«Բալլադ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: gag:Balada
չ Ռոբոտը ավելացնում է․: mk:Балада
Տող 37. Տող 37.
[[ja:バラッド]]
[[ja:バラッド]]
[[lt:Baladė]]
[[lt:Baladė]]
[[mk:Балада]]
[[nl:Ballade]]
[[nl:Ballade]]
[[nn:Ballade]]
[[nn:Ballade]]

20:27, 1 Հունիսի 2012-ի տարբերակ

Բալլադ (իտալերեն` ballare - պարել, պարերգ) - չափածո պատմողական բնույթի ստեղծագործություն։

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վորջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

18-րդ դարի վերջերից բալլադի թե' բովանդակությունը, թե' ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, դրամատիկ, սրընթաց զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները։

Այս ժանրի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները Ռուբին Հուդի մասին, Գյոթեի «Անտառի արքան», Ալեքսանդր Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը», Հովհաննես Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը» և այլն։[1]

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 40-41.