«Ֆերուչչո Լամբորջինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 43. Տող 43.
[[1960 թվական]]ին Լամբորջինին հիմնում է իր երկրորդ` ''Lamborghini Bruciatori'' ընկերությունը` սառեցման համակարգերի արտադրման արդյունաբերությունը:
[[1960 թվական]]ին Լամբորջինին հիմնում է իր երկրորդ` ''Lamborghini Bruciatori'' ընկերությունը` սառեցման համակարգերի արտադրման արդյունաբերությունը:


Լամբորջինիի երկու ձեռնարկություններն էլ բավականին հաջող էին և զգալի ներդրում են ունեցենում պատերազմից ավերված [[Իտալիայի տնտեսություն|Իտալիայի տնտեսության]] զարգացման գործում:
Լամբորջինիի երկու ձեռնարկություններն էլ բավականին հաջող էին և զգալի ներդրում են ունենում պատերազմից ավերված [[Իտալիայի տնտեսություն|Իտալիայի տնտեսության]] զարգացման գործում:


=== Automobili Lamborghini S.p.A.-ի հիմնադրում ===
=== Automobili Lamborghini S.p.A.-ի հիմնադրում ===
[[Պատկեր:Bizzarrini Lamborghini Dallara.jpg|մինի|ձախից|Ձախից աջ` Ջոտտո Բիզզարինին,Ֆերուչչո Լամբորջինին և Ջան Պաոլո Դալլարան [[Սանտ Ագատա Բոլոնյեզե|Սանտ Ագատա Բոլոնյեզեում]] [[1963 թվական]]ին Lamborghini V12-ի շարժիչի նախատիպով]]
[[Պատկեր:Bizzarrini Lamborghini Dallara.jpg|մինի|ձախից|Ձախից աջ` Ջոտտո Բիզզարինին,Ֆերուչչո Լամբորջինին և Ջան Պաոլո Դալլարան [[Սանտ Ագատա Բոլոնյեզե|Սանտ Ագատա Բոլոնյեզեում]] [[1963 թվական]]ին Lamborghini V12-ի շարժիչի նախատիպով]]
''Lamborghini Trattori S. p. a'' ընկերության տրակտորների արտադրության հարուստ սեփականատերը` Ֆերուչչո Լամբորջինին, սպորտային մեքենաների սիրահար էր, մասնավորապես [[Ֆերրարի]]ի: Նա ուշադրություն էր դարձրել, որ «Ֆերրարի» ավտոմեքենայի շղթայակցումը նման է նրան, ինչ ինքն օգտագործել էր իր տրակտորներում, բայց տարբերվում էր ցածր հուսալիությամբ: Ահ թե ինչու էր նա քննադատում [[Էնցո Ֆերրարի|Էնցո Ֆերրարիին]]: Ֆերուչչոն ցնցվել էր Էնցոյի այն հայտարարությամբ, որ տրակտորներ արտադրողը իրավունք չունի քննադատելու ֆերրարի ավտոմեքենան: Զայրացած` նա այրվում է մի գաղափարով` «ստեղծել լավագույն ֆերրարին, քան Ֆերրարիինն է»<ref name=Interview>
''Lamborghini Trattori S. p. a'' ընկերության տրակտորների արտադրության հարուստ սեփականատերը` Ֆերուչչո Լամբորջինին, սպորտային մեքենաների սիրահար էր, մասնավորապես [[Ֆերրարի]]ի: Նա ուշադրություն էր դարձրել, որ «Ֆերրարի» ավտոմեքենայի շղթայակցումը նման է նրան, ինչ ինքն օգտագործել էր իր տրակտորներում, բայց տարբերվում էր ցածր հուսալիությամբ: Ահա թե ինչու էր նա քննադատում [[Էնցո Ֆերրարի|Էնցո Ֆերրարիին]]: Ֆերուչչոն ցնցվել էր Էնցոյի այն հայտարարությամբ, որ տրակտորներ արտադրողը իրավունք չունի քննադատելու ֆերրարի ավտոմեքենան: Զայրացած` նա այրվում է մի գաղափարով` «ստեղծել լավագույն ֆերրարին, քան Ֆերրարիինն է»<ref name=Interview>
{{Cite news
{{Cite news
| url=http://www.geocities.com/lamboguy/Intervu1.html |archiveurl = https://web.archive.org/web/20041126032222/http://www.geocities.com/lamboguy/Intervu1.html
| url=http://www.geocities.com/lamboguy/Intervu1.html |archiveurl = https://web.archive.org/web/20041126032222/http://www.geocities.com/lamboguy/Intervu1.html

18:11, 10 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Լամբորջինի)
Ֆերուչչո Լամբորջինի
Ferruccio Lamborghini
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1916(1916-04-28)
ԾննդավայրՉենտո, Ֆերերա, Իտալիա
Մահացել էփետրվարի 20, 1993(1993-02-20)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՊերուջա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԱզգությունԻտալիայի թագավորություն
Իտալիա
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ, մեխանիկ, ավտոարշավորդ և գործարանատեր
ԾնողներԱնտոնիո Լամբորջինի, Էվելինա Լամբորջինի
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի մեջ վաստակի համար շքանշանի ասպետ»
ԵրեխաներՏոնինո Լամբորջինի, Պատրիցիա Լամբորջինի
Ստորագրություն
Изображение автографа
 Ferruccio Lamborghini Վիքիպահեստում

Ֆերուչչո Լամբորջինի, (իտալ.՝ Ferruccio Lamborghini, ապրիլի 28, 1916(1916-04-28), Չենտո, Ֆերերա, Իտալիա - փետրվարի 20, 1993(1993-02-20)[1], Պերուջա, Իտալիա), իտալացի արդյունաբերող ու գործարար, Lamborghini Trattori, Automobili Lamborghini և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր:

Կենսագրություն

Ֆերուչչո Լամբորջինին տրակտորի և Lamborghini Jarama-ի միջև

Ֆերուչչո Լամբորջինին ծնվել է 1916 թվականի ապրիլի 28-ին Ռենացցո փոքրիկ գյուղում, Չենթոյից ոչ հեռու (գավառ Ֆերարայում): Նրա ծնողները` Անտոնիո և Էվելինա Լամբորջինիները, զբաղվում էին հողագործությամբ: Ֆերուչչոն մանկուց հետաքրքրվում էր տեխնիկայով, և ծնողները, տեսնելով որդու հոբբին, ֆերմայի գոմերից մեկում փոքրիկ արհեստանոց են ստեղծում, որտեղ Ֆերուչչոն ձուլում էր դետալներ, որոնք անհրաժեշտ էին ֆերմայի տեխնիկայի, ինչպես նաև սեփական տարբեր մեխանիզմների նախագծման համար: Մի անգամ դետալներից մեկի ձուլման ժամանակ արտադրամասում մի փոքր պայթյուն է տեղի ունենում, որը գրեթե հրդեհի պատճառ է դառնում ամբողջ ֆերմայում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Պատերազմի ավարտից հետո Ֆերուչչոն վերադառնում է հայրենի գյուղ, որտեղ զբաղվում է գյուղատնտեսական կարիքների համար ռազմական տեխնիկայի վերամշակմամբ: Հաջողության հասնելով այս հարցում` նա հիմնադրում է Lamborghini Trattori S.p.A. ընկերությունը և արդեն 1949 թվականին թողարկում է իր նախագծած տրակտորը: 1960 թվականին Լամբորջինին հիմնում է իր երկրորդ` Lamborghini Bruciatori ընկերությունը` սառեցման համակարգերի արտադրման արդյունաբերությունը:

Լամբորջինիի երկու ձեռնարկություններն էլ բավականին հաջող էին և զգալի ներդրում են ունենում պատերազմից ավերված Իտալիայի տնտեսության զարգացման գործում:

Automobili Lamborghini S.p.A.-ի հիմնադրում

Ձախից աջ` Ջոտտո Բիզզարինին,Ֆերուչչո Լամբորջինին և Ջան Պաոլո Դալլարան Սանտ Ագատա Բոլոնյեզեում 1963 թվականին Lamborghini V12-ի շարժիչի նախատիպով

Lamborghini Trattori S. p. a ընկերության տրակտորների արտադրության հարուստ սեփականատերը` Ֆերուչչո Լամբորջինին, սպորտային մեքենաների սիրահար էր, մասնավորապես Ֆերրարիի: Նա ուշադրություն էր դարձրել, որ «Ֆերրարի» ավտոմեքենայի շղթայակցումը նման է նրան, ինչ ինքն օգտագործել էր իր տրակտորներում, բայց տարբերվում էր ցածր հուսալիությամբ: Ահա թե ինչու էր նա քննադատում Էնցո Ֆերրարիին: Ֆերուչչոն ցնցվել էր Էնցոյի այն հայտարարությամբ, որ տրակտորներ արտադրողը իրավունք չունի քննադատելու ֆերրարի ավտոմեքենան: Զայրացած` նա այրվում է մի գաղափարով` «ստեղծել լավագույն ֆերրարին, քան Ֆերրարիինն է»[2]:

Այդ նպատակով 1963 թվականին նա հիմնում է իր` Automobili Ferruccio Lamborghini S.p.A.գործարանը` Ֆերրարիի Սանտ Ագատա Բոլոնյեզեի գործարանից ոչ հեռու և աշխատանքի հրավիրում Ֆերրարիի նախկին ինժեներներին` Ջան Պաոլո Դալարային և Բոբ Վալլեսին:

Ֆերուչչո Լամբորջինիի ստորագրությունը

Վերաբերմունք մրցարշավներին

Սպորտային մեքենաների արտադրողի համար Ֆերուչչոն շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ ավտոմոբիլային մրցումների նկատմամբ: Մինչ մյուս ավտոարտադրողները պայքարում էին մրցարշավի ընթացքում ցույց տալ արագությունը, իրենց ավտոմեքենաների կառավարելիությունը և տեխնիկական կատարելությունը, Ֆերրուչչո Լամբորջինին հստակ հասկացնում է, որ իր ընկերությունը չի մասնակցի մրցումներին, ոչ էլ կաջակցի թիմերից որևէ մեկին: Նման քաղաքականությունը տրամագծորեն հակառակ էր «Ֆերրարի» ընկերության վարած քաղաքականությանը: Սերիական ավտոմեքենաները արտադրվում էին մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ Ֆինանսներ ստանալու նպատակով:

Նման վերաբերմունքը երբեմն շփում էր առաջացնում Ֆերուչչոյի և նրա ինժեներների, «Ֆերրարիի» նախկին աշխատակիցների միջև, ովքեր մրցարշավների սիրահար էին: Մի քանի ինժեներներ ազատ ժամանակ սկսում են նախագծել շարժիչի միջին դիրքով ավտոմեքենա` մրցումներին մասնակցելու համար: Ինքը`Ֆերուչչոն, այս նախագիծը տեսել էր արդեն նախատիպի փուլում: Նա թույլ է տալիս շարունակել նախագիծը, սակայն մեքենայի ոչ մի մրցարշավային տարբերակ չի արտադրվում: Ավելի ուշ այս նախագիծը դնում է Lamborghini Miura-ի հիմքը:

Վերջ բիզնեսին

1972 թվականին Լամբորջինին զգալի գումարներ է ծախսում տրակտորային արտադրության ընդլայնման համար` պայմանագրով Հարավային Ամերիկա մատակարարելու համար: Պայմանագիրը խզվում է, և ֆինանսական դժվարությունները ստիպում են Ֆերուչչոյին վաճառել իր տրակտորային ընկերության մի մասը:

Նույն` 1972 թվականին Ժորժ-Անրի Ռոսետին դառնում է Լամբորջինիի գործընկերը իր ավտոմոբիլային բիզնեսում: Մեկ տարի անց Ֆերուչչոն վաճառում է իր «Automobili Lamborghini S. p.A.» բաժինը Ռենե Լեյմերին:

Ավտոմոբիլային բիզնեսից հեռանալուց հետո

1974 թվականին Լամբորջինին գնում է նախկինում իրեն դուր եկած 740 ակր հողը` La Fiorita անունով անշարժ գույքի հետ միասին, Տրանզիմենո լճի ափին, Կաստիլոնե-դել-Լանգո, Ումբրիա: Սկզբում նա գնում է այնտեղ հանգստանալու, որսի գնալու, բայց շուտով վերցնում է մեծ գործեր: Նա սկսում է խաղող աճեցնել, որից գինի է պատրաստում, որը պարգևներ է նվաճում: Նա ճանապարհորդում է, և այդ ընթացքում նրան համակում է գոլֆի դաշտ կառուցելու գաղափարը, որը նա կառուցում է իր հողում, նաև ստեղծում է գոլֆի ավտոմեքենաներ: Բացի այդ, նա մեքենա է ստեղծում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար[3]:

Նրա ավտոտնակում են իր բոլոր լավագույն ստեղծագործությունները, որոնցով նա, անկասկած, հպարտանում է: Ֆերրուչչոն հեռանում է միայն ավտոմոբիլային բիզնեսից, բայց Lamborghini Calor-ը և Lamborghini Oleodinamica-ը մնում են նրա ձեռքում:

Ըստ որոշ տեղեկությունների, Ֆերուչչոն 1974-ին, այսինքն` 58 տարեկան հասակում, ամուսնանում է երրորդ անգամ, բայց այլ աղբյուրներ ասում են, որ ամուսնություններ չեն եղել, և Պատրիցիան` դուստրը, ծնվել է Աննիտայից` երկրորդ կնոջից: Ֆերրուչչո Լամբորջինին մահացել է 1993 թվականի փետրվարի 20-ին, սրտի կաթվածից: Նրա մարմինը թաղվել է Չերտոզ դը Բոլոնիայի վանքի գերեզմանատանը, ընտանեկան դամբարանում:

Պատկերը մշակույթի մեջ

2017 թվականի մայիսին հայտնի է դառնում, որ իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը մարմնավորելու է իտալացի լեգենդար ավտոարդյունաբերող Ֆերուչչո Լամբորջինիի դերը «Լամբորջինի. լեգենդ» կենսագրական դրամայում [4]:

Մրցանակներ

  • «Աշխատանքի ասպետ» (1969)[5]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  2. «Интервью с Ферруччо Ламборгини». Thoroughbred & Classic Cars 12 (անգլերեն). 1991-01. Արխիվացված է օրիգինալից 2004-11-26-ին.
  3. «Ферруччо Ламборгини | LamboElite». lamboelite.ru. Վերցված է 2016-04-29-ին.
  4. «Антонио Бандерас сыграет итальянского автопромышленника Ферруччо Ламборгини». aif.by. Վերցված է 2017-05-11-ին.
  5. Ferruccio Lamborghini - Cavaliere

Գրականություն

Արտաքին հղումներ