«Ստեփան Ստեփանյան (քաղաքական գործիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ | տիտղոս = ՀՀ ԱԺ ՀՀ ԱԺ 7-րդ գ...»:
(Տարբերություն չկա)

16:52, 31 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ստեփան Ստեփանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քաղաքագետ
Ծննդյան օր մայիսի 30, 1988(1988-05-30) (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Ստեփան Սամվելի Ստեփանյան (մայիսի 30, 1988(1988-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1988 թվականին մայիսի 30-ին Երևանում[2]: 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 29 դպրոցում։ 2005-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը՝ որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թվականներին սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աշխատանքային գործունեություն

2011 թվականից դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թվականներին դասավանդել է Հայաստանի ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թվականներին աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ունի 12 գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

Ծանոթագրություններ

  1. «Ստեփան Ստեփանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին». armenpress.am. Վերցված է 2020-08-31-ին.