«Խոստովանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Խոստովանություն''', ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում ([[հինդուիզմ]]ում, [[քրիստոնեություն]]ում, [[իսլամ]]ում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։
'''Խոստովանություն''', ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում ([[հուդայականություն]]ում, [[քրիստոնեություն]]ում, [[իսլամ]]ում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։


Խոստովանությամբ [[հավատացյալ]]ը (ապաշխարողը) զղջումով [[մեղքեր]]ն է հայտնում [[հոգևորական]]ին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցում]] ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։
Խոստովանությամբ [[հավատացյալ]]ը (ապաշխարողը) զղջումով [[Մեղք (կրոնական)|մեղք]]երն է հայտնում [[հոգևորական]]ին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցում]] ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։


== Աստվածաշնչում ==
== Աստվածաշնչում ==
Տող 12. Տող 12.
Նոր Կտակարանում նեղացնողի խոստովանությունը նեղացված մարդու առաջ համարվում է պարտադիր պայման Աստծուն աղոթելուց առաջ (Մատթեոս 5.23-24<ref>Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой пред жертвенником, и пойди прежде '''примирись''' с братом твоим, и тогда приди и принеси дар твой</ref>, Մատթեոս 6.14<ref>Ибо если вы будете '''прощать''' людям согрешения их, то '''простит''' и вам Отец ваш Небесный</ref>)։ [[Դիդախե]]ի պարականոն ստեղծագործությունում նեղացնողի խոստովանությունը նեղացվողի առաջ հանդիսանում է պարտադիր պայման հաղորդության հացը ճաշակելուց առաջ (տե՛ս [[Հաղորդություն]])։ Նոր Կտակարանը չի սահմանում խոստովանությունը որպես հատուկ ձևով անցկացվող ծես (հնագույն եկեղեցիների տերմիալոգիայում՝ [[խորհուրդ]]), ի տարբերություն հաղորդության և [[Մկրտություն|մկրտության]]։ Նոր Կտակարանում խոստովանությունը դա արտահայտություն է (հրապարակային կամ առանձին) Աստծուն իր մեղքերի թողության, որում կարևոր է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը՝ [[ապաշխարություն]]ը՝ որպես ըմբռնման փոփոխություն՝ մետանոյա։
Նոր Կտակարանում նեղացնողի խոստովանությունը նեղացված մարդու առաջ համարվում է պարտադիր պայման Աստծուն աղոթելուց առաջ (Մատթեոս 5.23-24<ref>Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой пред жертвенником, и пойди прежде '''примирись''' с братом твоим, и тогда приди и принеси дар твой</ref>, Մատթեոս 6.14<ref>Ибо если вы будете '''прощать''' людям согрешения их, то '''простит''' и вам Отец ваш Небесный</ref>)։ [[Դիդախե]]ի պարականոն ստեղծագործությունում նեղացնողի խոստովանությունը նեղացվողի առաջ հանդիսանում է պարտադիր պայման հաղորդության հացը ճաշակելուց առաջ (տե՛ս [[Հաղորդություն]])։ Նոր Կտակարանը չի սահմանում խոստովանությունը որպես հատուկ ձևով անցկացվող ծես (հնագույն եկեղեցիների տերմիալոգիայում՝ [[խորհուրդ]]), ի տարբերություն հաղորդության և [[Մկրտություն|մկրտության]]։ Նոր Կտակարանում խոստովանությունը դա արտահայտություն է (հրապարակային կամ առանձին) Աստծուն իր մեղքերի թողության, որում կարևոր է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը՝ [[ապաշխարություն]]ը՝ որպես ըմբռնման փոփոխություն՝ մետանոյա։


== Հուդայականությունում ==
== Հինդուիզմում ==
Հինդուիզմում տերմինը կրում է «վիդույ» ({{lang-he|וִדּוּי}} — «խոստովանություն, գիտակցում») անվանումը։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ ի հայտ է եկել Միշնահում<ref>[[Мишна]], Биккурим 2:2; Меггила 2:5</ref>։ Հենվելով աստվածաշնչյան «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» կարգադրության վրա ([[Թվեր (գիրք)|Թվեր]] 5:6, 7)՝ հուդայական հալախան եզրակացնում է, որ ցանկացած պատվիրանի չպահպանումը պետք է քավվի ապաշխարությամբ և խոստովանությամբ<ref>[[Сифри]] Чис. 2, 3; [[Маймонид]], [[Мишне Тора]], Законы раскаяния 1:1</ref>։
Հուդայականությունում տերմինը կրում է «վիդույ» ({{lang-he|וִדּוּי}} — «խոստովանություն, գիտակցում») անվանումը։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ ի հայտ է եկել Միշնահում<ref>[[Мишна]], Биккурим 2:2; Меггила 2:5</ref>։ Հենվելով աստվածաշնչյան «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» կարգադրության վրա ([[Թվեր (գիրք)|Թվեր]] 5:6, 7)՝ հուդայական հալախան եզրակացնում է, որ ցանկացած պատվիրանի չպահպանումը պետք է քավվի ապաշխարությամբ և խոստովանությամբ<ref>[[Сифри]] Чис. 2, 3; [[Маймонид]], [[Мишне Тора]], Законы раскаяния 1:1</ref>։


[[Յոմ Կիպուր|Յոմ Կիպուրում]] իր, իր ընտանիքի, [[Քոհեններ|քոհենների]] և ողջ ժողովրդի համար տաճարային ծառայության ընթացքում քահանայապետի կողմից արտասանված խոստովանության բանաձևը շատ հակիրճ է ձևակերպված և բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից: Առաջին հերթին (բուն խստովանություն) թվարկում են երեք տեսակի մեղքերը՝ այլասերում [օրենքի], հանցագործություն [նրա] և մեղանչում, երկրորդ հերթին խնդրվում է Աստծո ներումը նրանց փոխարեն<ref>[[Мишна]], Иома 3:8; 4:2; 6:2</ref>։ Յոմ-Կիպուրի Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված անձնական խոստովանության բանաձևերը<ref>Палестинский Талмуд Иома 8:9, 45в; [[Вавилонский Талмуд]], Иома 87б; [[Мидраш]] Вайикра Раба 3:3</ref>, ակնհայտորեն, ստեղծվել են տաճարի ավերումից հետո և կոչված են եղել փոխարինելու քահանայապետի կողմից կարդացած խոստովանությունը։
[[Յոմ Կիպուր|Յոմ Կիպուրում]] իր, իր ընտանիքի, [[Քոհեններ|քոհենների]] և ողջ ժողովրդի համար տաճարային ծառայության ընթացքում քահանայապետի կողմից արտասանված խոստովանության բանաձևը շատ հակիրճ է ձևակերպված և բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից: Առաջին հերթին (բուն խստովանություն) թվարկում են երեք տեսակի մեղքերը՝ այլասերում [օրենքի], հանցագործություն [նրա] և մեղանչում, երկրորդ հերթին խնդրվում է Աստծո ներումը նրանց փոխարեն<ref>[[Мишна]], Иома 3:8; 4:2; 6:2</ref>։ Յոմ-Կիպուրի Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված անձնական խոստովանության բանաձևերը<ref>Палестинский Талмуд Иома 8:9, 45в; [[Вавилонский Талмуд]], Иома 87б; [[Мидраш]] Вайикра Раба 3:3</ref>, ակնհայտորեն, ստեղծվել են տաճարի ավերումից հետո և կոչված են եղել փոխարինելու քահանայապետի կողմից կարդացած խոստովանությունը։

18:38, 8 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում (հուդայականությունում, քրիստոնեությունում, իսլամում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։

Խոստովանությամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։

Աստվածաշնչում

Խոստովանության հասկացությունը հանդիպում է ինչպես Հին Կտակարանում (Թվեր 5.6-7[1]; Ղևտ 26.40[2]), այնպես էլ Նոր Կտակարանում (Մատթեոս 5.23-24[3]; Մատթեոս 6.14[4]

Հին Կտակարանում

Հինդուիզմում խոստովանությունը պատգամ է։ Հնգամատյանում խոստովանության ակտը միշտ միշտ նախորդում է անմեղ զոհաբերությանը։ Աստվածաշնչում ասվում է․ «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» Ղևտ 26.40[5]։ Հին Կտակարանը չի սահմանում խոստովանության որոշակի ձև, իսկ դրանում պարունակվող մեղքերի խոստովանության ձևակերպումները, որպես կանոն, աչքի են ընկնում հակիրճությամբ։ Այդպիսին են Կայենի (Ծննդոց) 4:1, 3),Մովսեսի (Ելք) 32:31), Ահանի (Հեսու 7։20), Դավթի (Թագավորություններ Ա և Բ 12:1) խոստովանությունները։ Խոստովանությունը բազմաբառ է միայն այն ժամանակ, երբ դրան տրվում է պոետական կամ առասպելաբանական ձև Սաղմոսարան) 38, 51 և այլն[5]։

Նոր Կտակարանում

Նոր Կտակարանում նեղացնողի խոստովանությունը նեղացված մարդու առաջ համարվում է պարտադիր պայման Աստծուն աղոթելուց առաջ (Մատթեոս 5.23-24[6], Մատթեոս 6.14[7]Դիդախեի պարականոն ստեղծագործությունում նեղացնողի խոստովանությունը նեղացվողի առաջ հանդիսանում է պարտադիր պայման հաղորդության հացը ճաշակելուց առաջ (տե՛ս Հաղորդություն)։ Նոր Կտակարանը չի սահմանում խոստովանությունը որպես հատուկ ձևով անցկացվող ծես (հնագույն եկեղեցիների տերմիալոգիայում՝ խորհուրդ), ի տարբերություն հաղորդության և մկրտության։ Նոր Կտակարանում խոստովանությունը դա արտահայտություն է (հրապարակային կամ առանձին) Աստծուն իր մեղքերի թողության, որում կարևոր է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը՝ ապաշխարությունը՝ որպես ըմբռնման փոփոխություն՝ մետանոյա։

Հուդայականությունում

Հուդայականությունում տերմինը կրում է «վիդույ» (եբրայերեն՝ וִדּוּי‎ — «խոստովանություն, գիտակցում») անվանումը։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ ի հայտ է եկել Միշնահում[8]։ Հենվելով աստվածաշնչյան «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» կարգադրության վրա (Թվեր 5:6, 7)՝ հուդայական հալախան եզրակացնում է, որ ցանկացած պատվիրանի չպահպանումը պետք է քավվի ապաշխարությամբ և խոստովանությամբ[9]։

Յոմ Կիպուրում իր, իր ընտանիքի, քոհենների և ողջ ժողովրդի համար տաճարային ծառայության ընթացքում քահանայապետի կողմից արտասանված խոստովանության բանաձևը շատ հակիրճ է ձևակերպված և բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից: Առաջին հերթին (բուն խստովանություն) թվարկում են երեք տեսակի մեղքերը՝ այլասերում [օրենքի], հանցագործություն [նրա] և մեղանչում, երկրորդ հերթին խնդրվում է Աստծո ներումը նրանց փոխարեն[10]։ Յոմ-Կիպուրի Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված անձնական խոստովանության բանաձևերը[11], ակնհայտորեն, ստեղծվել են տաճարի ավերումից հետո և կոչված են եղել փոխարինելու քահանայապետի կողմից կարդացած խոստովանությունը։

Քրիստոնեությունում

Քրիստոնեության մեջ, այն է՝ պատմական եկեղեցիներում, խոստովանությունը եկեղեցական կանոնագրքերով կանոնակարգված արարողություններից է (ծեսեր), որը երբեմն կոչվում է նաև ապաշխարության խորհուրդ[12]։ Ապաշխարողը ստանում է մեղքերի թողություն հենց Աստծուց։ Մեղքերի ներման իշխանությունը, համաձայն քրիստոնեական ուսմունքի, Հիսուս Քրիստոսն է տվել իր առաքյալներին (նրանց միջոցով Եկեղեցիներին՝ ի դեմս եպիսկոպոսների): «Ընդունեք Սուրբ Հոգուն։ Ում մեղքերը կներեք, նա կներվի, ում վրա կթողնեք, նրա վրա կմնա» (Ավետարան ըստ Հովհաննեսի) 20:22-23)։

Խոստովանությունը քրիստոնյայի կյանքի անբաժանելի մասն է։ Լուսավորիչ Իգնատիուս Բրյանչանինովը գրել է․ «Խոստովանությունը սրտի ջերմ զղջումն է, մաքրման փափագը, որը գալիս է սրբության զգացումից, երկրորդ մկրտությունն է և, հետևաբար, ապաշխարության մեջ մենք մեռնում ենք մեղքի համար և հարություն ենք առնում սրբության համար»[13]։

Իսլամում

Խոստովանությունը իսլամում կարող է կոչվել «տաուբա»[14][15]։ Նման (բայց ոչ նույնական) հասկացություն իսլամում կարող է որոշակի ենթադրությունների դեպքում ներման աղերսանք համարվել (Աստծո ներման որոնում), որը կոչվում է «իստիգֆար»[16][17]։ Ոմանք մեկնաբանում են իսթիգֆարը որպես ներման խնդրանքի խոսքերի արտաբերում։ Մեղքի խոստովանությունն իրականացվում է Աստծո առաջ, այլ ոչ թե մարդու առաջ, բացի մեղքի զոհի ներման (խնդրանքից:

Ծանոթագրություններ

  1. Скажи сынам Израилевым: если мужчина или женщина сделает какой-либо грех против человека, и через это сделает преступление против Господа, и виновна будет душа та, то пусть исповедаются во грехе своём, который они сделали, и возвратят сполна то, в чем виновны, и прибавят к тому пятую часть и отдадут тому, против кого согрешили
  2. Тогда признаются они в беззаконии своём и в беззаконии отцов своих, как они совершали преступления против Меня и шли против Меня
  3. Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой перед жертвенником, и пойди прежде примирись с братом твоим, и тогда приди и принеси дар твой
  4. Ибо если вы будете прощать людям согрешения их, то простит и вам Отец ваш Небесный
  5. 5,0 5,1 Исповедь՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  6. Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой пред жертвенником, и пойди прежде примирись с братом твоим, и тогда приди и принеси дар твой
  7. Ибо если вы будете прощать людям согрешения их, то простит и вам Отец ваш Небесный
  8. Мишна, Биккурим 2:2; Меггила 2:5
  9. Сифри Чис. 2, 3; Маймонид, Мишне Тора, Законы раскаяния 1:1
  10. Мишна, Иома 3:8; 4:2; 6:2
  11. Палестинский Талмуд Иома 8:9, 45в; Вавилонский Талмуд, Иома 87б; Мидраш Вайикра Раба 3:3
  12. Исповедь(չաշխատող հղում)Կաղապար:Мёртвая ссылка // Энциклопедия «Религия»
  13. В помощь кающимся. Из творений святителя Игнатия Брянчанинова
  14. «шува» (шаббат-шува) в иудаизме, т.е. покаяние (дословно — возвращение). т.е. возвращение к исполнению Божьих заповедей. Покаяние (тшува)
  15. Шаббат Шуба. Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона
  16. Истигфар
  17. Различие между Тауба и Истигфар(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստովանություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստովանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77