«Էդիկ Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| պատկեր =
| պատկեր = Էդիկ_Մինասյան.jpg
| չափ =
| չափ =
| նկարագրում =
| նկարագրում =

16:43, 14 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Էդիկ Գարեգինի Մինասյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրՈսկեթաս, Արագածոտնի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005)
ԵրկերՀայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016:
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս, դեկան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Էդիկ Գարեգինի Մինասյան (հունիսի 27, 1956(1956-06-27), Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ:

Կենսագրություն

Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1974 - 1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1979 - 1983 թվականներին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1986-1994 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թվականներին՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: 1994-2005 թվականներին աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1999 - 2009 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով: «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։

Մասնագիտական անդամակցություն

  • «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գիտամանկավարժական գործունեություն

Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի: Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները: Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն: Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։

Պարգևներ

Երկեր

  • Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987[7]:
  • Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ., Երևան, 2003, 443 էջ[8]:
  • Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Ձեռնարկ-մեթոդական ուղեցույց հայոց պատմություն բուհական դասընթացի, Ստեփանակերտ, 2008, 220 էջ:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ:
  • Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ[9]:
  • Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ:
  • Էդիկ Մինասյան, Տաթևիկ Մինասյան, Հայ կանայք 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին, Երևան, 2016, 472 էջ:

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ
  2. Էդիկ Գարեգինի Մինասյան
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016-10-10-ին.
  7. Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.
  8. www.historyofarmenia.am
  9. www.historyofarmenia.am