«Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.
#* <u>Հոդվածներում</u>
#* <u>Հոդվածներում</u>
#* <u>Ինկուբատորում ([[Վիքիպեդիա:Ավազարկղ|ավազարկղ]])</u>, մեկ ամսից ոչ ավելի։ Հիմնական տարածք դուրս գալուց հետո ենթակա են ջնջվելու ինկուբատոր էջից։
#* <u>Ինկուբատորում ([[Վիքիպեդիա:Ավազարկղ|ավազարկղ]])</u>, մեկ ամսից ոչ ավելի։ Հիմնական տարածք դուրս գալուց հետո ենթակա են ջնջվելու ինկուբատոր էջից։
#:Չեն կարող օգտագործվել մասնակցի էջում, կաղապարներում, կատեգորիաներում։
#:Չեն կարող օգտագործվել [[Վիքիպեդիա:Մասնակցի էջ|մասնակցի էջ]]ում, [[Վիքիպեդիա:Կաղապարներ/Ընդհանուր|կաղապարներում]], կատեգորիաներում։
# {{anchor|10}}'''Ամբողջական տվյալներ'''։ Ոչ ազատ նիշքի նկարագրությունը պետք է պարունակի՝
# {{anchor|10}}'''Ամբողջական տվյալներ'''։ Ոչ ազատ նիշքի նկարագրությունը պետք է պարունակի՝
#* լրիվ լրացրած [[Կաղապար:Ոչ ազատ նիշք|ոչ ազատ նիշքի կաղապարը]] (հատկապես աղբյուրի ճիշտ հղումը, նշվի հեղինակը, կամ հեղինակային իրավունքի իրավատերը եթե տարբեր անձիք են)։
#* լրիվ լրացրած [[Կաղապար:Ոչ ազատ նիշք|ոչ ազատ նիշքի կաղապարը]] (հատկապես աղբյուրի ճիշտ հղումը, նշվի հեղինակը, կամ հեղինակային իրավունքի իրավատերը եթե տարբեր անձիք են)։

14:04, 2 Հունիսի 2012-ի տարբերակ

Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Ներածական

Վիքիպեդիայի քաղաքականության հիմնական նպատակը ազատ նյութի ստեղծումն ու տարածումն է, որը կարող է օգտագործվել ցանկացած անձ, ցանկացած կրիչի վրա։ Իհարկե այս նպատակին կարելի է հասնել միայն ոչ ազատ նյութի լրիվ արգելմամբ։ [1] Բայց մյուս կողմից հակադրվում է լավ հանրագիտարան ստեղծելու գաղափարին։ Այդ պատճառով թույլ է տրվում օգտագործել ոչ ազատ նյութ այնտեղ, ուր առանց նրա օգտագործման հնարավոր չէ։ Օգտագործել կարելի է որոշ պայմանններով, որոնք բխում են նյութի կամ ատեղծագործության ազատ օգտագործման սկզբունքից հաշվի առնելով ազատ հանրագիտարան ստեղծելու նպատակն ու օրեքի անցանկալի հետևանքներից խուսափելու ձգտումը։

Օգտագործման պայմաններ

Ոչ ազատ նիշք բեռնելու համար, այն պետք է համապատասխանի ստորև բերված բոլոր պահանջներին։

  1. Ազատ նյութը առկա չէ։ Ոչ ազատ նիշքը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ ազատ նիշքը, նրան փոխարինողը չկա և չի կարող հայտնվել մոտ ժամանակում։ Եթե ազատ նիշքը հնարավոր է փոխարինել ազատով և այն ունի հանրագիտարանային պահանջը ապահովող որակ, ապա ոչ ազատ նիշքը բեռնել չի կարելի։
  2. Առևտրային արժեքի պահպանում։ Ոչ ազատ նյութի օգտագործումը չպետք է նվազեցնի ստեղծագործության առևտրային արժեքը և խանգարի նրան ձեռք բերելուն։
  3. Նվազագույն օգտագործում։ Ոչ ազատ նիշքերի քանակը հոդվածում պետք է նվազագույնը լինի։ Եթե հոդվածի լուսաբանման համար հերիք է մեկ պատկեր, ապա ավելին պետք չէ։ Եթե հոդվածում կան ազատ պատկերներ, ապա նույն թեմայով ոչ ազատ պատկերները ավելորդ են։
  4. Ստուգելու հնարավորություն։ Ոչ ազատ նյութը պետք է օրինական հրապարակված լինի որևէ տեղ։
  5. Նշանակալիությունը։ Նյութը պետք է համապատասխանի Վիքիպեդիայի նշանակելիության պահանջներին և չօգտագործվի դեկորատիվ նպատակներով։ Ոչ ազատ նյութի օգտագործումը պատկերասրահներում և ցուցակներում[2]արգելված է։
  6. Փոքր թույլտվություն։ Ոչ ազատ նիշքերը կարող են բեռնվել միայն փոքր (մինչև 600px) թույլտվությամբ: Կարող են օգտագործվել միայն՝
    • Հոդվածներում
    • Ինկուբատորում (ավազարկղ), մեկ ամսից ոչ ավելի։ Հիմնական տարածք դուրս գալուց հետո ենթակա են ջնջվելու ինկուբատոր էջից։
    Չեն կարող օգտագործվել մասնակցի էջում, կաղապարներում, կատեգորիաներում։
  7. Ամբողջական տվյալներ։ Ոչ ազատ նիշքի նկարագրությունը պետք է պարունակի՝
    • լրիվ լրացրած ոչ ազատ նիշքի կաղապարը (հատկապես աղբյուրի ճիշտ հղումը, նշվի հեղինակը, կամ հեղինակային իրավունքի իրավատերը եթե տարբեր անձիք են)։
    • նշում թե որ հոդվածում է օգտագործված և ինչու, ամեն մի հոդվածի համար առանձին։

Պատկերների ազատ օգտագործում

Ոչ ազատ նիշքերը կարող են օգտագործվել միայն բացառության կարգով և առանց հեղինակի համաձայնության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով։ Հայերեն Վիքիպեդիայում կարելի է բեռնել միայն հետևյալ ոչ ազատ պատկերները՝

  • այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։[3]
  • օրինական ճանապարհով հրապարակված արվեստի ստեղծագործությունները օգտագործել միայն լուսաբանման նպատակով, լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով։[4]
  • «ազատ օգտագործմամբ» բեռնել լուսանկարը եթե լուսանկարված առարկան կամ մարդուն տեխնիկապես չես կարող ինքնուրույն լուսանկարել։
  • «ազատ օգտագործմամբ» օգտագործել նաև կայքերի և ծրագրերի պատկերներ (խուսափելով գովազդային հատվածներից), ֆիլմերի ու երաժշտական ալբոմների շապիկներ։

Ծանոթագրություններ

  1. Որոշ լեզվական Վիքիպեդիաներում ոչ ազատ նյութի բեռնումն ու օգտագործումը արգելված է, տես՝ Ոչ ազատ նյութերը Վիքիմեդիա նախագծերում (անգլ.)
  2. Պատկերասրահ և ցուցակ ասելով հասկանում ենք նիշքերի հավաքածո, փոքր բացատրական տեքստով, անկախ նրանից ձեռքով է հավաքված, թե <gallery> վիքի տեգով։
  3. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքը, Գլուխ 2, Հոդված 25. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության օգտագործումը
  4. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքը, Գլուխ 2, Հոդված 22. Ստեղծագործության ազատ օգտագործումը