«AirNet Express»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ավիաընկերություն | Ավիաընկերություն = AirNet Express | logo = AirNetExpressLogo.png }}...»:
(Տարբերություն չկա)

17:39, 19 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

AirNet Express
ՔԱՄԿ
USC
Պայմանականչ
STAR CHECK
Հիմնադրվել է1974
ԿենտրոններRickenbacker International Airport?
ԳլխամասRickenbacker International Airport, Օհայո, ԱՄՆ
airnet.com(անգլ.)

AirNet Express Ամերիկայի Միացյալ Նահանգների բեռնատար ավիաընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Կոլումբուսում: Ավիաընկերությունը մասնագիտանում է փաստաթղթերի, փաթեթների և այլ փոքր բեռների տեղափոխման և առաքման մեջ: Ավիաընկերությունը Միացյալ Նահագներում հանդիսանում է ավելի քան 300 բանկերի ամենամեծ տրանսպորտային գործընկեր: Ներկայումս ավիաընկերության գործունեությունը հիմնականում կենտրոնացած է գիտության և բժշկության ճյուղերի կազմակերպություններից և հաստատություններից փաստաթղթերի կարևոր փաթեթների տեղափոխման վրա:

AirNet Express ավիաընկերությունը շահագործում է Կոլումբուսի Ռիքենբակեր միջազգային օդանավակայանը: 2008 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը հայտարարեց բեռների տարանցիկ հանգույցը Չիկագո տեղափոխելու, ինչպես նաև օդանավերի քանակի կրճատման և փոխադրումների երթուղային ցանցի վերակազմակերպման մասին[1][2]:

Պատմություն

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին հետևյալ անվանմամբ` US Check Airlines: Օդային բեռների շուկայում մինչև 1997 թվականի սեպտեմբերը ստեղծվել են յոթ ընկերություններ, որոնք համարյա համարժեք են իրենց գործունեության ոլորտում:

  • Wright International Express — ձեռք է բերվել 1984 թվականին,
  • Midway Aviation - տարածաշրջանային ավիաընկերության բաժին,
  • Pacific Air Charter - ընկերություն, հաստատվել է 1997 թվականի հունիս ամսին,

2008 թվականի սկզբին ավիաընկերությունը ձեռք բերվեց Bayside Capital ներդրումային հոլդինգի կողմից 38 միլիոն ԱՄՆ դոլարով:

Չվերթ

2008 թվականի դեկտեմբեր ամսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից`[3]

Չվերթ AirNet Express
Ինքնաթիռի տեսակը Ընդհանուր Նշումներ
Bombardier Learjet 35 6
Bombardier Learjet 35A 18
Cessna 208 7
Beechcraft Baron BE-58 41

Piper PA-31 Navajo

17


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ