«Ռենե Գոսիննի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | անուն = Ռենե Գոսիննի | բնագիր անուն = {{lang-fr|René Goscinny}} | պատկեր = René Goscinny.jpg | նկարագ...»:
 
Տող 37. Տող 37.




'''Ռենե Գոսիննի''' ({{lang-fr|René Goscinny}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես [[Փոքրիկ Նիկոլաս|փոքրիկ Նիկոլասի]] արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ ([[Ժան-Ժակ Սեմպե]]ի հետ միասին): Նա նաև [[Աստերիկս]]ի մասին [[կոմիքս]]ի հեղինակներից մեկն է:
'''Ռենե Գոսիննի''' ({{lang-fr|René Goscinny}}, {{ԱԾ}}), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես [[Փոքրիկ Նիկոլաս|փոքրիկ Նիկոլասի]] արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ ([[Ժան-Ժակ Սեմպե]]ի հետ միասին): Նա նաև [[Աստերիքս]]ի մասին [[կոմիքս]]ի հեղինակներից մեկն է:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

18:26, 26 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Ռենե Գոսիննի
ֆր.՝ René Goscinny
Ռենե Գոսիննի, 1971 թվականի լուսանկար
Ծննդյան անունֆր.՝ René Goscinny
Ծնվել էօգոստոսի 14, 1926(1926-08-14) (97 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էնոյեմբերի 5, 1977(1977-11-05)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանCimetière du Château
Մասնագիտությունխմբագիր, կինոռեժիսոր, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մանկագիր, երգիծաբան և գլխավոր խմբագիր
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
ԺանրերԿոմիքս
Ուշագրավ աշխատանքներԱստերիքս, Հաջողակ Լյուք և Փոքրիկ Նիկոլաս
ԱշխատավայրSud-Ouest?, Spirou? և Pilote?
Պարգևներ
ԶավակներAnne Goscinny?
 Category:René Goscinny Վիքիպահեստում


Ռենե Գոսիննի (ֆր.՝ René Goscinny, օգոստոսի 14, 1926(1926-08-14)[2][3][5][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[6][7] - նոյեմբերի 5, 1977(1977-11-05)[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[7]), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես փոքրիկ Նիկոլասի արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ (Ժան-Ժակ Սեմպեի հետ միասին): Նա նաև Աստերիքսի մասին կոմիքսի հեղինակներից մեկն է:

Կենսագրություն

Ռենեն ծնվել է հրեական ծագում ունեցող լեհ էմիգրանտների ընտանիքում` Ստանիսլավ Սիմկի Գոսցիննան (ծնունդով Վարշավայից) և Աննա (Հաննա) Բերեզնյակը (ծագումով Խոդորկով բնակավայրից, այժմ Ուկրաինայի տարածքում): Երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Արգենտինա, որտեղ նրա հայրը ստանում է քիմիկոս-ճարտարագետի աշխատանք: Ռենեն սովորում է Բուենոս Այրեսում` ֆրանսիական դպրոցում: 1943 թվականին, Ռենեի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հայրը մահանում է, և տասնյոթամյա Գոսիննին ստիպված է լինում պահել ընտանիքը: Ռենեն աշխատում է որպես հաշվապահի օգնական, գովազդային գործակալությունում` կրտսեր նկարիչ: 1945 թվականին Գոսիննին մոր հետ տեղափոխվում է Նյու-Յորք` ազգականների մոտ: Այստեղ Ռենեն պետք է զորակոչվեր ամերիկյան բանակ, սակայն նա նախընտրում է ծառայել ֆրանսիական բանակում և մեկնում է Եվրոպա: Զինվորական ծառայության ընթացքում Գոսիննին եղել է գնդի նկարիչ: Ծառայության ավարտից հետո նա վերադառնումէ Նյու-Յորք:

Կոմիքսների աշխարհում

1948 թվականից Գոսիննիի մասնագիտական կարիերան սկսում է աստիճանաբար կարգավորվել: Ռենեն դառնում է «Kunen Publishers» փոքր հրատարակչության գլխավոր նկարիչը, որտեղ էլ լույս են տեսնում նրա չորս գրքերը երեխաների համար: Այդ ժամանակ էլ Գոսիննին ծանոթանում է կոմիքսների մի քանի խոշոր հեղինակների հետ, որոնց հետ հետագայում սերտ համագործակցություն է ունենում, առաջին հերթին «Հաջողակ Լյուկ» կատակերգության հեղինակ Մորիս դը Բևերի (Մորիս) հետ, որի համար Գոսիննին 1955-ից մինչև 1977 թվականները գրում է տեքստեր: Նրա շատ կոմիքսներ այդ տարիներին լույս են տեսնում ֆրանսիական մանկական ամսագրերում: Ռենե Գոսիննիին մեծ ճանաչում է բերում փոքրիկ Նիկոլասի մասին պատմությունների շարքը, որը նա ստեղծում է գրող-նկարիչ Ժան-Ժակ Սեմպեի հետ: Պատմվածքները նկարագրում են Ֆրանսիան կրթության բարեփոխումից առաջ, երբ հինգշաբթի օրը դպրոցականների համար հանգստյան օր էր, իսկ տղաներն ու աղջիկները առանձին էին սովորում: «Նիկոլասը ես եմ մանուկ հասակում,- ասում էր գրողը»:

1951 թվականին Ռենե Գոսիննին կրկին մեկնում է Փարիզ` որպես Նյու-Յորքի լրատվական գործակալություններից մեկի թղթակից: Այստեղ նա աշխատում է որպես լրագրող, տարբեր հրատարակությունների համար տեքստերի և նկարների հեղինակ, իսկ 1955 թվականին Ժան Միշել Շառլեի և Ալբեր Ուդերզոյի հետ հիմնադրում է «Edipress / Edifrance» հրատարակչությունը, որտեղ թողարկվում են թռուցիկ ամսագրեր` լի բազմաթիվ կոմիքսներով: 1959 թվականին «Edipress / Edifrance»-ը բացում է նոր` «Pilote» ամսագիրը, որի առաջին համարի համար Գոսիննին սկսում է իր ամենահայտնի կոմիքսի շարքը` «Աստերիքս»-ը: Զուգահեռաբար նա նկարում կամ տեքստեր է գրում նաև տասնյակ կոմիքս-սերիալների համար:

Գոսիննին մահանում է 51 տարեկանում սրտի կաթվածից:

Հիշատակ

  • 1996 թվականից ամեն տարի Գոսիննիի անվան միջազգային մրցանակ է շնորհվում կոմիքսների լավագույն երիտասարդ հեղինակին:
  • Գոսիննի անունը կրում է Փարիզի 13-րդ շրջանի փողոցներից մեկը (Ֆրանսիայի ազգային գրադարանի մոտ):

Ծանոթագրություններ

  1. René Goscinny
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 René Goscinny (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  6. 6,0 6,1 (unspecified title)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Fichier des personnes décédées

Արտաքին հղումներ