«Սոսնձակեռնեխ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]
[[Կատեգորիա:Եվրոպայի թռչուններ]]
[[Կատեգորիա:Եվրոպայի թռչուններ]]
[[Կատեգորիա:Կենտրոնական Ասիայի թռչուններ]]

17:40, 28 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Սոսնձակեռնեխ (Turdus viscivorus), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը

Սոսնձակեռնեխի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչի ծածկող փետուրները ունեն դեղին երանգ, թևի թափահարող փետուրները մոխրասև են, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով և կաթիլանման մոխրասև պտերով։ Կրծքի վրա պտերն ավելի են խոշորանում, ձուլվելով մեկը մյուսին, պոչը մոխրագույն է, եզրային զույգ փետուրների ծայրերն ունեն սպիտակավուն պտեր։ Կտուցը դարչնագույն է, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը՝ 95-142 գ, թևի երկարությունը՝ 142-171 մմ։

Կենսակերպը

Turdus viscivorus

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում՝ նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և գիհու անտառներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին՝ չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն՝ մոխրագույն պտերով ձվեր։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամռանն ուտում է միջատներ և թրթուրներ, իսկ ձմռանը՝ չորացած հատապտուղներ։

Տարածվածություն

Տարածված է Անգլիայում, Պորտուգալիայում, Փոքր Ասիայում, Պակիստանում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Բայկալում, Միջին Ասիայի լեռնային շրջաններում, Պեչորայի ափերից մինչև Օբ գետը, դեպի հարավ՝ Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում[1]։

Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 41.