«Մդինա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 25. Տող 25.


{{Կատեգորիա չկա}}
{{Կատեգորիա չկա}}
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության նախնական ցանկ]]

18:45, 4 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Մդինա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,9 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն292 մարդ (մարտի 31, 2014)[1]
Փոստային դասիչ1050[2] և MDN
Մդինա (Մալթա)##
Մդինա (Մալթա)

Մդինա (մալթ.՝ L-Imdina), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը[3]։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում[4]։

Պատմություն

Մալթայի պատմական մայրաքաղաքը մոտավորապես 4,000 տարեկան է։ Այն տեղակայված է բլրի վրա և արդեն բրոնզի դարում եղել է ամրացված բնակավայր։ Մ․ թ․ ա․ 8-րդ դարում փյունիկացիներն այստեղ հիմնադրել են Մալետ քաղաքը։ Մ․ թ․ ա․ 218 թվականին այն գրավվել է Հռոմեական հանրապետության կողմից ու կոչվել Մելիտա։ Ցիցերոնն ու Տիտոս Լիվիոսը նկարագրել են քաղաքը՝ գեղեցիկ շինություններով, բնակիչների բարեկեցիկ կյանքով։ Կա տեսակետ, որ Մելիտեում է եղել Պողոս առաքյալը, որն իբր Մալթայում իջել է 60 թվականի նավաբեկությունից հետո։ Պողոս առաքյալը համարվում է Մալթայում քրիստոնության հիմնադիրը։

9-րդ դարի վերջին Մդինան գրավել են Աղլաբիների պետության զորքերը ու ավերել այն։ Հետագայում այն վերականգնվել է Մեդինա անունով։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Մդինայից առանձնացել է Ռաբաթ քաղաքը, որը սկսել է ծաղկում ապրել ու մեծ չափերի է հասել, մինչդեռ Մդինան աստիճանաբար անկում է ապրել։

Սկսած միջին դարերից՝ Մդինան ազնվականության քաղաք է եղել։ 15-րդ դարում քաղաքը ղեկավարել է ազնվականների «Ունիվերսիտա» հավաքը։ Երբ սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետները 1530 թվականին Մալթա են եկել, մալթական վերնախավը պատրաստ է եղել ճանաչել նոր իշխանությունը մեկ պայմանով․ ասպետները պետք է Մդինայի ինքնավարությունը անձեռնմխելի թողնեին։ Միայն այդ պաշտոնական խոստովանությունից հետո օրդենի մեծ մագիստրոսը ստացել է քաղաքի բանալիները։

Դարերի ընթացքում փոխվել են քաղաքի անուններն ու կարգավիճակը․ ամեն ինչ կախված է եղել այն բանից, թե ով է ղեկավարել քաղաքը։ Սբոլոր ժամանակներում Մդինան պահել է նույն կոչումը՝ «ազնվականների քաղաք» («Citta Notabile»)։

Ներկայումս քաղաքն ունի մոտ 300 բնակիչ, բայց այն միաձուլված է Ռաբաթ քաղաքին, որի բնակչությունը 11,000 է[5]։

Տեսարժան վայրեր

Մդինայի տեսարժան վայրերից են քաղաքի գլխավոր դարպասները, հունական դարպասները, Սուրբ Պողոսի մայր տաճարը, Ինգուանեց պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Մդինայի զնդանը։

Քաղաքում են նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ

  1. https://www.webcitation.org/6ZSEwl5UZ?url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810
  2. https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx
  3. Craven, John (մարտի 2, 2009). «Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta». Daily Mail. Վերցված է մարտի 22, 2010-ին.
  4. Blasi, Abigail (սեպտեմբերի 29, 2014). «Top 10 day trips in Malta». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2015-ին.
  5. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. մայիսի 16, 2014. Արխիվացված է օրիգինալից հունիսի 21, 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մդինա» հոդվածին։