«Ֆրենսիս Ֆրեդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 78. Տող 78.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Բրիտանացի կինոօպերատորներ]]
[[Կատեգորիա:Բրիտանացի ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Կաթվածից մահացածներ]]

09:38, 10 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Ֆրենսիս Ֆրեդի
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանի թիվ՝մարտի 17, 2007(2007-03-17)[1][2] (89 տարեկան)
Վախճանի վայր՝Միդլեքս, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0005711

Ֆրենսիս Ֆրեդի (անգլ.՝ Freddie Francis, դեկտեմբերի 22, 1917(1917-12-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մարտի 17, 2007(2007-03-17)[1][2], Միդլեքս, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոօպերատոր, կրկնակի օսկարակիր` լավագույն կինոօպերատոր անվանակարգում, ինչպես նաև` ռեժսիոր հայտնի է որպես սարսափ ֆիլմերի վարպետ:

Կենսագրություն

Ուիլյամ Ֆրենսիս Ֆրեդրիկը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում[4]: Սկզբում նա երազում էր ինժեներ դառնալ, բայց 16 տարեկանում թողել է դպրոցն ու դարձել լուսանկարիչ Լուիս Պրոտերոյի աշակերտը: Կես տարի աշխատել է նրա համար, օգնել է նրան բեռնավորել տեսախցիկները, լուսանկարել և կատարել այլ օժանդակ աշխատանքներ:

1939 թվականին Ֆրեդին զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է հաջորդ յոթ տարիների ընթացքում: Ծառայության ընթացքում նա աշխատել է որպես օպերատոր բանակի կինոստուդիայում, որը գտնվում էր Լոնդոնի հյուսիսային շրջանում՝ Ուեմբլիում: Ծառայության ավարտից հետո շարունակել է աշխատել որպես օպերատոր, և նրա առաջին աշխատանքներից են դարձել «Լեռը Կորեայում» (1956) և «Անողոք ժամանակ» (1957) ֆիլմերը: Ժամանակի ընթացքում նրա կարիերան սկսել է արագ զարգանալ, Ֆրեդիին հրավիրել են նկարահանումների մասնակցել բազմաթիվ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Որդիներ և սիրեկաններ» (1960) ֆիլմում, որի համար նրան շնորհվել է «Օսկար»: Մասնակցել է նաև «Մարդ-փիղ» (1980), «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» (1981), «Բրենդա Սթար» (1989), «Փառք» (1989) (այս ֆիլմի համար արժանացել է երկրորդ «Օսկար» մրցանակին) և շատ այլ ֆիլմերի նկարահանման աշխատանքներին: 1997 թվականին արժանացել է Օպերատորների ամերիկյան համայքնի մրցանակի, 2004 թվականին արժանացել է «BAFTA» հատուկ մրցանակի: Երկրորդ «Օսկարն» ստանալուց հետո 1960 թվականին սկսել է զբաղվել ռեժիսորի աշխատաքնով:

Հաջորդ 20 տարիների ընթացքում նա նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց մեծ մասը սարսափ կամ թրիլլեր ժանրերով են:

Ֆրենսիսն ամուսնացել է երկու անգամ: Առաջին կինը, որը նրան պարգևել է մեկ որդի, Գլեդս Դորելն էր: Երկրորդ կինը, որի հետ ամուսնացել է 1963 թվականին, նրան պարգևել է երկու երեխա: Երկրորդ կինոջ հետ նա ապրել է մինչև իր մահը՝ 2007 թվականի մարտի 17-ը: Մահացել է կաթվածի հետևանքով առաջացած բարդություններից:

Օպերատորական աշխատանք

  • Լեռը Կորեայում (1956)
  • Անողոք ժամանակը (1957)
  • Ճանապարհ դեպի վեր (1959)
  • Սեռերի ճակատամարտ (1959)
  • Որդիներ և սիրեկաններ (1960)
  • Շաբաթ երեկոյան, կիրակի առավոտյան (1960)
  • Անմեղները (1961)
  • Գիշերը պետք է գա (1964)
  • Փիղ-մարդ (1980)
  • Ֆրանսիացի լեյտենանտի կինը (1981)
  • Մարդ-հանելուկը (1983)
  • Դյունա (1984)
  • Վերադարձ դեպի Օզ երկիր(1985)
  • «Զմրուխտ» կոդավորված անունը (1985)
  • Կլարայի սիրտը (1988)
  • Նրա ալիբին (1989)
  • Բրենդա Սթար (1989)
  • Փառք (1989)
  • Մարդը լուսնից (1991)
  • Վախի հրվանդան (1991)
  • Դպրոցական կապեր (1992)
  • Արքայադուստր Կարաբուն (1994)
  • Ծիածան (1995)
  • Հասարակ պատմություն (1999)

Ռեժիսորական աշխատանքներ

  • Թրիֆիդների օրը (1962)
  • Պարանոիկ (1963)
  • Գիշերային մղձավանջ (1964)
  • Ֆրանկեյնշտեյնի չարությունը (1964)
  • Բժիշկ Տերորի սարսափների տունը (1965)
  • Գանգ (1965)
  • Խելագարը (1966)
  • Խոշտանգումների պարտեզ (1967)
  • Դրակուլան բարձրանում է գերեզմանից (1968)
  • Արնախումների խնջույք (1971)
  • Հեքիաթներ դամբարանից (1972)
  • Սողացող պտուղ (1973)
  • Պատմություններ, խելագարության վկաներ (1973)
  • Խելագարություն (1974)
  • Դրակուլայի որդին (1974)
  • Արնախում հրեշը (1975)
  • Բժիշկը և սատանաները (1985)
  • Մութ աշտարակը (1987)

Մրցանակներ

«Օսկար» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար.

Ծանոթագրություներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119042509 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Francis, Freddie 1917-2007 / Kameramann» (գերմաներեն). Katalog der Deutschen Nationalbibliothek. Վերցված է 2017-03-25-ին.
  5. «The 33rd Academy Awards | 1961». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-03-25-ին.
  6. «The 62nd Academy Awards | 1990». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-03-25-ին.

Գրականություն

  • The Films of Freddie Francis — Wheeler Winston Dixon, Scarecrow Press, 1991. ISBN 0-8108-2358-6 (hardcover).
  • The Men Who Made The Monsters — Paul M. Jensen, published 1996 — ISBN 0-8057-9338-0 (pbk.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ֆրեդի» հոդվածին։