2][3][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրԴրեզդեն, Գերմանական ռայխ[5]
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, նկարազարդող, ինքնակենսագիր, համալսարանի դասախոս և գծանկարիչ
ՈճԲիդերմայեր և հետռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներCivitella & Ariccia?, Ariccia (Morning)? և Bridal Procession in a Spring Landscape?
ԱշակերտներWilhelm Porst?
ԱմուսինAugusta Frederica Freudenberg?
 Ludwig Richter Վիքիպահեստում

Ադրիան Լյուդվիգ Ռիխտեր ( գերմ.՝ Adrian Ludwig Richter, սեպտեմբերի 28, 1803(1803-09-28)[2][3][4][…], Ֆրիդրիխշտադտ, Altstadt, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - հունիսի 19, 1884(1884-06-19)[2][3][4][…], Դրեզդեն, Գերմանական ռայխ[5]), գերմանացի նկարիչ, ռոմանտիզմի և բիեդերմայերի ուղղությունների ներկայացուցիչ:

Կյանք և ստեղծագործություն

Ռիխտերը նկարչություն է ուսանել Դրեզդենի արվեստի ակադեմիայում: Նրա տաղանդի հետագա զարգացման մեջ մեծ նշանակություն են ունեցել ճանապարհորդությունները՝ հատկապես Իտալիա, որոնց ընթացքում Ռիխտերը ծանոթացել է նազարեցիների և Յոզեֆ Անտոն Կոխի ստեղծագործություններին: Գերմանիա վերադառնալուց հետո նկարիչը աշխատել է Մեյսենի ճենապակյա արհեստանոցում [Ն 1]:այնուհետև Դրեզդենի ակադեմիայում բնանկարչություն է դասավանդել[6][7]:

Արվեստագետ

Ռիխտերը 1830-ական թվականների վերջին ավելի շատ հանդես է եկել որպես նկարազարդող [Ն 2]: Կատարել է շուրջ 3000 փորագրություն և ստեղծել 150 արվեստի գործեր: Նա դարձել է Գերմանիայի ամենահայտնի արվեստագետներից մեկը[8]: Միևնույն ժամանակ նրա «մեծ ձևաչափի նկարը», կարծես երկրորդ պլան է մղվել։ Զարգացող աչքի հիվանդությունը գրեթե կուրացրել էր նկարչին և նա 1873 թվականին ստիպված թողել է նկարը անավարտ: Բնանկարի վարպետ Ռիխտեը այդ մասին արտահայտել է 1828 թվականին «Մի գերմանացի նկարչի կյանքի հուշեր» աշխատությունում:

Բնանկարչությունը, ինչպես և երաժշտությունը, առաջացնում է ոչ թե հստակ, պարզ մտքերի արտահայտում, այլ՝ ընդամենը ընդհանուր զգացմունքների և ապրումների։ Դա այն է, որ բնության լեզուն հասկանալու բանալին մենք վաղուց կորցրել ենք և դուրս եկել բնության մեծ ներդաշնակությունից: Հետևաբար, սենսացիաների մեծ մասը, որոնք ծագում են, մենք դիտում ենք բնական շքեղությունը` մելանխոլիկ և նոստալգիկ հատկությունները:

Նշումներ

  1. Մեյսենը Գերմանական ճենապակյա ապրանքանիշ է, որի անունը ծագել է սաքսոնական Մայսեն քաղաքից, որտեղ առաջին անգամ ճենապակու արտադրությունն իրականացվեց Եվրոպայում:
  2. Ռիխտերը նկարազարդել է նաև Գրիմ եղբայրների հեքիաթների հրատարակությունների համար։

Ծանոթագրություններ

  1. Deutsche Nationalbibliothek Record #118600486 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ludwig Richter (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Рихтер Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. «Lebenserinnerungen eines deutschen Malers». www.projekt-gutenberg.org. Վերցված է 2020-09-30-ին.
  7. «Auguste Richter - Stadtwiki Dresden». www.stadtwikidd.de. Վերցված է 2020-09-30-ին.
  8. «Grimms Märchen Kinder- und Hausmärchen». Վերցված է 2020-09-30-ին.

Գրականություն

  • Broer, W. Epochen der Kunst / W. Broer, O. Kammerlohr. — München : Oldenbourg, 1994. — Bd. 4 : 19. Jahrhundert : vom Klassizismus zu den Wegbereitern der Moderne. — 288 s. — ISBN 3-486-87524-8.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ռիխտեր» հոդվածին։