«Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ստամբուլի մզկիթներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Հուշարձաններ այբբենական կարգով ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 69. | Տող 69. | ||
[[Կատեգորիա:Ստամբուլի եկեղեցիներ]] |
[[Կատեգորիա:Ստամբուլի եկեղեցիներ]] |
||
[[Կատեգորիա:Ստամբուլի մզկիթներ]] |
[[Կատեգորիա:Ստամբուլի մզկիթներ]] |
||
[[Կատեգորիա:Հուշարձաններ այբբենական կարգով]] |
18:50, 29 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Քարիյե մզկիթ, նախկինում՝ Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցի (հուն․՝ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ; թուրքերեն՝ Kariye Müzesi, Kariye Camii, Kariye Kilisesi), միջնադարյան հունական ուղղափառ եկեղեցի[1], որն այսօր գործում է Ստամբուլի Էդիրնեքափը թաղամասում՝ իբրև մզկիթ: Թաղամասը գտնվում է Ֆաթիհ շրջանի արևմտյան մասում: Խորայի եկեղեցին կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով: 16-րդ դարում՝ օսմանյան շրջանում, քրիստոնեական եկեղեցին վերածվել է մզկիթի: 1945 թվականին այն դարձել է թանգարան, իսկ 2020 թվականին կրկին վերածվել է մզկիթի[2][3]: Եկեղեցու պատերը ներսից ծածկված են բյուզանդական շրջանի քրիստոնեական ամենահին և լավ պահպանված խճանկարներով և ֆրեսկոներով: Դրանք հայտնաբերվել և վերականգնվել են այն բանից հետո, երբ շինությունը աշխարհիկացվել է և վերածվել թանգարանի:
Անվանում
Չորրորդ դարի վանքը, որն իր մեջ էր ներառում այս եկեղեցին, գտնվում էր Կոստանդնուպոլիս քաղաքից դուրս: Հունարենից բառացի թարգմանությամբ եկեղեցու ամբողջական անունն է «քաղաքից դուրս Սուրբ Փրկչի եկեղեցի» (հուն.՝ ἡ Ἐκκλησία τοῦ Ἁγίου Σωτῆρος ἐν τῇ Χώρᾳ, hē Ekklēsia tou Hagiou Sōtēros en tēi Chōrāi): Այսպիսով՝ հաճախ այն սխալմամբ կոչում են Սուրբ Փրկիչ: Հունական անվան վերջին հատվածը՝ Խորա, նախապես վերաբերել է եկեղեցու տեղադրությանը՝ Կ.Պոլսի պատերից դուրս, որն էլ ժամանակի ընթացքում դարձել է եկեղեցու կրճատ անվանումը: Անունը պետք է որ խորհրդանշական իմաստ ունենա, քանի որ նարտեքսի վրա եղած խճանկարները նկարագրում են Քրիստոսին՝ իբրև Ապրողների երկիր (ἡ Χώρα τῶν ζώντων, hē Chōra tōn zōntōn), և Մարիամին՝ Հիսուսի մորը՝ իբրև Անկրելիի կրող (ἡ Χώρα τοῦ Ἀχωρήτου, hē Chōra tou Achōrētou):
Պատմություն
Առաջին շրջան (4-րդ դար)
Խորայի եկեղեցին սկզբնապես եղել է կառուցված Կ.Պոլսի պարիսպներից դուրս (կանգնեցված Կոստանդին Մեծի կողմից)՝ Ոսկեղջյուրի հարավում գտնվող վանական համալիրի մի մասը: Երբ Թեոդոսիոս II-ը 413-414 թվականներին հսկայական պարիսպներ է կառուցել, եկեղեցին ընդգրկվել է քաղաքի պաշտպանական շրջանակի մեջ, սակայն պահպանել է Խորա անունը:
Երկրորդ շրջան (11-րդ դար)
Ներկայիս շինության հիմնական նյութը թվագրվում է 1077-1081 թվականներով, երբ Մարիա Դուկինան՝ Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր խորթ մայրը[1], վերակառուցել է Խորայի եկեղեցին խաչաձև հիմքով, որը այդ ժամանակի ճարտարապետական հայտնի ոճ էր: 12-րդ դարի սկզբին եկեղեցին մասնակի փլուզվել է հավանաբար երկրաշարժի պատճառով:
Երրորդ շրջան՝ նոր զարդարանքներ (14-րդ դար)
Եկեղեցին վերակառուցվել է Իսահակ Կոմնենոսի՝ Ալեքսիոսի երրորդ որդու կողմից: Սակայն միայն կառուցման այս երրորդ շրջանից հետո էր, որ եկեղեցին իր ներկայիս տեսքով ավարտին է հասցվել: Բյուզանդական հզոր պետական գործիչ Թեոդոր Մետոխիտեսը եկեղեցին պատել է խճանկարներով և ֆրեսկոներով: Այս տպավորիչ զարդարանքները արվել են 1315-1321 թվականների ընթացքում: Խճանկարները բյուզանդական արվեստի լավագույն օրինակներից են: Հայտնի չէ, թե ովքեր են եղել նկարիչները: 1328 թվականին Թեոդորը արտաքսվել է բռնազավթիչ Անդրոնիկոս III Պալեոլոգոսի կողմից: Սակայն երկու տարի անց նրան թույլատրվել է վերադառնալ քաղաք: Նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Խորայի եկեղեցում՝ իբրև վանական:
Կոստանդնուպոլսի անկումից առաջ
13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին վանքում է բնակվել գիտնական Մաքսիմուս Պլանուդեսի: Նա պատասխանատու էր Պտղոմեոսի «Աշխարհագրության» վերականգնման և այն Բյուզանդիային, ի վերջո նաև Վերածննդի շրջանի Իտալիային ներկայացնելու համար: 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ քաղաքի պաշտպան համարվող Թեոտոկոս Օդիգետրիայի սրբապատկերը բերվել է Խորա՝ օսմանյան հարձակումների դեմ քաղաքի պաշտպաններին աջակցելու նպատակով[4]:
Քարիյե մզկիթ (մոտ 1500–1945)
Օսմանյան կայսրության կողմից քաղաքի գրավումից շուրջ 50 տարի անց Աթիք Ալի փաշան՝ սուլթան Բայազեդ II-ի մեծ վեզիրը, հրամայել է Խորայի եկեղեցին վերածել մզկիթի՝ Քարյե մզկիթ: Քարիյե բառը ծագում է հունական Խորա անունից[5]: Այն պատճառով, որ իսլամում արգելված են սրբապատկերները, խճանկարները և ֆրեսկոները ծածկվել են սվաղի շերտով: Վերջինս և տարածաշրջանում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը վնաս են հասցրել արվեստի այս գործին:
Թանգարան (1945–2020)
1945 թվականին թուրքական կառավարությունը շինությունը վերածել է թանգարանի[6]: 1948 թվականին Ամերիկայի բյուզանդական ինստիստուտի և բյուզանդագիտության Դամբարթոն Օուքս կենտրոնի ամերիկացի ներկայացուցիչներ Թոմաս Ուիթմորը և Փոլ Անդերվուդը հովանավորել են եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այդ օրից ի վեր շինությունը չի ծառայել իբրև մզկիթ: 1958 թվականին այն բացվել է հանրության համար՝ իբրև Քարիյե թանգարան:
Ծանոթագրություններ
- ↑ Ousterhout, 1988
- ↑ Casper, Jayson (21 August 2020). «Turkey Turns Another Historic Church into a Mosque» (English). Christianity Today. Վերցված է 22 August 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Turkey converts Kariye Museum into mosque» (English). Hürriyet Daily News. 21 August 2020. Վերցված է 22 August 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Van Millingen
- ↑ «About Chora». choramuseum.
- ↑ Yackley, Ayla (3 December 2019). «Court Ruling Converting Turkish Museum to Mosque Could Set Precedent for Hagia Sophia». The Art Newspaper. Վերցված է 9 December 2019-ին.
Գրականություն
- Chora: The Kariye Museum. Net Turistik Yayınlar (1987). 978-975-479-045-0
- Feridun Dirimtekin. The historical monument of Kariye. Türkiye Turing ve Otomobil Kurumu (1966). ASIN B0007JHABQ
- Semavi Eyice. Kariye Mosque Church of Chora Monastery. Net Turistik Yayınlar A.Ş. (1997). 978-975-479-444-1
- Çelik Gülersoy. Kariye (Chora). ASIN B000RMMHZ2
- Jonathan Harris, Constantinople: Capital of Byzantium. Hambledon/Continuum (2007). 978-1-84725-179-4
- Karahan, Anne. Byzantine Holy Images – Transcendence and Immanence. The Theological Background of the Iconography and Aesthetics of the Chora Church (monography, 355 pp) (Orientalia Lovaniensia Analecta No. 176) Leuven-Paris-Walpole, MA: Peeters Publishers 2010.978-90-429-2080-4
- Karahan, Anne. “The Paleologan Iconography of the Chora Church and its Relation to Greek Antiquity”. In: Journal of Art History 66 (1997), Issue 2 & 3: pp. 89–95 Routhledge (Taylor & Francis Group online publication 1 September 2008: DOI:10.1080/00233609708604425) 1997
- Krannert Art Museum. Restoring Byzantium: The Kariye Camii in Istanbul and the Byzantine Institute Restoration. Miriam & IRA D. Wallach Art Gallery (2004). 1-884919-15-4
- Ousterhout, Robert G. (1988). The Architecture of the Kariye Camii in Istanbul. Dumbarton Oaks Research Library and Collection. ISBN 978-0-88402-165-0.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Robert Ousterhout (Editor), Leslie Brubaker (Editor). The Sacred Image East and West. University of Illinois Press (1994). 978-0-252-02096-4
- Saint Saviour in Chora. A Turizm Yayınları Ltd. (1988). ASIN B000FK8854
- Cevdet Turkay. Kariye Mosque. (1964). ASIN B000IUWV2C
- Paul A. Underwood. The Kariye Djami in 3 Volumes. Bollingen (1966). ASIN B000WMDL7U
- Paul A. Underwood. Third Preliminary Report on the Restoration of the Frescoes in the Kariye Camii at Istanbul. Harvard University Press (1958). ASIN B000IBCESM
- Edda Renker Weissenbacher. Kariye: The Chora Church, Step by Step. ASIN B000RBATF8
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա) կատեգորիայում։ |