«Մասնակցի քննարկում:23artashes»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Հակոբ Մովսես: Նոր բաժին
Տող 115. Տող 115.


Բարև Ձեզ, 23artashes: կարող եք կրկին պաշտպանել [[Հակոբ Մովսես]]ը? ip-ն բաժինն էլի դատարկում է։ [[Մասնակից:GevHev4|GevHev4]] ([[Մասնակցի քննարկում:GevHev4|քննարկում]]) 11:32, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)
Բարև Ձեզ, 23artashes: կարող եք կրկին պաշտպանել [[Հակոբ Մովսես]]ը? ip-ն բաժինն էլի դատարկում է։ [[Մասնակից:GevHev4|GevHev4]] ([[Մասնակցի քննարկում:GevHev4|քննարկում]]) 11:32, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)
: Հարգելի [[Մասնակից:GevHev4|GevHev4]], պաշտպանեցի մեկ ամսով։ --[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]]) 18:15, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)

18:15, 14 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Պահոկց
Պահոց (2009-2014)

Պահոց (2015)
Պահոց (2016)
Պահոց (2017)
Պահոց (2018)
Պահոց (2019)

Խնդրանք

23artashes ջան, լավ ես անում ջնջում ես վերահղումները... շատ լավ ես անում... Բայց խնդրում եմ, ջնջելուց նայիր այդ էջերին հղվող էջեր կան թէ ոչ: Քո ջնջումների արդյունքում բավականին շատ կարմիր հղումներ են առաջանում, որոնք իրականում կային: Այս պարագայում ընդհանրապես ջնջել պետք է թէ ո՞չ, չգիտեմ:

Հասկանում եմ, որ կա ինչ-որ քննարկում կամ կանոնակարգ, որ ադմիններին պարտադրում/խորհուրդ է տալիս ջնջել այսպիսի էջերը: Բայց այս գործողությունների արդյունքում ժամերով ընկնում ման եմ գալիս (հնարավոր է նաև այլ խմբագիրներ) եդ կարմիր հղումները, ու շատերն էլ չեմ գտնում:

Կարո՞ղ է, այդ կանոնակարգ/քննարկումը վերանայենք:--Ahaik (քննարկում) 17:23, 11 Մարտի 2020 (UTC)[reply]

Ahaik ջան, ես ջնջել եմ ակնհայտ տառասխալներով վերահղումները (Նիժնիյ, Սադովիյ ևն), որոնք իրավունք չունեն ՎՊ-ում երևալու։ Այսինքն՝ եթե ջնջելուց հետո առաջանում են կարմիր հղումներ, ուրեմն այդ կոպիտ սխալներն ինչ-որ հոդվածներում առկա են։ Պետք է ոչ թե իմ ջնջելը քննարկվի, այլ պետք է այդ սխալներն ուղղվեն (գուցե նույնպես բոտով, ինչպես ստեղծվել են այդ հարյուրավոր սխալ հոդվածներն ու դրանց վերահղումները)։ Եթե համաձայն ես, որ սխալները մնան վիքիում, չեմ զլանա և կվերականգնեմ ջնջածներս։ Հուսով եմ՝ կգանք փոխհամաձայնության։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:49, 11 Մարտի 2020 (UTC)[reply]
Հ. Գ. Չալարեցի, երեկվա ջնջած բնակավայրերի վերահղումները հատ-հատ նայեցի. ոչ մեկին հղում չկար (1, 2, 3, 4 և այլն)։ Որտե՞ղ են այդ կարմիր հղումները, խնդրում եմ ցույց տաս գոնե մեկը։ --23artashes (քննարկում) 05:53, 12 Մարտի 2020 (UTC)[reply]
23artashes, ջան, ես էլ չէի ալարել, արդեն ստուգել ու ուղղել էի... հենց կոնկրետ այս ջնջածների մեջ ընդամենը մի հատ էր, որ վերահղում ուներ: Խոսքը հիմնականում նախկինում ջնջածների մասին է:
Եթե տառասխալների մասին ես ասում, ապա այո, ես էլ եմ կարծում, որ տառասխալները պետք է ուղղվեն ու ուղղում եմ դրանք նկատելուն պես: Սակայն երբ ես եմ ուղղում տառասխալները հղումներում, նայում եմ կան արդյոք հղումներ այս սխալին, ու ուղղում եմ դրանք: Իսկ Ձեր ջնջումները միայն ջնջումներ են... (խնդրում եմ, վատ չընկալես, պարզապես փաստում եմ): Շատ դեպքեր են եղել, որ տեսել եմ ջնջումները, ու հղումներով հետ եմ գնացել - ուղղել եմ, բայց եղել են դեպքեր, որ չեմ էլ նկատել ու մի քանի տարի հետո եմ ուղղել: Ու համոզված էլ չեմ, որ բոլորն եմ ուղղել: Այնուամենայնիվ կոչ է ընդամենը այս մասով, որ եթե ջնջում ես, ապա հղումներն էլ ստուգի ուղղի, կամ մի ջնջի, ասա ուրիշը անի, այ սա եմ ասում քննարկենք: Ու այո, հենց ջնջելը քննարկենք, ոչ թէ ջնջենք թէ ոչ, այլ ինչպես անենք որ կարմիր հղումներ չգեներացնենք ու ամեն տեղ ուղղենք այլ ոչ մասնակի!!!
Հիմա բոտերով հարյուրավորի մասով. հարյուրավոր սխալ հոդված չի ստեղծվել, խնդրում եմ այդպես չասես: Կարծում եմ, ասածդ վերաբեվում էր հոդվածների անվանումներին, որոնք ստեղծման պահին սխալ չէին, ու քննարկման արդյունքում է որոշվել փոխել: Շատ լավ է եղել, սակայն փոխելիս պետք է փոխել ամեն տեղ, որպեսզի տեղեկությունների ամբողջականությունը չխախտվի:
Ավելի ծիծաղալու բան ասեմ, դեպքեր կան, երբ փոփոխվում է հոդվածի անունը, իսկ հոդվածի պարունակությունը ընդհանրապես անփոփոխ է մնում (սա քո արածը չի, պարզապես ևս մի մաքրման աշխատանք է, որ ժամանակ առ ժամանակ անում եմ :) ): Ստացվում է հոդվածի անվանումն է «փիղ» իսկ տեքստում մկան մասին է գրված--Ahaik (քննարկում) 10:06, 12 Մարտի 2020 (UTC)[reply]
Ahaik ջան, իրավացի ես, նկատի ունեի ոչ թե սխալ հոդվածները, այլ դրանց վերնագրերը (կներես, ուշադիր չէի եղել)։ Իսկ որ այդ վերնագրերն ակնհայտ տառասխալով էին, փաստ է, և դրա համար քննարկում պետք չէ (խոսքս Ալեկս-ների և -իյ-երի մասին է, և հայերենի կանոնները մենք չէ, որ պիտի քննարկումով որոշենք)։ Հասկանում եմ մտահոգությունդ, սրանից հետո ջնջելիս կնայեմ հղումները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 10:58, 12 Մարտի 2020 (UTC)[reply]

Դավիթ Խուդաթյան

Բարև Ձեզ, ներեցեք Դավիթ Խուդաթյան էջը ինչո՞ւ եք ջնջել😏 Թամարա93 (քննարկում) 17:09, 18 Մարտի 2020 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի Թամարա93։ Ջնջման պատճառը նշված է՝ հոդվածն անաղբյուր էր։ Վիքիպեդիայում հոդվածները պետք է հիմնավորվեն վստահելի աղբյուրներով։ Իսկ այդ հոդվածի միակ աղբյուրում՝ 1, տվյալ անձի կենսագրության վերաբերյալ ոչինչ չկա, միայն պաշտոնը, ծննդյան ամսաթիվն ու կուսակցական պատկանելությունն են։ Հոդվածագրին 7 օր էր տրվել աղբյուր ավելացնելու համար, սակայն դա չէր արվել։ Հոդվածը ջնջվել է ըստ կանոնակարգի պահանջի։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 19:13, 18 Մարտի 2020 (UTC)[reply]

Էջինփոփոխություն մասին

Ինչ կլինի որ Մարտունի գյուղի էջում փոփոխություններ եմ անում ու ուզում եմ նյութեր ավելացնեմ,էլ չջնջեք))))Իմ գյուղնա հաստատ ես ավելի լավ գիտեմ ինչ կարամ ավելացնեմ ինչը ջնջեմ Zaween (քննարկում) 08:24, 4 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարգելի Zaween, սկսենք նրանից, որ ես ոչ թե ջնջել եմ Ձեր գրածը, այլ ընդամենը վերականգնել եմ հոդվածի պատշաճ տեսքը։ Վիքիպեդիայում հոդվածի վերևում լինում են նախաբանը և տեղեկաքարտը (աջից), այլ ոչ թե գյուղի պատմությունը։ Բացի այդ, հոդվածում շարադրվածի մեծ մասն անաղբյուր է, ինչը հակասում է Վիքիպեդիայի կանոններին։ Խնդրում եմ այսուհետև անպայման նշել վստահելի աղբյուրներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 08:54, 4 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Այ-փիի արգելափակում

Ողջույն, Արտաշես ջան: Ինչպե՞ս ես: Խնդրում եմ արգելափակես այ-փին և ջնջես հայհոյաբանություն խմբագրումը: --Հայկ (արաբագետ) 06:15, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 18:37, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Արտաշես ջան: Միգուցե արգելափակե՞լ [Սպասարկող:Ներդրումները/Serefsizermeniler սրան]: --Հայկ (արաբագետ) 15:30, 8 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հայկ ջան, բարև։ Արված է։ Եթե կրկնվի, ժամկետը կերկարացնենք։ Շնորհակալություն տեղեկացնելու համար։ --23artashes (քննարկում) 18:15, 8 Մայիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 19:41, 8 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հոդվածի ջնջում

Բարև ձեզ ես Էլեն Մուշեղյանն եմ վերջերս ստացա նամակ, կապված իմ թարգմանության հետ - « Քրիստիան դե Սիկա» որտեղ նշվում էր, որ վատ է կատարված: Նախ դուք պետք է ներկայանաք ով ե՞ք եթե հանդիսանում եք Վիքիյում մարզի՞չ, ասեք իմ շտկումները ի՞նչն է այստեղ թերացում ու արդեն քանի ամիս է այս նյութը կա Վիքիյում ու ինչպես եղավ, որ հենց նոր եք տեղեկացնում ինձ այս մասին: ՈՒ կղնդրեի սպառնալից չլինեն, ոչ նի մարզիչ ինձ չի ասել ու ես շատ երկար եմ աշխատել դրա վրա ու տեղադրել , եթե կար թերացում թող ինձ զգույշացնեին ավելի շուտ: Կխնդրեի ավելի մանրամասնել իմ թերացումների մասին, քանի որ դեռ նորեկ եմ և աշղատել եմ միայնակ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Elen musheghyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Elen musheghyan, չնայած հարցն ինձ չէր ուղղված, բայց մի քանի կետով անդրադառնամ ձեր գրությանը։ Հայերեն Վիքիպեդիայում, ըստ էության, մարզիչներ չկան, այլ կան խմբագիրներ, որոնց մի մասը փորձառու է, իսկ մյուս մասը՝ նորեկ (անփորձ)։ Ամեն դեպքում, այս հարթակում բոլորն էլ հավասար են և պետք է առաջնորդվեն Վիքիպեդիայի կանոնակարգերով։ Կարծես խոսքը Քրիստիան դե Սիկա հոդվածի մասին է։ Չգիտեմ, թե հոդվածը ջնջման ներկայացրած մասնակիցը ինչի համար է այն պիտակել վատ թարգմանություն, ճիշտ կլինի խնդրենք ինքը ասի։ Ես հոդվածը չեմ կարդացել, հետևաբար չեմ կարող գնահատական տալ։--Գարդմանահայ (քննարկում) 20:50, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, շնորհակալություն ինձ նշելու համար:

Հարգելի Էլեն, հոդվածը լի է վրիպակներով, ուղղագրական մի շարք սխալներով: Հիմա կբերեմ մի քանի սխալների օրինակ` «հյուրանօցում», «նա գրավում է երաժշտությունը...», «սկսել ե» և այլն: Խորհուրդ կտամ հոդվածը վերանայել: Հարցերի դեպքում կարող եք գրել իմ քննարկման էջում: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ: --Արեն (քննարկում)

Շնորհակալություն

Թանգարանային խմբագրաթոնի մասնակցության աստղ
Հարգելի՛ 23artashes, շնորհակալություն 2020 թվականի Թանգարանների միջազգային օրվան նվիրված Թանգարանային խմբագրաթոնին մասնակցելու և մշակութային այդ կարևոր թեման հարստացնելու համար։-BekoՔննարկում

Վելլեր

Դուք ոչ միայն խառնում եք Վելլերին Սերգեյ Մարկովի հետ /դրանք լրիվ տարբեր մարդիկ են/, մեկի խոսքերը վերագրում եք մյուսին, այլև, որքան հասկանում եմ, տարբեր oգտանուններով եք աշխատում, քանի որ նախորդ անգամ այս անճիշտ փոփոխությունը Pandukht անունով օգտատերն էր արել։ Նկատի ունեցեք, որ դեստրուկտիվ պահելաձևն արգելված է։ Հաջորդ անգամ կբողոքարկեմ: Vaan23 (քննարկում) 18:07, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ողջույններ: Чипинкос էջը ստեղծվել է առանց խախտման:Կան հուսալի աղբյուրներ, և այն ջնջվել է փոքր տեքստի պատճառով: Խնդրում ենք վերադառնալ այն ՝ կենսագրություն ավելացնելու համար:Տեսականորեն, մի քանի առաջարկություն եղավ, և դա թույլատրվում է – Այս անստորագիր գրառման հեղինակն է 2a02:2698:24:15aa:f969:be2e:8d66:7ba3 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի անանուն մասնակից։ Նախ հորդորում եմ գրանցվել Վիքիպեդիայում, քանի որ այդպես ավելի հարմար է և՛ խմբագրելը, և՛ այլ մասնակիցների հետ շփվելը։ Ինչ վերաբերում է Ձեր նշած հոդվածին, նշեմ, որ այն ջնջվել է ոչ թե անաղբյուր լինելու կամ փոքր ծավալի պատճառով, այլ որ մեքենայական թարգմանություն էր։ Նման հոդվածները ջնջվում են անմիջապես և առանց քննարկման։ Հորդորում եմ ինքնուրույն թարգմանել և կրկին ստեղծել հոդվածը, եթե, իհարկե, նշված անձը նշանակալի է։ --23artashes (քննարկում) 15:57, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]

Խնդրանք

Հարգելի՛ @23artashes, խնդրում եմ նայել Օկսիտանիա և օքսիտաներեն հոդվածները: Կարծում եմ Օկսիտանիան պետք է գրվի ք-ով: Հոդված եմ թարգմանում, որտեղ կա այս բառը: Որպեսզի կարողանամ ճիշտ գրել և ճիշտ էջի հղել: --Anahit Makarian (քննարկում) 11:52, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Anahit Makarian, ճիշտ տարբերակի հարցում չեմ կողմնորոշվում և դիմել եմ համայնքի օգնությանը: Խնդրում եմ քննարկմանը հետևել այս հղումով: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 12:49, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Էբերգի_տուն_(Դոնի_Ռոստով)»

Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Էբերգի_տուն_(Դոնի_Ռոստով)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 10:23, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]


Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Հաղթանակի_40-ամյակի_հրապարակ_(հուշահամալիր,_Շախտի)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 12:39, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]


Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Նիկոլայ_Ռերիխի_հուշարձան_(Սանկտ_Պետերբուրգ)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 19:26, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]


Անաղբյուր հոդված. «Շի-ձա_(Սանկտ_Պետերբուրգ)»

Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Շի-ձա_(Սանկտ_Պետերբուրգ)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 07:01, 20 Հուլիսի 2020 (UTC)[reply]


Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Սուրբ_Ծննդյան_եկեղեցի_(Բոլշայա_Օռլովկա)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 14:42, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]


Անաղբյուր հոդված. «Սոկոլ_(մարզադաշտ,_Մոսկվա)»

Հարգելի 23artashes, Ձեր ստեղծած «Սոկոլ_(մարզադաշտ,_Մոսկվա)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 14:34, 25 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Օգնություն

Հարգելի @23artashes, ուզում եմ նոր հոդված ստեղծել հայ երգիչ Արթուր Խաչենցի մասին: Կօգնե՞ք հասկանամ, բուն նյութից զատ ինչե՞ր են պետք: --Anahit Makarian (քննարկում) 17:59, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Anahit Makarian, նախ պետք է այդ երգիչը լինի նշանակալի անձ: Խնդրում եմ կարդալ անձի նշանակալիության մասին այս էջը: Այնուհետև անհրաժեշտ են վստահելի երկրորդական աղբյուրներ. ծանոթացեք այս էջին: Եթե այդ ամենը կա, կարող եք ստեղծել հոդվածը: Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 17:48, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

@23artashes, ճիշտն ասած նայեցի այդ էջերը, դրանց միջի հղումներով էլ անցա, բայց չհասկացա: --Anahit Makarian (քննարկում) 18:20, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Anahit Makarian, լավ, եթե այդպես է, խնդրում եմ կարդալ նաև այս էջը: Երգիչը պետք է բավարարի այնտեղ նշված չափանիշներից առնվազն մեկին: Եթե դա կա, և դա կարող եք ապացուցել վստահելի աղբյուրով, հոդվածը կարող եք ստեղծել: --23artashes (քննարկում) 18:24, 30 Հուլիսի 2020 (UTC)[reply]

@23artashes, խնդրում եմ օգնել: Արդյոք արժի՞ գրել հոդվածում այն, որ անձը եղել է ԵՊԿ-ի Ուսանողական խորհրդի փոխնախագհ, հետո` նախագահ:--Anahit Makarian (քննարկում) 17:32, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Anahit Makarian, այո, կարող եք գրել։--23artashes (քննարկում) 19:18, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել «Պատկեր:Այբբենարան.jpg» պատկերը

Հարգելի 23artashes, ջնջման է ներկայացվել «Պատկեր:Այբբենարան.jpg» պատկերը։ Խնդրում եմ մասնակցել համապատասխան քննարկմանը։ Հարգանքներով՝ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:23, 31 Հուլիսի 2020 (UTC)[reply]

S.U.S. «S.U.S.»

  • կարող ես նայել իմ սխալները ?
  • ճիշտ եմ շտկել ?

Xeyal Azerbeyli (քննարկում) 17:30, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հակոբ Մովսես

Բարև Ձեզ, 23artashes: կարող եք կրկին պաշտպանել Հակոբ Մովսեսը? ip-ն բաժինն էլի դատարկում է։ GevHev4 (քննարկում) 11:32, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Հարգելի GevHev4, պաշտպանեցի մեկ ամսով։ --23artashes (քննարկում) 18:15, 14 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]