«IMAP»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
'''IMAP''' ({{lang-en|'''I'''nternet '''M'''essage '''A'''ccess '''P'''rotocol}}), կիրառական մակարդակի [[ցանցային պրոտոկոլ]] է՝ [[էլեկտրոնային փոստ]] մուտք գործելու և դրա հետ աշխատելու համար: Հիմնվում է [[TCP]] տրանսպորտային պրոտոկոլի վրա և օգտագործում է 143 պորտը: |
'''IMAP''' ({{lang-en|'''I'''nternet '''M'''essage '''A'''ccess '''P'''rotocol}}), կիրառական մակարդակի [[ցանցային պրոտոկոլ]] է՝ [[էլեկտրոնային փոստ]] մուտք գործելու և դրա հետ աշխատելու համար: Հիմնվում է [[TCP]] տրանսպորտային պրոտոկոլի վրա և օգտագործում է 143 պորտը: |
||
<br /> |
|||
Ստեղծվել է 1986 թվականին [[Վաշինգտոնի համալսարանում]] որպես այլընտրանք [[POP3]]-ին: |
Ստեղծվել է 1986 թվականին [[Վաշինգտոնի համալսարանում]] որպես այլընտրանք [[POP3]]-ին: |
||
IMAP-ը ընձեռում է օգտվողին լայն հնարավորություններ կենտրոնական [[սերվերի]] վրա գտնվող փոստարկղերի հետ աշխատելու համար: |
IMAP-ը ընձեռում է օգտվողին լայն հնարավորություններ կենտրոնական [[սերվերի]] վրա գտնվող փոստարկղերի հետ աշխատելու համար: |
||
<br /> |
|||
IMAP պրոտոկոլը օգտագործող փոստարկղային ծրագիրը կարող է մուտք գործել սերվեր և աշխատել տվյալ սերվերի փոստարկղերում գտնվող ինֆորմացիայի հետ այնպես, կարծես թե այդ ինֆորմացիան տեղակայված լինի տվյալ համակարգչի մեջ: |
IMAP պրոտոկոլը օգտագործող փոստարկղային ծրագիրը կարող է մուտք գործել սերվեր և աշխատել տվյալ սերվերի փոստարկղերում գտնվող ինֆորմացիայի հետ այնպես, կարծես թե այդ ինֆորմացիան տեղակայված լինի տվյալ համակարգչի մեջ: |
||
<br /> |
|||
էլեկտրոնային հաղորդագրությունների հետ կարելի է աշխատել հենց օգտվողի(client) համակարգչից՝ առանց բոլոր հաղորդագրությունները ամբողջական տեսքով՝ սերվեր-օգտվող և օգտվող-սերվեր անընդհատ ուղարկելու անհրաժեշտության: |
էլեկտրոնային հաղորդագրությունների հետ կարելի է աշխատել հենց օգտվողի(client) համակարգչից՝ առանց բոլոր հաղորդագրությունները ամբողջական տեսքով՝ սերվեր-օգտվող և օգտվող-սերվեր անընդհատ ուղարկելու անհրաժեշտության: |
||
<br /> |
|||
Հաղորդագրություններ ուղարկելու համար օգտագործվում է [[SMTP]](Simple Mail Transfer Protocol) պրոտոկոլը: |
Հաղորդագրություններ ուղարկելու համար օգտագործվում է [[SMTP]](Simple Mail Transfer Protocol) պրոտոկոլը: |
||
20:07, 3 Հունիսի 2012-ի տարբերակ
IMAP (անգլ.՝ Internet Message Access Protocol), կիրառական մակարդակի ցանցային պրոտոկոլ է՝ էլեկտրոնային փոստ մուտք գործելու և դրա հետ աշխատելու համար: Հիմնվում է TCP տրանսպորտային պրոտոկոլի վրա և օգտագործում է 143 պորտը:
Ստեղծվել է 1986 թվականին Վաշինգտոնի համալսարանում որպես այլընտրանք POP3-ին: IMAP-ը ընձեռում է օգտվողին լայն հնարավորություններ կենտրոնական սերվերի վրա գտնվող փոստարկղերի հետ աշխատելու համար:
IMAP պրոտոկոլը օգտագործող փոստարկղային ծրագիրը կարող է մուտք գործել սերվեր և աշխատել տվյալ սերվերի փոստարկղերում գտնվող ինֆորմացիայի հետ այնպես, կարծես թե այդ ինֆորմացիան տեղակայված լինի տվյալ համակարգչի մեջ:
էլեկտրոնային հաղորդագրությունների հետ կարելի է աշխատել հենց օգտվողի(client) համակարգչից՝ առանց բոլոր հաղորդագրությունները ամբողջական տեսքով՝ սերվեր-օգտվող և օգտվող-սերվեր անընդհատ ուղարկելու անհրաժեշտության:
Հաղորդագրություններ ուղարկելու համար օգտագործվում է SMTP(Simple Mail Transfer Protocol) պրոտոկոլը:
IMAP պրոտոկոլի մշակման նպատակը
IMAP-ը իրենից ներկայացնում է այլընտրանք POP3-ին:
POP3-ը ունի մի շարք թերություններ, և դրանցից ամենալուրջը այն է, որ օգտվողը չի կարող կառավարել սերվերի վրա գտնվող հաղորդագրությունների պահպանումը և տեղաշարժումը:
Այսինքն, որպես օրենք, բոլոր հաղորդագրությունները միանգամից բեռնվում են սերվերից օգտվողի համակարգիչ, որից հետո նրանք սերվերից հեռացվում են: Այսինքն օգտվողը չի կարող ընտրել, թե որ նամակը ստանա, իսկ որը՝ ոչ:
POP3-ի տվյալ թերությունները շտկելու նպատակով Վաշինգտոնի համալսարանում մշակվեց նոր պրոտոկոլ, որով օգտվողներին հնարավորություն ընձեռնվեց ստանալ էլ. հաղորդագրություններ տարբեր վայրերից մեկ էլ. փոստի միջոցով, ընդ որում հաղորդագրությունները չեն բաշխվում ըստ ստացման վայրի:
Այսինքն օգտվողը կարող է նույն փոստից օգտվել աշխարհի ցանկացած ծայրում գտնվելով, և փոստի հաղորդագրությունների պարունակությունը չի փոխվում վայրից կախված՝ բոլոր հաղորդագրությունները անխտիր միշտ պահպանվում են սերվերի վրա:
Օգտվողին հնարավորություն է տրվում իր էլ. փոստում գտնվող հաղորդագրությունները և սերվերի էլեկտրոնային փոստարկղերի սպասարկման հետ կապված ֆունկցիաները կառավարել:
POP3-ի հանդեպ ունեցած առավելությունները
POP3-ի օգտագործման ժամանակ օգտվողը միանում է սերվերին միայն այն ժամանակահատվածով, որը անհրաժեշտ է նոր հաղորդագրությունները բեռնելու համար:
IMAP-ի օգտագործման ժամանակ կապը սերվերի հետ ակտիվ է լինում այնքան ժամանակ, ինչքան ժամանակ ակտիվ է լինում օգտվողի ինտերֆեյսը, իսկ հաղորդագրությունները բեռնվում են միայն օգտվողի պահանջով: Դա թույլ է տալիս կրճատել սերվերի արձագանքման ժամանակը այն օգտվողներին, որոնց փոստարկղերում առկա են շատ հաղորդագրություններ մեծ ծավալով:
POP պրոտոկոլի օգտագործման ժամանակ միայն մեկ օգտվող կարող է միացած լինել մի փոստարկղի, մինչ դեռ IMAP պրոտոկոլը թույլ է տալիս միևնույն փոստարկղին միևնույն ժամանակ մի քանի օգտվողների միացում:
IMAP-ը նաև հնարավորություն է տալիս օգտվողին հետևել փոփոխություններին, որոնք կատարում են իր հետ միաժամանակ միացած մյուս օգտվողները:
Դրոշակային համակարգի շնորհիվ, որը իրականացված է IMAP4-ում, օգտվողը ինֆորմացիա է ստանում հաղորդագրության վիճակի մասին(նոր, կարդացված, հեռացված, սպամ, պոտենցիալ վտանգավոր և այլն): Դրոշակների մասին ինֆորմացիան պահպանվում է սերվերի վրա:
IMAP4-ից օգտվողները կարող են փոստարկղերը ստեղծել, վերանվանել, հեռացնել և հաղորդագրություններ տեղափոխել մի էլ. փոստարկղից մյուսը:
Բացի դրանից, կարելի է օգտագործել IMAP4 Access Control List (ACL) Extension ընդլայնումը՝ տարբեր օգտվողների՝ տարբեր փոստարկղեր մուտք գործելու իրավունքների ղեկավարման համար:
Հաղորդագրությունների որոնումը տեղի է ունենում սերվերում:
IMAP4-ը ունի բացահայտ ընդլայնման մեխանիզմ:
IMAP պրոտոկոլի տարբերակները
- Original IMAP (1986 թ. սպեցիֆիկացիան բացակայում է)
- IMAP2 (1988 թ. - RFC 1064, 1990 թ. - RFC 1176)
- IMAP3 (1991 թ. - RFC 1203)
- IMAP2bis (սպեցիֆիկացիան գոյություն ունի միայն 1993 թ. սևագիր տարբերակով)
- IMAP4 (վերանվանված IMAP2bis)
Հաղորդագրությունները և դրանց ատրիբուտները
IMAP-ը աշխատում է միայն հաղորդագրությունների հետ և չի պահանջում որևէ փաթեթներ հատուկ վերնագրերով: Ամեն հաղորդագրություն ունի իր հետ կապված մի քանի ատրիբուտ: Այս ատրիբուտները կարող են նույնականացվել ինչպես առանձին առանձին, այնպես էլ մյուս ատրիբուտների հետ միասին:
UID
Ամեն հաղորդագրության՝ պայմանականորեն համապատասխանեցվում է 32-բիտանի կոդ, որը ունիկալ նույնացուցչի(իդենտիֆիկատորի) հետ համատեղ օգտագործելով կազմում են 64-բիտանի հաջորդականություն, որը կարող է երաշխավորել փոստարկղի մեջ գտնվող հաղորդագրության միանշանակ նույնականացումը(իդենտիֆիկացիան): UID-ը ասոցացվում է էլ. փոստարկղի հետ և ուղարկվում է uidvalidity արձագանքի (ok) տեսքով՝ էլ. փոստարկղի ընտրման փուլում: Եթե անցյալ սեսսիայի UID-ը չի կարող օգտագործվել ինչ որ պատճառով, ապա UID-ը պետք է ինկրեմենտացվի(մեծացվի մեկով): Հաղորդագրության UID-ը չպետք է փոխվի սեսսիայի սահմաններում, խորհուրդ չի տրվում փոխել այն նաև սեսսիայից սեսսիա: Բայց եթե հնարավոր չէ պահպանել հաղորդագրության UID-ը մյուս սեսսիայում, ապա հաջորդ սեսսիան պետք է ունենա նոր ունիկալ կոդ, որը պետք է մեծ լինի ցանկացած օգտագործված հաղորդագրության UID-ից:
Հաղորդագրության հերթական համարը
Հաղորդագրության համարը էլ. փոստարկղում սկսվում է 1-ից: Ամեն հաջորդ հաղորդագրություն, սկսաց 2-ից, ունի ուղիղ 1-ով ավել հերթական համար, նախորդի համեմատ: Սեսսիայի ընթցքում թույլատրված է հաղորդագրության հերթական համարի փոփոխություն: Օրինակ, երբ ինչ որ հաղորդագրություն հեռացվում է էլ. փոստարկղից, մնացած հաջորդ հաղորդագրությունների հերթական համարները փոփոխվում են:
Հաղորդագրությունների դրոշակները
Այս ատրիբուտը իրենից ներկայացնում է 0 կամ ավելի անվանավորված լեքսեմներ, փոխկապակցված տվյալ հաղորդագրության հետ: Դրոշակը տեղադրվում է իրեն այդ ցուցակին ավելացնելով և զրոյացվում է իրեն այդ ցուցակից հեռացնելու ճանապարհով: IMAP4.1-ում գոյություն ունեն 2 տիպի դրոշակներ՝
- Անընդհատ դրոշակ
- Տվյալ սեսսիայի ժամանակահատվածում գործող դրոշակ
Ներկա պահին գոյություն ունեն հետևյալ համակարգային դրոշակները՝
\seen
– հաղորդագրությունը կարդացված է\answered
– հաղորդագրությանը ուղարկված է պատասխան\flagged
– հաղորդագրությունը նշված է որպես «կարևոր»\deleted
– հաղորդագրությունը նշված է որպես հեռացված(ջնջված)\draft
– հաղորդագրությունը նշված է որպես «սևագիր»\recent
– նոր հաղորդագրություն(հայտնվել է տվյալ սեսսիայի ժամանակահատվածում)
Հաղորդագրության ներքին ամսաթիվը և ժամը սերվերի վրա
Հաղորդագրության ստացման ամսաթիվն ու ժամը:
- SMTP պրոտոկոլի օգնությամբ ուղարկված հաղորդագրությունների համար՝ վերջնական հասցեատիրոջը հասնելու ամսաթիվն ու ժամը
- Կրկնօրինակման(copy) հրամանով հասցված հաղորդագրությունների համար՝ հաղորդագրությունը ուղարկողի ներքին ամսաթիվն ու ժամը
- Append հրամանի օգտագործման ժամանակ՝ ամսաթիվն ու ժամը, որ տրվել են հրամանի պարամետրերում
Այլ ատրիբուտներ
- Հաղորդագրության չափը՝ օկտետների քանակը հաղորդագրության մեջ
- Հաղորդագրության ծրարի կառուցվածքը
- Հաղորդագրության մարմնի կառուցվածքը
Օգտվողի և սերվերի փոխազդեցությունը
IMAP4.1 միացությունը ակնկալում է օգտվողի և սերվերի միջև կապի հաստատում: Օգտվողը ուղարկում է սերվերին հրամաններ, սերվերը օգտվողին՝ հարցման կատարման մասին տվյալներ և ծանուցումներ: Բոլոր հաղորդագրությունները՝ ինչպես սերվերի, այնպես էլ օգտվողի, ունեն տողի տեսք, որոնք վերջանում են հատուկ հաջորդականությամբ:
Ցանկացած ընթացակարգ(պրոցեդուրա) սկսվում է օգտվողի հրամանից: Օգտվողի ցանկացած հրաման սկսվում է նախածանց-նույնացուցչից(պրեֆիկս-իդենտիֆիկատոր)(սովորաբար կարճ տառա-թվային տող, օրինակ՝ A0001
, A0002
և այլն), որը կոչվում է պիտակ(tag): Ամեն հրամանի համար օգտվողը գեներացնում է իր պիտակը:
Հնարավոր է 2 դեպք, երբ օգտվողի կողմից ուղարկված տողը իրենից չի ներկայացնում վերջացված հրաման: Առաջին դեպքում՝ հրամանի արգումենտը մատակարարվում է կոդով, որը և որոշում է օկտետների քանակը տողի մեջ: Երկրորդ դեպքում՝ հրամանի արգումենտները պահանջում են արձագանք սերվերի կողմից: Երկու դեպքում էլ սերվերը ուղարկում է հրամանի շարունակման հարցում, որը սկսվում է + սիմվոլով:
Օգտվողը պետք է վերջացնի մի հրամանի ուղարկումը, մինչ մյուսի ուղարկելը:
Սերվերի պրոտոկոլային ընդունիչը կարդում է օգտվողի կողմից ուղարկված հրմանաի տողը, իրականացնում է դրա վերլուծությունը, առանձնացնում է պարամետրերը և փոխանցում է տվյալները սերվերին: Հրամանի վերջացման հետ մեկտեղ սերվերը ուղարկում է արձագանք:
Սերվերից օգտվողին փոխանցվող տվյալները, ինչպես նաև կարգավիճակային արձագանքները, որոնք չեն նշանակում հրամանի վերջացումը, ունեն * նախածանց և կոչվում են չպիտակավորված արձագանքներ:
Տվյալները կարող են ուղարկվել սերվերի կողմից և՛ ի պատասխան օգտվողի հրամանի, և՛ սեփական նախաձեռնությամբ: Տվյալների ձևաչափը(ֆորմատը)կախված չէ ուղարկման պատճառից:
Արձագանքը նշանակում է հրամանի հաջող/անհաջող իրականացումը: Այն օգտագործում է նույն պիտակը(tag), որը օգտագործվել էր ընթացակարգը(պրոցեդուրա) սկսող օգտվողի հրամանի մեջ: Այսպիսով, եթե իրականացվում է մեկ հրամանից ավելին, սերվերի պիտակը(tag) նշում է այն հրամանը, որը կանչել է տվյալ արձագանքը: Կան սերվերի աշխատանքի վերջացման 3 տիպի արձագանքներ՝
ok
(հաջող կատարում)no
(անհաջող կատարում)bad
(պրոտոկոլային սխալ, օրինակ՝ հրամանը ճանաչված չի կամ գտնված է սինտակտային սխալ)
Օգտվողի IMAP4.1-ի պրատոկոլային ընդունիչը կարդում է սերվերից ստացած արձագանքի տողը և անում է գործողություններ կախված * կամ + առաջին սիմվոլից: Օգտվողը պետք է պատրաստ լինի ստանալ սերվերից ցանկացած արձագանք: Սերվերից ստացված տվյալները պետք է գրված լինեն այնպես, որպեսզի օգտվողը կարողանա դրանք անմիջականորեն օգտագործել՝ առանց որևէ լրացուցիչ հարցում սերվերին ուղարկելու, ճշտելու:
IMAP սերվերի կարգավիճակները
IMAP4.1 սերվերը գտնվում է 4 կարգավիճակներից մեկում: Հրամանների մեծամասնությունը կարելի է գործածել միայն որոշակի կարգավիճակներում: Ահա վերը նշված կարգավիճակների ցուցակը՝
- Ոչ աուտենտիֆիկացված
- Աուտենտիֆիկացված
- Ընտրման
- Ելքի
Ոչ աուտենտիֆիկացված կարգավիճակում օգտվողը պետք է մուտքագրի անունը և գաղտնաբառը, մինչ նրան հասանելի կդառնա հրամանների մեծամասնությունը: Այս կարգավիճակի անցումը իրականանում է սերվերի հետ կապ հաստատելու ժամանակ՝ առանց նախապես աուտենտիֆիկացման: Աուտենտիֆիկացված կարգավիճակում օգտվողը նույնականացված է(իդենտիֆիկացված) և պետք է ընտրի էլ. փոստարկղը, որից հետո իրեն հասանելի կդառան հաղորդագրությունների հետ աշխատելու հրամանները: Այս կարգավիճակի անցումը իրականանում է սերվերի հետ կապ հաստատելու ժամանակ՝ նախապես աուտենտիֆիկացմամբ, երբ տրված են բոլոր անհրաժեշտ նույնականացման(իդենտիֆիկացիոն) տվյալները կամ էլ. փոստարկղի սխալ ընտրման ժամանակ: Համակարգը անցում է կատարում ընտրման կարգավիճակ, երբ էլ. փոստարկղի ընտրությունը բարեհաջող իրականացված է: Համակարգը անցում է կատարում ելքի կարգավիճակ սերվերի հետ կապի ընդհատման արդյունքում՝ օգտվողի հարցման արդյունքում կամ սերվերի անկախ որոշման հետևանքով:
- Միացում առանց նախապես աուտենտիֆիկացման
- Միացում նախապես աուտենտիֆիկացմամբ
- Միացումը մերժված է
LOGIN
կամAUTHETICATE
հրամանների բարեհաջող իրականացումSELECT
կամEXAMINE
հրամանների բարեհաջող իրականացումCLOSE
հրամանի բարեհաջող իրականացում, կամSELECT
կամEXAMINE
հրամանների անհաջող իրականացումLOGOUT
հրամանի իրականացում, սերվերի փակում կամ սերվերի աշխատանքի ընդհատում
IMAP պրոտոկոլի հրամանները
- LOGIN
- Թույլ է տալիս օգտվողին IMAP սերվերի վրա գրանցման ժամանակ օգտագործել օգտվողի նույնացուցիչը(իդենտիֆիկատոր) և գաղտնաբառը սովորական տեքստային տեսքով: Սա ամենալավ մեթոդը չէ, բայց երբեմն միակ տարբերակն է սերվերին միանալու համար:
- AUTHENTICATE
- Թույլ է տալիս օգտվողին IMAP սերվերի վրա գրանցվելուց օգտագործել վավերականության ստուգման այլընտրանքային մեթոդներ: Օգտվողների վավերականության անհատական ստուգումը պարտադիր չի հանդիսանում և ոչ բոլոր IMAP սերվերներում է իրականացրած: Նաև այդպիսի ստուգման իրականացուման ձևերը կարող են տարբերվել կախված սերվերից: Երբ օգտվողը մուտքագրում է
AUTHENTICATE
հրամանը, սերվերը պատասխանում է դրան կանչի տողով, որը ունիbase64
կոդավորում: Այնուհետեև օգտվողը պետք է պատասխան ուղարկի սերվերի վավերականացման ստուգման կանչին, նույնպես կոդավորվածbase64
-ով: Եթե սերվերում իրականացված չէ վավերականության ստուգման մեթոդը, որը առաջարկում է օգտվողը՝ սերվերը ներառում է իր պատասխանի մեջNO
: Դրանից հետո օգտվողը պետք է շարունակի բանակցությունները վավերականության ստուգման մեթոդի համաձայնեցման համար: Եթե վավերականության ստուգման մեթոդը պարզելու բոլոր փորձերը անցնում են անհաջող, ապա օգտվողը փորձ է կատարում գրանցվել սերվերումLOGIN
հրամանի միջոցով:
- CLOSE
- Փակում է էլ. փոստարկղը: Երբ էլ. փոստարկղը փակված է, բոլոր հաղորդագրությունները, որոնք նշվել էին
\DELETED
դրոշակով, ֆիզիկապես հեռացվում են փոստարկղի միջից: Պարամետրեր չունի:
- LOGOUT
- Վերջացնում է օգտվողի ընթացիկ նույնացուցչի համար սեանսը և փակում է բոլոր բացված էլ. փոստարկղերը: Բոլոր հաղորդագրությունները, որոնք նշվել էին
\DELETED
դրոշակով, ֆիզիկապես հեռացվում են փոստարկղի միջից:
- CREATE
- Ստեղծում է նոր էլ. փոստարկղ: Նոր էլ. փոստարկղերի անունները և տեղակայությունը որոշվում են սերվերի ընդհանուր հատկանիշներով:
- DELETE
- Օգտագործվում է էլ. փոստարկղերի համար: IMAP սերվերը, ստանալով այս հրամանը, կփորձի հեռացնել այն փոստարկղը, որի անունը նշվել էր հրամանի մեջ որպես արգումենտ: Էլ. փոստարկղի մեջ գտնվող բոլոր հաղորդագրությունները հեռացվում են էլ. փոստարկղի հետ միասին և վերականգնման ենթակա չեն լինում:
- RENAME
- Փոխում է էլ. փոստարկղի անունը: Ասյ հրամանը ունի 2 արգումենտ՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է փոխել և նոր անունը:
- SUBSCRIBE
- Ավելացնում է էլ. փոստարկղը օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ: Այս հրամանի մեջ օգտագործվում է միայն 1 պարամետր՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է ավելացնել ցուցակի մեջ: Էլ. փոստարկղը պարտադիր չէ, որ գույություն ունենա, որպեսզի նրան հնարավոր լինի ավելացնել ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ՝ դա թույլ է տալիս ավեացնել ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ էլ. փոստարկղեր, որոնք դեռ ստեղծված չեն, կամ հեռացնել դրանք, եթե դրանք դատարկ են:
- UNSUBSCRIBE
- Հեռացնում է էլ. փոստարկղը օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի միջից: Այս հրամանի մեջ ևս օգտագործվում է միայն 1 պարամետր՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է հեռացնել օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցակի միջից: Ընդ որում էլ. փոստարկղը չի հեռացվում ֆիզիկապես:
- LIST
- Ստանալ օգտվողի բոլոր էլ. փոստարկղերի ցուցակը: Ունի 2 պարամետր:
- LSUB
- Ի տարբերություն
LIST
հրամանի օգտագործվում է ստանալու համար բոլոր այն էլ. փոստարկղերի ցուցակը, որոնք ակտիվցվել ենSUBSCRIBE
հրամանի միջոցով: Պարամետրերը նույնն են ինչLIST
հրամանինը:
- STATUS
- Գոյացնում է հարցում էլ. փոստարկղի ընթացիկ կարգավիճակի մասին: Ունի 2 պարամետր. առաջինը՝ էլ. փոստարկղի անունը, որի նկատմամբ կիրառվում է հրամանը, իսկ երկրորդը՝ այն չափանիշների ցուցակը, ըստ որոնցի օգտվողը ցանկաանում է ստանալ ինֆորմացիա:
STATUS
հրամանը կարող է օգտագործվել էլ. փոստարկղի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկություն ստանալու համար՝ առանց էլ. փոստարկղը բացելուSELECT
կամEXAMINE
հրամանների միջոցով: - Օգտվողը կարող է ստանալ ինֆորմացիա հետևյալ չափանիշներով՝
MESSAGES
– էլ. փոստարկղում գտնվող հաղորդագրությունների ընդհանուր քանակըRECENT
– \recent դրոշակով նշված հաղրդագրությունների քանակըUIDNEXT
– UID նույնացուցիչը(իդենտիֆիկատոր), որը տրվելու է հաջորդ նոր հաղորդագրությանըUIDVALIDITY
- էլ. փոստարկղի ունիկալ նույնացուցիչը(իդենտիֆիկատոր)UNSEEN
– առանց \seen դրոշակի հաղորդագրությունների քանակը
- APPEND
- Ավելացնում է հաղորդագրությունը նշված էլ. փոստարկղի վերջում: Որպես արգումենտներ նշվում են էլ. փոստարկղի անունը, հաղորդագրությունների դրոշակները(ոչ պարտադիր), ժամանակի պիտակը(tag) (ոչ պարտադիր) և հենց ինքը հաղորդագրությունը՝ վերնագիրը և մարմինը:
- Գոյություն ունեն հաղորդագրությունների հետևյալ դրոշակները՝
\Seen
– կարդացված\Answered
– պատասխանված\Flagged
– շտապ\Deleted
– նշված է հեռացման համար\Draft
– սևագիր\Recent
– նոր հաղորդագրություն, այն եկել է էլ. փոստարկղ անցած սեանսի ավարտից հետո
- Եթե հրամանի մեջ նշված են դրոշակներ, ապա նրանք սահմանվում են ավելացվող հաղորդագրության համար: Ամեն դեպքում հաղորդագրության համար սահմանվում է
\Recent
դրոշակը: Եթե հրամանի մեջ տրված է ժամանակի պիտակը(tag), ապա այդ ժամանակը կսահմանվի որպես հաղորդագրության ստեղծման ժամ, հակառակ դեպքում որպես ստեծման ժամ սահմանվում է ընթացիկ ժամը: - Քանի որ հաղորդագրությունը մեկ տողից ավելի է, գործածվում են լիտերալներ:
- Օրինակ՝
C A003 APPEND saved-messages (\Seen) {247} S + Ready for literal data C Date: Sat, 28 May 2012 21:03:17 -0800 (PST) C From: Grish Meliksetyan <test@testsite.AM> C Subject: Afternoon meeting C To: user@testdomain.info C Message-Id: <B27397-0100000@testsite.AM> C C Hello Armen, do you think we can meet at 13:00 tomorrow? S A003 OK APPEND completed
- MULTIAPPEND
- Ընդլայնումը, նկարագրված RFC 3502-ում, թույլ է տալիս մեկ հրամանով էլ. փոստարկղ ավելացնել մի քանի հաղորդագրություններ:
- CHECK
- Էլ. փոստարկղում տեղադրում է ստուգողական կետը: Ցանկացած գործողություն, ինչպես օրինակ՝ տվյալների պահպանումը սերվերի հիշողությունից նրա կոշտ սկավառակի վրա, պետք է կատարվեն էլ. փոստարկղի որոշակի կարգավիճակում գտնվելուց: Հենց էլ. փոստարկղի վրա սկավառակային կամ նման այլ գործողությունների կատարումից հետո էլ ամբողջականության ստուգման համար գործածվում է
CHECK
հրամանը: Այս հրամանը գործածվում է առանց պարամետրերի:
- EXPUNGE
- Էլ. փոստարկղից հեռացնում է բոլոր այն հաղորդագրությունները, որոնք նշված են եղել
\DELETED
դրոշակով, ընդ որում էլ. փոստարկղը չի փակվում: Սերվերի պատախանըEXPUNGE
հրամանին ներկայացնում է իրենից էլ. փոստարկղի նոր վիճակի մասին հաշվետվություն:
- SEARCH
- Ակտիվ էլ. փոստարկղի մեջ հաղորդագրությունների փնտրում որոշակի չափանիշներով՝ հետագա արդյունքների ցուցադրմամբ հաղորդագրության հերթական համարի տեսքով: Հնարավոր է փնտրում հաղորդագրության մարմնի մեջ գտնվող ինչ որ տեքստային տողի, կամ հաղորդագրություններ, որոնք ունեն որոշակի դրոշակ, կամ որոնք ստացված են եղել մինչև որոշակի ժամանակահատվածը և այլն:
- FETCH
- Էլ. հաղորդագրության տեքստը ստանալը: Այս հրամանը գործածվում է միայն հաղորդագրությունների ցուցադրման համար: Ի տարբերություն POP3-ի, IMAP օգտագործողը չի պահպանում հաղորդագրության կրկնօրինակը օգտվողի համակարգչի մեջ:
- STORE
- Հաղորդագրության մասին ինֆորմացիայի փոփոխում:
- COPY
- Մի էլ. փոստարկղից մի ուրիշ հաղորդագրության կրկնօրինակում:
- UID
- Օգտագործվում է
FETCH
,COPY
,STORE
կամSEARCH
հրամանների հետ համատեղ: Այս հրամանի օգնությամբ այդ հրամաններում կարելի է օգտագործել իրական UID նունարկիչ(իդենտիֆիկացիոն) համարներ, հաղորդագրությունների միջակայքից թվերի շարքի փոխարեն:
- CAPABILITY
- Հարցում IMAP սերվերից նրա հնարավորությունների մասին:
- NOOP
- Հրամանը ոչինչ չի անում: Այն կարող է օգտագործվել սեանսը ակտիվ պահելու համար, որպեսզի այն չավարտվի սպասման ժամանակաչափի ժամանակով: Սերվերի պատասխանը
NOOP
հրամանին պետք է միշտ լինի դրական: Քանի որ սերվերը պատասխանի մեջ հաճախ վերադարձնում է այս կամ այն հրամանի կատարման ընթացիկ վիճակը, ապաNOOP
հրամանը միանգամայն կարելի է օգտագործել որպես տրիգգեր՝ սերվերի ընթացիկ վիճակից տեղեկանալու համար:
Տես նաև
Արտաքին հղումներ
- RFC 3501 Internet Message Access Protocol v4rev1 (անգլ.)
- The IMAP Connection(անգլ.)
- Howto: Configuring KMail with Gmail — IMAP and Disconnected IMAP(անգլ.)
- IMAP Պրոտոկոլ (ռուս.)
- Դասախոսություն: IMAP Պրոտոկոլ (ռուս.)
- http://citforum.ru/nets/semenov/4/44/imap4443.shtml (ռուս.)