«Գուգլի ծառայությունների ցանկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Vacio տեղափոխեց էջը «Google-ի բոլոր ծառայությունների ցուցակը»-ից «Գուգլի ծառայությունների ցանկ» |
(Տարբերություն չկա)
|
21:49, 8 Հունիսի 2012-ի տարբերակ
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Բացի որոնողական համակարգից, Google-ը ունի մի շարք այլ օգտակար ծառայություններ և գործիքներ: Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն: Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից: Որոշ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել այլ՝ լրացուցիչ ծրագրեր (օրինակ, Flash Player-ը): Նաև ավելի հարմարավետ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ արագ ինտերնետ կապ (Google Video ծառայության համար անհրաժեշտ է առնվազն 512 ԿԲ/վ արագությամբ ինտերնետ կապ, իսկ Google Earth-ի համար՝ 256 ԿԲ/վ):
Google-ի ծառայությունները
- Google Answers (http://answers.google.com) — մեզ հետաքրքրող հարցերին այլ օգտագործողների կողմից պատասխաններ ստանալու համար նախատեսված ծառայություն:
- Google AdSense (http://www.google.com/adsense) — կոնտեքստային գովազդի ծառայություն, որը թույլ է տալիս մեծաքանակ այցելուներ ունեցող կայքերի տերերին գումար վաստակել: Ծրագիրը ինքնուրույն որոշում է ինչ գովազդներ պետք է ցուցադրվի կայքում, որպեսզի այն համընկնի կայքի բովանդակության հետ:
- Google AdWords (http://www.google.com/adwords) — կոտեքստային գովազդի ծառայություն:
- Google Alerts (http://www.google.com/alerts) — նախապես որոշված հաճախականությամբ ուղարկում է էլ. փոտին որոնման արդյունքները:
- Google Analytics (http://google.com/analytics/) — անվճար ծառայություն, որը կայքատերերին վիճակագրական տեղեկություններ է տալիս կայքի մասին:
- Google ArtProject (http://www.googleartproject.com/) — աշխարհի հանրահայտ թանգարանների ինտերակտիվ ներկայացում:
- Google App Engine (http://code.google.com/appengine/) — Google ընկերության սերվերների վրա մասշտաբային վեբ-հավելումների ստեղծման և պահպանման համար նախատեսված հարթակ:
- Google Apps (http://google.com/apps/) — Google-ի բոլոր գործիքները սեփական դոմենի հետ օգատգործելու համար նախատեսված ծառայություն
- Google Merchant Center (http://base.google.com/, նախկինում՝ Google Base) — բովանդակության հեղինակներին հնարավորություն է տալիս տեղադրել հատուկ պահոցում որոշակի տեղեկություններ և որոնել այդ տեղեկության մեջ։
- Blogger (http://blogger.com/) — սա բլոգերի վարման ծառայություն է, որն թույլ է տալիս պահել մեդիա ֆայլերն, գրառումներն ու մեկնաբանությունները Google-ի սերվերներում։
- Google Bookmarks (http://www.google.com/bookmarks/) — հնարավորություն է տալիս պահել տարբեր կայքերի հղումներ էջադիրներում, ավելացնել դրանց պիտակներ և նկարագրություններ։ Տվյալները պահպանվում են Google-ի սերվերներում և հասանելի են բոլոր համակարգիչներից։
- Google Buzz — սոցիալական կայքի գործիք, որն ինտեգրացված է Gmail-ին։ Ծառայությունն դադարեցրել է իր աշխատանքը 2011-ի աշնանը[1].