«Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2020
Տող 197. Տող 197.
::Սկսեմ պատասխանել վերջից [[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]]-ի հարցերից։ Շատ ճիշտ նկատառում էր «ադմինն արգելափակելիս ինքն է կրում դրա պատասխանատվությունը», լիովին համաձայն եմ, դրա համար էլ առաջարկում եմ հանել, ոչ օբյեկտիվ արգելափակումներ միշտ էլ կարող են լինել անկախ նրանից ադմինը կոնֆլիկտի կողմ է, թե ոչ։ Կարծում եմ մեր ադմինները բավականին փորձառու են լավ իմաստով, որպեսզի տեղի չտան ավելորդ տաքարյունությանը և գործեն սառնասիրտ բոլոր հարցերում, անգամ եթե կոնֆլիկտը նրանց հետ է։ Բացի այդ մենք չենք սահմանում ինչ է նշանակում կոնֆլիկտի մեջ լինել։ Մասնակիցը մտնում է ադմինի քննարկման էջ և սպառնում, դա ադմինին դարձնու՞մ է կոնֆլիկտի կողմ։ 4 տարի առաջ ադմինը դեմ է քվեարկել մասնակցի նախաձեռնությանը, փոքր վիճաբանություն է եղել, ադմինը կոնֆլիկտի կողմ է թե ոչ։ Ադմինը նախկինում արգելափակել է մասնակցին (ինչից հետո մասնակիցը մեծ աղմուկ է բարձրացրել), նա կոնֆլիկտի կողմ է թե ոչ օրինակները շատ շատ են և այս կետը կարող է օգտագործվել տարբեր առիթներում որպես շահարկման առարկա։ [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]]-ը բերում է օրինակ, երբ անհիմն արգելափակվում է մասնակիցը, հետո բողոքարկում է դուրս է գալիս։ Ցանկացած դեպքում կարող է նման իրավիճակ լինել, պարտադիր չէ կոնֆլիկտի կողմ լինեն նոր։ Կարծում եմ լիովին բավարար կլինի, եթե փոխարենը ավելացնենք կետ, որ ադմինները պետք է գործեն չեզոք տեսանկյունից, անգամ եթե կոնֆլիկտի կողմ են հանդիսանում։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:26, 21 Օգոստոսի 2020 (UTC)
::Սկսեմ պատասխանել վերջից [[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]]-ի հարցերից։ Շատ ճիշտ նկատառում էր «ադմինն արգելափակելիս ինքն է կրում դրա պատասխանատվությունը», լիովին համաձայն եմ, դրա համար էլ առաջարկում եմ հանել, ոչ օբյեկտիվ արգելափակումներ միշտ էլ կարող են լինել անկախ նրանից ադմինը կոնֆլիկտի կողմ է, թե ոչ։ Կարծում եմ մեր ադմինները բավականին փորձառու են լավ իմաստով, որպեսզի տեղի չտան ավելորդ տաքարյունությանը և գործեն սառնասիրտ բոլոր հարցերում, անգամ եթե կոնֆլիկտը նրանց հետ է։ Բացի այդ մենք չենք սահմանում ինչ է նշանակում կոնֆլիկտի մեջ լինել։ Մասնակիցը մտնում է ադմինի քննարկման էջ և սպառնում, դա ադմինին դարձնու՞մ է կոնֆլիկտի կողմ։ 4 տարի առաջ ադմինը դեմ է քվեարկել մասնակցի նախաձեռնությանը, փոքր վիճաբանություն է եղել, ադմինը կոնֆլիկտի կողմ է թե ոչ։ Ադմինը նախկինում արգելափակել է մասնակցին (ինչից հետո մասնակիցը մեծ աղմուկ է բարձրացրել), նա կոնֆլիկտի կողմ է թե ոչ օրինակները շատ շատ են և այս կետը կարող է օգտագործվել տարբեր առիթներում որպես շահարկման առարկա։ [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]]-ը բերում է օրինակ, երբ անհիմն արգելափակվում է մասնակիցը, հետո բողոքարկում է դուրս է գալիս։ Ցանկացած դեպքում կարող է նման իրավիճակ լինել, պարտադիր չէ կոնֆլիկտի կողմ լինեն նոր։ Կարծում եմ լիովին բավարար կլինի, եթե փոխարենը ավելացնենք կետ, որ ադմինները պետք է գործեն չեզոք տեսանկյունից, անգամ եթե կոնֆլիկտի կողմ են հանդիսանում։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:26, 21 Օգոստոսի 2020 (UTC)
:::Կանոնակարգը հենց բերում է նրան, որ ապահովվի չեզոքություն՝ առանց մարդկային գործոնի վրա հիմնվելու: Ներողություն եմ խնդրում, սակայն ես մնում եմ իմ կարծիքին, և այս պարագայում միանշանակ է, որ կգործի իրավիճակային տեսությունը, որի պարագայում մենք անզոր ենք, ուստի ճիշտ է մնալ այն ուղեծրում, որը սահմանում է կանոնակարգը՝ որոշակի շտկումներով, որոնց մասին ասացինք վերևում: Իսկ եթե անցնենք կոնկրետ օրինակներ քննարկելուն, ապա դա շատ երկար ժամանակ կխլի մեզնից:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 14:45, 21 Օգոստոսի 2020 (UTC)
:::Կանոնակարգը հենց բերում է նրան, որ ապահովվի չեզոքություն՝ առանց մարդկային գործոնի վրա հիմնվելու: Ներողություն եմ խնդրում, սակայն ես մնում եմ իմ կարծիքին, և այս պարագայում միանշանակ է, որ կգործի իրավիճակային տեսությունը, որի պարագայում մենք անզոր ենք, ուստի ճիշտ է մնալ այն ուղեծրում, որը սահմանում է կանոնակարգը՝ որոշակի շտկումներով, որոնց մասին ասացինք վերևում: Իսկ եթե անցնենք կոնկրետ օրինակներ քննարկելուն, ապա դա շատ երկար ժամանակ կխլի մեզնից:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 14:45, 21 Օգոստոսի 2020 (UTC)
*Իմունիտետ ձեռք բերելու խնդիր չկա։ Եթե տեսականորեն համարենք, մասնակիցը հասցրել է նույն խնդրի շրջանակում վիճել բոլոր ադմինների հետ, ապա լուծումը շատ տրամաբական է` ադմինները քննարկում են բացում և եթե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա առաջարկվող լուծման տարբերակների նկատմամբ ներադմինային քվեարկություն է դրվում և ադմինների գերակշիռ տեսակետը իրագործվում է։ Ու եթե խնդիրն այդքան բարդ է, որ ադմինները դժվարությամբ են լուծման տարբերակ ընտրում, ապա կրկին տրամաբանական է, որ խնդիրն այդքան էլ միանշանակ չի և հաստատ մեկ ադմինի, այն էլ վեճի կողմ հանդիսացող, տիրույթում չի։ Ու վերոշարադրյալը ամրագրելու անհրաժեշտություն չկա, սա ընդամենը տրամաբական գործուղությունների շարք է և ամեն ինչ պետք չի տառացիորեն ամրագրել։ Ինչ վերաբերում է թե ոնց է որոշվում ադմինը մասնակցի հետ կոնֆլիկտ ունի թե չէ, ապա բացարձակ մեծամասնություն կազմող դեպքերում` կողքից հետևողները շատ հանգիստ կարող են հասկանալ, այլ կերպ ասած կողքից լավ էլ երևում է ... Ինչ վերաբերում արագ լուծում պահանջողներին, ապա առերևույթ բացահայտ վանդալիզմի կամ վիրավորանքների շարունակությունը կանխելու դեպքերին, ապա ցանկացած ադմին էլ կարող է ասենք մի քանի ժամանոց, ասենք երեքժամյա կամ վեցժամանոց բլոկ դնի` մինչև լուծում տրվի/եթե առժամանակ դադարեցնելու զգուշացմանը չի ենթարկվում/: Ավելի ուշ, եթե օրինակ պարզվի ադմինը տաքացել էր ուղղակի, ապա այդ բլոկը մատյանից կարելի թաքցնել։ Օրինակ որևէ մասնակից, այդ թվում հարևան պետություններից, կարող է բազմաթիվ հոդվածներից իքս նյութ է հեռացնի և զգուշացմանն առժամանակ դադարացնի` չի ենթարկվում, ապա կարելի է ժամանակավոր միջոց կիրառել։ Դժվար թե ինչ-որ մեկն ասի` դու իրավունք չունեիր։ Սա նույնպես տրամաբանական գործողություն է։ ---[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:32, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)


== Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ ==
== Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ ==

10:32, 5 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Կանոնակարգային քննարկումներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգային քննարկումների հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգային խնդիրների շուրջ նոր գաղափարների քննարկման և մտքերի փոխանակման համար։

Որոնել կանոնակարգերի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինիստրատորների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Վիքինախագծեր

Սևագիր

Քաղաքավարության կանոն

«Շաբաթվա հոդված» նախագծի նոր կանոնակարգ

Հարգելի՛ վիքիհամայնք, քննարկման եմ ներկայացնում «Շաբաթվա հոդված» նախագծի նոր կանոնակարգը, որը այս քննարկման ընթացքում Աշոտի հնչեցրած մտքի զարգացումն է և փորձ է ամբողջովին կանոնակարգել այս նախագիծը: Սիրով կլսեմ բոլորիդ կարծիքները, որովհետև սա նախևառաջ վերաբերում է Գլխավոր էջում որակյալ և հետաքրքիր բովանդակության ունենալուն: Կանոնակարգի նախագիծը կարող եք տեսնել այստեղ--∑ίγμα (քնն.) 21:43, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Քննարկման ժամկետները Սկիզբ Ավարտ
օգոստոսի 12, 2020 սեպտեմբերի 11, 2020

Կարծիքներ, առաջարկություններ, դիտողություններ

Կարծում եմ (և հուսով եմ) այստեղ խոսքը ամիսների մասին էր գնում՝ 6 տարի վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան առաջադրման պահից 6 ամիս առաջ)։ --TheBabushka 🐙 21:56, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ուղղված է, սկզբում մտածում էի՝ մեկ տարի, հետո 6 ամիս գրեցի: Շնորհակալություն:--∑ίγμα (քնն.) 22:06, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Իմ կարծիքով խնդիր կա նաև հստակեցնելու բայթերի քանակի վերաբերյալ չափանիշը (Ծավալը պետք է լինի առնվազն 25 000 բայթ՝ չհաշված աղյուսակները, պատկերները և տեղեկաքարտը)։ Չեմ հասկանում, թե ինչի պիտի այս բոլոր «բաները» հաշվի չառնվեն։ Պատկերների մեծ մասն ունեն նկարագրություն, որը կարող է լիարժեք բովանդակություն ներառել (օրինակ այս հոդվածում պատկերների նկարագրությունների բովանդակությունն իրար միացնելով, կարող է մի ամբողջ հոդվածի չափ ծավալ ստացվել)։ Նույնն էլ կարող է լինել տեղեկաքարտի դեպքում՝ օրինակ ես ֆիլմերի, ալբոմների կամ երգերի մասին հոդվածներ գրելիս, ավելի շատ ժամանակ եմ ծախսում տեղեկաքարտի լրացման, քան հոդվածի հիմնական բովանդակության վրա, որպեսզի տեղեկաքարտը լիովին կատարի իր համար սահմանված ֆունկցիաները (ոչ անձանձ դեպքում հազվադեպ է ավտոմատ կերպով տեղեկաքարտը նորմալ լրացվում՝ հատկապես ֆիլմերի, ալբոմների կամ երգերի դեպքում)։ Ու աղյուսակները՝ այստեղ կարծում եմ նույնպես հստակեցման կարիք կա, քանի որ շատ լավ հոդվածներ-ցանկեր կան, որոնք հանգիստ կարող էին շաբաթվա հոդված դառնալ, թեև մեծ մասամբ միայն աղյուսակներ են ներառում, կամ հոդվածի բովանդակության մեծ մասը կարող է ներկայացվի աղյուսակի օգնությամբ, կամ դերասանների դեպքում, օրինակ, ֆիլմագրության (հատկապես երկար կարիերա ունեցող դերասանների) թարգմանության վրա կարող է շաաաատ երկար ժամանակ գնալ և արդյունքում ծավալը սահմանելիս, դա պիտի հաշվի չառնվի՞։ Այս մանրուքները, կարծում եմ, պետք է ներառվեն կանոնակարգում հետագա վեճերից և երկար քննարկումներից խուսափելու համար։ --TheBabushka 🐙 00:00, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, գիտե՞ս ես ինչքան ժամանակ եմ ծախսել MediaWiki:Gadget-catSuggest.js գաջեթը կամ hylabels գործիքը սարքելու վրա, հիմա դրանք դնե՞նք գլխավոր էջում ։Ճ։ Ես էլի կրկնում եմ թեկնածուների էջում իմ գրածը, որ համաձայն եմ TonJ-ի հետ․ կամայական լավ գրված հոդված կարող է ընտրյալ, լավ կամ տարվա հոդված/ցանկ դառնալ, բայց գլխավոր էջում դրված հոդվածը պետք է ոչ միայն գրելիս, այլև ընթերցողից շատ ժամանակ տանի կարդալու առումով։ Նաև այն պետք է լինի հետաքրքիր սկզբից մինչև վերջ զուտ կարդալու համար, բայց օրինակ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ կամ Երկրների ցանկ ըստ պաշտոնական լեզուների հոդվածները ոչ մեկ հետաքրքրությամբ չի կարդա սկզբից մինչև վերջ, քանի որ դրանք էական տեքստային մաս չունեն ու ես դեմ կլինեմ, որ այս հոդվածները հայտնվեն գլխավոր էջում, չնայած մոտ 200 000 բայթ ծավալ ունեն։ Ես սկզբունքորեն դեմ չեմ լինի, եթե հաշվենք զուտ երևացող տեքստի ծավալը։ Սակայն, ուրիշների դեպքում չգիտեմ ինչպես է, բայց ես օրինակ դերասանի հոդված կարդալիս ֆիլմագրության ֆիլմերի ցանկը հերթով երբեք չեմ կարդում, ցանկից երբեմն գտնում եմ իմ ուզածը ֆիլմ (կամ ստուգում եմ կա թե չէ) կամ էլ ինչ-որ թվականին նկարահանված ֆիլմերն եմ գտնում, հետևաբար սխալ եմ համարում այդ հատվածը որպես տեքստ հաշվել ու տալ ընթերցողին կարդալու համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:33, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Լավ, եթե միայն ես էի անգամ մինչև խմբագրելս ֆիլմագրությունը կարդում և դրանից օգտվում, ապա, լավ, երևի ճիշտ ես։ --TheBabushka 🐙 00:41, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ես երևի դրանցից ավելի շատ եմ օգտվում, քան ամբողջ հոդվածից, բայց այն դեպքումմ, երբ ինձ կոնկրետ ցանկն է պետք, ոչ թե հետաքրքրության համար սենց հերթով՝ տող-տող։ Կարողա և մենակ ես եմ թռնում էդ մասերը, տեսնենք ուրիշներն ինչ ասեն ։Դ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:01, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, շնորհակալ եմ կանոնակարգի համար։ Կարծում եմ քննարկման արդյունքում ստեղծված այս ցանկը նույնպես կարելի է ներառել դրա մեջ, որպես աղբյուր այն դեպքում, եթե ցանկալի հոդված չկա, բայց պետք է նորն ընտրենք, որպեսզի խուսափենք միապաղաղությունից։--Նուբեռելլա 💬 08:40, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ ∑ίγμα, շնորհակալություն հետևողականության և քննարկման համար։ Մի փոքր հակասություն եմ տեսնում «Շաբաթվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և ընտրյալ, լավ և տարվա հոդված չեն հանդիսանում...» և «Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ շաբաթվա համար չի ընտրվել հոդված, ապա Գլխավոր էջում ցուցադրվելու համար պատահականության սկզբունքով կարող է ընտրվել նախորդ տարիների «Շաբաթվա հոդվածներից» մեկը» մտքերի միջև։ Այսինքն, այդ դեպքում հոդվածը երկու անգամ կարող է լինել շաբաթվա հոդված։ Հակառակը չեմ պնդում, ուղղակի ծանոթագրությամբ կամ նշմամբ ցույց տալ բացառությունը։--A.arpi.a (քննարկում) 18:56, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

A.arpi.a ջան, ներողություն եմ խնդրում ուշ արձագանքի համար: Առաջին դեպքում խոսքը գնում է առաջադրման (թեկնածու լինելու) մասին, իսկ մյուս դեպքում՝ եղածը վերցնել-դնելու մասին: Կարծում եմ՝ այսքանով հակասությունը վերանում է: Եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ:--∑ίγμα (քնն.) 14:27, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, շատ շնորհակալություն առաջարկիս արագ արձագանքելու համար։ Ես հիմնականում համաձայն եմ կանոնակարգի հետ, սակայն գտնում եմ, որ այն մի խնդիր ունի, որը բարդ դեպքերում կարող է երկար կռիվների առիթ տալ։ Կանոնակարգը «չգիտի»՝ խնդիրները լուծում է քննարկմամբ, քվեարկությամբ թե՞ հստակ հիբրիդով։ Ունենք «Հոդվածն ընտրվում է, եթե ստացել է 3 (երեք) փաստարկված «կողմ» ձայն» և «Հոդվածը չի ընտրվում, եթե ստացել է 2 (երկու) փաստարկված «դեմ» ձայն» կետերը, որոնք առանձին-առանձին նորմալ են, բայց ի՞նչ ենք անելու, եթե երեք մասնակից «փաստարկված» կողմ դրեց իսկ 2 մասնակից՝ «փաստարկված» դեմ։ Եթե պետք է «չափենք փաստարկների ուժգնությունը», ապա թվերի իմաստ չեմ տեսնում, քանի որ սա վերածվում է սովորական քննարկման։ Ես տեսնում եմ երկու տարբերակ՝ շարժվել ՎՊ:ԱԱՀ և ՎՊ:ՋԱՀ էջերի ճանապարհով․ չսահմանել թվեր ու պարզապես նայել փաստարկներին, կամ Ադմինների ընտրության նման․ մաքուր քվեարկություն, բայց ադմինները վիճելի դեպքերում կարող են որոշ մասնակիցների ձայները չհաշվել։ Չնայած քվեարկություններին սկզբունքորեն դեմ եմ, բայց հաշվի առնելով այն, որ այստեղ անվանափոխման կամ ջնջման նման հստակ աղբյուրներ կամ կանոնակարգեր չեն կարող ներկայացվել, ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին։ Բնականաբար կարող ենք հիմնավորված դեմերի կետը ամեն դեպքում պահել անկախ քվեարկության արդյունքից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:51, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Աշոտ ջան, ցանկացած կառուցողական առաջարկ պետք է հավուր պատշաճի արձագանք ստանա: Ընդհանուր առմամբ հասկանում եմ մտահոգությունդ: Կանոնակարգում սահմանված է կասկածելի դեպքերում ադմինների միջամտության փաստը, սակայն քվեարկության պահը կարող ենք կիրառել՝ օգտվելով ադմինների ընտրության ժամանակ գործածվող հաշվիչի հնարավորություններից:--∑ίγμα (քնն.) 22:56, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Առաջարկում եմ բացի 3 կողմ, 2 դեմ ձայնի հետ միասին սահմանել 66,6% հարաբերությամբ դեպքում ընտրված համարելը:--∑ίγμα (քնն.) 23:05, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα ջան, կներես ուշ գրելու համար։ Ոնց որ համաձայն եմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:52, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Վիքիպեդիա:Արգելափակում կանոնակարգում փոփոխության առաջարկ

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Վիքիպեդիա:Արգելափակում կանոնի Երբ չպետք է արգելափակել մասի «Ադմինիստրատորը պետք է ձեռնպահ մնա արգելափակումից և դիմի այլ ադմինիստրատորների այն դեպքում, երբ ինքն է կոնֆլիկտի մեջ մասնակցի հետ կամ հանդիսանում է սպառնալիքների, վիրավորանքների կամ ապակառուցողական գործողությունների հասցեատերը» մասի վրա, նախ այս մասն ընդունվել է 2013 թվականին այս քվեարկության արդյունքում, որը չպետք է ընդունվեր, քանի որ չեն հաշվի առնվել դեմ քվեարկած մասնակիցների փաստարկները, իսկ կողմ քվեարկածների մեծ մասն ընդհանրապես փաստարկ չի ներկայացրել, համարում եմ, որ համաձայնություն չի եղել։ Նաև կա մտահոգություն, որ այս կետը կարող է օգտագործվել մասնակիցների կողմից Վիքիպեդիայի վնաս հասցնելու համար, այն է ունենալ վեճ բոլոր ադմինների հետ և այդպիսով «իմունիտետ» ձեռք բերել արգելափակումից։ Խնդրում եմ նաև չկապել այս քննարկումը այս միջադեպի հետ, հավաստիացնում եմ, որ վաղուց էի որոշել ներկայացնել քննարկման։ Այսպիսով առաջարկում եմ հանել այս կետը կանոնակարգից։--Սամվելքննարկում 07:02, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ես առաջարկում եմ ոչ թե հանել այդ կետը, այլ ուղղակի որպես խորհուրդ գրել ադմիններին (խորհուրդ, ոչ թե խիստ կանոն)։ Ես սկզբունքային խնդիր չեմ տեսնում կապ ունեցող ադմինի ձեռքով արգելափակման մեջ, քանի որ ադմին ընտրելիս ենթադրում ենք, որ մասնակիցը չեզոք կարող է լինել, բայց լիքը հետագա խնդիրներից կխուսափենք, եթե ադմինը անձամբ չարգելափակի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:12, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան մի քանի հատ հետագա խնդիր կնշե՞ս։ Եթե ադմինը գործի ոչ չեզոք տեսանկությունից, արգելափակված մասնակիցը կարող է բողոքարկել ադմինի գործողությունները տեղեկատախտակում համապատասխան ապացույցներով։--Սամվելքննարկում 07:31, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, օրինակ ոչ չեզոք քայլերը (ադմիններն էլ են մարդ :ճ), արգելափակվող մասնակցի կողմից քայլը սխալ ձևով ընկալելն ու խնդիրը ավելի խորացնելը, այլ ադմինի որոշում փոխելը այդքան էլ հաճելի չէ ու հնարավոր է, որ ադմինները խուսափեն դա անելուց։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:46, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Ցանկալի է, որ հատկապես քիչ թե շատ ակտիվ կամ փորձառու մասնակիցներին արգելափակելուց առաջ ադմինը հարցը քննարկի այլ մասնակիցների հետ, եթե անհապաղ արգելափակում չկիրառելու դեպքում նա չի կատարի անուղղելի բազմաթիվ սխալներ (խոսքը բերաբերում է ոչ միայն իր հետ կոնֆլիկտներին, այլ ընդհանրապես)։ Ամեն դեպքում բողոքարկելուց հետո էլ, եթե որոշվի, որ ադմինը սխալվել է, մնում է այն փաստը, որ մասնակիցը եղել է արգելափակված, ինչը կարող է բացասաբար ազդել մասնակցի ու նրա հետագա ակտիվության վրա։ Բնական է, որ եթե մեկը կոնֆլիկտ ունի այլ մասնակցի հետ, ճիշտ համարում է իր տեսակետը, ամեն դեպքի համար չէ, որ կա կանոնակարգ, և ընդհակառակը, կանոնակարգերը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, իսկ սուբյեկտիվ վերաբերմունքը բացառելը հաճախ դժվար է։ Օրինակ, ես հաճախ ինձ հետ եղած կոնֆլիկտները համարում եմ մի քանի հավերժություն արգելափակելու հիմք, բայց քննարկումների արդյունքում պարզվում է, որ ուրիշները դրանք համարում են ուղղակի մանր խնդիրներ։ Կանոնի հանելուն դեմ եմ, ծայրահեղ դեպքում կարելի է ավելացնել հնարավորինս բառը կամ ընդունել Աշոտի առաջարկած տարբերակը (չեմ ուզում քննարկել նշված դեպքը, բայց ես միանգամից արգելափակումը համարում եմ ավելի շատ հետագա բազմաթիվ սխալները կանխելու միջոց, իսկ տվյալ դեպքում մասնակիցը նմանատիպ խմբագրումները չի շարունակել, կարծում եմ՝ արգելափակելուց առաջ կարելի էր զգուշացնել (չգիտեմ՝ նախկինում նման խնդրի համար զգուշացվել է, թե ոչ) կամ քննարկում բացել, մանավանդ որ կոնֆլիկտի մասնակցի կողմից միանգամից արգելափակումն ըստ էության ավելի է սրել կոնֆլիկտը)։
Բոլորի հետ վեճ ունենալը ինչպե՞ս է պատկերացվում, մանավանդ մեր ադմինները բնավ հակված չեն վեճի մասնակցելու։ Օրինակ եթե մասնակիցը երկար ժամանակ շարունակում է մեկ կամ զուգահեռ մի քանի քննարկում միանգամից բոլոր ադմինների հետ ու կարողանում է չխախտել, ասենք, քաղաքակարության կանոնակարգը, ինչո՞ւ պետք է արգելափակվի, իսկ եթե կանոնակարգի կոպիտ խախտում է արել, միշտ էլ թույլադրվում է նախագծի օգտին բացառություններ անել, կամ կարելի է ընդհանուր քննարկել ու որոշում կայացնել։ Այնուամենայնիվ, սուբյեկտիվ որոշում կայացնելու հավանականությունն ավելի մեծ է, քան բոլորի հետ կոնֆլիկտինը։ --Voskanyan (քննարկում) 15:30, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Կտրականապես դեմ եմ կետը հանելուն, կարելի է շարժվել Աշոտի առաջարկած տարբերակով՝ ավելացնելով «խորհուրդ չի տրվում», «պետք է աշխատի» արտահայտություններ: Մենք վիրտուալ տիրույթում ենք, որտեղ շատ հաճախ չեն երևում իրական մտադրությունները, դրա համար կանոնակարգերի թվացյալ խստությունը տեղին է, այս պարագայում գործ ունենք միջոցի՝ որպես ծայրահեղ քայլի հետ: Ենթադրյալ «իմունիտետի» պահով կանոնակարգի նույն պարբերությունը սահմանում է. «Բացառություն են կազմում այն իրավիճակները, ...երբ մասնակիցն ակնհայտ հրահրում է վեճեր տարբեր ադմինիստրատորների հետ:»: Ինչ վերաբերում է շատ ակտիվ կամ փորձառու մասնակիցներին, ապա տվյալ որոշիչները նույնպես արդարացնող կամ մեղմացնող հանգամանք չեն. ավելին՝ այստեղ գործ ունենք գիտակցված խախտումների հետ, ու եթե անփորձ մասնակցին զգուշացնելով շատ հաճախ կարելի է բերել կառուցողական խմբագրումների դաշտ, ապա ակտիվ կամ փորձառու մասնակիցն ինքն է «թելադրում» իր արգելափակման ժամկետները: Համենայն դեպս, ցանկացած պարագայում ադմինն արգելափակելիս ինքն է կրում դրա պատասխանատվությունը:--∑ίγμα (քնն.) 22:39, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Սկսեմ պատասխանել վերջից ∑ίγμα-ի հարցերից։ Շատ ճիշտ նկատառում էր «ադմինն արգելափակելիս ինքն է կրում դրա պատասխանատվությունը», լիովին համաձայն եմ, դրա համար էլ առաջարկում եմ հանել, ոչ օբյեկտիվ արգելափակումներ միշտ էլ կարող են լինել անկախ նրանից ադմինը կոնֆլիկտի կողմ է, թե ոչ։ Կարծում եմ մեր ադմինները բավականին փորձառու են լավ իմաստով, որպեսզի տեղի չտան ավելորդ տաքարյունությանը և գործեն սառնասիրտ բոլոր հարցերում, անգամ եթե կոնֆլիկտը նրանց հետ է։ Բացի այդ մենք չենք սահմանում ինչ է նշանակում կոնֆլիկտի մեջ լինել։ Մասնակիցը մտնում է ադմինի քննարկման էջ և սպառնում, դա ադմինին դարձնու՞մ է կոնֆլիկտի կողմ։ 4 տարի առաջ ադմինը դեմ է քվեարկել մասնակցի նախաձեռնությանը, փոքր վիճաբանություն է եղել, ադմինը կոնֆլիկտի կողմ է թե ոչ։ Ադմինը նախկինում արգելափակել է մասնակցին (ինչից հետո մասնակիցը մեծ աղմուկ է բարձրացրել), նա կոնֆլիկտի կողմ է թե ոչ օրինակները շատ շատ են և այս կետը կարող է օգտագործվել տարբեր առիթներում որպես շահարկման առարկա։ Voskanyan-ը բերում է օրինակ, երբ անհիմն արգելափակվում է մասնակիցը, հետո բողոքարկում է դուրս է գալիս։ Ցանկացած դեպքում կարող է նման իրավիճակ լինել, պարտադիր չէ կոնֆլիկտի կողմ լինեն նոր։ Կարծում եմ լիովին բավարար կլինի, եթե փոխարենը ավելացնենք կետ, որ ադմինները պետք է գործեն չեզոք տեսանկյունից, անգամ եթե կոնֆլիկտի կողմ են հանդիսանում։--Սամվելքննարկում 06:26, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Կանոնակարգը հենց բերում է նրան, որ ապահովվի չեզոքություն՝ առանց մարդկային գործոնի վրա հիմնվելու: Ներողություն եմ խնդրում, սակայն ես մնում եմ իմ կարծիքին, և այս պարագայում միանշանակ է, որ կգործի իրավիճակային տեսությունը, որի պարագայում մենք անզոր ենք, ուստի ճիշտ է մնալ այն ուղեծրում, որը սահմանում է կանոնակարգը՝ որոշակի շտկումներով, որոնց մասին ասացինք վերևում: Իսկ եթե անցնենք կոնկրետ օրինակներ քննարկելուն, ապա դա շատ երկար ժամանակ կխլի մեզնից:--∑ίγμα (քնն.) 14:45, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
  • Իմունիտետ ձեռք բերելու խնդիր չկա։ Եթե տեսականորեն համարենք, մասնակիցը հասցրել է նույն խնդրի շրջանակում վիճել բոլոր ադմինների հետ, ապա լուծումը շատ տրամաբական է` ադմինները քննարկում են բացում և եթե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա առաջարկվող լուծման տարբերակների նկատմամբ ներադմինային քվեարկություն է դրվում և ադմինների գերակշիռ տեսակետը իրագործվում է։ Ու եթե խնդիրն այդքան բարդ է, որ ադմինները դժվարությամբ են լուծման տարբերակ ընտրում, ապա կրկին տրամաբանական է, որ խնդիրն այդքան էլ միանշանակ չի և հաստատ մեկ ադմինի, այն էլ վեճի կողմ հանդիսացող, տիրույթում չի։ Ու վերոշարադրյալը ամրագրելու անհրաժեշտություն չկա, սա ընդամենը տրամաբական գործուղությունների շարք է և ամեն ինչ պետք չի տառացիորեն ամրագրել։ Ինչ վերաբերում է թե ոնց է որոշվում ադմինը մասնակցի հետ կոնֆլիկտ ունի թե չէ, ապա բացարձակ մեծամասնություն կազմող դեպքերում` կողքից հետևողները շատ հանգիստ կարող են հասկանալ, այլ կերպ ասած կողքից լավ էլ երևում է ... Ինչ վերաբերում արագ լուծում պահանջողներին, ապա առերևույթ բացահայտ վանդալիզմի կամ վիրավորանքների շարունակությունը կանխելու դեպքերին, ապա ցանկացած ադմին էլ կարող է ասենք մի քանի ժամանոց, ասենք երեքժամյա կամ վեցժամանոց բլոկ դնի` մինչև լուծում տրվի/եթե առժամանակ դադարեցնելու զգուշացմանը չի ենթարկվում/: Ավելի ուշ, եթե օրինակ պարզվի ադմինը տաքացել էր ուղղակի, ապա այդ բլոկը մատյանից կարելի թաքցնել։ Օրինակ որևէ մասնակից, այդ թվում հարևան պետություններից, կարող է բազմաթիվ հոդվածներից իքս նյութ է հեռացնի և զգուշացմանն առժամանակ դադարացնի` չի ենթարկվում, ապա կարելի է ժամանակավոր միջոց կիրառել։ Դժվար թե ինչ-որ մեկն ասի` դու իրավունք չունեիր։ Սա նույնպես տրամաբանական գործողություն է։ ---Հայորդի (քննարկում) 10:32, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ

Չնայած շաաատ պասիվ եք նման քննարկումներում, ներկայացնում եմ ևս մեկ նոր կանոն, որը կոչվում է Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ, սիրով կլսեմ Ձեր քննադատությունները։--Սամվելքննարկում 13:54, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Սամվել, շնորհակալություն կանոնակարգի նախագծի համար, սակայն այն վերևից ներքև հրամայական բայերի (չնայած առանց շեշտերի, բայց միևնույնն է հրամայական չեն դադարում լինելուց) շղթա է. ո՞ւր մնացին «պետք է»-ն կամ մնացած չպարտադրող, չթելադրող արտահայտությունները: Եվս մի քանի դիտարկում.
  • «Չպետք է ենթադրել, որ խմբագիրները միտումնավոր են խախտում կանոնները, միտումնավոր դեպքերի համար պետք է ապացույցներ ներկայացվեն», ո՞ւմ կողմից ներկայացվեն, ինչպե՞ս կամ ինչո՞ւ:
    • պետք է ներկայացվեն բնականաբար խախտումը նկատողի կողմից, այստեղ իմաստն այն է, որ խախտումները երկու բնույթի են լինում, բարի և ոչ բարի մտադրությամբ, եթե նկատել եք ոչ բարի խախտում, ապա պետք է ներկայացնել ապացույցներ, որ այն իսկապես ոչ բարի է։
      • կարծո՞ւմ ես, որ առցանց հարթակում այդքան դյուրի՞ն է ապացույցների ներկայացնելը: Ըստ կարգի՝ պիտի հարցում կատարվի մասնակցին, որն էլ կասի՝ ես բարի մտադրություններ ունեմ, դե արի ու ապացուցիր, ու կոնֆլիկտ էլ մի ստեղծիր:
        • Կարող է լինել դյուրին, հնարավոր է՝ ոչ։ Վերջերս ունեցանք ուրիշի գաղտնաբառով քվեարկության դեպք, մտադրությունը պարզ էր, որ բարի չէր, դյուրի՞ն էր ապացույց ներկայացնելը, կարծում եմ այո, կարող են լինել իսկապես դեպքեր, որ դյուրին չլինեն, կամ ապացույց չկա կամ դժվար կլինի գտնելը։
  • «Եթե անգամ կասկած ունեք բարի մտադրությունների վերաբերյալ․ շարունակեք ենթադրել բարի մտադրությունների ինչքան հնարավոր է», ինչքա՞ն՝ սուբյեկտիվ է. ես ենթադրում եմ 1 ժամ, մյուսը 5 օր ու ինչ-որ բան այն չի լինում, իսկ եթե ի սկզբանե չենթադրե՞ն ու ինչպե՞ս պիտի ապացուցվի, որ դա իր ենթադրելու մաքսիմալ կետն էր, էլ չի կարող ենթադրել:
    • այստեղ ժամանակի տեսանկյունից չի խոսվում, խոսվում է խախտում կրկնելու մասին, եթե զգուշացվում է մասնակիցը և գործողությունը շարունակվում է, այս դեպքերի մասին է խոսքը։
      • Լավ, վերաձևակերպեմ հարցս. քանի՞ դեպքից հետո այլևս չպետք է ենթադրել:
      • կոնկրետ նշել քանի դեպք հնարավոր չէ, կախված է իրավիճակից, կանոններով բոլոր իրավիճակները ձևակերպել հնարավոր չէ։
  • «Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կասկածների մասին որևէ վիքիպեդիացու մասին, ապա այն արեք հստակ փաստարկներով» - եթե կան փաստարկներ, այն էլ հստակ, ուրեմն՝ կասկած լինել էլ չի կարող, դա կդառնա մեղադրանք:
    • Կասկածները կարող են լինել հիմնավոր, այս այս փաստերի հիմքով կարծում եմ, դա չի նշանակում անձը մեղավոր է։ Վիրավորանք չի դիտվի հիմնավոր գործողությունները։
      • Սամվել ջան, եթե կան փաստեր, էլ ի՞նչ կասկածների մասին է խոսքը:
        • Կասկածները լինում են հիմնավոր և անհիմն, դրա մասին է խոսքը։
  • «Բոլորը սխալվում են և վարքային (ինչպիսին է անձնական վիրավորանքը) և խմբագրական (ինչպիսին է սկզբանական հետազոտության ավելացումը)», կարծես կիսատ է նախադասությունը:
    • հաջորդ նախադասությամբ իմ կարծիքով հասկացվում է, եթե ավելի հասկանալի կխմբագրես, շնորհակալ կլինեմ։
      • Կնայեմ անպայման:
  • «Կանոնների խախտումը, ինչպիսիք են խամաճիկությունը, համաձայնության կանոնը կարող են լինել վատ կամ լավ մտադրությամբ։ Կա եղանակ պարզելու այս գործողությունների մտադրությունը» - ո՞րն է պարզելու այդ եղանակը
  • «...և պատժամիջոցներ կարող են կիրառվել կրկնվող խախտումների համար՝ առանց հաշվի առնելու մտադրությունը վատն է, թե ոչ» - նախադասության առաջին և երկրորդ մասերը հակասում են իրար. խախտման բարի մտադրություն ո՞րն է:
    • Խախտման բարի մտադրություն չիմացությամբ խախտումներն են, վերևում գրված է, որ յուրաքանչյու ոք սխալվում է, վատ մտադրությունը դա միտումնավոր, Վիքիպեդիայի վնաս պատճառելու մտադրությամբ խախտումներն են։ Եղանակը տարբեր իրավիճակներում տարբեր է, մասնակցին զգուշացնելիս և պատասխանից, կրկնվելուց ու այլ գործողություններից պարզ կդառնա։ Հրամայական տոնի մասին վերևում գրել եմ, սա ավելի շատ խորհրդի տոն է, սակայն դեմ չեմ եթե ավելացվի «խորհուրդ է տրվում» բառակապակցությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ դիտողությունների համար։--Սամվելքննարկում 09:20, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Թերևս այսքանը, կսպասեմ արձագանքներին: Շնորհակալություն ևս մեկ անգամ:--∑ίγμα (քնն.) 23:16, 20 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Վիքիպեդիա:Քաղաքականություն, կանոններ և ուղեցույցներ

Քանի որ Վիքիպեդիա:Քաղաքականություն, կանոններ և ուղեցույցներ էջը մեքենայական թարգմանության արդյունք է, կանոնում կատարում եմ խմբագրական փոփոխություններ և տեղադրում եմ {{Առաջարկ}} կաղապարը, մինչև փոփոխված տարբերակը համաձայնությամբ կդառնա կանոն։--Սամվելքննարկում 12:55, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Ընդունվեց ի գիտություն, շնորհակալություն:--∑ίγμα (քնն.) 22:28, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]